TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երևանի մետրոպոլիտեն

11:12 22.06.2019

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկն՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ: «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է հիվանդանոցում գտնվող ցուցարարներին

23:55 21.06.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցելել  է հիվանդանոց, որտեղ երեկվա իրադարձություններից հետո բուժման կուրս էին անցնում տուժած քաղաքացիները: Նա շնորհակալություն է  հայտնել բուժհիմնարկների բոլոր աշխատակիցներին՝  հայրենակիցներին ըստ արժանվույնս խնամելու համար: Նա իր աջակցություն էր հայտնել նախորդ գիշերը  տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից տուժածներին ու նրանց հարազատներին: Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  հայտարարություն էր տարածել նախորդ գիշերը […]

̰
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու շինարարության ենթակառուցվածքների նորացման աշխատնքներ են կատարվում Հոռոմ գյուղի վարչական տարածքում

21:47 21.06.2019

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը հասել է Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատված: Ճանապարհի մի մասն արդեն խճապատված է, մյուսում կոմունիկացիոն ցանցերն են նորացնում: Ամբողջությամբ նոր կառուցվող ջրատարի համար 2 օր է՝ Մարալիկ քաղաքը, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների 13 գյուղ խմելու ջուր չի ստանում: Տասնյակ գյուղեր սնուցող մայր ջրատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ծրագրում ենթակառուցվածքների նորացման բաղադրիչներից է: Կարևոր […]

̰
Աննա Հակոբյանը ՀՀ անձանգիր է հանձնել ԱՄՆ-ում բնակվող հային

20:27 21.06.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում բնակվող հային ՀՀ անձնագիր է տվել և այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Անչափ ոգևորիչ է, որ սփյուռքի մեր հայրենակիցները, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և նոր զարգացումներով, վերադառնում են հայրենիք և ստանում ՀՀ քաղաքացիություն: Շնորհավորում եմ ԱՄՆ-ում բնակվող Վարդգես Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու կապակցությամբ»,- գրել է […]

̰
Աչքը կորցրած 18-ամյա աղջիկը պատահմամբ է հայտնվել ցուցարարների շարքերում

19:43 21.06.2019

«Իմեդի» ՀԸ-ն, հղում անելով տուժած աղջկա հարազատների հայտարարություններին, տեղեկություն էր տարածել, որ նախօրեին  խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների կրակած ռետինե փամփուշտից ծանր վնասվածք ստացած և աչքը կորցրած 18-ամյա աղջիկը ցուցարարների շարքերում էր հայտնվել  պատահմամբ: Աղջկա հարազատները ՀԸ-ի լրագրողներին պատմել էին, որ աղջիկը Ռուսթավելի պողոտայի սուպերմարկետներից մեկի աշխատող էր, որը աշխատանքից տուն վերադառնալիս պատահմամբ հայտնվել էր ոստիկանների […]

̰
Վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրերից Գյումրին ու Ախուրյանի տարածաշրջանի համայնքները չեն շտապում օգտվել

19:30 21.06.2019

2 տարվա դադարից հետո այս տարի պետբյուջեից ֆինանսավորում է եղել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի համար: Այն հիմնականում նախատեսում է բարեկարգման աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ապահովում գրանցված գործազուրկների համար: Բայց պետական ծրագրում համայնքային բյուջեներից նվազագույնը 10 տոկոսի համաֆինանսավորում է անհրաժեշտ: Շիրակի մարզի համար 12 ծրագրի գումար է հատկացվել, իսկ համայնքներից մի քանիսը հրաժարվել է մասնակցել: Գյումրիում […]

̰
Իմ ողջախոհ կասկածներն առ այն, որ վեթինգի նախագիծն առնվազն այս շենքում չի գրվում, կարծես հաստատվում են. Զոհրաբյան

18:48 21.06.2019

ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, ովքեր վեթինգ իրականացրել են Ալբանիայում: «Նրանք ևս նշում են, որ առանձնապես գոհ չեն Ալբանիայում իրականացված վեթինգի արդյունքներից, այսինքն՝ մենք բոլորս խոսում ենք մի գործընթացի մասին, որից մեծ առումով տեղեկություն չունենք: Տպավորությունս այն է, որ այս վեթինգը Գոդոյի նման մի […]

̰
Գյումրիում հրդեհի հետևանքով կարկանդակի կրպակ է մոխրացել

18:30 21.06.2019

Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի  պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]

̰
Ես ուզում եմ, որ մենք չունենանք դատավորներ, որոնց ականջներում «ժուչոկ» է դրած. Զոհրաբյան

18:15 21.06.2019

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի մասին: «Դուք գնում եք այնտեղ, որին, ըստ ամենայնի, վերապահվելու է վեթինգի գործընթացի իրականացումը: Մենք հավատում ենք, որ Դուք անձամբ այդ վեթինգն անցնելու եք: Ես վստահ եմ, որ Ձեր ընտրության վրա կանգ են առել հենց այն պատճառով, որ Դուք այդ վեթինգն անցնելու […]

