18:29 26.10.2018
ԳԱԱ-ում այսօր առավոտյան մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել փորձագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ և պաշտոնյաներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղըզստանից, Ռումինիայից և ՀԱՀ-ից: 12 երկրից Հայաստան ժամանած պատվիրակները խոսել են Եվրասիա մայրցամաքում Չինաստանի դերակատարման մեծացման, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, դրա տնտեսական ու քաղաքական զարգացումների, […]
13:43 26.10.2018
ՌԴ-ում Google ընկերությանը 500-700 հազար ռուբլու չափով տուգանել են ռուսական օրենսդրությանը չհետևելու համար։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքը: Ինչպես նշվում է, որոնողական համակարգը չի միացել դաշնային պետական տեղեկատվական համակարգին, որն արգելված ինտերնետ-ռեսուրսների շարք է պարունակում։ Հաղորդվում է, որ որոնողական համակարգը «Ռոսկոմնադզորի» պահանջով 30 օրվա ընթացքում պետք է միանա վերոնշյալ համակարգին։ 3 աշխատանքային օրվա ընթացքում […]
13:41 26.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: Ստորև ներկայացնում ենք Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հայտարարությունը. «Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին […]
07:26 26.10.2018
Քեյփթաունի համալսարանի ուսանողներն ավազից ու մարդու մեզից ստեղծել են աշխարհում առաջին բիոաղյուսը։ Այս մասին հայտնում է Business Insider South Africa-ն։ Նրանց նախագիծը հազիվ թե էականորեն նվազեցնի շինանյութի արժեքը, սակայն պատրաստման մեթոդը թույլ կտա կարգավորել ամրությունը, այդ թվում՝ ստեղծել սովորական աղյուսից 40 տոկոսով ավելի ամուր նյութ։ Դրա արտադրությունը նաև դրական էկոլոգիական կողմ ունի։ Բիոաղյուսը կարելի է […]
19:37 25.10.2018
Հավանականությունը, որ երեխան կարթնանա մոր ձայնից, եռակի բարձր է, քան, եթե փոքրիկին արթնացնի հրշեջ մեքենայի ձայնային ազդանշանը: Նման եզրակացության են եկել Օհայո նահանգի մանկական հիվանդանոցներից մեկի գիտնականները: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ուսումնասիրություններ են կատարվել 5-12 տարեկան 176 երեխաների շրջանում: Պարզվել է, որ բարձր հաճախականության ձայնային ազդանշանները, որոնց շարքին է դասվում նաև հրշեջ մեքենայի […]
12:26 25.10.2018
Ռուսաստանը տիեզերք է ուղարկել նոր կրող հրթիռ, որն ուղեծիր է դուրս բերել երկրի Պաշտպանության նախարարության կարիքների բավարարման համար նախատեսված արբանյակ։ Այս մասին հայտնել է Ռուսատսանի պաշտպանական գերատեսչությունը, իսկ սարքի ուղեծիր դուրսբերման գործողությունը ղեկավարել է անձամբ օդատիեզերական զորքերի հրամանատարի տեղակալը։ Տիեզերական սարքի նախորդ արձակումը, որ եղել էր Ռուսաստանի մասնակցությամբ, Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմի տեղափոխումն էր այնտեղ, […]
20:10 24.10.2018
Հոկտեմբերի 26-ին Հայաստանում կհավաքվեն աշխարհի 12 երկրների առաջատար փորձագետներ, քաղաքագետներ և պաշտոնյաներ՝ մասնակցելու «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովին: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի համատեղ կազմակերպած գիտաժողովում քննարկվելու են աշխարհում գլոբալ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպես. • Չինաստանի դերակատարման խորացումը Եվրասիական մայրցամաքում, • Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» […]
17:06 24.10.2018
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում հյուրընկալել էին Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանին և Ֆրեյզեր Ստոդդարտին: Պրոֆեսորները համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի գիտնականներ են: Բեն Ֆերինգանի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեռ Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ. քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: Լրագրողների հետ զրույցում պրոֆեսոր Բեն Ֆերինգանը նշեց, […]
18:16 23.10.2018
ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի պարգևատրվածներ Ժյուրիի հարգելի անդամներ Հարգարժան հյուրեր Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի […]
14:32 23.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՏՏ ոլորտում պետական մրցանակի արժանացավ 43 հոգի՝ 25 ուսանող, 18 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից և 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի: «Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն […]
