TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան 60 000 թեստ կբերվի, քննարկվում է տեղում թեստեր արտադրելու հարցը. ՀՀ պարետ

16:51 31.03.2020

«Թեստավորման քանակների ավելացումը մեր գերակա խնդիրներից մեկն է: Երեկ 400 թեստավորում ենք իրականացրել, որն այս փուլում ամենաճշգրիտն է, այն իրականացվում է լաբորատոր պայմաններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով այս կարողությունների ավելացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: «Ապրիլի 6-ին ինքնաթիռ ենք […]

̰
Մեկուսացման պահանջը խախտած անձանցից տուգանքը գանձվելու է. ՀՀ պարետ

16:41 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է մեկուսացման պահանջը խախտած քաղաքացիներից հետագայում չգանձվեն տուգանքները: «Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, նման բան չեմ կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ, ամեն դեպքով անհատական որոշում է կայացվելու: Սրանք ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, օրենսգրքում փոփոխություններով, բոլոր […]

̰
Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միանալու են այլ ուժեր. Տիգրան Ավինյան

16:25 31.03.2020

«Մենք արդեն իսկ ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպքեր, մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք: ՄԵնք մարտի կեսերից ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ ոչ թե արտերկրից է բերվել, այլ լոկալ տարածումներ ենք ունեցել, ունենք Երևանում և ութ մարզում տարածվածություն: Բոլոր գործողությունները, որ մենք նախատեսում ենք, ունեն գիտական հենք»,- […]

̰
Շուկայում գնային տատանումները սահմանին գազի գնի վերանայման բոլոր հիմքերը տալիս են. Տիգրան Ավինյան

16:12 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպում է լրատվամիջոցների հետ: ՀՀ պարետին հարց ուղղվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ռուսական կողմին ուղղված առաջարկի մասին, այն է՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկի մասին: Ավինյանը նախ շեշտեց, որ հարցի հասցեատերը Մհեր Գրիգորյանն է, ապա նշեց. «Շուկայում գների տատանումներն այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման […]

̰
Ինչո՞ւ են շատանում կորոնավիրուսով վարակման դեպքերը. ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել

16:09 31.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց ՀՀ քաղաքացիներին, նա կոչ արեց չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: «Մտածենք ինքներս մեր մասին, մեր հարազատների, առնվազն կամ ամենաշատը տարիքով ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետև նրանք խոցելի են այս հիվանդության առաջ»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց՝ չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա կամ չկա առողջապահական համակարգի […]

̰
Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ. Արսեն Թորոսյան

15:43 31.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»:

̰
ՀՀ քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

15:33 31.03.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել․ «Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր […]

̰
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

15:31 31.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սիրիայում կորոնավիրուսի տարածման հետևանքները ողբերգական կլինեն

15:15 31.03.2020

Սիրիացի համայնքային գործիչ Երան Զեյթունցյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Մի շարք քաղաքական մեկնաբանների վերլուծությամբ՝ եթե այս համաճարակը տարածվի Սիրիայում, ապա հետևանքները պիտի շատ ողբերգական լինեն: Մենք էլ ենք դրանում համոզված, քանի որ 9 տարվա պատերազմի արդյունքում մի շարք հիվանդանոցներ և բուժկենտրոններ արդեն գոյություն չունեն, հենց այս պատճառով համաճարակի տարածումը կանխելու […]

̰
Ինչպե՞ս են Դամասկոսում պայքարում կորոնավիրուսի դեմ

15:14 31.03.2020

Սիրիայի Դամասկոս քաղաքում ներքին գործերի նախարարության կարգադրությամբ շարունակվում է պայքարը կորոնավիրուսի դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Բուռունսուզյանը: Նա նշել է՝ առաջին հերթին երեկոյան 18:00-ից մինչ լուսադեմ՝ 06:00-ն, արգելված է տնից դուրս գալ: Երկրորդ կարգադրությամբ արգելվել է Դամասկոսից ելքը այլ քաղաքներ ու գյուղեր և հակառակ ուղղությամբ շարժը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ օրերի

14:01 31.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի մասին նոր տեղեկություններ: Մարտի 31-ին թարմացված տվյալներով՝ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 532, Բուժվածներ՝ 30, Փաստացի բուժվողներ՝  499, Բացասական թեստեր՝ 2533, Մահվան ելքեր՝ 3: Մանրամասները՝ այստեղ:

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել վարկառուի վճարած տոկոսների տեղեկանքները ներկայացնելու վերաբերյալ

13:31 31.03.2020

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել կոմիտե։ Համաձայնության դեպքում ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ […]

̰
Անկարայի մոտեցումները հակասում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը. Արցախի ԱԳՆ

13:18 31.03.2020

Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը: «Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա – ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք կա. ԱՆ

13:13 31.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի մասին: «Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:

̰
ՌԴ Պետդուման ընդունել է օրենք կարանտինի խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին. РИА Новости

13:07 31.03.2020

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ, հայտնում է РИА Новости-ն: Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այժմ կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մնալու անհրաժեշտությունը խորհրդատվական բնույթ է կրում, և դրա համար պատժամիջոց է կիրառվում միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հանգեցնում է ինչ-որ […]

̰
Արցախի ԿԸՀ-ն ներկայացնում է առաջին ամփոփ տվյալները. SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հայտնում

13:06 31.03.2020

Այսօր Արցախում համապետական ընտրությունների օր է: Միաժամանակ անցկացվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Դրանց ընթացքին հետևելու համար SHANTNEWS-ի նկարահանող խումբը Արցախում է: Արցախից տեղեկություններ է հաղորդում SHANTNEWS-ի թղթակից Վահագն Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ամերիկացի հաղորդավարուհին եթերում արտասվել է կորոնավիրուսի մասին լուրերի պատճառով. CNN

