17:10 11.10.2018
Այսօր արձակված ու վթարված «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռով ուղեծիր ուղարկվող առաքելության անհաջողության, հրթիռի վթարից հետո Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել կրող հրթիռներով տիեզերագնացների ուղարկումը ուղեծիր, մինչև կպարզվի «Սոյուզ-ՖԳ» հրթիռի վթարի պատճառը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։ Չնայած, որ այս միջադեպի ժամանակ պարզ դարձավ, որ վթարային հանգույցները նորմալ աշխատում են ու վթարից հետո տիեզերագնացները հաջողությամբ վերադարձան, բայց ամեն […]
13:58 11.10.2018
Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայացնող տիեզերագնացներին ուղեծիր՝ Միջազգային տիեզերական կայան տանող «Սոյուզ-ՖԳ» հրթիռը վթարվել է երկրորդ աստիճանի անցման ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Տիեզերագնացները ողջ են մնացել՝ չնայած ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությանը, որը համադրելի է թռիչքի առաջին վայրկյանների ծանրաբեռնվածության հետ։ Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում ու կապ հաստատել իրենց ղեկավարության հետ։ https://twitter.com/RT_com/status/1050311170819874816
13:04 10.10.2018
Ձեռնարկատեր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ իր ընկերության ստեղծած Virgin Galactic տիեզերանավը մի քանի շաբաթ անց դուրս կգա բաց տիեզերք: «Մենք տիեզերքում կլինենք ոչ թե մի քանի ամսից, այլ մի քանի շաբաթ անց»,- ասել է նախագծի հեղինակը CNBC-ի հետ զրույցում: Ռիչարդ Բրենսոնը նաև ասել է, որ մարդկանց կտեղափոխեն տիեզերք առաջին թռիչքից կարճ ժամանակ անց: Սըր […]
12:17 10.10.2018
Վրացի երիտասարդ գյուտարարներ Շորենա և Մարինա Գուջաբիձեները,Դեա Իլարիոնովան մշակել են մի սարք, որն օգնում է պայքարել բակտերիաների, վիրուսների դեմ: Այն մաքրում է օդն ավազի ամենափոքր մասնիկներից, աերոզոլներից, ծխից, մրուրից ու այլ տարրերից: Երիտասարդ գիտնականների գյուտն արդեն հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Աղջիկների գյուտն իրենից ներկայացնում է ձեռքի դետեկտոր՝ ռետրոանդրադարձող մոզաիկ էկրանով: Ուսանողները նշում են, որ […]
08:22 10.10.2018
Ամերիկյան Google կորպորացիան Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Pixel սմարթֆոնի երկու մոդել, ինչպես նաև պլանշետ։ Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները տարբերվում են էկրանի չափերով։ «Մենք ստեղծել ենք աշխարհի ամենալավ տեսախցիկն ու այն տեղադրել աշխարհի լավագույն սմարթֆոնի՝ Pixel 3-ի մեջ»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Ռիկ Օստերլոհը։ Պլանշետն ստացել է Pixel Slate անվանումը։ […]
00:18 09.10.2018
Հայկական PicsArt ֆոտոմշակման ընկերությունը ցանկանում է Ռուսաստանում Արհեստական ինտելեկտի լաբորատորիա բացել: «Լաբորատորիայի ստեղծման համար անհրաժեշտ է 2 մլն դոլար: Մենք ծրագրում ենք վարձել 20 ինժեներ: Ռուսական լաբորատորիան կաշխատի արհեստական ինտելեկտի զարգացման վրա, որը կօգտագործվի լուսանկարների մշակման համար»,- այս մասին ռուսական VC.ru կայքին տված հարցազրույցում հայտնում է գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նա հավելել է, որ լաբորատորիայի համար […]
20:09 08.10.2018
Օքլենդում ստեղծել են հատուկ ակնոցներ, որոնք բառացիորեն արգելափակում են գովազդները, այսինքն՝ այն կրող մարդը պարզապես չի կարող տեսնել քաղաքային հսկա էկրանների և այլ էլեկտրոնային սարքերի միջոցով ցուցադրվող գովազդային հոլովակները: Ակնոցների ոսպնյակները պատրաստված են այնպես, որ ամբողջությամբ արգելափակում են հեղուկ-բյուրեղային էկրաններից արձակվող ճառագայթները: Այսպիսով, այն կրող մարդիկ չեն կարողանա տեսնել այն ամենն, ինչ ցուցադրվում է քաղաքների […]
