13:00 30.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել իր աշխատանքային ուղևորությունից:
«Ողջույն, ժողովուրդ ջան
Ինչպես խոստացել էի, անդրադառնամ ուղևորությանս դեպի Բանգկոկ, Թաիլանդ, որը դեռ չի ավարտվել:
Մասնակցում եմ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-Խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին, ինչպես նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների կոմիտեի երկրորդ նիստին:
Ինֆորմացիոն գերմայրուղու նախագիծն իրենից ներկայացնում է օպտիկական ինտերնետային ցանցի ընդլայնում՝ ներառելով Ասիական երկրները, ինչպես նաև ամբողջական օպտիկամալուխային հուսալի ցանցի կառուցում՝ միացնելով ծովային և ցամաքային օպտիկական ինֆորմացիոն մայրուղիները:
Այս և այլ տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի ինտեգրումը չափազանց կարևոր է, հաշվի առնելով, որ ինֆորմացիոն մայրուղիները ներկա ժամանակաշրջանում նույնքան կարևոր են, որքան էներգետիկ ուղիները, և միջազգային ցանցերում Հայաստանի ներգրավվածությունը նաև անվտանգության և բարեկեցության երաշխիք է:
Ադրբեջանը այս ուղղությամբ նույնպես փորձում է Հայաստանը շրջանցող ծրագրեր առաջ քաշել:
Մասնավորապես. ինֆորմացիոն օպտիկական մայրուղի կառուցել, որը կանցնի Ղազախստանով դեպի Չինաստան՝ Կասպից ծովով, և կշրջանցի Հայաստանը՝ անցնելով Վրաստանով դեպի Թուրքիա ու Եվրոպա»,- գրել է նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...