12:27 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց մաքսատուրքից ազատել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ին: Կառավարությունը հաստատեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» նախագիծը: «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից […]
12:12 02.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ապրիլյան պատերազմին վերաբերող գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է. «Արդեն չորս տարի է՝ ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։ Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։ […]
11:57 02.04.2020
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Նախարարը շեշտեց՝ միջոցառումը մեծ թվով մարդկանց է վերաբերում: Միջոցառման շահառու են […]
11:50 02.04.2020
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում հեռևյալ գրառումն է արել. «Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը փշրվեց փխրուն խաղաղությունը, և մենք կրկին պաշտպանեցինք 3 տասնամյակ առաջ արյամբ գծված սահմանը: Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսեց՝ օգտագործելով իր զինանոցի զինատեսակները, դրսևորելով անմարդակային […]
11:30 02.04.2020
ԱՄՆ-Ն օգնության ձեռք է մեկնում իր քաղաքացիներին, փոքր և մեծ բիզնեսին: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը: Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։ Կենտրոնը ներկայացրել է տրվող օգնության հետ կապված մանրամասները։ Նախագահ Թրամփի կողմից ստորագրված 2,2 տրիլիոն […]
11:28 02.04.2020
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդն արտակարգ հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Երկրի հոգևոր առաջնորդն ասում է՝ տաճարի դռները փակել հնարավոր չէ, ու այն բաց կլինի եկեղեցի գալ ցանկացող յուրաքանչյուր մարդու համար: «Ստեղծված իրավիճակից ելնելով՝ իմ հոգևոր զավակներին խնդրում եմ ընդունել հետևյալ խորհուրդները. -մարդկանց հետ շփվելիս՝ այդ թվում եկեղեցու ներսում ու բակում, պահպանել […]
11:25 02.04.2020
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսի կուրսանտ Սիրան Վարդանյանը երազում է, որ հայրենիքը միշտ ազատ լինի, և ունենա ամուր ընտանիք։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ շարքի հաջորդ հերոսն է։ Հայաստանում կարատեի 5-ակի չեմպիոն է։ Փոքր տարիքից Եղեգնաձորում հաճախել է տարբեր խմբակների։ Երազել է դառնալ բժիշկ, հետագայում ստացել է բուժքույրի մասնագիտություն։ Մայրիկի հորդորով ընդունվել է […]
11:12 02.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Ունենք 2 առողջացած՝ […]
10:59 02.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 663-ի։ Ապրիլի 1-ի տվյալների համեմատ՝ հայտնաբերվել է վարակման 92 նոր դեպք։ Ապաքինվել է 33 պացիենտ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ Փաստացի բուժվում է 626 քաղաքացի։ Անցկացված 2940 թեստի պատասխան եղել է […]
20:53 01.04.2020
ԱԺ-ում երեկ մի քանի արտահերթ նիստերի արդյունքում ընդունված աղմկահարույց նախագծին այսօր անդրադարձել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարետատանը հրավիրված ասուլիսի ընթացքում: Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը տեղեկությունների բացահայտման մասին չէ, չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում, իսկ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են անմիջապես արտակարգ դրության ավարտից հետո: Նախարարը դարձյալ պարզաբանել է մանրամասներն ու պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:58 01.04.2020
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը «Ինսուլտից հետո վերականգնվել են պացիենտի ֆիզիկական ֆունկցիաները, հիշողությունը» վերտառությամբ հետևյալ տեղեկությունն է հրապարակել. «Օվսաննան ինսուլտից հետո ինտենսիվ թերապիա է անցել, որից հետո վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Պացիենտի մոտ առկա է մուլտիֆոկալ լեյկէնցեֆալոպաթիա, թրոմբոէմբոլիկ ինսուլտ կիսագնդերի կեղևային ճյուղերում, միջին ուղեղային զարկերակների ավազանում: Մեկ ամսվա բուժման արդյունքում վերականգնվել են […]
19:45 01.04.2020
Արտակարգ դրության ընթացքում հեռավար ուսուցումից մարզի բոլոր աշակերտները պետք է լիարժեք կարողանան օգտվել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք ապահովված լինեն առաջին անհրաժեշտ պայմաններով և տեխնիկաներով, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը, որն այսօր Շիրակի մարզպետարան էր եկել՝ բերելով ակումբի կողմից 150 համակարգիչ մարզի դպրոցներին նվիրելու: Դրանք […]
17:05 01.04.2020
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի վերանայման հարցով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ընկերությունն առաջարկում է հուլիսի 1-ից սահմանել հետևյալ սակագները. Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խմ բնական գազի՝ Գործող սակագինը՝ 100 000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, Առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Ամսական […]