13:00 31.03.2020

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Հոդա Քոթբը լուրերի թողարկման ընթացքում արտասվել է: Կնոջը հուզել է ամերիկյան ֆուտբոլի խաղացող Դրյու Բրիսի հետ ունեցած զրույցը: Եթերի այդ հատվածը ներկայացրել է CNN-ը: Նշվում է, որ Բրիսը 5 միլիոն դոլար է նվիրաբերել Լուիզիանա նահանգին՝ օգնելու մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը և դրա հետևանքները: Քոթբը շնորհակալություն է հայտնել մարզիկին իր մեծահոգության համար և ասել, […]

̰
Կառավարությանն առաջարկել ենք պարգևավճարների ֆոնդն ուղղել սոցփաթեթներին. Մարուքյան

12:47 31.03.2020

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք կառավարությանն առաջարկել են վերջին 1 տարվա ընթացքում  ձևավորված պարգևավճարների ֆոնդն ուղղել սոցիալական փաթեթներին և դրանց ընդլայնմանը: Մարուքյանը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց պարգևավճարներին, ովքեր 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Օժանդակություն կտրամադրվի 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին

12:45 31.03.2020

Օժանդակություն է տրամադրվելու 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսավարողներին, որոնք գործում են՝ ?մշակող արդյունաբերության, ?կացության և հանրային սննդի, ?փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության, ?զբոսաշրջային ծառայությունների, ?սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ «Օժանդակության վարկերը տրամադրվելու են թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով՝ մինչև 36 ամիս ժամկետով, տոկոսադրույքն առաջին երկու տարում լինելու է 0%, իսկ երրորդ տարում՝ 12% տարեկան։ Միջոցառումը […]

̰
Ղազախստանի առողջապահության նախարարությունը TikTok-ի միջոցով դիմել է բնակիչներին

12:30 31.03.2020

Ղազախստանի առողջապահության նախարարությունը TikTok-ում հրապարակված տեսաուղերձի միջոցով բնակիչներին կոչ է արել մնալ տանը: Նախարարությունը չելենջ է սկսել՝ #մնատանըպահպանիրկյանքեր հեշթեգով: Այդ մասին գերատեսչությունը հայտարարել է ինստագրամյան էջում: «Կորոնավիրուսային վարակից մեզ ապահովագրելու համար խնդրում ենք պահպանել անհրաժեշտ կանոնները, մնալ տանը, միմյանցից առնվազն երկու մետր հեռավորություն պահպանել և մեկ վայրում երկու հոգուց ավել չհավաքվել»,- հայտնում են նախարարությունից: Օգտատերերին […]

̰
Ամուր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին

11:59 31.03.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Սիրելի Լևոն, Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես […]

̰
Ուղղափառ եկեղեցու հոգևորականը Գյումրիում տեղաշարժվում է էլեկտրասկուտերով. Русарминфо

11:43 31.03.2020

Facebook-ի հայ օգտատերերը հրապարակել են տեսանյութ Գյումրիից, որտեղ, ինչպես և հանրապետության ողջ տարածքում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քաղաքացիների տեղաշարժի համար սահմանափակումներ են կիրառվում, հայտնում է Русарминфо-ն: Տեսանյութում մի հոգևորական (ենթադրաբար ռուսական ուղղափառ եկեղեցու) քաղաքում տեղաշարժվում է էլեկտրական սկուտերով: Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, ի տարբերություն ոտքով քայլելուն, չի արգելում սեփական տրանսպորտային միջոցով տեղաշարժը։ 102-րդ ռուսական ռազմակայանը […]

̰
Զինծառայողներն այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը

11:32 31.03.2020

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողներն այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: «Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ […]

̰
Կազմակերպվել է հատուկ չվերթ՝ Կալկաթայից հայ ուսանողներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար

11:29 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը […]

̰
Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է

11:17 31.03.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տվյալներ է ներկայացրել Տավուշում երեկ հակառակորդի կրակոցից վիրավորված 14-ամյա տղայի առողջական վիճակի մասին: «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի նոր թիվը կհրապարակվի ավելի ուշ. ԱՆ

11:14 31.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհրապարակվեն ավելի ուշ: Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 482 էր:

̰
Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ

10:57 31.03.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին, թե ՀՀ որոշ զորամասերում կորոնավիրուս է տարածվել: «Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ […]

̰
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ՝ Արցախում

10:53 31.03.2020

Արցախում նոր տիպի կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավտոպարկի մի քանի տասնյակ հրշեջ-մեքենաներ և տեխնիկական այլ միջոցներ, ախտահանիչ-հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով, համապատասխանեցվել և բերվել են անհրաժեշտ գործողություններ իրականացնելու պատրաստության: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: Բացի այդ, ծառայության տեխնիկական բազայում ընդգրկված «McCulloch» մակնիշի 16 լիտր տարողությամբ բենզինային շարժիչով ձեռքի ջրցանները […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ը Գումբուրդոյի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

19:56 30.03.2020

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձություների վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել […]

̰
Անցած շաբաթը՝ լուսանկարներում

18:59 30.03.2020

«Անցած շաբաթը՝ լուսանկարներում». այսպիսի խորագրով լուսանկարների շարք է ներկայացրել Euronews-ը: Դրանցում արտացոլված են տարբեր երկրներում կորոնավիրուսի ազդեցությամբ ստեղծված իրավիճակները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP