19:44 27.10.2019
Նստած աշխատանքի հնարավոր վտանգները և բարդացումները կանխելու համար բրիտանացի գիտնականները Ուիլյան Խայեմի գլխավորությամբ ստեղծել են գրասենյակային աշխատողի մոդել: Այսպիսի տեսք կունենա 20 տարի գրասենյակում աշխատող մարդը: Անցանկալի ապագան կանխելու հետևանքով Ուիլյամը գրել է հաշվետվություն, որտեղ տալիս է խորհուրդներ, թե ինչպես է պետք պահպանել ճիշտ կեցվածքը, գրում է Metro-ն: Մոդելը ստեղծվել է հետազոտությունների արդյունքների հիման վրա: […]
12:05 27.10.2019
Reddit սոցիալական ցանցում տեղադրվել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի լուսանկարը՝ մեմերի ու ծաղրանքի թեմա դարձած նոր սանրվածքով: Դրա կողքին ներկայացվել է նաև նրա մոմե արձանի լուսանկարը: «Մարկ Ցուկերբերգի մոմե տարբերակն ավելի «կենդանի» է թվում, քան իրական Մարկ Ցուկերբերգը»,-նշվել է սոցիալական ցանցում: «Նոր կտրվածքը նրան տարօրինակ տեսք է հաղորդել»,-լուսանկարները մեկնաբանել է օգտատերերից մեկը: «Նա միլիարդատեր է, […]
22:54 26.10.2019
Նյարդային համակարգի օժանդակ բջիջներն ակտիվ աշխատանքը սկսում են միայն այն ժամանակ, երբ մենք քնում ենք: Քնի ժամանակ մարդու ուղեղում ընթանում է ակտիվ վերականգնողական աշխատանք, գրում է Nature Neuroscience-ը: Հաղորդում է, որ, այսպես կոչված, «վերանորոգումն» իրականացնում է միկրոլոգիան, դրանք կենտրոնական նյարդային համակարգի օժանդակ բջիջներն են, մոտավորապես 8-10 անգամ ավելի մեծ են, քան նեյրոնները: Նրանք «կուլ են […]
18:31 25.10.2019
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։ Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի […]
14:48 25.10.2019
ՌԴ թռչունների վերականգնողական կենտրոնի նախաձեռնած տափաստանային արծիվների տեղաշարժի վերահսկման ծրագիրը վտանգվել է: Պատճառը արծիվներից ստացված թանկարժեք sms հաղորդագրություններն են: Բանն այն է, որ ծրագրում ներգրավված 13 արծիվներին ամրացվել են հսկողության տվիչ սարքեր, որոնցից տեղեկատվությունը ստացվում է sms հաղորդագրությունների միջոցով: Արծիվներից մի քանիսն ամառն անցկացրել են Ղազախստանի տափաստանային տարածքներում, որտեղ չի եղել ինտերնետ ծածկույթ: Այդ պատճառով […]
09:49 25.10.2019
Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո բացահայտել են զորավար Ալեքսանդր Մակեդոնացու մահվան իրական պատճառները: Այդ մասին գրել է հունական Greek Reporter հրատարակչությունը: Մանրակրկիտ ուսումնասիրվել են Մակեդոնացու կյանքի ու հատկապես վերջին շրջանի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը, նրա առողջական վիճակի, կենսակերպի, սննդակարգի և հիվանդությունների վերաբերյալ նկարագրությունները: Ի վերջո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ Մակեդոնացին մահացել […]
22:10 24.10.2019
Առնետները փոքրիկ մեքենաները վարել են լաբորատորիայում և ժամանակ առ ժամանակ կանգ են առել, որպեսզի վերցնեն իրենց պարգև-ուտելիքը:
15:28 24.10.2019
Ինտերնետ ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտների որոշման նախագիծը, որը վերջերս ներկայացվեց խորհրդարանում, միանշանակ չի ընդունվել: Նախագիծը դարձել է լայն քննարկումների առարկա: Ըստ ոլորտի մասնագետների՝ նախագիծը բավական ռիսկային է: Կիբերանվտանգության ոլորտի որոշ մասնագետների կարծիքով` այն հարց չի լուծում, փոխարենը նոր վտանգներ է բերում: Թեմայի շուրջ այսօր հերթական քննարկումն է տեղի ունեցել: Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները պարտավորվում […]
