TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որդին ինքնասպան է եղել

12:19 12.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ: Մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Մեկ օրում գրանցվել է 20 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 12.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածքի՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 6, […]

̰
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին

10:47 12.04.2024

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։ Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի […]

̰
Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպան լինելը պարզապես աշխատանք չէ, այլ կենսակերպ. լրացել է Անահիտ Մանասյանի պաշտոնավարման 1 տարին

09:50 12.04.2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 12-ին Անահիտ Մանասյանը ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ «Լինել Պաշտպան՝ նշանակում է լինել հոգատար, մարդասեր, կարեկից, ապրումակցող և պրոֆեսիոնալ, և այդ ամենն իրականացնել ոչ թե որպես հերոս երևալու ձգտումով, այլ վերը նշված պաճառները նկատի ունենալով»: Մանրամասները՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ռեպորտաժում:

̰
Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

09:35 12.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:

̰
Պարեկներին տեսնելով՝ փաթեթներ էր նետել

18:06 11.04.2024

Մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են երկու երիտասարդի, որոնցից մեկը իրավապահներին տեսնելով՝ նետել էր սպիտակ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Պարզվել է, որ երիտասարդներն օտարերկրացի են՝ 18 և 29 տարեկան։ Նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

̰
Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. երեք անձ ձերբակալվել է

17:30 11.04.2024

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` Արմավիրի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ապրիլի 2-ին՝ ժամը 12.45-ին, ձերբակալել և, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան արմավիրցի երկու տղամարդու: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված ապակյա ծխամորճ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով: Նա հայտնել է, որ […]

̰
257 հոգեմետ դեղահաբ՝ օտարերկրացու մոտ. Արագածոտնի պարեկների բացահայտումը

17:04 11.04.2024

Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակի բաժին են տեղափոխել մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

̰
Վրաստանի Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում է. մեկնարկել է Հայ-վրացական իրավական ֆորումը

15:24 11.04.2024

Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրավերով՝ Երևան է ժամանել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի մարմինների մասնակցությամբ՝ ապրիլի 11-12-ը տեղի կունենա Հայ-վրացական իրավական ֆորումը: Գրիգոր Մինասյանը ֆորումի բացմանն ընդգծել է նման միջոցառումների շարունակականության կարևորությունը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս մշտապես մտքեր փոխանակելու արդարադատության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կոռուպցիայի […]

̰
Այրել էր ավտոպահեստամասերի խանութ սրահը՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս

15:18 11.04.2024

Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում: Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի […]

̰
Ավան գյուղի բնակիչը խեղդամահ էր արել Երևանի բնակիչ 69-ամյա տղամարդուն

12:51 11.04.2024

Ապրիլի 9-ին, ժամը 8.9-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով: Արագածոտնի մարզային […]

̰
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250․000․000 ՀՀ դրամ

12:33 11.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250․000․000 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:07 11.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածքի և ֆիզիկական ներգործության՝ 10-ական, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության և […]

̰
Ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի

11:28 11.04.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: Ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել […]

̰
Սփայս, կոկաին, մարիխուանա. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

10:50 11.04.2024

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 6-ին։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ժամը 23.40-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 33 և 29 տարեկան երկու երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեցին 4,51 գրամ կոկաին թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված և 3 ապակյա սրվակ՝ մարիխուանա թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով։ Կազմված […]

̰
Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

10:35 11.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2024թ․ մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ ևս։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին’ ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz […]

̰
Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ

10:20 11.04.2024

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով: Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված […]

̰
Քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

20:44 10.04.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` ՍՕՍ Մանկական Գյուղեր Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների […]

̰
Միջադեպ Ալավերդիում. սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

17:18 10.04.2024

Ապրիլի 9-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակում տեղի է ունեցել միջադեպ, մի քաղաքացու դանակով մարմնական վնասվածքներ են պատճառել: Օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Քիչ անց հաղորդում է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից. քաղաքացին բուժօգնության էր դիմել կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Իրավապահները պարզել են, որ ժամը […]

̰
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 300.000.000 ՀՀ դրամ

15:58 10.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ […]

̰
Այրել էր ավտոպահեստամասերի խանութ սրահը՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս

13:25 10.04.2024

Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում: Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի […]

̰
Երիտասարդը պարեկներին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը

13:06 10.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ի ժամը 21.40-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կապանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Ձերբակալման ժամանակ կապանցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել «BORNER» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն օրեր առաջ գտել է Լեռնագործների թաղամասում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային […]

̰
Ավան գյուղի տներից մեկում դիակ է հայտնաբերվել. հանգամանքները պարզվում են

12:45 10.04.2024

Ապրիլի 9-ին, ժամը 8.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Նշված հասցե Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ: Նշանակվել է […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ քննարկվել են Հայաստանում փորձաբժշկական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման խնդիրները

12:27 10.04.2024

ՀՀ քննչական կոմիտեում այսօր հյուրընկալվել է ամերիկյան «GTH Consulting» խորհրդատվական ընկերության պատվիրակությունը։ Նրանց ուղեկցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։ «GTH Consulting»-ը աշխարհում ճանաչված է` որպես դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և վարման օրենսդրության մշակման ոլորտում մասնագիտացած ընկերություն, որը համագործակցում է տարբեր երկրների դատաբժշկական ԴՆԹ լաբորատորիաների, իրավապահ մարմինների և պատկան այլ […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:07 10.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, հոգեկան ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակին դիմելու հնարավորություն

11:31 10.04.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի […]

̰
Եգիպտոսի Ինտերպոլի կողմից հետախուզվողը Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել էր Հայաստան

11:27 10.04.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 59-ամյա Անտուան Մ.-ն: Նա 2018 թ. նոյեմբերի 22-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ձերբակալվել է կալանավորված անձին հանձնուք բերած տաքսու վարորդը

11:03 10.04.2024

Ապրիլի 9-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել տաքսու վարորդ Գ․Գ․-ի միջոցով կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա թթվի միջից ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով առանձնացված, թմրամիջոցի նմանվող, սուր […]

̰
Մաքսային տեսուչների կողմից ծառայողական պարտականությունները դիտավորյալ չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 700 մլն դրամի վնաս

10:58 10.04.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է

10:53 10.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել […]

̰
BACK_TO_TOP