13:22 23.10.2018
Բավական հետաքրքիր շեշտադրումներով աչքի ընկավ նախագահի նյույորքյան այցը: Այնտեղ նա արժանացել էր Արևելք-Արևմուտք ինստիտուտի տարեկան մրցանակին և մի շարք կարևոր հանդիպումներ ունեցել հայտնի պետական ու քաղաքական գործիչների հետ: Որո՞նք էին այդ հանդիպումների առանձնահատկությունները, որքանով են դրանք կարևոր Հայաստանի համար: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը փորձել է ստանալ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցում:
00:34 23.10.2018
Ամերիկացի գիտնականները կյանքի տևողությունը պարզելու մեթոդ են մշակել, գրում է Eurekalert-ը: Մասնագետները վերլուծության են ենթարկել 500 հազար մարդկանց գենետիկ տվյալներ, որոնք հավաքվել են երկարատև ուսումնասիրությունների ընթացքում: Սա թույլ է տվել գիտնականներին հայտնաբերել գենոմի մասերը, որոնք պատասխանատու են կյանքի տևողության և տարիքային հիվանդությունների զարգացման ռիսկի համար: Կենսաբանները հաստատել են 6 նախկինում դրսևորված ասոցիացիաներ գեների և երկարակեցության միջև՝ […]
20:00 22.10.2018
Facebook ընկերությունը, որը սեփականատերն է համանուն սոցիալական ցանցի, ծրագրում է ձեռք բերել մի ընկերություն, որը զբաղվում է տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումներով: Այս մասին հաղորդել է Information տեղեկատվական պորտալը: Նրա տվյալներով՝ Facebook-ի ներկայացուցիչները դիմել են մի շարք ընկերությունների՝ առաջարկելով գնել իրենց ընկերությունը: Ներկա պահին նրանցից մի քանիսի հետ դեռևս քննարկումներ են ընթանում: Չի բացառվում, որ գործարքն արվի մինչ […]
16:25 22.10.2018
Վրացական կառավարությունը ծրագիր է մշակել, համաձայն որի՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է երկրի մասշտաբով ավտոմեքենաների 90 տոկոսը փոխարինել էլեկտրամոբիլներով: Վարչապետ Բախտաձեն տեղեկացրել է, որ Վրաստանում էլեկտրական տրանսպորտի գործարանի կառուցման համար բանակցություններ են ընթանում էլեկտրամոբիլ արտադրող 2 հայտնի ընկերության հետ: Այդ մասին նա ասել է «Կանաչ քաղաքականություն-էկոտրանսպորտ» նախագծի առաջին փուլի շնորհանդեսի ժամանակ, որին ներկա են […]
13:46 22.10.2018
Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից […]
11:30 22.10.2018
Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և գյուտարար Իլոն Մասկը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին կբացվի Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը: Այս թունելը լինելու է մետրոյի և վերգետնյա տրանսպորտի այլընտրանքը: Այս մասին միլիարդատերը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: Մասկը նաև հրապարակել է վակուումային թունելի պարկուճներով երթևեկելու արժեքը: Ստորգետնյա ճանապարհից օգտվելու վճարը կկազմի մեկ դոլար:
08:49 22.10.2018
Դեռևս մինչև պաշտոնական պրեմիերան, համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10+ սմարթֆոնի լուսանկարը։ Այն Twitter-ում հրապարակել է ներքին բնույթի տեղեկատվական արտահոսքերով հայտնի Բենջամին Գեսկինը։ Գեսկինը նշել է, որ սարքը կլինի լիովին առանց շրջանակի։ Սենսորները, տեսախցիկը և բարձրախոսը կտեղակայվեն ստորին մասում։ Էկրանը կզբաղեցնի դիմային հատվածի ավելի քան 95 տոկոսը։ Բացի այդ, Samsung Galaxy S10+ սմարթֆոնը կստանա հորիզոնական […]
17:24 19.10.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի Լուգարի կենսաբանական լաբորատորիայի շուրջ ծավալված սկանդալը: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նա մտահոգություն է հայտնել Վրաստանում ամերիկյան գենետիկական հետազոտությունների շուրջ արվող հայտարարությունների կապակցությամբ: Վրաստանում Լուգարի անվան լաբորատորիայի շուրջ սկանդալը սկիզբ է առել սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվայում Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի հայտարարությունից հետո: Նա հրապարակել էր մի շարք փաստաթղթեր՝ նշելով, […]
20:00 18.10.2018
Ճապոնական Kyocera ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի նոր մոդել՝ KY-O1L-ը: Բանկային քարտի չափով այս սարքավորումը հավակնում է ամենաբարակ բջջային հեռախոսի կոչմանը, գրում է The Verge-ն: Այն կշռում է 47 գրամ և ունի 5,3 մմ հաստություն: Սարքավորումը ունի 2,8 դյույմանոց մոնոխրոմ էկրան և հզոր մարտկոց: Արտադրողը հրաժարվել է տեսախցիկից: Սմարթֆոնն ունի դիտարկիչ (բրաուզեր), բայց չունի ծրագրերի օնլայն խանութ: […]
