TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան էր ժամանել Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին

11:51 03.04.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 41-ամյա Ալեքսանդր Գ.-ին: Նա 2017 թ. հունիսի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գույքի յուրացման, իսկ 2022 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ռանչպար գյուղի դաշտերում

11:42 03.04.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների հետ, ապրիլի 2-ին Ռանչպար գյուղի հարակից դաշտերում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 29-ամյա Քյարամ Ֆ.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ […]

̰
Երբ աշխատանքդ սիրով ու նվիրումով ես կատարում, գնահատականը երբեք չի ուշանա. անչափահասների գործերով լավագույն տեսուչ

10:58 03.04.2024

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում առավոտյան խորհրդակցություն է։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Նազարյանը համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո շտապում է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց՝ աշակերտների հետ հերթական իրազեկման դասընթացն անցկացնելու։ Անի Նազարյանը ճանաչվել է 2023 թ. անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի լավագույն տեսուչ։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ Անին միշտ սպասված […]

̰
65-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր պատրաստած թմրամիջոցը

15:37 02.04.2024

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 65-ամյա տղամարդը բնակության վայրում, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 32,64 գրամ քաշով: Նաև հայտնել է, որ անձնական օգտագործման համար ինքն է ցանել, մշակել […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները սառը զենքեր են հայտնաբերել

15:24 02.04.2024

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, արտաքին լուսային սարքերը սահմանված ռեժիմով չաշխատելու պատճառով, կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարդենիսցի 19-ամյա վարորդը բեռնախցիկի տեսանելի հատվածից ներկայացրել է մահակ, իսկ պահոցից՝ դանակ՝ 25 սմ երկարության, շեղբի երկարությունը՝ 13 սմ: Վարորդը պարզաբանման համար տարվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, […]

̰
Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին գումար էր առաջարկել

14:54 02.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել: Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: «Օպելը» տեղափոխվել […]

̰
Իրազեկում. փոփոխություններ տուգանային միավորների կիրառման վերաբերյալ

14:34 02.04.2024

ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։ Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի […]

̰
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

13:37 02.04.2024

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: […]

̰
Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է 12 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ

12:30 02.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման […]

̰
ՌԴ Քննչական կոմիտեն կհետաքննի Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակումը

12:24 02.04.2024

Ռուսաստանի Քննչական կոմիտեն կհետաքննի Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակումը, ինչի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ Ավելի վաղ Թաթարստանի իշխանությունները հայտնել էին, որ երեքշաբթի օրը Էլաբուգայում և Նիժնեկամսկում ձեռնարկությունները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Վեց մարդ վիրավորվել է։ Լուրջ վնաս չկա, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը խաթարված չէ։ «ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները կհետաքննեն Բելգորոդի […]

̰
Երևան քաղաքի՝ կարգազանց վարքով հայտնի բնակչի կողմից հանցավոր մի շարք գործողություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ նա կալանավորված է

11:35 02.04.2024

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից, մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2024թ. հունվարի 24-ին` 02:00-ի սահմաններում, ստացված տեղեկատվությունն իրացնելու արդյունքում, ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Մարտունիում

10:57 02.04.2024

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 1-ին Մարտունի համայնքում ծառայություն իրականացնելիս Զիրոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մարտունու բաժին են տեղափոխել 47-ամյա Մարատ Վ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]

̰
Գրեթե բացակայում են աուտիզմ ունեցող մարդկանց համար արդյունավետ նպատակային պետական ծրագրեր. Անահիտ Մանասյան

10:46 02.04.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով: «Ապրիլի 2-ն Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Չնայած պետության՝ աուտիզմ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկած որոշ քայլերին՝ վերջիններս դեռ բախվում են բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ անկախ կյանքի, կրթության, աշխատանքային, առողջության պահպանման և մի շարք այլ իրավունքների իրացման […]

̰
Աներն ու փեսան ձեռք են բերել և իրացրել լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ

10:28 02.04.2024

Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բազմաղբյուր գյուղի 63-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ` ձեռք է բերում և իրացնում լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ: Տեղեկությունը ճշտելու ընթացքում պարզվեց, որ նա առանց ակցիզի ծխախոտը վերցնում է դստեր ամուսնուց` Աշտարակ քաղաքի 41-ամյա բնակչից: Մարտի 20-ի առավոտյան, րոպեների տարբերությամբ, աներն ու փեսան ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի […]

̰
Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին փող էր առաջարկել

18:53 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել: Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: «Օպելը» տեղափոխվել […]

̰
Տաքսու վարորդների մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք օդանավակայանի տարածքում

18:24 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց: Նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, […]

̰
Ավազակություն մայրաքաղաքի Պռոշյան փողոցում. հետախուզվում է Հովհաննես Հակոբյանը

18:12 01.04.2024

Մարտի 21-ի ժամը 11.26-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը անցորդի պայուսակը գողացել և դիմել է փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել ու նկատել է, որ փախչողի մոտից զենք է ընկել։ Հաջորդ ահազանգը ստացվել էր րոպեներ անց։ Տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պռոշյան 2 հասցեի մոտ […]

̰
2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը

15:10 01.04.2024

Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ: Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից, Էկոնոմիկայի նախարարության նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

14:17 01.04.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 270 հազար դրամ՝ […]

̰
Վարորդի մատնանշած վայրում հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ

13:28 01.04.2024

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ իրացնելով, մարտի 25-ին Արագածավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և Թալինի բաժին են տարել Երևանի բնակիչ 26 և 36 տարեկան երկու երիտասարդի՝ օբսիդիան տեսակի հանքաքարով բեռնված «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ: Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայի թափքում […]

̰
47-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

12:53 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 47-ամյա Ներինա Պ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) հատկանիշներով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

12:32 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 29-ի ժամը 10-ին Երևան քաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել և Մասիսի բաժին են տեղափոխել 25-ամյա Արգամ Բ.-ին, որը մարտի 15-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:09 01.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
Հրապարակվել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը

11:37 01.04.2024

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ոլորտներում 2023 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հավատարիմ թափանցիկության և հաշվետվողականության գործելաոճին՝ Դատախազությունն իր առջև խնդիր է […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով

11:31 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 30-ին Իսակովի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 34-ամյա Դավիթ Հ.-ին: Նա 2023թ. հունվարի 20-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
41-ամյա քաղաքացին մարդու թրաֆիքինգի մեղադրանքով էր հետախուզվում

11:20 01.04.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մարտի 29-ին Արտաշատի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 41-ամյա Արման Պ.-ին, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի(Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
53-ամյա տղամարդը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել նախասրահի պահարանին դրված պայուսակը

10:55 01.04.2024

Արաբկիրի բաժին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված ահազանգը բնակարանային գողության վերաբերյալ էր։ Գողությունը կատարվել էր Հայրիկ Մուրադյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից։ Հաղորդումից քիչ անց Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրում էին։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ: Պարզվեց, որ բնակարան մուտք էին գործել՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից և գողացել նախասրահի պահարանին դրված պայուսակը, որի մեջ կային փող […]

̰
Դատական դեպարտամենտը ուսումնասիրություն է սկսել ծանրաբեռնված դատավորների շրջանում

10:05 01.04.2024

Դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են: Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով: Այս հարցում որոշումները ընդունվում են հիմնվելով […]

̰
Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին Նոր տարվա առթիվ

09:50 01.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին. «Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց […]

̰
Գառնիում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձ կալանավորվել է

12:10 30.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ […]

̰
BACK_TO_TOP