00:55 20.09.2018
Չինաստանն առաջիկա հինգ տարում պլանավորում է մոտավորապես 100 մլրդ յուան՝ մոտ 14,6 մլրդ դոլար ներդնել թվային տնտեսության զարգացման համար: Ըստ «Սինհուա» գործակալության տվյալների՝ Չինաստանի զարգացման բանկի և ՉԺՀ-ի զարգացման ու բարեփոխումների գործերի պետական կոմիտեի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է«Թվային տնտեսությունը և թվային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:
Ենթադրվում է, որ միջոցները կներդրվեն այնպիսի նախագծերում, որոնք կապված են տվյալների մեծ բազաների հետ: Չինաստանում թվային տնտեսության զարգացումը կարևորագույն նպատակներից է ՝ ժամանակակից տնտեսության կառուցման և բարձր տեխնոլոգիական զարգացումը առաջ մղելու գործում:
Վերջին տարիներին Չինաստանն այս հարցում զգալի հաջողությունների է հասել: Չինաստանի կիբերտարածության վարչության տվյալների համաձայն՝ 2017 թվականին երկրում թվային տնտեսության ծավալը 2016 թվականի համեմատ աճել է 20,3 տոկոսով՝ մինչև 27,2 տրլն յուան (3,9 տրլն դոլար), ինչը կազմում է ՉԺՀ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 32,9 տոկոսը: Թվային տնտեսությունը, ըստ որոշ գնահատականների, երկու տասնամյակ հետո իր մասշտաբներով կարող է գերազանցել արդյունաբերական սեկտորը, և նրա բաժինը գլոբալ ՀՆԱ-ում կկազմի առնվազն 25 տոկոս:
21:16 20.08.2025
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետՀայաստանում Եվրամիության առաքելությունն ընդունել է Տավուշի փոխմարզպետին, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետներին: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Իջևանում Եվրամիության առաքելության գործընկերները հաճույքով հանդիպեցին Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետների հետ։ Մասնակիցները քննարկել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը մնում է […] ...
21:09 20.08.2025
Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Մելիքյանի հարցազրույցը ՀՖՖ-ինՀայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։ Մանրամասները՝ ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում։ ...
20:59 20.08.2025
Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 […] ...
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը հաստատել են բասկյան ակումբից: «Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են […] ...
20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...