19:39 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ […]
14:43 18.10.2018
Չինաստանի Չանդու քաղաքում մտադիր են մի արբանյակ ուղարկել տիեզերք, որը կփոխարինի Լուսնին և կծառայի գիշերային լուսավորության համար: Արհեստական Լուսինը նախատեսվում է տիեզերք ուղարկել 2020 թվականին: Ըստ գիտնականների՝ այն լրացնելու է Լուսնի լուսավորությունը գիշերային ժամերին, սակայն այն կլինի իրական Լուսնից 8 անգամ ավելի պայծառ: Արհեստական Լուսինը կկարողանա լուսավորել մինչև 80 կմ տրամագծով տարածքներ: Գիտական խմբի ղեկավար […]
13:50 18.10.2018
13.5 միլիոն դոլարի ներդրում և 30 աշխատատեղ. ամերիկյան ՏՏ ընկերությունը մասնաճյուղ է բացել Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Երեք հիմնադիր ենք, երեքս էլ հայ ենք: Շատ ուրախ ենք, որ կարող ենք Հայաստանում մեր գրասենյակը բացել»,- ասում է ընկերության համահիմնադիր Դրո Քոչարյանը:
11:41 18.10.2018
Չինաստանում աշխարհի ամենամեծ անօդաչու ինքնաթիռի փորձարկումները հաջող են ավարտվել: Մինչ այժմ նախագծվածներից ամենամեծը համարվող «Ֆեյհուն 98» անօդաչուն կշռում է 2,5 տոննա և կարող է մինչև 1,5 տոննա բեռ տեղափոխել: Թռիչքի առավելագույն բարձրությունը 4,5 կիլոմետր է, հիմնական (կրեյսերական) արագությունը՝ 180 կմ/ժ:
19:44 17.10.2018
YouTube-ում ուշագրավ տեսանյութ է հրապարակվել այն մասին, թե ինչպես են «երգում» Անտարկտիկայի սառույցները: Ինչպես բացատրել են գիտնականները, տարբեր մակարդակների ձյունածածկ բարձունքների վրայով սահող քամիները ստիպում են հսկա սառցաբեկորներին մշտապես ենթարկվել առաձգական մարմնի տատանողական շարժմանը (վիբրացիայի), ինչի արդյունքում էլ անընդհատ ձայնարձակում է տեղի ունենում: Սառցաբեկորները «երգում են» ցածր հաճախականությունների տիրույթում և որպեսզի ձայնը հասանելի լինի մարդու ականջին, […]
15:28 17.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է, թե վերջին օրերին ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, […]
15:30 15.10.2018
ՀՀ վարչապետի հրավերով Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ այցելել է Երևանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք։ Այստեղ հյուրերը եղել են Ինժեներական քաղաքի առաջին բնակիչների` «National Instruments (NI) Armenia»-ի գրասենյակում։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության […]
22:29 14.10.2018
Անգլիացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից առաջ կանխատեսել էր, որ ապագայում «սուպեր մարդկանց» տեսակ է ի հայտ գալու, որոնք վտանգ են ներկայացնելու ողջ մարդկության համար։ Այս մասին հայտնում է «Տասս»-ը՝ վկայակոչելով The Sunday Times-ը։ Հոքինգն այս մասին գրել է «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» գրքում, որը կհրատարակվի հոկտեմբերի 16-ին։ Ըստ Հոքինգի՝ հարուստ մարդիկ կարող են փոփոխություններ մտցնել […]
14:54 14.10.2018
Ճապոնացի գիտնականների խումբը Գոբի անապատում պեղումների ժամանակ հսկայական (զաուրոպոդ խմբի) դինոզավրի կմախք է հայտնաբերել: Ոսկրերն ուսումնասիրելով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ դինոզավրն ապրել է մոտ 70 միլիոն տարի առաջ: Նման բուսակեր դինոզավրեր ապրել են Յուրյան դարաշրջանում՝ Երկիր մոլորակի բոլոր մայրցամաքների վրա: Նրանց մարմնի երկարությունը հասել է մինչև 20 մետրի, իսկ քաշը կազմել […]
20:17 11.10.2018
WhatsApp մեսենջերում փորձագետները նոր՝ վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել: Այն հնարավորություն է տալիս օգտատերերին մուտքային զանգի ժամանակ մուտք գործել հավելված ու այն արգելափակել այլ օգտվողների համար: Այս մասին գրում է Bleeping Computer-ը: Խոցելիությունն առկա է ինչպես Android, այնպես էլ iOS գործառնական համակարգերում: WhatsApp-ի ներկայացուցիչներն արդեն հասցրել են մեկնաբանել տեղեկությունը: Նրանք նշել են, որ չկա իրական ապացույց, որը կփաստի տվյալ խոցելիության […]
17:50 11.10.2018
Համացանցում հայտնվել է հանճարեղ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի վերջին աշխատանքը: Գիտական հոդվածը հայտնվել է Կոռնելի համալսարանի նախնական հրապարակման ենթակա սերվերներից մեկում: Գիտնականի կյանքի վերջին 40 տարվա աշխատանքը դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները, թե ինչ պահվածք կդրսևորի նյութը կամ մատերիան «սև խոռոչներում» հայտնվելու պարագայում: Տվյալ հոդվածը Հոքինգի հետ համահեղինակել են Քեմբրիջի և Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականներ: […]