08:10 08.10.2018
Google Chrome դիտարկիչը շուտով կդադարի աշխատել 32 մլն Android սարքերի վրա։ Ինչպես հայտնում է Xda-developers պորտալը, կդադարեցվի Android 4.1-4.3 Jelly Bean օպերացիոն համակարգի սպասարկումը, ինչը կանդրադառնա Google Chrome-ի աշխատանքի վրա։ Համաձայն Google-ի վիճակագրության՝ Android 4.1-4.3 Jelly Bean տարբերակը դեռևս տեղադրված է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի 3․2 տոկոսի վրա։ Այսինքն՝ օգտատերերը, ովքեր չեն թարմացնի իրենց […]
18:32 06.10.2018
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Բեյրութում «Թումո» կենտրոնի բացմանը շաբաթներ են մնացել: Կենտրոնի էջում նաև տեսանյութ է հրապարակված` կից հետևյալ գրությամբ. «Թումո Բեյրութի շենքի պատուհանից բացվող տեսարանը: Կենտրոնի բացմանը մնացին հաշված շաբաթներ: Հետևեք Թումո Բեյրութի նորություններին TUMO Beirut էջում»:
20:00 05.10.2018
Գիտությունների զարգացման ամերիկյան կազմակերպության գիտնականները հայտարարել են, որ խոշորագույն մոլորակներից մեկի՝ Սատուրնի շուրջ պտտվող օղակները կարող են անհետանալ: Այս մասին հայտնում է Science գիտական պարբերականը: Սատուրնը շրջապատող օղակները սառույցից ու տիեզերական փոշուց կազմված զանգվածներ են: Դրանցում կան նաև ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի մասնիկներ: Նշվում է, որ ժամանակի ընթացքում օղակները կազմող մասնիկները մաշվում ու տարրալուծվում […]
13:44 05.10.2018
Օսլոյում հայտարարվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակի են արժանացել Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից Դենիս Մուկվերգը և եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը՝ սեքսուալ ոտնձգությունների, բռնության դեմ պայքարի և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Այս մասին հայտնել է Նոբելյան մրցանակի կոմիտեն: Այս տարի մրցանակին հավակնում էր շուրջ 329 թեկնածու, որոնցից 112-ը եղել են հասարակական և միջազգային կազմակերպություններ: […]
11:55 05.10.2018
Չինաստանում AVIC ընկերությունն իրականացրել է աշխարհում ամենամեծ՝ AG600 հիդրոինքնաթիռի առաջին ջրային փորձարկումը: Փորձարկումը տեղի է ունեցել Չժանխե գետում: Ինքնաթիռը փորձնական երկու փուլ է անցել. սկզբում այն ընթացել է 120 կմ/ժ արագությամբ, որից հետո զարգացրել 145 կմ/ժ արագություն: Փչովի բարձիկների աշխատանքն ստուգելու համար ջրի տակ իրականացրել են մի շարք վարժություններ, որոնցով հնարավոր է եղել պարզել, թե մեծ […]
18:20 04.10.2018
Մի խումբ աստղագետներ հայտարարել են Արևային համակարգից դուրս Լուսնի գոյության մասին: Ըստ մասնագետների՝ այն պտտվում է Kepler-1625b մոլորակի շուրջ, որը գտնվում է Երկիր մոլորակից 8 հազար լուսատարի հեռավորության վրա: Գիտնականները նշել են, որ Kepler-1625b մոլորակը մի քանի անգամ մեծ է Յուպիտերից, իսկ Լուսինը մոտավորապես Նեպտունի չափերին է: Եթե գիտնականների պնդումներն ապացուցվեն, ապա այս տիեզերական մարմինը […]
14:06 04.10.2018
Ֆյուսթելը, Առնոլդը և Պրոկոպևը միջազգային տիեզերակայան էին մեկնել 2018թ. մարտի 21-ին:
22:04 03.10.2018
Instagram-ի համաշխարհային ցանցում հոկտեմբերի 3-ին խափանում է եղել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ սոցիալական ցանց մուտք գործելու փորձի դեպքում փոքր սպիտակ պատուհան է հայտնվում, որտեղ նշված է, որ ծառայությունն անհասանելի է։ Նշվում է, որ խափանումներ են եղել աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Շվեդիայում, ու այլ […]
20:08 02.10.2018
