16:41 05.04.2024
Մարդկության առաջընթացի, զարգացած տեխնոլոգիաների, ժողովրդավարության և հումանիզմի դարում պետք է որ մարդու շահագործման մասին խոսվեր միայն դասագրքերում կամ պատմավեպերում, այնինչ աշխարհում այսօր մոտ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության մեջ։ «Յուրաքանչյուր դեպքում արատավոր երևույթի հետևում կանգնած է այն մարդը, որը ձգտում է ուժով իշխել թույլին: Նա ապրանքայնացնում է մարդուն, նրա հետ վարվում որպես գույքի, […]
15:32 05.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը հետևել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կրակային պատրաստականության ստուգման փուլի ընթացքին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին:
15:25 05.04.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ապրիլի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նորամարգ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կանեփի չորացված, մանրացված զանգված է պահում: Ստուգման նպատակով նրանք այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ անասնագոմում պահում է կանեփից պատրաստված թմրանյութ: Նա նշված վայրից ներկայացրել է թմրանյութով լցված պլաստմասսե տարա և հայտնել, որ թմրանյութն իր օգտագործման […]
15:18 05.04.2024
Ապրիլի 3-ին, ժամը 16.45-ին, «911» ծառայություն է զանգահարել 24-ամյա օտարերկրա մի քաղաքացուհի և հայտնել հանցագործության մասին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կետրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր` Ալեք Մանուկյան փողոցի նշված հասցե: Կինն իրավապահներին պատմել է, թե դուռը թակել է անհայտ մի տղամարդ, ներկայանալով հարևան` մոտեցել է լոգարանին, հետո կապել է իրեն […]
14:38 05.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 18.47-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ զենքի նմանվող առարկա […]
13:11 05.04.2024
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 4-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մամիկոն Մ.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:55 05.04.2024
Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ հայտնում են ՔԿ-ից: 2023 թ. հոկտեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա […]
12:40 05.04.2024
ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 27-ամյա Արման Մ.-ն: Նա մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]
12:18 05.04.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու […]
12:09 05.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 11-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, […]
11:31 05.04.2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի ներկայացուցիչների հանդիպումը: Ներկայացվել են Հայաստանում նոտարական համակարգի վերջին բարեփոխումները: Մասնակիցների կողմից կարևորվել է հատկապես նոր էլեկտրոնային գործիքի ներդրումը, որի միջոցով բանկերը, վարկային կազմակերպությունները և մի շարք այլ կազմակերպություններ կարողանում են մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման […]
20:17 04.04.2024
ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Փոփոխություններով նախատեսվում է․ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով և վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ […]
17:05 04.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն: Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ […]
16:33 04.04.2024
Ապրիլի 2-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։ Խուզարկության ընթացքում վերջինս, պատասխանատվությունից ենթադրաբար խուսափելու և իրեղեն ապացույցից ազատվելու համար, իր տաբատի գոտկատեղից […]
15:37 04.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42–ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: […]
14:44 04.04.2024
Մարտի 31-ի գիշերը՝ ժամը 3.41-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանադակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության […]
12:45 04.04.2024
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով՝ մինչև 2024 թվականի ապրիլի 5-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացված և օրենքում նշված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքի 50 տոկոսը և դրան համապատասխան կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Արտոնությունից օգտվելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ։ Վճարումները քաղաքացիները կարող են կատարել […]
11:44 04.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 10.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել 43-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Մովսես Խորենացու փողոցում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են նոթբուքն ու բջջային հեռախոսը: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի […]
11:32 04.04.2024
2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ […]
11:17 04.04.2024
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Խորհուրդը […]
11:09 04.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն: Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից են հայտնել, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ […]
09:23 04.04.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների, ուսումնական հատվածի բարելավմանն ուղղված կապիտալ նորոգման աշխատանքներին, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծման գործընթացին: […]
16:19 03.04.2024
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հայտնել է, որ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
15:11 03.04.2024
Գլխավոր դատախազությունում 2022 թվականին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու տարածքից հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու, շենք շինությունների նկատմամբ կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը գրանցելու կադաստրային գործը: Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին […]
14:48 03.04.2024
2024 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի […]
11:51 03.04.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 41-ամյա Ալեքսանդր Գ.-ին: Նա 2017 թ. հունիսի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գույքի յուրացման, իսկ 2022 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին […]
11:42 03.04.2024
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների հետ, ապրիլի 2-ին Ռանչպար գյուղի հարակից դաշտերում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 29-ամյա Քյարամ Ֆ.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ […]
10:58 03.04.2024
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում առավոտյան խորհրդակցություն է։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Նազարյանը համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո շտապում է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց՝ աշակերտների հետ հերթական իրազեկման դասընթացն անցկացնելու։ Անի Նազարյանը ճանաչվել է 2023 թ. անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի լավագույն տեսուչ։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ Անին միշտ սպասված […]
15:37 02.04.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 65-ամյա տղամարդը բնակության վայրում, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 32,64 գրամ քաշով: Նաև հայտնել է, որ անձնական օգտագործման համար ինքն է ցանել, մշակել […]
15:24 02.04.2024
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, արտաքին լուսային սարքերը սահմանված ռեժիմով չաշխատելու պատճառով, կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարդենիսցի 19-ամյա վարորդը բեռնախցիկի տեսանելի հատվածից ներկայացրել է մահակ, իսկ պահոցից՝ դանակ՝ 25 սմ երկարության, շեղբի երկարությունը՝ 13 սմ: Վարորդը պարզաբանման համար տարվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, […]