«Ֆիլիպ Մորրիս»-ը՝ Վանաձորի Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի համակազմակերպիչ ու ամենասենսացիոն մասնակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

«Ֆիլիպ Մորրիս»-ը՝ Վանաձորի Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի համակազմակերպիչ ու ամենասենսացիոն մասնակից

18:30 11.07.2018

Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ:

Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը համախմբեց շուրջ 300 ներկայացուցիչների ՀՀ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներից՝ Հայաստանից և արտերկրից:

Համաժողով-ցուցահանդեսի ամենասենսացիոն մասնակիցը, թերևս, ծխախոտային հսկա «Ֆիլիպ Մորրիս»-ն էր, որը ժամանակակից աշխարհին ներկայանում է իր նորարարական նախագծերով։ Քսանմեկերորդ դարն առաջ է բերում իր մարտահրավերները, իսկ մրցունակ մնալ ջանող բիզնեսը՝ ենթարկվում։ Եվ ահա, «Ֆիլիպ Մորրիս»-ն առաջին անգամ ներկայացավ ոչ թե որպես ծխախոտային, այլ որպես տեխնոլոգիական ընկերություն՝ այցելուների ուշադրությունը կենտրոնացնելով բարձր տեխնոլոգիական իր լուծումների վրա։ Բացի սեփական տաղավարում այցելուներին իր լուծումներին ծանոթացնելը՝ ընկերության ներկայացուցիչները հանդես եկան որպես բանախոսներ՝ համաժողով-ցուցահանդեսի քննարկումների շրջանակներում։

Վերջին տասնամյակում «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը գիտահետազոտական աշխատանքների մեջ ավելի քան 4.5 միլիարդ դոլար է ներդրել։ Շվեյցարիայում ու Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում հիմնարար ու կիրառական հետազոտություններ են կատարում ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի, քիմիայի, կենսաբանության, և այլ ոլորտներում։ Պատահական չէ, որ ընկերությանն են պատկանում 2900-ից ավելի պատենտներ ամբողջ աշխարհում։

Երկրորդ սենսացիոն բացահայտումն այն է, որ «Ֆիլիպ Մորրիս»-ը հետաքրքրված է Հայաստանում գիտահետազոտական իր գործունեությունն ընդլայնելու մեջ։ Պարզվում է, դեռ անցած տարի ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել ՀՀ կառավարության, Երևանի Պետական համալսարանի ու Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Ծխախոտային արդյունաբերությունը հեղափոխող այս ընկերությունը աշխարհում թվով երրորդ գիտահետազոտական իր կենտրոնը հիմնելու է հենց այստեղ՝ Հայաստանում։ Շուտով Պոլիտեխնիկի տարածքում գտնվող կենտրոնն իր դռները կբացի հայ տաղանդավոր գիտնականների առաջ՝ հնարավորություն տալով վերջիններիս համագործակցել «Ֆիլիպ Մորրիս»-ի գիտահետազոտական գործունեության մեջ արդեն իսկ ներգրավված համաշխարհային համբավ ունեցող 400-ից ավելի գիտնականների հետ:

Ինչպես պարզվեց, սակայն, սա նույնպես դեռ ամենը չէ։ Հայաստանի հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ ու բեղուն գործունեություն ապահովելու նպատակով «Ֆիլիպ Մորրիս»-ը նաև նպաստելու է Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը՝ ներդրումներ իրականացնելով կրթության ոլորտում։ Արդեն իսկ հայտնի է, որ հայ տաղանդավոր ուսանողներն ու ասպիրանտներն իրենց կրթական և հետազոտական նախաձեռնությունների խթանման և զարգացման համար օժանդակություն կստանան «Ֆիլիպ Մորրիս»-ից։ Ընկերության IQOS ծխախոտի տաքացման համակարգի մասնագիտացված խանութի բացման օրը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս ԵՊՀ-ի ու Պոլիտեխնիկի հետ միասին մշակում են մագիստրոսական ծրագրեր։

Սահմանված չափանիշներին համապատասխանող դիմորդները կստանան անվճար բարձրագույն կրթություն։

Դրանից բացի՝ բնական գիտությունների ուղղությամբ հետազոտություն կատարող որոշ ասպիրանտներ «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից կստանան դրամական աջակցություն։

Մասնակցություն տեխնոլոգիական ցուցահանդեսների, ներդրումներ կրթության ոլորտում, հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կենտրոնի հիմնադրում Հայաստանում. թվում է, թե խոսքը «Ֆիլիպ Մորրիս» ընկերության մասին չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP