19:44 01.04.2019
Ամերիկացի հոգեբանները պարզել են՝ ինչպես կարելի է տրամադրությունը բարձրացնել ընդամենը մի քանի վայրկյանում: Այս մասին հաղորդում է Journal of Happiness Studies-ը: Այովայի համալսարանի հետազոտողները փորձարկում են իրականացրել 496 ուսանողի մասնակցությամբ: Մասնակիցներին խնդրել են 12 րոպե զբոսնել շենքի տարածքում՝ կիրառելով առաջադրված մեթոդները: Նրանք մտովի ճանապարհին հանդիպողներին մաղթել են երջանկություն: Մյուս առաջադրանքով նրանք սկսել են հանդիպող մարդկանց […]
19:39 01.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր Կոտայքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի […]
19:00 01.04.2019
Իսրայելում` Սոդոմ լեռան ստորոտին, հայտնաբերված Մալհամ քարանձավն ունի մոտ 10 կիլոմետր երկարություն: Այսպիսով, Մալհամ քարանձավը համարվում է աշխարհում ամենաերկարը: Քարանձավի հետազոտմամբ զբաղվել է մասնագետների միջազգային խումբը, որի ղեկավար Ֆրաիմ Քոենը նշել է, որ շատ ծանր աշխատանք է իրականացվել` օրական 10 ժամից ավելի խումբն աշխատել է աղե ստալակտիտների մեջ: Քարանձավի քարտեզագրման աշխատանքների ժամանակ էլ պարզվել է, […]
11:10 01.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նոր համագործակցության շուրջ պայմանավորվածության մասին: «Աշխատանքային հանդիպում ունեցանք կանադական IT հսկա ընկերություններից TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյանի և Հայկական առևտրային ցանց կազմակերպության նախագահ Հրաչ Գասպարի հետ։ Բաղուզյանը ներկայացնում էր Կիբերանվտանգության ոլորտում աշխարհի առջև կանգնած նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։ Պայմանավորվեցինք համագործակցել կիբերանվտանգության […]
21:20 31.03.2019
Նոր Զելանդիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության պահին կատարված ուղիղ հեռարձակումից հետո Facebook-ի ղեկավարությունը նախատեսում է վերանայել ուղիղ հեռարձակման գործառույթը: Այս մասին հայտնում է ntv.ru –ն: Ընկերության ներկայացուցիչ Շերին Սենդբեգը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է ուղիղ հեռարձակման նոր մեխանիզմ մշակել, որը հնարավորություն կունենա թշնամանք, բռնություն, սպանություն պատկերող տեսարաների դեպքում հաղորդագրություն ուղարկել պատասխանատու մարմնին՝ այն արգելափակելու […]
19:51 30.03.2019
Հայկական ընկերություններից մեկը պաշտպանության նախարարությունից պատվեր է ստացել՝ բանակին մատակարարել իր նախագծած ու պատրաստած զրահաթիթեղների առաջին խմբաքանակը՝ զինծառայողների զրահաճկոնների մեջ տեղադրելու համար։ Ընկերության տնօրենը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ընկերության արտադրանքի առավելությունները՝ ներկայում օգտագործվող զրահաթիթեղների համեմատությամբ։
18:53 30.03.2019
Հայաստանում մշակված ու առաջին անգամ մի քանի ամիս առաջ ներկայացված ցամաքային հեռակառավարվող ռազմական ռոբոտը կատարելագործվել է այս ամիսների ընթացքում։ Զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացված տարբերակն արդեն իր վրա ամրացված զենքով փորձարկումներ է անցել ու կատարելագործվել ՊՆ դիտողությունների հիման վրա։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում սարքը մշակող մասնագետը պատմեց՝ ինչ արդյունքներ է գրանցել իրենց սարքը փորձարկումների ժամանակ։ Հիշեցնենք, […]
13:36 30.03.2019
Միլիոնավոր մարդիկ չեն պատկերացնում իրենց առավոտն առանց մեկ բաժակ սուրճի, գրում է The Daily Mail-ը: Տորոնտոյի համալսարանի վերջին հետազոտությունները վկայում են այն բանի մասին, որ պարտադիր չէ սուրճ խմել, որպեսզի զգաք թարմացնող էֆեկտ: Նշվում է, որ մարդուն անհրաժեշտ է տեսնել մի բան, ինչը նրա մոտ սուրճի ասոցիացիա կառաջացնի: Այդ դեպքում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու […]
20:16 29.03.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների «Սքրիփս» ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կաթնասունների մոտ լիպազ ֆերմենտի JZL184- արգելակիչը 50 տոկոսով երկարաձգում է կլոր որդերի կյանքը: Այս ֆերմենտը որդերի բջիջներում և հյուսվածքներում քանի որ չի սինթեզվում, գիտնականները պարզել են, որ կյանքի երկարաձգման գործում հիմնական դերը ոչ թե մեկ սպիտակուցից, այլ մի ամբողջ համակարգից է կախված: Ուսումնասիրողներն ընդգծում են, որ […]