14:56 24.10.2019
Վրաստանի արդարադատության նախարարության աշխատակիցները հայրենիքին արտահանձնելու համար Ռուսաստանի սահման են տարել Ռուսաստանի քաղաքացի, ցանցահեն Յարոսլավ Սումբաևին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությանը: Ինչպես նշվում է, նա տարվել է սահմանային «Լարս» անցակետ: «Պարոն Յարոսլավ Սումբաևը արտահանձնվեց ռուսական կողմին»,- հայտնել է Ծուլուկիանին: Ռուսաստանին արտահանձնման կարգադրությունը տրվել է 2019 […]
13:21 24.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ «Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման […]
13:00 24.10.2019
Տիեզերական գործունեությանը հարկային արտոնություն տալու վերաբերյալ կառավարության քննարկման ընթացքում ֆինանսների նախարարը ասաց, որ պետք է հոգալ, որ «հնարամիտ» ընկերությունները սողանցքեր չգտնեն իրենց շահերը սրա միջոցով սպասարկելու համար։ «Էդ ընկերությունների ցուցակը ինձ կտաս, պարոն Ջանջուղազյան, ովքեր մեզանից ավելի հնարամիտ են»,- Ատոմ Ջանջուղազյանին ժպտալով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հետո լրջությամբ պատասխանեց, որ պետք է ուշադիր լինել, որ […]
12:50 24.10.2019
Կառավարությունն այսօր որոշեց արտոնություն տալ այն ընկերություններին, որոնք կորոշեն Հայաստանում տիեզերական գործունեություն ծավալել։ Ֆինանսների նախարարը մտահոգություն հայտնեց, որ այս արտոնությունը գուցե արդարացված չէ։ «Ստեղ ես էդ կռիվը չեմ հասկանում, անկեղծ ասած, չլինի էն հայտնի անեկդոտի պատմությունը … է մեկ է՝ էդ ընկերությունը չկա, մեկ է՝ նենց չի, որ էդ ընկերությունը հարկ չի վճարում, մենք էլ […]
12:34 24.10.2019
Կառավարության այսօրվա նիստի քննարկման առարկաներից մեկը տիեզերական գործունեության կանոնակարգումն է։ Դրա վերաբերյալ առաջարկվել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել, որոնց մանրամասները ներկայացրեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ Հայաստանի տիեզերական գործունեությունը մինչև կարգավորվում է միայն միջազգային պայմանագրերով, բայց անհրաժեշտ է, որ այն ունենա նաև ներքին կանոնակարգում։ Դա, ըստ նախարարի, պետք է ներառել արտոնագրային գործունեության […]
09:09 24.10.2019
Տոկիոյում մեկնարկել է Tokyo Motor Show-ն, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ։ Ամենախոշոր տաղավարները ճապոնական առաջատար կոնցեռններինն են (Toyota, Nissan, Honda և Mazda), իսկ ահա օտարերկրյա ընկերություններից ցուցադրությանը մասնակցում են Renault-ն ու Mercedes-Benz-ը։ Ցուցադրության համար ընտրվել է «Բացելով ապագան» կարգախոսը․ դրա հետ կապված ընկերությունների հիմական շեշտը դրված է կոնցեպտների և էլեկտրամոբիլների վրա։ Honda-ն ներկայացրել […]
21:45 23.10.2019
2030 թվականից ՌԴ պետավտոտեսչության և միգրացիոն ծառայություններում կհայտնվեն ռոբոտ ոստիկաններ: Ռոբոտները խորհրդատվություններ կտան քաղաքացիներին տարբեր հարցերի հետ կապված, նաև կօգնեն մատնահետքեր վերցնել: Այս մասին հաղորդել է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով ռոբոտներին մշակող ընկերության ներկայացուցչին: Promobot անունով ռոբոտի ստեղծման ուղղությամբ աշխատում է Պերմի ինժեներատեխնիկական ընկերություններից մեկը: «Ռոբոտը կկարողանա բազմաթիվ խնդիրներ լուծել: Օրինակ՝ իր մեջ կունենա […]
17:20 23.10.2019
Ազգային ժողովում կրկին բարձրացվեց ՀԾԿՀ նախագծի թեման։ Այդ նախագիծը առաջարկում է, որ ինտերնետ պրովայդերները երկու տարի պահեն ինտերնետից օգտվողների տվյալները, մուտքի և այլ ժամերը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր մտահոգությունները հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին։ Նախարարը մանրամասնեց, որ այս տվյալները, այսպես թե այնպես, անցնում են պրովայդերների կապուղիներով և հիմա ուղղակի տեխնիկական լուծում […]
22:40 22.10.2019
Ամերիկացի գործարար Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Тwitter-ում հաղորդագրություն է տարածել արբանյակների Starlink համակարգի միջոցով: «Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքով` Starlink արբանյակի օգնությամբ»,- գրել է Մասկը: Երկու րոպեից ևս մեկ հաղորդագրություն է ուղարկել. « Աշխատեց»: Starlink-ը Մասկի մտահաղացումն է, որը նպատակ ունի տիեզերք ուղարկված արբանյակի միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովել աշխարհի ցանկացած անկյունում: Այս […]
16:51 21.10.2019
ԱՄՆ զինվորականները մտադիր են առաջիկայում իրենց ռազմածովային ուժերի USS Portland ռազմանավի վրա տեղակայել մարտական լազեր, որ նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, նավակների չեզոքացման համար։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Լազերային հանգույցը ներկայում գտնվում է այն արտադրող, Northman Grumman խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության արտադրական տեղամասում, որտեղ այն վերջին ստուգումներն է անցնում՝ նավի վրա տեղադրվելուց առաջ։ Լազերի […]
12:50 21.10.2019
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Նա նաև փաստաթուղթ էր հրապարակել: Այդ առնչությամբ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: «Հարգելի գործընկերներ, Վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ […]
12:35 21.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակումներ է անում Դուբայի արհեստական բանականության կոնֆերանսի ժամանակ Հայաստանի ներկայացվածության մասին: Քիչ առաջ նա տեսանյութ է հրապարակել հայկական Չեսիֆայ ընկության հնարավորությունների մասին՝ հետևյալ գրառմամբ. «Դուբայի արհեստական բանականության կոնֆերանսին հայկական Chessify ընկերությունը հպարտորեն ներկայացնում էր Հայկական պոտենցյալը արհեստական բանականության ոլորտում»։ Ավելի վաղ նա հրապարակել էր իրեն մրցանակ շնորհելու […]
20:30 20.10.2019
TASS գործակալությունն իր թվիթերյան էջում հայտնում է, որ Մեքսիկայում սկսել են կակտուսից կաշի պատրաստել: Էկոլոգիապես մաքուր կտորը վերջերս ցուցադրել են Միլանի միջազգային ցուցահանդեսում: Մանրամասները՝ տեսանյութում: В Мексике научились делать кожу из кактусов. Недавно экологичный материал представили на международной выставке в Милане. Видео: ТАСС/Ruplty pic.twitter.com/BQwkO37V9N — ТАСС (@tass_agency) October 15, 2019
14:20 20.10.2019
ՆԱՍԱ-ի և ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության մասնագետները ցույց են տվել, թե ինչ տեսք ունի Երկիրը ինֆրակարմիր գույներով: Նկարներն արվել են Landsat արբանյակի և անօդաչու սարքերի վրա տեղադրված ցուցիչների միջոցով: Գիտնականները նշում են, որ բացի Եթովպիայի սովորական լանդշաֆտներից, Սահարայի անապատից, Անտարկտիդայից, Պալմիրայի օղակակղզուց՝ Խաղաղ օվկիանոսում, նաև Իսլանդիայի սառցադաշտերից բացի, մնացածը էլեկտրամագնիսական ալիքներ են: Ապշեցուցիչ նկարներում դժվար է […]
12:14 20.10.2019
«Սպառման ախտանիշ»-ը նորաձև թեմա չէ, այլ իսկական խնդիր, որի հետ բախվում են ժամանակակից աշխատամոլները: Այս կարծիքին է հոգեբան Նատալյա Պանֆիլովան: НСН-ի եթերում նա մի քանի միջոցներ է թվարկել, որոնք կարող են օգնել հաղթահարել այդ խնդիրը: Անհրաժեշտ է հարմարավետ աշխատանքային միջավայր, պարբերաբար նստած դիրքի փոփոխություն, իսկ ավելի լավ է ֆիզիկական ակտիվության բաղադրիչների ներառում: Հոգեբանը նաև խորհուրդ […]
19:00 19.10.2019
ՀՀ Կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հայկական Backbone Branding ընկերությունը միջազգային հեղինակավոր Pentawards փաթեթավորման և դիզայնի մրցույթում արժանացել է վեց մրցանակի: https://www.facebook.com/armgovernment/videos/2462454784039627/
18:40 19.10.2019
Ամենագնաց տեխնիկայի մասնագետ, «Շերպ» հայտնի ամենագնացը ստեղծած Ալեքսեյ Գարագաշյանը ստեղծել է նոր ամենագնաց մեքենա, որը կներկայացվի Вездеходер ցուցահանդեսում, որը տեղի կունենա Մոսկվայում, հոկտեմբերի 26-27-ը: Նոր մեքենան անվանակոչվել է AG 20 և դարձել Գարագաշյանի մշակած ցածր ճնշման անվադողերով քսաներորդ ամենագնաց ավտոմեքենան: «Այս անգամ մեծ ուշադրություն է դարձվում հարմարավետությանն ու ընդարձակությանը. ներսում 4-5 հոգի կարող է հարմարավետ […]
15:11 19.10.2019
Մահացել է ամերիկյան Oracle ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության 2 գլխավոր տնօրեններից մեկը՝ Մայք Հյորդը, գրում է The Wall Street Journal-ը: Նա մահացել է 62 տարեկան հասակում: Հյորդը գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2014թ-ից: Oracle ընկերությունը ծրագրային ապահովմամբ զբաղվող աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկն է: Մայք Հյորդի մահվան պատճառների մասին տեղեկություններ չկան:
12:53 19.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]
10:21 19.10.2019
Երկրագնդին հսկա երկնաքար է մոտենում: ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստումներով՝ երկնաքարի չափսերը տատանվում են 400-1000 մետրի սահմաներում: Երկնաքարը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա հոկտեմբերի 25-ին: Սակայն ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքերով՝ այն Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնի: Տիեզերական չափորոշիչներով՝ մեր մոլորակին առավելագույն մոտենալու այդ տարածությունը 16 անգամ մեծ է Երկրից Լուսին ընկած տարածությունից: Երկնաքարը դասվում է Ապոլլոն խմբին, որում […]
17:15 17.10.2019
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նախարարության տեղեկատվությամբ՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած հանդիպումներին Կասրաձեն համաձայնության է եկել, ըստ որի՝ ՄԱԿ-ը 2 միլիոն դոլարի ներդրումներ կանի գլոբալ նորարարության կենտրոն կառուցելու համար: Նշվում է, որ հանդիպում է տեղի ունեցել նաև Նյու Յորքում վրաց համայնքի ներկայացուցիչների հետ, […]