Ով լրագրողներին կանչել է, անիծում եմ․ «Սասստեքս» ընկերության պատասխանատուն՝ աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ով լրագրողներին կանչել է, անիծում եմ․ «Սասստեքս» ընկերության պատասխանատուն՝ աշխատակիցներին

08:48 19.06.2019

«Սասստեքս» ընկերության աշխատակիցների հարկադիր պարապուրդը շարունակվում է։ Կարող բանվորուհիները երեկ առավոտյան դարձյալ ներկայացել են աշխատավայր՝  ընդամենը հասկանալու, թե ինչ ընթացք է ստանում իրենց խնդրի լուծումը: Եվ տեսել են, որ երրորդ հարկի  արտադրամասի լույսերը վառ են, իսկ աշխատակիցների մի մասն էլ ներսում է։

«Մենք ամեն օր էկել ենք, կանգնել մի 2-3 ժամ ու թողել գնացել ենք, որովհետև ոչ մի նորություն, ոչ մի ինֆորմացիա, որ ինչ-որ բան կփոխվի, չկա: Էդպես ամեն օր գալիս ենք, ամեն օր կանգնում, հետո գնում` առանց աշխատելու»,- ասել է դրսում սպասող կարող բանվորուհիներից մեկը:
«Առավոտ 08:30-ին էկանք, դուրսը կանգնած էինք, իրանք կաշխատեին, մեզի ներս չթողեցին: Մենք էդ պայմաններում չէինք աշխատի ըդոր համար էլ չէին թողնա ներս մտնեինք, ընոնք երևի 10 000 դրամով  համաձայն էին աշխատել, մենք համաձայն չէինք»,- ավելացրել է ընկերության աշխատակցուհիներից մյուսը:
«Պատճառաբանում էին, որ Երևանից ում անունները ասել են, նրանց էլ կանչել ենք»,- վրդովված ասում էր «Սասստեքս»ի աշխատակիցը:

Ենթադրել են, որ պատասխանատուները գաղտնիմի մասին աշխատանքի են կանչել: Ընկերության պատասխանատու Ներսես Թաշչյանից  պարզաբանումներ են պահանջել, վերջինս էլ նրանց բացատրել  է, թե արտասահմանից տեխնոլոգները վերադարձել են և ունեցած պատվերը  ժամանակին կատարելու համար ստիպված են եղել մի մասին աշխատանքի կանչել: Նա նաև արգելել է նրանց մտնել գործարանի բակ: Դա աշխատողներին հաջողվել է 2 ժամ դարպասների մոտ սպասելուց հետո, երբ  տարածք է եկել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, որից հետո աշխատողները մտել են մասնաշենք, բայց առանց լրագրողների:

«Աշխատակիցներից տեղեկացա, որ մի քանիսն առավոտյան մտել են իրենց աշխատավայրը, մնացածը դեռ դրսում են: Որոշեցի անձամբ գալ  տեսնել, թե ինչ է կատարվում: Մոտեցա տարածքի պատասխանատուին՝ Ներսեսին, առաջարկեցի, որ բոլոր աշխատակիցներին թույլ տա ներս մտնել, արդյունքում խոսեց Երևանի իր ղեկավարության հետ, համաձայնություն ձեռք բերվեց ու աշխատակիցները մտան ներս»,- նշել է Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:
Փոխմարզպետը նաև  տեղեկացրեց, որ աշխատանքի տեսչության ստուգման արդյունքները դեռ իրենց փոխանցված չեն, սպասում են, աշխատակիցներին  փոխանցված չեն նաև իրենց մայիս ամսվա աշխատավարձները, պայմանագրում նշված ժամանակն արդեն մի քանի օր է՝ անցել է: Վարդան Գրիգորյանը նաև նշել է, որ ընկերության աշխատակիցների հետ կպայքարեն օրինականության սահմաններում՝ իրենց իրավունքները  վերականգնելու համար:
«Թող ղեկավարությունը պարզաբանում տա, պաշտոնական գրություն, նամակ կամ որոշում տա աշխատողներին, որ աշխատողները իմանան պաշտոնապես, թե երբ են գալու աշխատանքի և մինչև երբ է լինելու հարկադիր պարապուրդը»,- ասել է Շիրակի փոխմարզպետը:

Աշխատողների և ընկերության պատասխանատուի հետ զրուցելուց հետո բանվորուհիներին տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե  շենքում կոյուղու խնդիր կա ու դրա համար բոլորին չեն  կանչել աշխատանքի: Ներսես Թաշչյանը աշխատողներին վստահեցրել է, որ ուրբաթ օրվանից բոլորը կգան աշխատանքի ՝ նվազագույնը 55 հազար դրամ աշխատավարձ ստանալու պայմանով: Բայց րոպեներ չանցած՝ Ներսես Թաշչյանը  SHANTNEWS-ին տված հարցազրույցում այլ պատասխան է տվել, որ կշարունակեն աշխատել գործավարձի տարբերակով:

«Շինարարության պատճառով կոյուղին, ջուրը 3 օր առաջ  տրաքեց, դրա համար առանց կոյուղի չենք կարող էսքան ժողովրդին աշխատեցնել, մասմը էկած էին, որ բաժանենք գործերը, մենք ալ խնդրեցինք, որ էս երկու օրվա մեջ հարցը կլուծենք, ուրբաթ օրը անցնեն, էն պայմանով, որով ամենը համաձայն են, շատ նորմալ է, հին պայմանագրով պիտի աշխատին, իրենք պետք է հասկանան, որ գործարքային է»,- պարզաբանել է  ընկերության պատասխանատու Ներսես Թաշչյանը, ով  հավաստիացրել է, որ իրենք օրենքի խախտումներ չեն անում ու նույնիսկ զարմացել է այն հարցը լսելով, որ իրենց աշխատակիցներից հարգելի բացակայությունների ժամանակ մեկ օրվա համար 3000 դրամ գումար են հետպահում կատարում:

«Ես նման բան չգիտեմ, նման բան կա, ես չեմ լսած, եթե կան էդպիսի մարդիկ, թող դիմեն դատարան, մեր կադրերի բաժնի աշխատող աղջիկը էստեղ չի, որ ձեզ ասի էդպես բան եղել է, թե ոչ, կամ ինչ օրենքով են հետպահում կատարում»,- ասել է «Սասստեքս» ընկերության պատասխանատուն:
Ներսես Թաշչյանը հերքեց նաև աշխատակիցների այն պնդումները, որ նրանց հետ կոպիտ ու վիրավորական արտահայտություններով է խոսել արտադրամասում, բանը հասել է անգամ այնտեղ, որ  կանանց ներկայությամբ հայտարարել է, թե ով որ լրագրողներին կանչել է, անիծում է նրան:
Իսկ երբ կանայք ընդդիմացել ու կարգի են հրավիրել պատասխանատուին, նա էլ բղավելով ասել է, թե վերջ տվեք էս «Կիսաբաց լուսամուտներին», հանգիստ գնացեք, լրագրողներին ասեք, որ ամեն ինչ կարգին է, եկեք նստեք տեղներդ ու աշխատեք ոնց ձեզ կասենք:
«Սասստեքս» ընկերության կարող բանվորուհիները աշխատանքի կգնան ուրբաթ օրը և, ըստ  պատասխանատուի խոստման, կշարունակեն աշխատել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

09:25 12.08.2025

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

Իրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

09:21 12.08.2025

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

09:20 12.08.2025

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

09:15 12.08.2025

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...

BACK_TO_TOP