19:56 18.07.2019
ՀԷՑ-ում բաժանորդների հետ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը հուլիսի 1-ին էր, բայց Շիրակի մարզում գործընթացը սահմանված ժամկետում լիարժեք ավարտված չէ: Խանգարում են հիմնականում բնակիչ-բաժանորդների փաստաթղթային անհամապատասխանություններն ու դրանք ներկայացնելու ուշացումները:Մարզում մոտ 30 հազար բաժանորդ ընկերության հետ պայմանագիր չի կնքել, ստիպված գնացել են պայմանագրերի կնքման ժամկետների երկարաձգման, որի ավարտը օգոստոսի 12-ն է: Այս ժամկետում էլ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում էլցանցը կսկսի տվյալ բաժանորդներին հոսանքազրկել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը» բաժանորդների հետ նոր պայմանագրերի կնքումը սկսել էր երկու տարի առաջ: Այն իրավական փաստաթուղթն է, որով կարգավորվում են բաժանորդ-մատակարար հարաբերություններն ու պարտականությունները:
Պայմանագրեր մարզի 30 հազար բաժանորդներ երկու տարի անց դեռ չեն կնքել: Հիմնական պատճառը, որ բերում են բնակիչները՝ փաստաթղթերի ձեռքբերման դժվարություններն են:
«Ավտոտնակների, շինությունների վրա կառուցված ինչ-որ կացարաններ են, որոնք չունեն հաշվառում, տնակներ կան, որոնք հաշվառում ունեն, բայց ուրիշ մարդիկ են բնակվում և իրենց անունով տեղեկանքներ չեն կարող ներկայացնել»,- պարզաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրեն Սեյրան Յայլոյանը։
Դարձյալ խնդրահարույցը տնակային թաղամասերն են: Դրանցում ապրողների, ինչպես նաև բնակեցված տնակների թվի մասին քաղաքապետարանի և էլցանցի տվյալները չեն համապատասխանում: Էլցանցի բազայում է 3700 տնակային հասցե: Շատ ընտանիքների բնակության վայրի ու գրանցման մասին տեղեկանքներ չեն տրվում։
«Մենք այսօր ունենք քաղաքում 3700-ի կարգի տնակային սպառողներ, որոնք հոսանք են էս պահին օգտագործում, իսկ քաղաքապետարանով էդ թիվը մոտ 2800-2850 է, այսինքն՝ կան մեծ թվով մարդիկ, որոնք տեղեկանք են ներկայացրել քաղաքապետարան, որ իրենց տնակները բնակարան ստանալուց հետո քանդված են, բայց իրականում այդ տնակները գոյություն ունեն և մեր մոտ էդ մարդիկ սպառողներ են»,- տվյալների անհամապատասխանության մասին է բարձրաձայնում Սեյրան Յայլոյանը։
Բնակարանի, աղբի և կոմունալ այլ ծառայությունների դիմաց քաղաքացիների կուտակած պարտքերը ևս պատճառ են տեղեկանքներ տրամադրելը մերժելու համար: Քաղաքապետարանում պահանջում են ամբողջությամբ վճարել ունեցած պարտքերը:
«Քանի որ տեղեկանքները ժամանակավոր են տրվում, մենք պայմանագրերը կնքում ենք մեկ տարի ժամկետով, դրա համար էլ խուսափում են, թե ամեն տարի հո մենք չենք գնալու տեղեկանք վերցնենք, դա էլ է իրենց համար հանդիսանում դժվարություն»,- ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման բաժնի ճարտարագետ Սիրանույշ Սամվելյանը։
Կանաչ գոտիներում առանց թույլտվության կառուցված տներն ու տեղադրված տնակները, ինչպես նաև կրպակների ու առևտրի տաղավարների, այսպես ասած, հանրային բաժանորդների խնդիրներն էլ այլ բնույթի են: Կանաչ գոտիներում ապրողներն առանց սեփականության վկայականի են, իսկ սպասարկման օբյեկտները՝ առանց վարձակալության պայմանագրերի:
Նման դեպքերում էլցանցը նրանց հետ պայմանագիր կնքելու իրավունք չունի: Երկու տարվա մեջ ընկերությունը բոլոր բաժանորդներին փաստաթղթերը կարգավորելու հնարավորություն տվել էր, մի քանի անգամ երկարաձգել ժամկետները: Էլցանցը ևս մեկ հնարավորություն է տալիս՝ նշելով, որ այս անգամ վերջին երկարաձգումն է լինելու :
«Բոլոր այն սպառողները, որոնք մինչև օգոստոսի 10-12-ը պայմանագրեր չեն ունենա, մենք բոլորին անխտիր հոսանքազրկելու ենք, այսինքն՝ առանց պայմանագրի մենք իրավունք չունենք որևէ մեկին հոսանք մատակարարելու»,- նախազգուշացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրենը։
Մինչև օգոստոսի 12-ը պայմանագրերի կնքման աշխատանքները հասցնելու համար մատակարարն ինքն է արդեն հարմարվում բաժանորդներին: Նրանք կարող են փաստաթղթերով գնալ թաղամասային սպասարկող տեղամաս:
Մյուս տարբերակն էլ կա՝ էլցանցի աշխատողները կարող են այցելել բնակարաններ ու տեղում կնքել պայմանագրեր: Վերջնաժամկետից հետո մատակարարը նշում է՝ զիջումներ չեն լինելու, խիստ մոտեցումը բոլոր անպարտաճանաչ բաժանորդների հանդեպ կլինի։
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:25 12.08.2025
Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնածԻրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...
09:21 12.08.2025
Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...
09:20 12.08.2025
Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...
09:15 12.08.2025
Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալԲեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...