Google ընկերությունը ներկայացրել է Project Stream համակարգը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին բեռնել խաղեր անմիջապես բրաուզերում (դիտարկիչ): Առաջին խաղը, որն արդեն հասանելի է օգտատերերին, Assassins Creed Odyssey-ն է: Ամբողջ համակարգը հասանելի կլինի հոկտեմբերի 5-ից սկսած: Հայտնի է, որ սկզբնական՝ թեստավորման շրջանում Project Stream համակարգը հասանելի կլինի միայն ԱՄՆ տարածքում բնակվողների համար: Դեռևս հստակ ժամկերտներ նշված չեն լինի, […]
12:57 02.10.2018
Ռոբոտ Սոֆյան, որն օժտված է արհեստական բանականությամբ, նույնպես կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղեկացրեցին ԱԳՆ-ում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին նվիված ասուլիսի ժամանակ: Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես-ֆորումին, կմասնակցի հարց ու պատասխանին: Սոֆյան առաջին ռոբոտն է, որ ստացել է ՄԱԿ-ի տիտղոս և քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին նրան քաղաքացիություն […]
00:28 02.10.2018
Ամերիկյան խոշորագույն բանկերի մի մասը վերջին շաբաթների ընթացքում կիբերհարձակումների թիրախ է դարձել։ Դրանք կատարվում են ֆինանսական կառույցների անմիջապես համակարգչային ցանցերի վրա, փոխանցում է Wall Street Journal-ը։ Հարձակումներն ուղղված են եղել ֆինանսական հսկաների համակարգչային ցանցերում հնարավոր «թույլ կետերի» բացահայտմանը։ Հարձակումների թիրախում եղել են, մասնավորապես, հետևյալ խոշորագույն բանկերը․ Bank of America, Wells Fargo, JPMorgan Chase, Citigroup։ Նման […]
21:04 29.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնում է Լյուվենի համալսարանական կլինիկա կատարած այցի ու այդ հաստատության հետ հայ գիտնականների համագործակցության մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Լյուվենի համալսարանական կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունք, որտեղ տեղադրված էին ՊԷՏ/ՀՏ և ՊԷՏ/ՄՌՏ սարքավորումներ։ Համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն և Տիգրան Մահտեսյանը ներկայացրին […]
20:00 29.09.2018
Facebook սոցցանցի վրա ցանցահենների հարձակման վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով քանի օգտատեր է տուժել: Այս հարձակումն, ըստ փորձագետի, կարող է նոր հարձակումների պատճառ դառնալ, արդեն այլ ցանցահենների կողմից: «Միշտ նման դեպքերից հետո հաքերային խմբերը փորձում են հենց բուն դեպքը: Facebook-ի […]
16:33 29.09.2018
Apple-ը արդարացվել է արտոնագրային իրավունքների գործով ու ազատվել 234 միլիոն տուգանքից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրը հայտնում է, որ ընկերությանը 2015 թվականին մեղադրել էին Վիսկոնսինի համալսարանի արտոնագրային իրավունքների խախտման մեջ՝ պարտավորեցնելով դրա համար 234 միլիոն դոլար վճարել: Հետաքննության մեջ նշված է եղել, որ iPhone 5s, 6 և 6 Plus Apple սմարթֆոնների ստեղծման համար օգտագործվել […]
23:59 27.09.2018
Google-ն այսօր տոնում է ընկերության հիմնադրման օրը։ Այդ կապակցությամբ Google-ը որոշել է ցուցադրել, թե որտեղից է այդ ամենն սկսվել․ ցուցադրել են ավտոտնակը, որտեղ ստեղծվել է ամենահայտնի որոնողական համակարգը։ Ընկերության առաջին կենտրոնակայանը հնարավոր է տեսնել Google քարտեզներում: Այն տարածքը, որտեղ Լարին ու Փեյջն աշխատել են Google-ի առաջին տարբերակի վրա, գտնվում է Կալիֆոռնիայի Պալո-Ալտո քաղաքում։ Այժմ այդ […]
15:35 26.09.2018
Ամերիկյան հանրահայտ Apple կորպորացիայի կողմից թողարկված առաջին 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով: Այս մասին հայտնում է MarketWatch-ը: Համակարգիչն արտադրվել է 1976 թվականին: Աճուրդային ընկերությունը չի ցանկացել բացահայտել գնորդի անունը: Հայտնի է միայն, որ այս համակարգիչները ստեղծելու համար ծախսվել է 300 դոլար:
