TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Գիտեմ, որ ֆիննախը մի բան գրպանում պահում է, մի փոքր բան տալիս է սրան-նրան. ի՞նչ խնդրանք ունի Ռադիկ Մարտիրոսյանը

12:33 06.11.2019

ԱԺ-ում քննարկվում են գիտության հիմնախնդիրները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր ելույթում խոսել է գիտության աշխատողների աշխատավարձերից, ասել է. «Համարյա մինիմալ աշխատավարձին մոտ աշխատավարձ է, շուտով նախագիծ կա ավելացնել մինիմալ աշխատավարձը, եթե արվի, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-ը ստանալու է մինիմալ աշխատավարձ, այսօրվա մեր աշխատավարձերը հավասարվելու են նրան: Նորմալ երկրներում գիտության […]

̰
Գիտության ֆինանսավորման հարցը վիշտ է մեզ համար. Ռադիկ Մարտիրոսյան

12:02 06.11.2019

ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում: Նիստը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «ՀՀ-ում գիտությունը ոչ բավարար է ֆինանսավորվել, բայց փաստ է, որ երիտասարդներին մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում, աշխատավարձերը պետք է […]

̰
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ «Սինոփսիս Արմենիայի» կրթական կենտրոնը

19:44 05.11.2019

Գյումրիի հայտնի պատմական շինություններից մեկը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի: Ընկերության ղեկավարությունն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ քննարկել է Գյումրիում այս տարվա սեպտեմբերից համատեղ իրականացվող կրթական ծրագրերի ընթացքն […]

̰
Հայաստանն առցանց ազատության ոլորտում Եվրասիայի առաջատարն է․ Freedom House

11:24 05.11.2019

Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունն առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն […]

̰
Ֆյոդոր անունով ռոբոտն իր ազնվության պատճառով չի կարողացել մուտք գործել Google որոնողական համակարգ

23:58 04.11.2019

Skybot F-850 ռոբոտը, որը հայտնի է նաև «Ֆյոդոր» անունով, չի կարողացել մուտք գործել Google որոնողական համակարգ՝ ընդամենը ազնիվ լինելու պատճառով: Մուտք գործելուց առաջ համակարգը հրահանգել է ռոբոտին նշան դնել «Ես ռոբոտ չեմ» պատուհանում, իսկ «Ֆյոդորը» չի կարողացել կեղծել և նշան չի դրել: «Ուզում էի մուտք գործել Google  և հետաքրքրվել ռոբոտատեխնիկայի վերջին նորություններով, բայց համակարգը ինձ […]

̰
Գերմանիայում էգ վագրի ժանիքը փոխարինել են ոսկե ժանիքով

23:45 04.11.2019

Կարա անունով էգ վագրին ատամնաբույժներն անսովոր վիրահատության են ենթարկել: Նրա վերին աջ ժանիքը վնասված է եղել, և որպեսզի կենդանին ամբողջությամբ չզրկվի կարևոր ատամից, որոշել են փոխել այն: Հիվանդ ատամի փոխարեն մասնագետները ոսկե ժանիք են տեղադրել: Վիրահատությունը տևել է 80 րոպե, սակայն մասնագետները պատրաստվել են դրան մի քանի ամիս: Նախ ժանիքի չափսերն են բժիշկները վերցրել, հետո՝ […]

̰
Հայկական Վանա կատուն համարվել է կատուների՝ աշխարհի հնագույն տեսակներից մեկը

21:50 04.11.2019

Գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ կատուներին դարձրել են ընտանի Մերձավոր Արևելքում, մոտ 10 հազար տարի առաջ: Գիտնականները նաև ապացուցել են, որ սկզբում ընտանի կատուները մռութների և թաթերի վրա չեն ունեցել սպիտակավուն գունավորում: Այս փաստը ապացուցվել է շնորհիվ այն ցեղատեսակների, որոնք հազարավոր տարիների ընթացքում չեն ենթարկվել փոփոխությունների: «Վանա կատուները, որոնք սպիտակ և երկար մորթի ունեն, համարվում […]

̰
Գիտնականները հերքել են «եթե ջուր կա՝ կյանք էլ կա» թեզը

18:40 04.11.2019

Ֆրանսիայի Փարիզ-Սյուդ համալսարանի (Université Paris-Sud) գիտնականները երկրագնդի վրա հայտնաբերել են վայր, որտեղ կա ջուր, բայց չկա և չի կարող լինել կենդանություն։ Նրանք այդ տեղը գտել են Եթովպիայում՝ Դալլոլ հովտում։ «Մեր հետազոտությունը ներկայացնում է այն բանի ապացույցը, որ Երկրագնդի մակերևույթին գոյություն ունեն լիարժեք անկենդան վայրեր, եթե նույնիսկ այնտեղ ջուր կա»,- հեղինակները գրել են հետազոտության արդյունքների մասին։ […]

̰
Գյումրին ճիշտ վայր է ձեր նախագծերի իրականացման համար. նախագահը հյուրընկալել է «Սինոփսիս»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարներին

17:41 04.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, […]

̰
Cygnus բեռնատար տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան

16:55 04.11.2019

Ուղեծիր հասցված իրերի շարքում է Zero-G Oven փորձարարական ջեռոցը, որի օգնությամբ անձնակազմը կարող է ուտելիք պատրաստել:

̰
Գիտնականները պարզել են՝ որն է մոլորակի ամենաանկենդան վայրը

23:47 03.11.2019

Ֆրանսիացի գիտնականները պատմել են մոլորակի ամենաանկենդան վայրի մասին, գրում է Nature Ecology & Evolution-ը: Նրանք պարզել են, որ Եթովպիայի Դալոլ հովտում բացակայում են մանրէները: Գիտնականները նշել են, որ կեսունակության չափանիշ է համարվում տվյալ վայրում ջրի առկայությունը: Նրանք պարզել են, որ այդ հովտի ջրում պահվում են շատ տաք աղի լուծույթ և կծու թթուներ: Գիտնականները նշում են, […]

̰
Ո՞րն է վազելու համար լավագույն ժամանակը

19:14 03.11.2019

Առավոտյան մինչև նախաճաշելը վազելը ավելի օգտակար է քաշ գցելու համար, քան նախաճաշից հետո վազքը, գրում է  Journal of Clinical Endocrinology and Metabolism-ը: Գիտափորձի ընթացքում բրիտանացի գիտնականները բաժանել են ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց երկու խմբի: Առաջին խմբի տղամարդիկ վազել են նախաճաշից առաջ, մյուս խումբը՝ նախաճաշից հետո: Նշվում է, որ այն մասնակիցները, որոնք վազել են քաղցած, 2 […]

̰
Գիտնականները պարզել են կանացի խռմփոցի և օնկոլոգիայի միջև կապը

16:14 03.11.2019

Հունաստանի գիտնականները հայտնաբերել են, որ կանացի խռմփոցը կապ ունի օնկոլոգիական հիվանդությունների հետ, գրում է  РИА «Новости»-ն: Նշվում է, որ այն կայանք ովքեր խռմփացնում են, ունեն թթվածնային քաղց, և նրանց մոտ ավելի բարձր է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այն պահին, երբ թթվածինը մարդուն չի բավականացնում, նա խռմփացնում է: Սալոնիկիի համալսարանի մասնագետները հետազոտել են քնի մեջ ապնոե ունեցող […]

̰
Իլոն Մասկը գովել է Ալեքսիս Օհանյանի Reddit ցանցը

18:16 02.11.2019

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, թե կասկածում է` Twitter միկրոբլոգային ցանցն արդյունավետ է և խոստացել է լքել այդ հարթակը։ Այդ մասին նա հայտնել է հենց իր թվիթերյան էջում։ Հակառակ Twitter-ի, ինչպես նշել է միլիարդատերը, Reddit ցանցը շարունակում է մնալ բարձունքում։ Reddit-ի հիմնադիրը, հիշեցնենք, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որը հոկտեմբերին Երևանում էր՝ WCIT համաժողովին […]

̰
«Ռոսկոսմոսը» խզել է «Անգարա-1.2» հրթիռի արտադրության պայմանագիրը

14:50 02.11.2019

«Ռոսկոսմոս»-ը խզել է «Անգարա-1.2»-ի հրթիռի արտադրության համար Խրունիչևի անվան տիեզերական կենտրոնի հետ ունեցած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Նշվում է, որ փաստաթուղթը կողմերը ստորագրել են 2019 թվականի հուլիսի 25-ին: Պայմանագրի արժեքը կազմել է 2,028 միլիարդ ռուբլի: Հրթիռը պետք է պատրաստ լիներ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին: Այն պետք է ուղեծիր դուրս բերեր 33, […]

̰
ԱՄՆ-ում ուղիղ եթերում գլխուղեղի վիրահատություն են կատարել

23:20 31.10.2019

25 տարեկան Ջեննա Շարդտը, որ բնակվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում,  թույլատրել է հեռարձակել իր՝ գլխուղեղի վիրահատությունը:  Հեռարձակումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում: Ջեննան վիրահատական սեղանին էր հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել էին, որ նա պետք է շտապ վիրահատվի, հակառակ դեպքում նրա մոտ խոսելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Բուն վիրահատությունը տևել է 45 րոպե: Ամբողջ […]

̰
Ատամնաբույժն աշխարհում ամենաերկար ատամն է հեռացրել

22:56 31.10.2019

Գերմանական Օֆենբախ քաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկում 3,7 սմ երկարությամբ ատամ են հեռացրել: Պարզվել է, որ այս երկարությունը  համաշխարհային ռեկորդ է: Այս մասին հայտնել է գերմանական Deutsche Welle ալիքը: Ատամնաբույժ Մաքս Լուկասը, որը հեռացրել է աշխարհի ամենաերկար ատամը, պաշտոնապես Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր է ստացել: Իսկ դեպքը գրանցվել է  2018 թվականին: Քաղաքի բնակիչներից մեկը այցելել է կլինիկա […]

̰
Apple-ը հայտարարում է ռեկորդային շահույթների մասին

21:13 31.10.2019

Apple-ը հաղորդել է եռամսյակային շահույթների մասին. դրանք աճել են 2%-ով և կազմել 64 միլիարդ դոլար: Նախորդ տարվա համեմատ շահույթը նվազել է 4% -ով և կազմել 13․7 մլրդ դոլար, հայտնում է AFP-ն: Այս շաբաթ Apple-ը պատրաստվում է գործարկել նոր սթրիմինգային ծառայություն և հայտնում է սպասարկման ոլորտում շահույթի զգալի աճի մասին, որն իր մեջ ներառում է երաժշտություն, […]

̰
ԱՄՆ-ում ուղիղ եթերում գլխուղեղի վիրահատություն է կատարվել

19:30 31.10.2019

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ 25-ամյա Ջեննա Շարդտը թույլ է տվել Facebook-ով հեռարձակել իր գլխուղեղի վիրահատությունը: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, աղջիկը վիրահատական սեղանին է հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել են, որ շտապ  պետք է վիրահատվի, հակառակ դեպքում խնդիրներ կունենան խոսքի հետ կապված: Ընդհանուր առմամբ, վիրահատությունը տևել է 45 րոպե: Այդ գործընթացը […]

̰
Ե՞րբ է բարձրանալու գիտնականների աշխատավարձը. հարցը ԿԳՄՍ նախարարին

17:44 31.10.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ծրագրեր կան գիտնականների աշխատավարձը բարձրացնելու հարցում։ «Ես նման հակադրություն չէի ցանկանա, որ մենք դնենք: Յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի մեր պետության զարգացման գործում: Յուրաքանչյուրը պետք է պատշաճ կերպով վարձատրվի: Ես կարծում եմ, որ ուսուցիչների` 10 տոկոսով աշխատավարձի բարձրացումը դեռևս այն մակարդակը չէ, որը մենք ուզում ենք տեսնել: […]

̰
Մահացել է ԽՍՀՄ արհեստական ինտելեկտի դպրոցի հիմնադիր Դմիտրի Պոսպելովը

14:50 31.10.2019

Մոսկվայում մահացել է խորհրդային լեգենդար գիտնական Դմիտրի Պոսպելովը: Այդ մասին հայտնում է «Հինգերորդ ալիք»-ը: Նա համարվում էր արհեստական ինտելեկտի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Գիտնականը մահացել է 87 տարեկան հասակում: Եղել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հաշվիչ կենտրոնում և ղեկավարել արհեստական ինտելեկտի խնդիրներով զբաղվող բաժինը: Պոսպելովը 20 մենագրությունների և 300-ից […]

̰
Հայ աստղագետն օգնել է եզակի մոլորակ հայտնաբերել

23:45 30.10.2019

Գիտնականների միջազգային խումբը աստղաֆիզիկոս Տիագո Կամպանտեի գլխավորությամբ կարմիր հսկաներ HD 212771 և HD 203949 աստղերի շուրջ արտասովոր էկզոմոլորակ են հայտնաբերել։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է հաջողվել HD 203949 աստղի էկզոմոլորակին աստղի ընդարձակման ժամանակ խուսափել կլանումից։ «Ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդարձակումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից […]

̰
Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել

18:43 30.10.2019

Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել: Կադրերը հրապարակվել են BBC-ի թվիթերյան էջում: Ամենափոքր կատուն ապրում է Հնդկաստանի և Շրի Լանկայի անտառներում: Ամենափոքրը լինելուց բացի, այս տեսակը նաև հազվադեպ հանդիպողներից է: Կատվի երկարությունը մոտ 200 անգամ փոքր է առյուծի երկարությունից, իսկ քաշը չի հասնում մեկ կիլոգրամի: Այս կատուները սնվում են փոքր մողեսներով և կրծողներով: Ըստ […]

̰
«Շանթ»-ի բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումները և ֆուտբոլային հանդիպումները, հասանելի կդառնան «ՄՏՍ TV»-ի շնորհիվ

13:52 30.10.2019

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում: «ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել […]

̰
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կողմից Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաների մասին

11:40 29.10.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարության օգնությամբ Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաները որևէ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Դրանք ընդհանրապես ռազմական որևէ նպատակ չունեն։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրել է, որ այդ լաբորատորիաներում իրականացվող հետազոտությունները բացառապես բժշկական նպատակներ ունեն։ Ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի ֆինանսավորման համար […]

̰
Իռլանդիայի երկնքում գերհսկա «Պղպջակ» միգամածությունն է նկատվել

09:19 29.10.2019

Իռլանդացի քիմիկոս-աստղագետ Ռալֆ Սմիթն իր աստղադիտակի միջոցով կարողացել է լուսանկարել «Պղպջակ» միգամածությունը, որը գտնվում է Կասսիոպեյա համաստեղության մեջ՝ Երկիր մոլորակից 9200 լուսատարի հեռավորության վրա: Սմիթի խոսքերով՝ դա այնքան էլ մեծ տարածություն չէ Ծիր Կաթին գալակտիկայում, որի տրամագիծը կազմում է 100 հազար լուսատարի: Միգամածությունը կարմրավուն է: Ռալֆն ասում է, որ այն կազմված է ջրածնից, շրջապատում է […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը

21:39 28.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար: «Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս […]

̰
Samsung Galaxy S10-ը ունի iPhone 11-ի գործառույթներից

20:40 28.10.2019

Samsung Galaxy S10e, S10 и S10+ մոդելները վերջին նորացումից հետո ստացել են դանդաղ ռեժիմով սելֆի անելու հնարավորություն, գրում է SamMobile-ը: Նման գործառույթն ավելացվել է iPhone 11, 11 Pro և 11 Pro Max-ում: Այն կոչվում է slofie, այն նոր iPhone-ի հիմնական  առանձնահատկություններից մեկն է: Դանդաղեցված սելֆիից բացի, սմարթֆոնները հնարավորություն են ստացել Auto Hotspot կարգավորման, որի շնորհիվ […]

̰
Գիտնականները ստեղծել են «ուտելի պլաստիկ»

18:10 28.10.2019

Հարավուրալյան պետական համալսարանի երիտասարդ գիտնականները կարտոֆիլի օսլայի հիմքով ստեղծել են պլաստիկ նյութ, որը բնությանը վնաս չի հասցնում: Այս մասին հայտնում է Известия-ն: «Մեր բիոպոլիմերից կարելի է ստանալ պոլիէթիլենային տոպրակներ, մեկանգամյա օգտագործման սպասք, նաև դեղերի պլաստիկե տուփեր»,- ասել է գիտնականներից մեկը՝  Արամ Ծատուրովը: Գիտնականը նաև նշել է, որ սպասքն այնքան անվնաս է, որ այն օգտագործելուց հետո […]

̰
Վարչապետը մասնակցում է Xilinx Armenia-ի պաշտոնական բացման արարողությանը

17:21 28.10.2019

Մասնակցում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Xilinx Armenia ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
BACK_TO_TOP