Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում է

12:42 04.01.2025

Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ գործում է վճարման մի քանի եղանակ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով:

Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից և իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8 հազար 800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։

Այդուհանդերձ, մինչև փետրվարի 1-ը կպահպանվի նաև 100 դրամ սակագինը։ Կոստանյանը մանրամասնել է, որ արդեն ուժի մեջ են նաև արտոնությունները սոցիալական որոշ խմբերի համար։

«Գործում է «transport.yerevan.am» կայքը, որի միջոցով յուրաքանչյուր ոք, կապ չունի արտոնյալ խմբի շահառու է, թե քաղաքացի, որը որևէ տեսակի արտոնություն չունի, կարող են օնլայն, թե շատ պարզ տարբերակով ակտիվացնել իրենց արտոնությունները, թե փաթեթները ձեռք բերել կամ դրանք կցել իրենց անձնական բանկային քարտերին, ինչպես նաև «Թել-Սել»-ի հավելվածով իրականացնել վճարումը, իսկ եթե դրանցից ոչ մեկը հարմար չէ, ապա ձեռք բերեն քարտեր, որոնցով վճարումները կիրականացնեն»,-պարզաբանել է խոսնակը։

Նրա խոսքով՝ ներկայում անկանխիկ վճարման նպատակով մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, և յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերը և դրանցով վճարումն իրականացնել։

Կոստանյանի դիտարկմամբ՝ գործող անկանխիկ վճարման համակարգերով զանգվածային խափանման խնդիրներ այս պահի դրությամբ չեն գրանցվել։

«Գուցե դրվագային ինչ-որ իրավիճակներ լինեն, ուստի խնդրում ենք նմանատիպ ցանկացած խնդրի դեպքում քաղաքապետարանին այդ մասին տեղյակ պահել, որպեսզի հընթացս այդ բոլոր հարցերն արագ լուծենք»,-ընդհանրացրել է քաղաքապետի խոսնակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

12:14 20.07.2025

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:54 20.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

11:34 20.07.2025

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

11:16 20.07.2025

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

10:57 20.07.2025

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

10:28 20.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

BACK_TO_TOP