18:46 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։
Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ Մայր Աթոռ են այցելել նորածին զավակներ ունեցող արցախցի ընտանիքներ ստանալու Նորին Սրբության օրհնությունը։ Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին արցախահայերի նկատմամբ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին, իր զորակցությունը հայտնեց արցախցի ընտանիքներին, հատկապես ներկայիս դժվարին պայմաններում, երբ նրանք հաղթահարում են բռնի տեղահանության հետևանքով իրենց առջև ծառացած դժվարությունները։ Հայոց Հայրապետը առանձնահատուկ կերպով կարևորեց նաև արցախցի նորածին զավակների ներկայությունը Մայր Աթոռում՝ նրանց համարելով կյանքի, հույսի մարմանցում և ազգի հարատևության գրավականը:
Նորին Սրբությունը մաղթեց, որ ծնողների խնամքի և սիրո ներքո իրենց զավակները հասակ առնեն և Աստծո օրհնությամբ մի օր վերադառնան իրենց հայրենի բնօրրան, հայրենական օջախներ։
Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին իրենց կողքին է և զորավիգ ու աջակից իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախցի ընտանիքներին։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի ԲԿ ծննդատուն։
Ծննդատան ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը տեսակցեց նորածիններին և նրանց մայրերին, օրհնեց ու աղոթեց նրանց քաջառողջության և երջանկության համար:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ մայրության աստվածապարգև շնորհին՝ վկայելով, որ մայրական նվիրյալ ու կենսապարգև սերը կարող է հաղթահարել ամեն դժվարություն, իսկ նորածին մանուկները կդառնան ուժականության աղբյուր՝ զորացնելով մեր ժողովրդի պատասխանատվության ոգին կերտելու սերունդների համար խաղաղ, բարօր և լուսավոր հայրենիք:
Վեհափառ Հայրապետն այս առնչությամբ գոհունակությամբ ընդգծեց, որ առաջիկա տարին Հայոց Եկեղեցու գործունեության և նախաձեռնումների առանցքում է լինելու այս գիտակցության և ոգու ամրապնդումը հայոց ընտանիքներում։
Այնուհետև Նորին Սրբությունը զրույց ունեցավ նաև բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած ազգօգուտ ծառայության, նվիրումի և ծննդկան մայրերի առողջությանն ի նպաստ ներդրած ջանքերի համար։ Այս առիթով Նորին Սրբությունը ծննդատանը նվիրեց Սուրբ Աստվածածնի սրբանկար, մաղթելով, որ Աստվածամոր օրհնությունը մշտապես հովանի լինի նորածին մանուկներին և ծննդկան մայրերին:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխեց ամանորյա նվերներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...