Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է տուժողի ծանոթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է տուժողի ծանոթը

18:06 29.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հուլիսի 20-ին հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ա.-ն, անձնական հարցի կապակցությամբ տուժողի հետ նախկինում տեղի ունեցած վիճաբանության պատճառով, մտադրվել է կյանքից ապօրինի զրկել 37-ամյա ծանոթին:

Այդ նպատակով դեպքի օրը՝ ժամը 15:22-ի սահմաններում, Գ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված օրը և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերված ու իր մոտ պահած հրազենով զինված, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, ապա վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բաց պատուհանից հրազենով կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Գ.Ա.-ն հայտնաբերվել է և, հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրանք առաջադրվել:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Գ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

14:00 01.06.2025

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

13:22 01.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...

«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը

13:08 01.06.2025

«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը

«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել․ ...

Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ Մկրտչյան

12:48 01.06.2025

Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

12:28 01.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։ ...

BACK_TO_TOP