TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարո´ն Խուդոյան, խնդրո´ւմ եմ, նստե´ք Ձեր տեղը. վիճաբանություն դատավորի ու պաշտպանի միջև

13:35 19.06.2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ընթացքում դատավորին խնդրեց թույլ տալ հանդես գալ հայտարարությամբ: «Շնորհակալությո՛ւն, խնդրում եմ հայտարարությունը Ձեզ մոտ գրառել, Ձեզ ապագայում հնարավորություն կտամ արտահայտվել»,- ասաց նա: Պաշտպանն առարկեց, իսկ դատավորը մի քանի անգամ հորդորեց զուգահեռ չխոսել և զբաղեցնել տեղը: «Պարո՛ն Խուդոյան, խնդրո՛ւմ եմ, նստե՛ք, զբաղեցրե՛ք Ձեր տեղը: Պարոն Խուդոյանը մեկից ավելի անգամ […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել Քոչարյանի աջակիցներից ու ազատազրկումը պահանջողներից մի քանիսին

13:02 19.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի առջև վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները` մի կողմում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջողներն են, մյուս կողմում՝ նրա աջակիցները: Քիչ առաջ նրանք միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երկու կողմի միջև բախում է տեղի ունեցել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները երկու կողմերից էլ մի քանի մասնակցի է բերման ենթարկել: […]

̰
Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի Հայ կինոյի օր. Նաիրա Զոհրաբյան

12:50 19.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր ընդունված որոշումներից մեկին: «Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես Հայ կինոյի օր։ Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա […]

̰
Արմեն Դանիելյանը կրկին մերժեց Քոչարյանի պաշտպանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը

12:45 19.06.2019

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, կրկին մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել հունիսի 19-ի նիստին նախագահող դատավորի գործողությունների վերաբերյալ: Երեկ դատարանը  չէր թույլատրում պաշտպաններին հանդես գալ հայտարարություններով և առարկություն ներկայացնել դատարանի գործողությունների դեմ:

̰
«Կանաչ արահետ» ՀԿ ղեկավարը Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց տնտեսապես հզորանալու գործիքներ է առաջարկում

12:20 19.06.2019

Եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց նման հնարավորություն է ընձեռում «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի խոշորացված համայնքներում ծրագրի պատասխանատուները հանդիպումներ են անցկացնելու: Դրանցից հերթականը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում […]

̰
Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` վարչապետը, չի եկել ԱԺ. Էդմոն Մարուքյան

11:33 19.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` Վարչապետը, չի եկել ԱԺ…»: Նշենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:

̰
Արթուր Վանեցյանն ու Վինսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում

11:30 19.06.2019

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն են: «ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու աշխարհահռչակ Վիսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում»,- գրել է նա:

̰
Կալանավորը դադարեցրել է հացադուլը

11:21 19.06.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 50 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը դադարեցրել է հացադուլը: «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից: Հիշեցնեմ, […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Արցախին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու բանաձևը

11:13 19.06.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ «Լավ լուր ԱՄՆ Կոնգրեսից» վերտառությամբ: «Կոնգրեսը հաստատեց Արցախին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու Speier Amendment to H.R. 2740 բանաձևը»,- գրել է նա:

̰
Պետք է վերանայել ԲԴԽ-ի կազմը. փաստաբան

11:11 19.06.2019

Բարձրագույն դատական խորհրդի միակ առաքելությունը դատարանների անկախությունը երաշխավորելն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեկնաբանությունը տվեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Միաժամանակ նա նշեց, որ պետք է վերանայել ԲԴԽ-ի կազմը: «Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները, որոնք իրավաբան-գիտնականներ են, տեսաբաններ են, որևէ առնչություն չունեն չեն ունեցել դատական իշխանության հետ, այս պայմաններում արդյո՞ք նրանք ունակ են ապահովելու դատարանների […]

̰
Ով լրագրողներին կանչել է, անիծում եմ․ «Սասստեքս» ընկերության պատասխանատուն՝ աշխատակիցներին

08:48 19.06.2019

«Սասստեքս» ընկերության աշխատակիցների հարկադիր պարապուրդը շարունակվում է։ Կարող բանվորուհիները երեկ առավոտյան դարձյալ ներկայացել են աշխատավայր՝  ընդամենը հասկանալու, թե ինչ ընթացք է ստանում իրենց խնդրի լուծումը: Եվ տեսել են, որ երրորդ հարկի  արտադրամասի լույսերը վառ են, իսկ աշխատակիցների մի մասն էլ ներսում է։ «Մենք ամեն օր էկել ենք, կանգնել մի 2-3 ժամ ու թողել գնացել ենք, […]

̰
ԲԴԽ-ն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Գագիկ Հարությունյանի համար. փաստաբան

23:55 18.06.2019

Ի՞նչ սկզբունքով է կազմավորվում Բարձրագույն դատական խորհուրդը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը փաստաբան Նորայր Նորիկյանին: «Սահմանադրությամբ ԲԴԽ-ն բաղկացած է 10 անդամներից: Եթե նայենք վերջին իրադարձությունները՝ կապված ԲԴԽ անդամների հետ, պարզ է դառնում, որ այնտեղ գերակշռող մասն իրավաբան-գիտնականներ են: 10 անդամներից 5-ն իրավաբան-գիտնականներ են, որոնց ընտրում է Ազգային ժողովը: Իսկ […]

̰
Պետք չէ միամիտ լինել ու մտածել, որ վաղը չեն լինի մարդիկ, ովքեր չեն փորձի միջամտել դատական իշխանության գործառույթներին. Նորիկյան

23:00 18.06.2019

Պետք է ստեղծվի այնպիսի դատական իշխանություն, որը պատրաստ կլինի լիկվիդացնել ցանկացած մարտահրավեր: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս համոզմունքը հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը: «20-30 տարի անընդհատ մեր հանրության գիտակցության մեջ արմատացած է եղել այն մտայնությունը, որ տարբեր ձևի միջամտություն է եղել դատական իշխանության աշխատանքներին, որի պատճառով մենք հնարավորություն չենք ունեցել ապահովել իսկապես արդար դատական համակարգի […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ

20:45 18.06.2019

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայ-Իրանական հարաբերությունները […]

̰
ԲԴԽ-ն օժտված չէ դատավորներին վերահսկելու գործառույթով. Նորիկյան

20:29 18.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում փաստաբան Նորայր Նորիկյանը խոսել է դատական համակարգում ԲԴԽ-ի դերի մասին: «Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնված են ու բացառիկ, որոնց թվում է նաև դատավորների առաջխաղացման ցուցակների կազմումը և ներկայացումը: Բայց դա չի նշանակում, որ ԲԴԽ-ն օժտված է դատավորներին վերահսկելու գործառույթով: Ավելին ասեմ, Սահմանադրությամբ, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով դատավորները բացառապես […]

̰
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. Armtimes.com

20:21 18.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի՝ ապրիլի 15-ին կայացված որոշման դեմ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը: Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական […]

̰
Մարդու և կենդանիների յուրահատկության մասին՝ ըստ Արիստոտելի

20:08 18.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը խորհրդարանի այսօրվա նիստում խոսեց մարդու և կենդանիների տարբերության և առանձնահատկությունների մասին՝ մեջբերում անելով Արիստոտելից: «Մարդը քաղաքական կենդանի է, ավելի բարձր կոչումով, քան մեղուները կամ խմբերով ապրող այլ կենդանիներ: Համաձայն մեր տեսության՝ բնությունը ոչինչ իզուր չի անում: Մարդը կենդանիներից առանձնացած՝ ապահովված է լեզվով հաղորդակցվելու ունակությամբ, սակայն լեզուն ծառայում է՝ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

19:59 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կրկին կներկայացվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Պաշտպանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ միջնորդությունը հիմնավոր և գրավոր տեսքով ներկայացնելու համար իրեն ժամանակ է հարկավոր: Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց նաև այն պատճառով, որպեսզի մեղադրանքի կողմը կարողանա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և […]

̰
Էդմոն Մարուքյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են

19:58 18.06.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև […]

̰
Խարկովում տեղի ունեցած միջադեպից տուժած Արթուրին հուզում է 1 հարց՝ կկարողանա՞ շարունակել սպորտով զբաղվել

19:47 18.06.2019

Խարկովաբնակ հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի՝ լուսամուտից նետվելու դեպքով իրավապահները մի քանի օր է՝ զբաղվում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշեց. «Իրավապահները վստահեցնում են՝ արդյունքը կլինի ճիշտ և արդարացի, նրանք հարցը կլուծեն, մենք կստանանք պատասխաններ»։ Հարությունյանը շեշտեց՝ պետք չէ հապճեպ եզրակացություններ անել, պատմեց՝ Արթուրը նախապես ասում էր, որ ազգությամբ ադրբեջանցի […]

̰
«Զարթի´ր, լաո». ցուցարար կնոջ երգը ոստիկանական բաժանմունքի դիմաց

19:20 18.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջև էին: Նրանք սպասում էին իրենց ընկերների՝ բաժանմունքից դուրս գալուն: Այդ ընթացքում ազատ ժամանակը լրացնելու համար նրանցից մեկը կատարեց «Զարթի´ր, լաո» երգը: Մանրամասները` տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք` Քոչարյանի գործը քննող դատավորի որոշումը ստիպել էր ցուցարարներին պարել:

̰
Արթուր Վանեցյանն ու Իշխան Զաքարյանը հանդիպել են

19:04 18.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից […]

̰
Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիներից մի քանիսը ոստիկանության Շենգավիթի բաժնում են

18:24 18.06.2019

Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև այս պահին հավաքված են բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը: Վերջիններս այստեղ հավաքվեցին այն բանից հետո, երբ մի քանիսին ոստիկաններն ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք: Ակցիայի մասնակիցները մտադիր են սպասել, մինչև իրենց ընկերները դուրս կգան ոստիկանությունից: Ոստիկանները խոստացան՝ բաժանմունքում գտնվող քաղաքացիները կարճ ժամանակ անց դուրս կգան:

̰
Դարձել է մանկապարտեզ, վարչապետը պիտի խառնվի. Վերաքննիչ դատարանի բակում լարված վիճակ է

17:54 18.06.2019

Վերաքննիչ դատարանի բակում լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակ թիմի ներկայացուցիչները: Վերջիններս դատական նիստի ավարտից հետո փորձ արեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով նրանց մոտենալ դատարանի մուտքին: «Փակելու ենք մուտքը, գիշերն էլ պիտի մնանք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ մասնակից էլ դժգոհեց. «Դարձել է […]

̰
«Արմենիա» ԲԿ-ում տղամարդը հայհոյել ու հարվածել է հիվանդանոցի աշխատակիցներին

17:53 18.06.2019

Հունիսի 17-ին՝ ժամը 05։00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին […]

̰
Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ

17:10 18.06.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ազատել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն […]

̰
Դատավորը կողմերին չի բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները. Հայկ Ալումյան

17:04 18.06.2019

Վերաքննիչ դատարանում տասը րոպե տևած ընդմիջումից հետո շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին ելույթի հնարավորություն ընձեռեց: Ալումյանը նշեց՝ առարկում է դատարանի գործողությունների դեմ, ընդգծեց՝ այս դատավարությունը չունի նախադեպ, ընթացակարգը որևէ ձևով կանոնակարգված չէ «Քրեական դատավարության» օրենսգրքով, ուստի դատավորը առավել ևս պարտավոր է […]

̰
Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ կոպիտ եմ ասելու. Քոչարյանի գործով դատական նիստը թեժ է անցնում

16:32 18.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չտվեց միջամտել դատական նիստին, ելույթ ունենալ՝ նշելով, որ նման հնարավորություն կտրվի, երբ պատեհ պահը գա: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստն ընթանում է անհասկանալի դատավարական կանոններով, ապա շեշտեց. «Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ շատ […]

̰
Դատավորը հետաքրքրվեց՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին

16:17 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանության կողմից հետաքրքրվեց՝ ինչու նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը նշեց՝ հաշվի առնելով, որ մեղադրյալների ներկայությունը նման միջնորդության քննարկման ժամանակ, ըստ օրենքի, պարտադիր չէ, իր պաշտպանյալը նախընտրել է չգալ: Նա նաև հայտնեց՝ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց

16:12 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դանիելյանը հայտարարեց, որ մերժում է Սեդա Սաֆարյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից կազմված, պաշտպան Արամ Օրբելյանի […]

̰
BACK_TO_TOP