12:06 16.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, խարդախության և անձնական ունեցվածքի գողության ՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու`9, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական […]
11:57 16.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները […]
11:13 16.04.2024
ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում ասվում է. «Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի եւ օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության […]
10:56 16.04.2024
Ապրիլի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3473 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 492, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 218, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
10:19 16.04.2024
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում ասվում է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ […]
10:00 16.04.2024
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական […]
16:22 15.04.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։ Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ […]
15:42 15.04.2024
ՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների հետ, ապրիլի 14-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 54-ամյա Սեդրակ Ղ.-ին: Նա Լիբանանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
15:13 15.04.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 3.30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը: Անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները նախազգուշացրել են, որպեսզի կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել: Ոստիկաններից մեկը […]
14:54 15.04.2024
Ապրիլի 14-ին, ժամը 22.45-ին, Արենի գյուղի մի բնակչից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի տարածքում գտնվող իր առևտրի տաղավարից անծանոթ անձը գնել է երեք բանկա մուրաբա, որոնց համար վճարել է երկու հազար անվանական արժեքով կեղծ կեղծ թղթադրամ: Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ շուկայում եղել է նման ևս մեկ […]
14:32 15.04.2024
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռք է բերել ժամանակակից նոր սարքեր, որոնցով հնարավոր է դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերել պայթուցիկ նյութերը: Նախկինում նման փորձաքննությունը տևում էր առնվազն 2-3 օր, իսկ այժմ այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։ Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը […]
12:29 15.04.2024
2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով […]
12:20 15.04.2024
Ապրիլի 14-ի ժամը 22.22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել է: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է […]
12:08 15.04.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ի ժամը 4-ին Անթալիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 34-ամյա Քրիստիան Ն.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ԳԴՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել ՀՀ […]
09:27 15.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 13-ին և 14-ին մասնակցել է Օվիեդոյի կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման երկօրյա դասընթացին։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիայով (Օվիեդոյի կոնվենցիա) ամրագրված մարդու իրավունքների և էթիկայի սկզբունքների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կարողություններն ու հմտությունները։ Մասնակիցներին ողջունել […]
13:13 14.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 12-ին տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում՝ դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի, առկա խնդիրների գործնական և օրենսդրական լուծումների ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում կապված այն հարցի հետ, թե որ պետական մարմնի վրա պետք է դրվի ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պահման բավարար պայմաններ, […]
15:16 13.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 12-ին տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում՝ դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի, առկա խնդիրների գործնական և օրենսդրական լուծումների ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում կապված այն հարցի հետ, թե որ պետական մարմնի վրա պետք է դրվի ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պահման բավարար պայմաններ, […]
21:31 12.04.2024
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն […]
19:26 12.04.2024
Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։ «Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար […]
19:12 12.04.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 12-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ խուզարկության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Օ․Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Խուզարկության արդյունքում ծառայողները հանձնուքում հայտնաբերել են կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող, հեղուկ զանգվածով։ Քաղաքացի Օ․Մ․-ն ձերբակալվել է […]
18:53 12.04.2024
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ ՍՊ ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ՍՊ ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից […]
17:49 12.04.2024
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել […]
16:45 12.04.2024
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։ Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով: Գույքի նկատմամբ […]
16:07 12.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի համայնքի 39–ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ ախտորոշմամբ» Ալավերդու բժշկական կենտրոն […]
16:01 12.04.2024
Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝ ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00 ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00 ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00 […]
15:44 12.04.2024
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ապրիլի 9-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,6 գրամ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը շոկո է, գտել է օրեր առաջ և մի մասն արդեն օգտագործել […]
14:23 12.04.2024
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատապարտել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով․ հաշվի առնելով Մալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավճիռն ապրիլի 12-ին հրապարակել է դատավոր Սուսաննա Գզոյանը։ Նարեկ Մալյանից կբռնագանձվի վարութային գործողությունների՝ դատալեզվաբանական և դատահոգեբանական փորձաքննությունների գումարը՝ 108,000 ՀՀ […]
12:43 12.04.2024
ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Լոռու մարզի Աքորի բնակավայրում հայտնաբերվել և Թումանյանի բաժին է ներկայացվել 31-ամյա Արտակ Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք […]
12:37 12.04.2024
Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար: Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 […]
12:32 12.04.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, ապրիլի 11-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Սամվել Ն.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սամվել Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: