11:51 03.04.2020
Կորոնավիրուսի պատճառով առանց աշխատանքի մնացած բորտուղեկցորդուհին ցուցադրել է, թե ինչով է զբաղվում տանը: Կադրերը հայտնվել են նրա ամուսնու YouTube-ի ալիքում, հայտնում է Лента-ն: WestJet-ի բորտուղեկցորդուհի Քրիստենը և նրա ամուսինը՝ կատակերգու Ուես Բարկերը, անորոշ ժամանակով զրկվել են աշխատանքից, քանի որ նրանց մասնագիտությունը թույլ չի տալիս հեռահար աշխատել: Այս կապակցությամբ զույգը որոշել է նկարահանել զվարճալի տեսահոլովակ, որում […]
11:48 03.04.2020
Կոտայքի մարզպետարանն առաջարկում է աշխատանքային օրը սկսել լավ լուրերով: «2020 թվականի մարտ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 125 ծնունդ (2 զույգ)` 62 տղա և 65 աղջիկ: Ծնունդների թիվն՝ ըստ մարզի ծննդատների. Չարենցավանի ծննդատուն՝ 12 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ (1 զույգ) Աբովյանի ծննդատուն՝ 45 ծնունդ (1 զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 52 ծնունդ: Առողջությու՛ն մեր բոլոր […]
11:46 03.04.2020
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ներկայացրել է Երևանի փոխարինվող վերելակների հասցեները: «Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։ Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր […]
11:43 03.04.2020
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ «Մասնավորապես, անտեսելով օրենքը, ինչպես նաև հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը: Հարգելի´ քաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ […]
23:23 02.04.2020
Կառավարությունն այսօր հավանություն է տվել սոցիալական աջակցության ևս մեկ ծրագրի: Այն կթեթևացնի անչափահաս երեխաներ ունեցող ու չաշխատող ընտանիքների հոգսը` կորոնավիրուսով պայմանավորված այս դժվար իրավիճակում: Նիստից առաջ առողջապահության նախարարը ներկայացրել է իրավիճակը հանրապետությունում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:53 02.04.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Արո Սարդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից մեկնաբանելով․ «Բանգլադեշցիներն այսպես են կարանտինն անում»: Օգտատիրոջ խոսքերով՝ պատշգամբներից երևում է, թե ինչպես են բնակիչներն իրենց տներում պարում։ Օգտատերերից Ռուբիկ Հայրապետյանը ևս նմանատիպ տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․
22:37 02.04.2020
Ռուսական Սևերոդվինսկ քաղաքում առաջին անգամ ամուսնության առցանց գրանցում են իրականացրել: Ուղիղ միացումը տեղի է ունեցել Instagram-ում: Կարանտինի հետևանքով արարողությանը մասնակցել են միայն ծնողները: Այս մասին հայտնում են շրջանային ՔԿԱԳ-ի մամուլի ծառայությունից: Անդրեյը և Եկատերինան որոշել էին ամուսնանալ դեռևս կես տարի առաջ: Նրանք պլանավորում են մեղրամիսն անցկացնել այն բանից հետո, երբ կարանտինն ավարտվի:
21:35 02.04.2020
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կարգին ձմեռ է: Լուսանկարները` SHANTNEWS.am-ի լրագրող Ալեքս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
19:15 02.04.2020
2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում Շիրակի մարզից զոհվեց 9 քաջորդի՝ Մեծ Մանթաշ գյուղից կապիտան Արգիշտի Արծվիի Գաբոյանն ու սերժանտ Արման Սեյրանի Անդրիասյանը, ախուրյանցի լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը, գյումրեցիներ՝ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը, ավագ լեյտենանտներ Հրաչյա Վարդանի Գալստյանն ու Մերուժան Արթուրի Ստեփանյանը, շարքայիններ՝ տանկիստ Տիգրան Աբգարյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչն ու ՌԴ-ից […]
17:07 02.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ինչպես նաև հերոսների հուշարձաններին և ծաղիկներ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
16:25 02.04.2020
Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի […]
15:46 02.04.2020
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիների ահազանգի հետքերով հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ: «Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոնֆետներ: Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» […]
15:26 02.04.2020
«Պոբեդա» ավիաընկերության անձնակազմի անդամների մի մասի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ինչպես հայտնում է RT-ն, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը: «Ամեն օր չվերթում ավելի շատ մարդիկ են լինում, որոնց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան, մենք արդեն ունենք անձնակազմի անդամներ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, մեծ թվով մարդիկ էլ շփումներից հետո մեկուսացված են»,- ասել […]
15:14 02.04.2020
Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելը որպես այդպիսին առավելություն էլ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը շեշտեց՝ կարելի է հանգիստ սպասել, որ վաղը որևէ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ, և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում: Թորոսյանը կրկին հիշեցրեց՝ պետք է պահպանել կանոնները: […]
14:59 02.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է Հայաստանի համայնքների ղեկավարներին: «Սիրելի ընկերներ Գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։ Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ […]
14:14 02.04.2020
Չինաստանում վերջին օրերին պաշտոնապես հաստատել են կորոնավիրուսի 1600 նոր դեպք: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան Վիկտոր Լյաշկոն: «Ցավոք, Չինաստանում վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք: Բժիշկը նշել է, որ մինչ այժմ Չինաստանին հաջողվում էր զսպել կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Լյաշկոն:
14:08 02.04.2020
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի՝ բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող, հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի […]
13:46 02.04.2020
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը մանրակրկիտ ախտահանվել է»:
13:41 02.04.2020
Ապրիլի 3-ից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ: Այս մասին տեղեկանում ենք բուժհաստատության ֆեյսբուքյան էջից: «Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե’ ծննդատունը, թե’ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով: Առողջություն բոլորին»,- ասված […]
13:22 02.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ապրիլյան պատերազմին: Հայրապետյանը գրել է. «4 տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեց՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ադրբեջանի կողմից սանձազերծած Ապրիլյան քառօրյա պատերազմը ի ցույց դրեց մեր աննկուն համառությունը […]
13:20 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ՀՀ Զինված ուժերին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին կանխավճար տրամադրելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում: Նախարարը հայտնեց, […]
13:19 02.04.2020
Let us #PrayTogether for all who work in the media, who work to communicate, to inform us, so that people are not so isolated, and to educate children. We pray for all those who are helping us bear this time of isolation. — Pope Francis (@Pontifex) April 1, 2020 Հռոմի Ֆրանցիսկոս պապը Twitter-ում գրառում է […]
13:05 02.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Ապրիլյան պատերազմի հերոսներն իրենց օրինակով ցույց են տվել՝ մեր ժողովրդի ապրելու իրավունքն անվիճելի է: «Ապրիլյան քառօրյա պատերազմին մենք բոլորս՝ անկախ քաղաքական հայացքներից, տարաձայնություններից, տարիքից, սեռից, կյանքի փորձառությունից … ցույց տվեցինք, որ կանգնած ենք մեր հայրենիքի պաշտպանության համար: Մեր հերոսներն իրենց օրինակով ցույց […]
12:34 02.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին մարդկանց տնտեսական վիճակին: Նա մասնաորապես գրել է. «Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք: Այսօր […]
12:27 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց մաքսատուրքից ազատել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ին: Կառավարությունը հաստատեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» նախագիծը: «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից […]
12:12 02.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ապրիլյան պատերազմին վերաբերող գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է. «Արդեն չորս տարի է՝ ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։ Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։ […]
11:57 02.04.2020
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Նախարարը շեշտեց՝ միջոցառումը մեծ թվով մարդկանց է վերաբերում: Միջոցառման շահառու են […]
11:50 02.04.2020
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում հեռևյալ գրառումն է արել. «Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը փշրվեց փխրուն խաղաղությունը, և մենք կրկին պաշտպանեցինք 3 տասնամյակ առաջ արյամբ գծված սահմանը: Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսեց՝ օգտագործելով իր զինանոցի զինատեսակները, դրսևորելով անմարդակային […]