16:37 01.04.2020
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից: «Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք»,- ասված է բժշկական […]
16:35 01.04.2020
Ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հարազատները հայտարարել են, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ մտադիր են չեղարկել նրա հուղարկավորության բազմամարդ արարողությունը: Դևեջյանի դին կամփոփվի Անտոնի քաղաքի մոտակայքում գտնվող գերեզմանոցում: Քաղաքական գործչի ընկերները, հարազատները նրան վերջին հրաժեշտը կտան Ֆրանսիայի Սեն-Կրուա հայկական եկեղեցում, որտեղ, ի հիշատակ Դևեջյանի՝ պատարագ կմատուցվի:
16:06 01.04.2020
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները […]
15:56 01.04.2020
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խոր վշտով հայտնում է թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
15:20 01.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած մեր քաղաքացիներին: Այդ համակարգը ոտքի […]
14:56 01.04.2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի համավարակի դեմ:
14:51 01.04.2020
Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար դիրքում գտնվող թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը, հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:
14:42 01.04.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 1-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Ըստ այդմ՝ Վարակակիրների թիվն ավելացել է 2.987-ով, ընդհանուր՝ 47 593 դեպք, Մահացածների թիվն ավելացել է 138-ով, ընդհանուր՝ 3 036 դեպք, Ապաքինվածների թիվն ավելացել է 817-ով, ընդհանուր՝ 15 473 դեպք:
13:32 01.04.2020
Արցախում երեկ տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները հաշվարկվում են: Արդեն իսկ հայտնել էինք նախագահական ընտրությունների արդյունքները: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այս պահի դրությամբ՝ խորհրդարանական ընտրություններում պատկերը հետևյալն է (նշել ենք միայն ստացած ձայների թվով առաջատարներին). Քաշաթաղի շրջանում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է 2426, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 691, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 297, «Ազգային վերածնունդ» […]
11:56 01.04.2020
Չինաստանում բուժվել է COVID-19- ով վարակվածների 93.5% -ը, ապրիլի 1-ի դրությամբ հիվանդանոցում շարունակում է մնալ 2004 մարդ: Չինաստանի առողջության պետական կոմիտեի տվյալները ներկայացնում է Газета.Ru-ն: Ներկայումս մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը 81554 է: Նրանցից 76.238-ը (ընդհանուր թվի 93,48%) բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, բացառությամբ Հուբեյ նահանգի, ամբողջ երկրում հայտնաբերվել […]
11:27 01.04.2020
Արցախում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրության նախնական արդյունքներն արդեն հայտնի են: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այս պահի դրությամբ՝ Քաշաթաղի շրջանում առաջատարն Արայիկ Հարությունյանն է՝ 2714 ձայնով, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը՝ 1048 ձայնով: Վիտալի Բալասանյանը 217 ձայն է հավաքել, Մարտունու շրջանում ևս Արայիկ Հարությունյանը առաջատար է՝ 6131 ձայնով, Մասիս Մայիլյանը ստացել է 3178 […]
11:10 01.04.2020
Արցախում երեկ՝ մարտի 31-ին, համապետական ընտրություններ էին: Արցախը նախագահ ու խորհրդարան է ընտրում: 20:00-ից հետո սկսվել է ձայների հաշվարկը: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից տեղեկացնում է, որ երկու ընտրատարածքի նախնական տվյալները հայտնի են: Մանրամասները՝ տեսանյութում:
10:53 01.04.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, […]
19:59 31.03.2020
Գյումրիի կոմունալ ծառայությունը ախտահանում է փողոցները, կանգառներն ու երթուղայինները, որից հետո նոր թույլատրվում է միկրոավտոբուսներին դուրս գալ երթուղի։ Ամեն երթուղու 3 կամ 4 մեքենա է ուղևորներ տեղափոխում։ Մարդիկ տանն են մնում, այդ թվում՝ այն վարորդները, որոնք այն տարիքային խմբում են, որ համարվում են ռիսկային։ Արտակարգ դրության պահանջներին ենթարկվելու զգուշացումներն ու իրազեկումներն ամեն օր են, իսկ […]
19:30 31.03.2020
Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը: Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը խեցեգործությանը իր […]
17:30 31.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին այսօր հիշեցրին՝ Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը Հայաստանում հաստատված դեպքերից մի քանի անգամ պակաս է, պարետային ժամ է մտցվել: Հարցին՝ արդյո՞ք մտադիր չեն նույն կերպ վարվել Հայաստանում, Ավինյանը պատասխանեց, որ պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի՝ տարբեր խանութներում և սուպերմարկետներում: «Մենք նախապես քննարկել ենք և հասկացել ենք՝ […]