13:32 25.09.2018
Apple iPhone Xs և Xs Max նոր սմարթֆոնները չեն անցել ամրության փորձարկումը: Սմարթֆոնները պահվել են հիդրավլիկ մամլիչի տակ, պտտեցրել են երկաթե թմբուկում, վայր են նետել տարբեր բարձրություններից, նաև մտցրել են 1.5 մետր խորությամբ գարեջրի մեծ տարայի մեջ ու պահել 30 րոպե: Սմարթֆոնները լուրջ վնասվածքներ են ստացել, երբ դրանք նետել են 182 սմ բարձրությունից: Xs-ի դիմապակին […]
11:41 25.09.2018
Apple ընկերությունն իր կայքում հայտարարել է, որ ավարտել է Shazam երաժշտական ծառայության գնման գործարքը: Shazam-ն զբաղվում է երաժշտության նույնականացմամբ: App Store-ի առցանց խանութից հավելվածը ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Նշենք, որ Shazam-ից օրական օգտվում են ավելի քան 20 մլն անգամ: «Apple-ն ու Shazam-ն ունեն համատեղ երկար պատմություն: Shazam-ը եղել է առաջին հավելվածներից մեկը, որը թողարկվել […]
20:41 24.09.2018
Apple-ի օգտատերերը բարձրաձայնել են ընկերության կողմից վերջերս թողարկված iPhone XS-ի էկրանի թերության մասին: Հաղորդվում է, որ սմարթֆոնի սև գույնը բաց լույսի տակ մոխրագույնի ու նարնջագույնի երանգավորում է ստանում: Օգտատերերից մեկն անգամ տեսակետ է հայտնել, որ XS-ի էկրանն անհամեմատ ավելի վատն է, քան X-ինը: Աղբյուրը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին ընկերության աշխատակիցները փորձարկել են սմարթֆոնի ջրակայունությունը՝ […]
20:00 24.09.2018
Android սմարթֆոնների առաջին սերնդի HTC Dream հեռախոսը տասը տարեկան է, այն ներկայացվել է հանրությանը 2008 թվականի սեպտեմբերի 23-ին: ԱՄՆ-ում սմարթֆոնը թողարկվել է T-Mobile G1 անվանումով: Պահպանվել է սմարթֆոնի ցուցադրության տեսանյութը, որն այդ ժամանակի համար աննախադեպ իրադարձություն էր: HTC Dream-ն աշխատել է ОС Android գործառնական համակարգով: Առանձին ստեղնաշարի պատճառով սմարթֆոնը ունեցել է 17 մմ հաստություն, միևնույն […]
23:42 22.09.2018
Արծաթափայլ ամպերը, որոնք հայտնի են որպես մեզոսֆերային կամ գիշերային փայլող, բավականին հազվադեպ հանդիպող մթնոլորտային երևույթ են: Երկրի մակերեսից դրանք հնարավոր է տեսնել գիշերը՝ անմիջապես մայրամուտից հետո կամ ընդհանրապես արեգակնային ամբողջական խավարման ժամանակ, այն էլ՝ միայն ամռանը և բևեռային լայնություններին մոտ: NASA-ի մասնագետները կարողացել են լուսանկարել այդ եզակի ամպերը` բարձրորակ տեսախցիկների օգնությամբ, որոնք ամրացված են եղել […]
00:30 22.09.2018
Գիտնականները Ռուսաստանի տարածքում աշխարհի ամենահին կենդանատեսակի հետք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Science-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված հետքը 558 միլիոն տարվա վաղեմություն ունի: Ուսումնասիրությունները կատարվել են Ավստրալիայի ազգային համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Գերմանիայի Բրեմենյան համալսարանի գիտնականների կողմից: Հնագույն կենդանատեսակներին գիտական շրջանակներում անվանում են «դիքինսոնիա»: Դրանք ապրել են 635-542 միլիոն տարի առաջ: Մինչև այժմ, սակայն, […]
17:44 21.09.2018
Avito կայքում վաճառվում են հերթի տեղեր Iphone-ի նոր մոդելների գնման համար: Դրանց արժեքը հասնում է մինչև 250 հազար ռուբլու: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը: Նշենք, որ Ռուսաստանում Iphone նոր մոդելների վաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 28-ին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքները՝ iPhone XS Max, iPhone XS և iPhone XR: […]