12:10 10.07.2024
2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07։14-ին, Աստղիկ Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետևանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձի, ինչպես նաև վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում գտնվող տանը 61–ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է քնած վիճակում գտնվող՝ քրոջ ամուսնու կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել ․ քույրը և վերջինիս ամուսինը արթնացել են և դանակը ձեռքից վերցրել։
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 61–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
10:30 09.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին10:15 09.05.2025
Ռուբիոն Պակիստանին և Հնդկաստանին կոչ է անում դեէսկալացնել իրավիճակըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել երկու կողմերին էլ թուլացնել իրավիճակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Պակիստանի վարչապետի հետ զրույցում Ռուբիոն «ընդգծել է անհապաղ լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը՝ կոչ անելով շարունակել հարաբերությունների […] ...
10:00 09.05.2025
Axios. Թրամփը քննարկել է Իրանը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ նախկինում չբացահայտված հանդիպման ժամանակ քննարկել է Թեհրանի միջուկային ծրագիրը և Գազայի հատվածը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը, ինչի մասին չեն հայտնել ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը։ Չորեքշաբթի օրը Դերմերը հանդիպել է […] ...
09:55 09.05.2025
Հյուսիսային Կորեան հրթիռային զորավարժություններ է անցկացրել՝ Կիմ Չեն Ընի գլխավորությամբԿորեայի ժողովրդական բանակը համատեղ զորավարժություններ է անցկացրել, որոնք ներառում են հարձակումներ հեռահար զենքերով և հրթիռային համակարգերով։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ զորավարժություններն անցկացվել են Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ։ Ինչպես հայտնում է KCNA-ն, զորավարժությունները ներառում են 600 մմ հեռահար բազմակի արձակման հրթիռային համակարգ և Hwasong-11ga մարտավարական բալիստիկ հրթիռ: «Կային […] ...
09:50 09.05.2025
Պուտինը Սի Ծինփինին ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցություններ սկսել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ՝ արդար խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Պուտինը բարձր է գնահատում Չինաստանի օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում և հայտնում է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ […] ...
09:40 09.05.2025
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպում նախատեսված չէԱՄՆ-ի շտաբի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված չէ, սակայն կողմերի միջև «շատ լավ» բանակցություններ են ընթանում։ Հարցը, թե արդյոք հավանականություն կա, որ Թրամփը կհանդիպի Պուտինի հետ իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության ժամանակ, ամերիկացի առաջնորդին ուղղել են լրագրողները՝ Սպիտակ տանը։ «Չեմ կարծում: Բայց մենք […] ...
09:28 09.05.2025
Վենսը Ռուբիոյին անվանել է իր լավագույն ընկերը ԱՄՆ վարչակազմումԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարում է իր լավագույն ընկերը ամերիկյան վարչակազմում և պարբերաբար շփվում է նրա հետ։ «Մարկոն, հավանաբար, իմ լավագույն ընկերն է ամերիկյան վարչակազմում: Մենք անընդհատ ժամանակ ենք անցկացնում միասին և շփվում ենք: Նա, իսկապես, լավ աշխատանք է կատարում, և ես, իհարկե, փորձում եմ իմ պաշտոնում կատարել լավագույն աշխատանքը, […] ...