Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

10:50 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Կիմա Ավդալյանը։ Նա այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է Ավդալյանը:

Կիմա Ավդալյանը 2015-2019 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը։  2019-2021 թթ. սովորել և ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն բաժինը։ 2018 թ. սեպտեմբերից-2019 թ. մարտ աշխատել է «Պրոֆիլ մեդիա»-ում՝ որպես փորձագետ։ 2019 թ. օգոստոս – 2022 թ. մարտ աշխատել է «Թերթ Էյ Էմ»-ում՝ որպես վիդեոխմբագիր, այնուհետև՝ վիդեոբաժնի ղեկավար։ 2022 թ. մարտից մինչև  2023թ. մարտ աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես հասարակայնության հետ կապերի փորձագետ։ 2023 թ. մայիսից մինչև 2024 թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

17:54 02.05.2025

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

17:45 02.05.2025

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

17:40 02.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

17:36 02.05.2025

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ապրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

BACK_TO_TOP