Որոնվում է տեսանյութում երևացող անձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Որոնվում է տեսանյութում երևացող անձը

16:50 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:

Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն այցելել է Իջևանի ԲԿ՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու

14:03 27.04.2024

ՄԻՊ-ի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն այցելել է Իջևանի ԲԿ՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական […] ...

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

12:42 27.04.2024

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել […] ...

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

11:30 27.04.2024

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի վերջինս այլևս տնային կալանքի տակ չէ»,-ասել է պաշտպանը։ Փետրվարի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության […] ...

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

20:45 26.04.2024

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում […] ...

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

17:38 26.04.2024

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […] ...

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

17:12 26.04.2024

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում […] ...

BACK_TO_TOP