19:39 29.03.2019
Նախարարությունը վերանվանվում է «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» անվամբ, իսկ տրանսպորտին վերաբերող պատասխանատվությունը փոխանցվում է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Անդրադառնալով հարցին, թե ինքը որ ուղղությամբ կգերադասեր գործունեություն ծավալել` խնդրահարույց տրանսպորտի՞, թե՞ գեղեցիկ օձիքների նախարարության, նախարարն ասել է, որ […]
19:30 29.03.2019
Hubble տիեզերական աստղադիտակի միջոցով մի խումբ տիեզերագնացներ նկարահանել են երկնաքարի անկման անսովոր տեսարան, որը հայտնի է YORP էֆեկտ անվանունով: Այս մասին ասվում է գործակալության կայքում: Hubble տիեզերական աստղադիտակի և այլ աստղադիտարանների տվյալներով՝ փոքր երկնաքարը այնքան արագ էր պտտվել, որ տեղի են ունեցել մատերիայի արտանետումներ: YORP էֆեկտին բնորոշ գիծ է համարվում անսովոր տեսք ունեցող օբյեկտի պտտման […]
19:03 29.03.2019
Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ ունեցել ենք այն պատկերացումը, որ պետք է ունենալ նախարարություն, որը կկարողանա բարձր տեխնոլոգիական զարգացման ուղղությունն առաջ տանել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով իր կողմից ղեկավարվող նախարարությունում սպասվող անվանափոխության ու նաև գործառույթների փոփոխությունների մասին: «Նաև մենք մեր գերմանացի գործընկերների հետ էինք […]
14:28 29.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները: «Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ: Իսկ աշխարհի ապագան […]
13:02 29.03.2019
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 91¸460.0 հազար դրամ գումարից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 19,774.0 հազար դրամ, իսկ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»՝ 15,000.0 […]
12:24 29.03.2019
Զարգացող տեխնոլոգիայից չպետք է վախենալ: Այս մասին «Էվոլյուցիա և բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովից հետո խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի այն հարցին, թե արդյոք կարող են համագործակցել ռոբոտներն ու մարդիկ: «Սա ոչ թե մարդուն սահմանափակելու է կամ ռոբոտը խլելու է մարդու աշխատանքը, այլ ընդհակառակը, օգնելու է զարգացմանը: Նույն հարցն ուրիշ ձևով տրված է եղել […]
12:02 29.03.2019
Աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած առաջատար գիտնականներն այսօր քննարկել են էվուլյուցիայի զարգացման համաշխարհային օրակարգն ու տեսլականը: «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների մասին: «Լավագույն ձևը՝ հասկանալու, թե աշխարհը որտեղ կգտնվի 20-30 տարի հետո, աշխարհի լավագույն մասնագետներին հրավիրելն է Հայաստան: Այսօրվա […]
09:24 29.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, […]
00:47 29.03.2019
Հատուկ վարժեցված շները կարող են մարդկային կյանքեր փրկել և էականորեն բարելավել կյանքի որակը էպիլեպսիա ունեցողների մոտ: Բանն այն է, որ այդ հատուկ վարժեցվաժ շները տիրոջ հոտի միջոցով կարողանում են կանխազգալ էպիլեպսիայի նոպաները: Այս եզրակացությանն են եկել ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգները: Ըստ նրանց՝ «էպիլեպսիան հատուկ հոտ ունի», որը նույնն է բոլոր հիվանդների մոտ, որը վարժեցված շները շատ հստակ […]
00:31 29.03.2019
Աստղագետները երկաթով ու սիլիկատով շրջապատված նոր մոլորակ են հայտնաբերել: ESO.org-ը հայտնում է, որ մոլորակը հայտնաբերել հնարավոր է եղել բավականին մեծ աստղադիտակի շնորհիվ: Նորահայտ մոլորակը ստացել է HR8799e անվանումը: Այն առաջին մոլորակն է, որը հնարավոր է եղել հայտնաբերել Արեգակնային համակարգից դուրս: Մոլորակը գտնվում է «Պեգաս» համաստեղությունում: Հաղորդվում է, որ այն Երկիր մոլորակից 129 լուսնային տարի հեռավորության […]
19:22 28.03.2019
Հայտնի What’sApp հավելվածն առաջիկայում կունենա նոր գործառույթ՝ մութ ռեժիմ։ WABetaInfo-ն հայտնում է, որ նոր գործառույթը հնարավորություն կտա փոխել ծրագրի գույնը: Ռեժիմի միացման դեպքում գունային գամման փոխվում է, էկրանը մգանում է, իսկ տառերը՝ սպիտակում։ Թե երբ է այն նախատեսվում թողարկել, դեռևս չի հաղորդվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ What’sApp-ի նոր գործառույթի շնորհիվ օգտատերը կիմանա, թե […]
19:07 28.03.2019
NASA-ի և Գերմանիայի ավիացիայի ու տիեզերագնացության կենտրոնի մասնագետները փնտրում են կամավորների, ովքեր կհամաձայնեն 60 օր շարունակ պառկել մահճակալին՝ հատուկ հետազոտությունների համար: Առաջին հայացքից այսպիսի աշխատանքի մասին կարելի է միայն երազել: Բայց եզրակացություններ անել չշտապենք: Ըստ պահանջների՝ կամավորներին արգելվելու է ոչ միայն վեր կենալ մահճակալից, այլ նույնիսկ գլուխը չնչին բարձրացնել: Ի դեպ, մահճակալի վերին հատվածը 6°-ով […]
17:56 28.03.2019
Ֆրանսիական Lazareth Auto-Moto ընկերությունը ներկայացրել է թռչող մոտոցիկլետ: LA MOTO VOLANTE-ն անվանումով նոր մոտոցիկլետը, շնորհիվ չորս անիվներում տեղադրված շարժիչների, վերածվում է թռչող սարքի: Ընկերությունը նոր մոդելը վաճառքի կհանի 2019 թվականի հոկտեմբերից: Այն կարժենա 496.000 եվրո:
15:37 28.03.2019
«ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ պատգամավորները մի քանի հարց ուղղեցին նախարար Հակոբ Արշակյանին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում գործող միությունները նախագծի հետ կապված վերապահումներ ունեն, բայց որևէ մեկը չի կասկածում նախագծի անհրաժեշտության հարցում, մասնավորապես, որ պետք է երկարաձգել արտոնությունները սկսնակ ընկերությունների համար: «Այդուհանդերձ, նրանք ունեցել են նաև […]
14:29 28.03.2019
ԱԺ-ում քննարկում են կառավարության կողմից ներկայացված «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ այդ նախագծի մշակումը պայմանավորված է ինժեներական նորաստեղծ ստարտափ ընկերություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային […]
14:18 28.03.2019
Ժամանակի ու ֆինանսական միջոցների խնայողություն, մարդկային գործոնի նվազեցում և սպասարկման որակի բարձրացում: Բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներում այսօր այս մոտեցումներով են առաջնորդվում: Նորարարական գաղափարներով երիտասարդները ստեղծում են այնպիսի բջջային հավելվածներ ու համակարգչային ծրագրեր, որոնք ֆինանսական շուկան դարձնում են հեշտ կառավարելի, իսկ սպասարկումը` մատչելի: Սպասարկման ոլորտում մարդկանց հերթ կանգնելու սովորությունը դեռ չի փոխվել` ոմանք կարող են ճարպիկ […]
19:58 27.03.2019
Չինաստանում հնագետները չինական դամբարաններից մեկում հայտնաբերել են ձվերով լի կուժ, որը ավելի քան 2500 տարեկան է, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ կուժը գտնվել է չինական Չանչժոու քաղաքի մոտ 38 դամբարաններից բաղկացած համալիրի պեղումների ընթացքում: Ձվերը, որոնց կեղևն ունի կանաչավուն երանգ, գտնվել են հայտնի ընտանիքի անդամներից մեկին պատկանող դամբարանում: Որոշ ձվերից մնացել է միայն […]
16:52 27.03.2019
Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաթը ստեղծել է արհեստական սպիրտ, որը խումհար չի առաջացնում, հաղորդում է Guardian-ը: Alcarelle կոչվող ըմպելիքն առաջացնում է գինովցածության այն նույն զգացումը, ինչ սովորական ալկոհոլը, սակայն լյարդի վրա բացասական ազդեցություն չունի և խումհար չի առաջացնում: Նշվում է, որ գիտնականը սինթետիկ սպիրտը ստեղծել է դեռ 1983-ին, իսկ 2013-ին փորձել է այն օգտագործել […]
00:01 27.03.2019
Huawei ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երկու մոդել P30 և P30 Pro: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: P30-ի հիմնական տեսախցիկը 40ՄՊ է, իսկ սելֆիի տեսախցիկը 32 ՄՊ, էկրանը՝ 6․1 դյույմ, գինը՝ 799 եվրո: P30 Pro-ի հիմնական տեսախցիկը 40ՄՊ է, սելֆիի տեսախցիկը՝ 32ՄՊ, ունի 10-ակի հիբրիդային զում, էկրանը՝ 6․47 դյույմ, իսկ գինը՝ 999 եվրո: Սմարթֆոններն […]
20:42 26.03.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը և […]
18:53 26.03.2019
Ամերիկյան Facebook ընկերությունն իր սոցիալական ցանցում ոչ հավաստի տեղեկության տարածման դեմ պայքարի շրջանակում 2600-ից ավելի էջ, ֆեյսբուքյան խմբեր և օգտահաշիվներ է ջնջել, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի հետ կապված: Ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ու իրանական էջերը կապված չէին միմյանց հետ, սակայն կիրառում էին նման մարտավարություն` մարդկանց մոլորեցնելու համար ցանցում էջեր […]