08:24 31.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:31 23.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի ԱմորիմինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...
14:20 23.05.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՄայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
14:08 23.05.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՄայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։ Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...
14:00 23.05.2025
Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...
13:46 23.05.2025
Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներՎրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...
13:35 23.05.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...