TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երիտասարդը պարեկներին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը

13:06 10.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ի ժամը 21.40-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կապանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Ձերբակալման ժամանակ կապանցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել «BORNER» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն օրեր առաջ գտել է Լեռնագործների թաղամասում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային […]

̰
Ավան գյուղի տներից մեկում դիակ է հայտնաբերվել. հանգամանքները պարզվում են

12:45 10.04.2024

Ապրիլի 9-ին, ժամը 8.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Նշված հասցե Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ: Նշանակվել է […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ քննարկվել են Հայաստանում փորձաբժշկական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման խնդիրները

12:27 10.04.2024

ՀՀ քննչական կոմիտեում այսօր հյուրընկալվել է ամերիկյան «GTH Consulting» խորհրդատվական ընկերության պատվիրակությունը։ Նրանց ուղեկցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։ «GTH Consulting»-ը աշխարհում ճանաչված է` որպես դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և վարման օրենսդրության մշակման ոլորտում մասնագիտացած ընկերություն, որը համագործակցում է տարբեր երկրների դատաբժշկական ԴՆԹ լաբորատորիաների, իրավապահ մարմինների և պատկան այլ […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:07 10.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, հոգեկան ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակին դիմելու հնարավորություն

11:31 10.04.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի […]

̰
Եգիպտոսի Ինտերպոլի կողմից հետախուզվողը Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել էր Հայաստան

11:27 10.04.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 59-ամյա Անտուան Մ.-ն: Նա 2018 թ. նոյեմբերի 22-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ձերբակալվել է կալանավորված անձին հանձնուք բերած տաքսու վարորդը

11:03 10.04.2024

Ապրիլի 9-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել տաքսու վարորդ Գ․Գ․-ի միջոցով կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա թթվի միջից ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով առանձնացված, թմրամիջոցի նմանվող, սուր […]

̰
Մաքսային տեսուչների կողմից ծառայողական պարտականությունները դիտավորյալ չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 700 մլն դրամի վնաս

10:58 10.04.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է

10:53 10.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել […]

̰
Դատարանը Գեղարքունիքի մարզի նոտար Քրիստինե Բադալյանի նոտարական գործունեության կատարումը ճանաչել է ոչ իրավաչափ

10:47 10.04.2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Մարտունի») Քրիստինե Բադալյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» կարգապահական տույժ: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել նոտարական գործունեության կատարումը ոչ իրավաչափ ճանաչելու ՀՀ վարչական դատարանի վճիռը:

̰
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

20:08 09.04.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։ Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։ Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում

17:22 09.04.2024

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը ցանկալի արդյունքներ է արձանգրել։ Ապրիլի 1-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Վաղարշապատ քաղաքի «Անտառ» տանող ճանապարհին։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է մեծ քանակությամբ ինքնաձիգներ և այլ զենք-զինամթերք։ […]

̰
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

17:11 09.04.2024

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, […]

̰
Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:58 09.04.2024

Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 26-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ՝ գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել, ապա գցել է գետնին։ Նա ձերբակալվել և տարվել է Կումայրիի բաժին։ Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ 26-ամյա երիտասարդը […]

̰
Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան

14:16 09.04.2024

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, […]

̰
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ստեղծվելու է մեկ միասնական ուսումնական հաստատություն. շրջանառության է դրվել օրենքների նախագծերի փաթեթ

12:29 09.04.2024

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել […]

̰
Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով

11:44 09.04.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից […]

̰
Տանը թմրամիջոց էր պահում. Աշտարակի համայնքնային ոստիկանների բացահայտումը

17:48 08.04.2024

Աշտարակի համայնքային ոստիկանները ապրիլի 4-ին ստացած տեղեկությունն իրացրին օպերատիվորեն։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Արտաշավան բնակավայրի 48-ամյա մի բնակիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կասկածյալի տանն ու կից օժանդակ շինություններում կատարվեց խուզարկություն։ Հայտնաբերվեց 6 ապակյա տարա՝ 65,8 գրամ դեղանականաչավուն զանգվածով։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Խուզարկությամբ մեքենայում թմբուկավոր ատրճանակ և ձայնային փամփուշտներ են հայտնաբերվել

17:16 08.04.2024

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աթոյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել էին թմբուկավոր ատրճանակ: Մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք: Տղամարդը […]

̰
Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

16:36 08.04.2024

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեձոր բնակավայրի 38-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է նռնակներ և մարտական փամփուշտներ։ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել նշված տանն ու կից շինություններում։ Հայտնաբերվել են ապօրինի պահվող տարբեր տրամաչափի 129 փամփուշտ, Ֆ1 տեսակի նռնակ, պայթուցիկ 2 սարք և […]

̰
Զգուշացե՛ք, խարդախություն է. Ոստիկանություն

16:17 08.04.2024

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ «Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011-52-52-52»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
Վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է 33 պատահար. 2 մարդ զոհվել է

13:23 08.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 5-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 29, թմրամիջոցի հայտնաբերման` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, խարդախության և անձնական ունեցվածքի […]

̰
Աշտարակ-Փարպի ճանապարհի տնկարանից գողացել էր մոտ 300 տնկի

13:10 08.04.2024

Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ`պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի […]

̰
Գողացել էր շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074»-ը

12:25 08.04.2024

Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի […]

̰
Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

10:36 08.04.2024

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում: 2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Երիտասարդի մեքենայում ինքնաձիգ և լիցքավորված պահեստատուփեր են հայտնաբերվել

10:30 08.04.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում: Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին: Երիտասարդը և կազմված […]

̰
Անահիտ Մանասյանն ապրիլի 7-ին այցելել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

17:50 07.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ուղեկցությամբ ապրիլի 7-ին այցելել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ նպատակն էր շնորհավորել ազատությունից զրկված կանանց և ՔԿՀ աշխատակազմի կին աշխատակիցներին մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Պաշտպանն ու ներկայացուցիչները ներկա են գտնվել քրեակատարողական հիմնարկի ազատությունից զրկված կանանց մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Շնորհավորելով օրվա առիթով՝ Անահիտ Մանասյանը նշել […]

̰
Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի երեք բնակավայրերի աշակերտներին

14:56 07.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 6-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների: Դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի […]

̰
Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում. ՄԻՊ

10:01 07.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. «Սիրելի’ կանայք և աղջիկներ, Ի սրտե շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ՝ մայրությունն ու գեղեցկությունը ևս մեկ անգամ արժևորելու տեսանկյունից։ Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում, իսկ կանանց իրավունքների պաշտպանությունն այդ […]

̰
Թել Ավիվում հակակառավարական ցույց է տեղի ունեցել

23:17 06.04.2024

Հազարավոր ակտիվիստներ շաբաթ օրը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից ուղիղ վեց ամիս անց՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում և Գազայի հատվածում ավելի քան 180 օր պահվող պատանդների ազատ արձակման գործարքի անհապաղ կնքում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բողոքի ակցիան ընթացել է կառավարական շենքերի համալիրի մոտ, որտեղ, մասնավորապես, […]

̰
BACK_TO_TOP