Ինչպես են շրջափակումից դուրս եկել Շիրակի մարզի կամավորականները. մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Ինչպես են շրջափակումից դուրս եկել Շիրակի մարզի կամավորականները. մանրամասներ

00:35 21.12.2020

Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակաման մեջ եղած կամավորականները դեկտեմբերի 18-ին վերադարձան տուն: Դիրքերում եղած բոլոր  տղաները Շիրակի մարզից էին: Նրանց մեծ մասը համայնքապետարանների աշխատակիցներ էին, վարչական ղեկավարներ ու խոշորացված համայնքների ղեկավարներ:

Ինչպես հայտնվեցին շրջափակման մեջ և ինչպես կարողացան դուրս գալ ադրբեջանական զինված ուժերի շրջափակումից ու վերադառնալ  տուն, այս մասին SHANTNEWS.am-ին պատմել է Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, որը որպես կամավորական առաջնագիծ էր մեկնել համայնքապետարանի ջոկատի տղաների հետ:

«Արցախ մեկնեցինք նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին արդեն դիրքերում էինք: Մեզ հետ հրամանատարական անձնակազմ չի եղել, միայն չորս օրը մեկ մեզ սնունդ էին ուղարկում: 10, թե 12-րդ օրն իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»,- պատմել է Վահրամ Սաղաթելյանը:

Ըստ Մեղրաշատ համայնքի վարչական ղեկավարի՝ ադրբեջանցիները երբեմն դիտակետը հսկելու էին գալիս: Թշնամու հետ բանակցություններ վարել է Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ, դասակի հրամանատար Արտավազդ Ղուկասյանը:

«Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, բայց մենք թույլ չտվեցինք անցնել, իրենք էլ սուսուփուս հետ են վերադարձել: Դասակի հրամանատարը կատարվածի մասին տեղյակ պահեց վերադաս հրամանատարությանը, բայց բանակցությունների հիմնական մասն ինքներս ենք վարել»,- նշում է Մեղրաշատ գյուղի վարչական ղեկավարը:

Վահրամ Սաղաթելյանը պատմում է, որ շրջափակման մեջ երկար կմնային, եթե ռուսական կողմը չմիջամտեր ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին: Վարչական ղեկավարի խոսքերով՝ ջոկատի տղաների մարտական ոգին շատ բարձր է եղել։ Չնայած շրջափակման մեջ գտնվելու հանգամանքին՝ դիրքը պահել են մինչև վերջ, բայց ցած իջնելիս ստիպված են եղել այն հանձնել հակառակորդին:

Շիրակի մարզից շրջափակման մեջ գտնվող ջոկատի տղաները տուն են վերադարձել առողջ ու առանց վնասվածքների, այս օրերին փորձում են հաղթահարել հոգնածությունն ու վերսկսել աշխատանքը համայնքապետարաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP