Բացահայտվել են ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետությունից որպես փոխհատուցում տրամադրվող միջոցները խարդախությամբ հափշտակելու դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Բացահայտվել են ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետությունից որպես փոխհատուցում տրամադրվող միջոցները խարդախությամբ հափշտակելու դեպքեր

11:14 14.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։

Քրեական վարույթներից մեկով, որը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչը, հանդիսանալով մարզում գտնվող 1,15 հեկտար հողատարածքի վարձակալ, մասնակցել է «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակելու ինտենսիվ պտղատու արգիների և հատապտուղների հիմնման համար պետության աջակցության» ծրագրին։

Հողամասում նա հիմնել է ընկուզենու ինտենսիվ այգի և ՀՀ պետական բյուջեից այգետնկման ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, 2023թ․ մայիսին խաբեությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, իբրև թե ԱՁ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի կողմը պարտավորվել է հիշյալ 1.15 հա հողամասում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ՝ որոնց ընդհանուր արժեքը սահմանվել է 10.422.450 ՀՀ դրամ։ Շահառուն նախարարություն է ներկայացրել նաև՝ պայմանագրի կողմերի միջև կազմված հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն իբրև թե կատարվել են համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ՝ նշված գումարի չափով։ Մինչդեռ պարզվել է, որ Ա/Ձ-ն նման ծառայություններ չի մատուցվել։

Շահառուն, սակայն, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից նշված հողամասում իրականացված մոնիթորինգի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ծախսերը գերազանցել են ՀՀ-ում գործող շուկայական գները կամ չեն համապատասխանել իրականությանը, իսկ որոշ դեպքերում ուռճացված են եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ Ս.Ղ.-ն մեկ այլ անձից՝ Վ.Դ.-ից տեղեկացել է ՀՀ կառավարության՝ «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով մինչև 10 հեկտար հողատարածքներում այգիներ հիմնելու պարագայում կատարված ծախսերի 50 տոկոսի չափով պետությունից փոխհատուցում ստանալու հնարավորության մասին և համաձայնել է Վ.Դ.-ի հետ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի կազմման և օգտագործման միջոցով, խարդախությամբ, պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Արդյունքում Արագածոտնի մարզում գտնվող, վարձակալած հողամասում Ս․Ղ․-ի կողմից ընկուզենու ինտենսիվ պտղատու այգի հիմնելու և պետական աջակցության վերոնշյալ ծրագրից վերջինիս օգտվելու հիմքեր ստեղծելու նպատակով, Վ․ Դ․-ի ուղղորդմամբ և կազմակերպմամբ այլ անձանց միջոցով կազմվել են Ս.Ղ.-ի կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրով սահմանված 1հա հողատարածքի համար առավելագույն թույլատրելի սահմանաչափին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև՝ իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառվել են ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայությունների դիմաց կատարված, այնպես էլ իրականում կատարված, սակայն՝ էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

Ս.Ղ.-ն ինչպես իր, այնպես էլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կազմված իրավունք վերապահող հիշյալ կեղծ փաստաթղթերը 2022թ. մարտին համապատասխան դիմումով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Ապրիլ ամսին նրա և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու» վերաբերյալ պայմանագիր՝ չնայած այն բանին, որ շահառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը փոխհատուցման մերժման հիմք էր։

Դրա հիման վրա Ս.Ղ.-ին՝ որպես Ծրագրի շահառու, փոխանցվել է 58.500.000 ՀՀ դրամ գումար, որը խմբի մյուս անդամների նախնական համաձայնությամբ, հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ քննությամբ ձեռք է բերվել հանցանքի կատարումը վկայող փաստերի բավարար համակցություն՝ Ս․ Ղ․-ին, Վ․Դ․-ին, ինչպես նաև 4 այլ անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Հաշվի առնելով, որ Ս․Ղ․-ի մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ նրա առնչությամբ՝ ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի, վարույթից մաս է անջատվել, հայտարավել նախաքննության ավարտ և այդ մասով վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև Վ․Դ․-ի և խմբի մյուս անդամների կողմից իրականացված խարդախության հանցավոր սխեմայում հնարավոր ներգրավված տասնյակ այլ անձանց գործողություններին ևս իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP