19:00 13.11.2019
Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Ռուսաստանում գիտնականների համար ամենահեղինակավոր` Դեմիդովյան մրցանակի 2019 թվականի համար: Օգանեսյանը հոգաբարձուների խորհրդի կողմից մրցանակի դափնեկիր է դարձել «նոր քիմիական տարրերի բացահայտման գործում մեծ ներդրման համար»: Հիշեցնենք, որ հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել էր 1 տարրով: Այն անվանվել էր տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og): Քիմիական տարրերն այժմ […]
17:15 13.11.2019
ԵՊՀ դասախոսները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին՝ վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առիթով: Նամակն ամբողջությամբ՝ ստորև. «Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջացրեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա […]
12:57 13.11.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով: Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
11:36 13.11.2019
Facebook ընկերությունը մշակում է վճարման էլեկտրոնային Facebook Pay համակարգը, գրում է Korrespondent-ը: Նոր համակարգի միջոցով մարդիկ կկարողանան բարեգործության համար փոխանցումներ կատարել, խաղային հավելվածներում գնումներ կատարել, ձեռք բերել տոմսեր տարբեր միջոցառումների համար: Այս շաբաթ ծառայությունը հասանելի կլինի Facebook- ի և Messenger-ի ամերիկացի օգտատերերի համար։Ժամանակի ընթացքում վճարման համակարգում կներառվի նաև Instagram-ը և WhatsApp-ը: Facebook-ում նշում են, որ […]
23:46 12.11.2019
Այսօր Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն այցելել է Հայկական տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Հայկական տեխնոլոգիական մի շարք ընկերություններ ԲՏԱ փոխնախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ միասնական տաղավարով մասնակցում են Սինգապուրում տեղի ունեցող SWITCH Singapore միջազգային ցուցահանդեսին։ Համոզված եմ, որ պատվիրակությունը կվերադառնա բազմաթիվ պատվերներով»,- […]
18:50 12.11.2019
Երեքշաբթի օրը «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ քննարկել է ռուսական նոր «Սոյուզ-5» հրթիռի թռիչքային փորձարկումերի մեկնարկը նախատեսվածից մեկ տարի շուտ: «Այսօր Ղազախստանի վարչապետի հետ քննարկել ենք մինչև 2022 թվականի ավարտը թռիչքային փորձարկումներին պատրաստ լինելու և դա 2023 թվական չտեղափոխելու հնարավորությունը»,- ասել է նա:
18:46 11.11.2019
Այս երևույթին կարող են ականատես լինել երկու Ամերիկաների, Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները:
14:23 11.11.2019
DJ Արմին վան Բյուրենը կիսվում է իր տպավորություններով Հայաստանում տեղի ունեցած WCIT 2019 բացման համերգի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT նվագախմբի բացառիկ ելույթի մասին։ Տեսանյութը հրապարակվել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում:
23:51 10.11.2019
Գիտնականների խումբը, որոնց թվում նաև ռուսական գիտահետազոտական կենտրոններից մեկի մասնագետներն են, բժշկական իմպլանտների նոր հումք է մշակել, որը մի քանի անգամ հեշտացնում ու արագացնում է կոտրվածքներից հետո վերականգնման գործընթացը: Նոր հումքի մեջ օգտագործվում են երկաթի և պլատինի նանոմասնիկներ: Հենց դրանց շնորհիվ հնարավոր է լինում վերացնել բակտերիաների մինչև 98% տոկոսը և այդպիսով՝ մի քանի անգամ նվազեցնել […]
23:38 10.11.2019
Ինչպես և Երկրագնդի դեպքում, եկավ այն օրը, երբ պարզվեց՝ մեր միջավայրը՝ տիեզերքը, հարթ տարածություն չէ, այն էլ՝ 3 փղերի վրա։ Այն գնդոլորտ է։ Այս եզրակացությանն է եկել 3 գիտնականներից (Eleonora Di Valentino, Alessandro Melchiorri, Joseph Silk) բաղկացած խումբը, որոնց աշխատությունը հրապարակվել է Nature ամսագրում։ «Տիեզերքը նվան է փչվող փուչիկի»․ կյանքից վերցված այս դետալով են գիտնականները […]
21:13 10.11.2019
Գիտնականները առաջ են քաշել երկրի վրա կյանքի առաջացման նոր տեսություն, որը կարող է օգնել գտնել բնակվելու համար հարմար մոլորակներ: Այս մասին գրում է Independent-ը: Փորձագետները պարզել են, որ ստորջրյա խոռոչները ստեղծում են առավել օպտիմալ պայմաններ կենդանի արարածների առաջացման համար: Գիտնականները անցկացրել են մի փորձ, որն ապացուցել է, որ ծովային հրաբխային խոռոչներում ջուրն ու հանքանյութերը ստեղծում […]
19:28 10.11.2019
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ Մարս թռիչքներ կազմակերպելու մտադրություններ ունեն։ Դրա համար նրանք նա ուզում են յուրացնել դեպի Լուսին թռիչքները։ Այս մասին չինական մամուլին հայտնել են Չինաստանի օդատիեզերական կազմակերպությունից։ «Մենք Լուսնի վրա կկառուցենք բազաներ՝ գիտական փորձարկումներ անելու, մարդու կենսական տարածքի ընդլայնման համար, ինչպես նաև Երկրագնդի արբանյակից անդին՝ հեռավոր տիեզերք թռիչքներ կատարելու համար փորձ […]
22:36 09.11.2019
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են երկկողմանի կպչուն ժապավեն, որը կկարողանա վիրահատությունից հետո միացնել կտրված հյուսվածքները: Հատկանշականն այն է, որ այս ժապավենը մասնագետները մշակել են` ուսումնասիրելով սարդերի հատուկ կպչուն նյութը: Հենց այդ նյութի միջոցով են սարդերը բռնում զոհին: Նյութը յուրահատուկ հատկություն ունի, այն վայրկյանների ընթացքում կլանում է ջուրը, հեղուկը: Ժապավենը փորձարկվել է մարդու լյարդի, աղիների, […]
17:00 09.11.2019
Միացյալ Նահանգներում գյուտարարները հայտնաբերել են օդից ածխաթթու գազը ներծծելու և դրանից էկո-օղի թորելու տարբերակ։ Նրանք այդ օղին արդեն մտադիր են վաճառքի հանել մեկ շիշը 65 դոլար գնով։ Մեկ շշի ստացման համար, ըստ գյուտարարներից մեկի, մթնոլորտից ներծծվում է այնքան ածխաթթու գազ, որքան կկարողանար շնչել 10 մեծ ծառ։ Իսկ «արտադրության» կողմնակի նյութը միայն թթվածինն է, ինչպես և […]
14:46 09.11.2019
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ «Լավ նորություն։ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր։ Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի […]
21:54 08.11.2019
ՌԴ Роскачества-ի մասնագետները հայտնել են լավագույն սմարթֆոնների ցանկը և iPhone 11 Pro Max-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Մասնագետների կողմից թեստավորվել է 8 նոր հեռախոս ՝ iPhone 11, Pro, Pro Max, Samsung Galaxy Fold, Honor 20, Motorola One Action, Xiaomi Mi 9T Pro և Xiaomi Mi A3: Արդյունքում պարզվել է, որ այդ iPhone-ն ունի շուկայում լավագույն […]
15:04 08.11.2019
Երկարատև հետազոտությունների արդյունքում ամերիկյան գիտնականների խումբը, Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, կարողացել է չափել պրոտոնի շառավիղը: Ըստ ներկայացված տվյալների` պրոտոնի շառավիղը կազմում է 0,831 ֆեմտոմետր: Այսօրվա դրությամբ սա համարվում է պրոտոնի շառավղի ամենաճշգրիտ չափը: Նախորդ չափման ցուցանիշը հավասար էր 0,88 ֆեմտոմետրի: «Մենք ուրախ ենք, որ տարիների քրտնաջան աշխատանքը պտուղներ տվեց, որոնք կօգնեն լուծել այսպես կոչվող «պրոտոնային շառավղի […]
14:52 08.11.2019
Սանկտ Պետերբուրգում 92 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս գիտնական, տեսական հնագիտության հիմնադիր Լև Քլեյնը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքային խորհրդարանի պատգամավոր Բորիս Վիշնևսկուն: Լև Քլեյնը ծնվել է Վիտեբսկում՝ 1927 թվականի հուլիսի 1-ին: 1951 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որից հետո դասավանդել է նույն համալսարանում: 1994-ին դարձել […]
12:00 08.11.2019
Չինաստանում պաշտոնապես սկսել են 6-րդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մշակման աշխատանքները, գրում է Reuters-ը: Ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է 6G ցանցի մշակմամբ: Այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ որոշվել է ողջ երկրով մեկ տարածել 5G-ն: Աշխարհի երկրները ձգտում են ստեղծել ինտերնետ կապ, որը 20 անգամ ավելի արագ կլինի, քան 4G-ն:
23:45 06.11.2019
Բրկտանական գիտնականները, ուսումնասիրելով շուրջ 450 հազար մարդկանց անալիզների տվյալները, եկել են այն եզրակացության, որ ծխելը կրկնակի ավելացնելում է դեպրեսիաների և շիզոֆրենիայի ռիսկը: Հոդվածը տպագրվել է բժշկական հայտնի Psychological Medicine ամսագրում: Գիտնականները պարզել են, որ չծխող բրիտանացիները դարձել են շիզոֆրենիկներ 2,27 անգամ պակաս, քան ծխողները, ինչպես նաև 1.99 անգամ ավելի քիչ են տառապել դեպրեսիաներից: Մասնագետները կարողացել […]
21:34 06.11.2019
Twitter–ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին ծաղրել է Facebook–ի նոր կորպորատիվ ապրանքանիշը: Այս մասին ասված է Twitter-ի նրա էջում: Այդ նորամուծության արդյունքում այժմ Facebook ընկերության ապրանքանշանն ամբողջությամբ գրվում է մեծատառերով: Բացի այդ, ընկերության այլ արտադրանքների սկզբնական էջերում կհայտնվի «Facebook-ից» մակագրությունը: «Twitter-ը TWITTER-ից»,- գրել է Դորսին:
19:30 06.11.2019
Ռուսաստանում ակտիվորեն քննարկվում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, ծագումով ադրբեջանցի բանասեր Հասան Հուսեյնովի հայտարարությունը ռուսաց լեզվի մասին: Օրերս Հուսեյնովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի գրառում, որում դժգոհել է, թե Մոսկվայում քիչ բան է կարելի գտնել Ռուսաստանում ապրող ազգերի լեզուներով և ռուսերենն անվանել «կոյուղային» լեզու: Նա նշել է, թե Մոսկվայում հարյուր հազարավոր ուկրաինացիներ, թաթարներ, ղրղըզներ, […]
18:40 06.11.2019
153 երկրներից ավելի քան 11 հազար գիտնականներ՝ կլիմատոլոգներ, կենսաբաններ, էկոլոգներ և այլ մասնագետներ, ստորագրել են այն հայտարարության տակ, որ կլիմայական իրավիճակը դարձել է կրիտիկական, և նշել են աղետալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ 6 քայլ: Հռչակագիրը հրապարակվել է BioScience գիտական ամսագրում նոյեմբերի 6-ին: «Գիտնականները բարոյական պարտավորություն ունեն հստակ նախազգուշացնելու մարդկությանը ցանկացած աղետալի սպառնալիքների մասին»,- գրել են […]
17:45 06.11.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է «Վիքիպեդիան» փոխարինել դրա ռուսական տարբերակով` Ռուսական մեծ հանրագիտարանով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է «Վիքիպեդիային», ավելի լավ կլինի այն փոխարինել էլեկտրոնային նոր տարբերակով՝ Ռուսական մեծ հանրագիտարանով: Ամեն դեպքում, սա, իբրև տեղեկատվության աղբյուր, կլինի հուսալի և ժամանակակից»,- ասել է նա: Wikimedia.ru-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին «Gazeta.ru»-ին ասել է, […]
15:40 06.11.2019
Մահացել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Սկրյաբինը, որը կանգնած է եղել գենոմային հետազոտությունների ակունքներում: Նա 71 տարեկան էր: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցչին: «Կոնստանտին Գեորգիևիչ Սկրյաբինը մահացել է երեկ երեկոյան»,- ասել է նա: Սկրյաբինը զբաղվում էր հետազոտական աշխատանքներով` կառուցվածքային և ֆունկցիոնալ գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության ոլորտում: Սկրյաբինի մասնակցությամբ […]
14:47 06.11.2019
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայոց լեզու ու Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու առաջարկին: Նա նշեց՝ առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ: Գևորգյանն ընդգծեց՝ դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ, օրինակ՝ Հայոց լեզուն, պատմությունը, մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով, սակայն օրենքի ուժով […]
14:44 06.11.2019
ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և, ըստ այդմ, կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին: Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում Գիտության ֆինանսավորման […]
14:32 06.11.2019
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ հանդիպել է Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու դեմ դժգոհող դասախոսներին, ասաց՝ իրեն հայտնել են մտահոգությունները և լուծման ուղիները: Ռեկտորի պաշտոնակատարը նախ հայտնեց՝ չի պատրաստվում որևէ մեկի կարծիքին կամ գործողություններին բռնանալ, ապա տեղեկացրեց՝ իրենք պայմանավորվել են հետևյալը. «Եղել է […]
14:08 06.11.2019
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող, գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ կոշտ ելույթով հանդես եկավ՝ ուղղված իշխանություններին: «Մեկ բառով կարելի է ասել, որ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան: Անկախացումից ի վեր պահվել է նվազագույն ֆինանսավորման, գոյատևմամբ ռեժիմում, արդյունքում ունենք գիտնականների թվի կրճատում, գիտության ծերացում, ենթակառուցվածքները մաշված […]