̰
Լավ էլ խորովածի սեղանին է մասնակցում. պատգամավորը՝ Վիգեն Քոչարյանի մասին

17:24 21.06.2019

Խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է վեթինգին ու դրա էությանը: «Այն, թե ինչ է վեթինգը, ստիպված ենք մեկ բառով պատասխանել, որ դա կախարդական փայտիկն է, որի մասին այստեղ բազմիցս խոսվել է: Բայց չգիտենք, թե այդ կախարդական փայտիկն ինչ ձևով, ինչ մեթոդներով պետք է ներդաշնակություն ապահովի արդարադատության համակարգում»,- ասաց նա: Հետո […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը՝ օգոստոսի 29-ին. ՍԴ-ն հայտարարություն է տարածել

17:11 21.06.2019

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Վեթինգը ենթադրում է հասկանալ՝ իրո՞ք դատավորից չեն վերածվել հանցավորի.  Վարդանյան

17:00 21.06.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ,  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ ամբիոնից խոսել է վեթինգի մասին և պարզաբանել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: «Վեթինգն ունի կոնկրետ չափանիշներ: Դրանցից մեկը հայտարարագրային բարեվարքության ստուգումն է, փորձել հասկանալ՝ այս պահին մեր դատավորները եկամուտները, ծախսերը հայտարարագրելիս իրո՞ք ամեն ինչ պատշաճ եղանակով են անում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննության է ընդունվել ՍԴ

17:00 21.06.2019

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը ստանձնելու մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես չի գա: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի ընթացքի մասին՝ Գյուլումյանը տեղեկացրեց. «Քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը «Քրեական դատավարության» 135 և […]

̰
Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք

16:57 21.06.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխա­տա­­կիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների […]

̰
Սահմանադրությունը մեկնաբանում է Սահմանադրական դատարանը. ՍԴ անդամ

16:45 21.06.2019

ՍԴ անդամ Արայիկ Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ու պարտականությունների իրականացումը: «Գործընկերներին չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Թունյանը ՍԴ անդա՞մ է, թե՞ դատավոր: Ի պատասխան՝ նա նշեց. «Գրված է, բացեք, նայեք»: Վահե Գրիգորյանի հայտարարության ու Սահմանադրությունն այդ կերպ մեկնաբանելու […]

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական կտա. լրատվամիջոցներ

15:37 21.06.2019

Վրաստանյան մի շարք լրատվամիջոցների տարածված տեղեկատվության համաձայն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր հրաժարական կտա: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Ըստ տարածվող լուրերի, նշված որոշումը իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը ընդունել է քիչ առաջ անցկացրած նիստում:

̰
Արտաշատում երկու կին իրար են ծեծել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

15:11 21.06.2019

Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման […]

̰
ԲԴԽ անդամի նոր թեկնածուն Վիգեն Քոչարյանն է

14:57 21.06.2019

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնին նոր թեկնածու է առաջադրել. այդ թեկնածուն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանն է: Հնարավոր է՝ այսօր խորհրդարանում հանդիպում լինի Վիգեն Քոչարյանի հետ:

̰
Քաղաքացին կկարողանա դիմել ՔԿԱԳ ցանկացած կետ, փաստաթղթերն էլ կլինեն QR-կոդով․ նախագիծ

14:31 21.06.2019

Արդարադատության նախարարությունը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել Քաղաքացիական ակտերի գրանցման կամ ԶԱԳՍ-ի համակարգում։ Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում բացատրեց, որ նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Փոխնախարարը նախ նշեց, որ քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք է կարողանան դիմել ՔԿԱԳ ցանկացած գրասենյակ, ոչ թե պարտադիր իրենց կցված գրասենյակը։ Մինչև հիմա գործող համակարգը, ըստ նրա, […]

̰
Պետությունը վաճառել է 5 միավոր գույք․ որքա՞ն գումար է ստացել

14:08 21.06.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց հաշվետվություն, թե որքան գույք է 2018 թվականին մասնավորեցրել պետությունը։ Խոսքը 5 միավոր գույքի մասին էր, որոնք թվարկեց Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշեց, որ այդ ամենի արդյունքում 213 միլիոն դրամ է ստացվել, որից․ 166,7 միլիոն մուտքագրվել է ՀՀ բյուջե, 46,6 միլիոն մուտքագրվել է համայնքային բյուջեներ։

̰
Վահե Գրիգորյանը եկե՞լ է դատարան. ՍԴ անդամը չպատասխանեց լրագրողների հարցերին

13:40 21.06.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը վաղ առավոտից՝ 07:30-ից, Սահմանադրական դատարանում է: Այսօր լրագրողները փորձեցին ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանից ճշտել այդ տեղեկությունը: Հարցին՝ Վահե Գրիգորյանին դատարանի ներսում տեսե՞լ է, նա ներսո՞ւմ է, Գյուլումյանն արձագանքեց. «Չգիտեմ»: Լրագրողների այլ հարցերի նա չպատասխանեց, մեքենա նստեց և հեռացավ:

̰
Տոնական շքերթ՝ Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ

13:08 21.06.2019

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ, ի թիվս այլ միջոցառումների, տեղի ունեցավ նաև տոնական շքերթ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աչքիս առաջ եկավ Սաֆարովի պատմությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում տեղի ունեցածի մասին

12:54 21.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վրաստանից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ խոսելով տեղում տիրող իրավիճակի մասին: Նա պատմել է՝ այդ օրը պետք է վրացական խորհրդարանում լսումներ տեղի ունենային, հանկարծ ներխուժեցին վրացի պատգամավորներ, որ ներկայացնում էին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, նրա համակիրներն էին, մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս «օկուպանտներին» ոչ միայն ներս են […]

̰
Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին

12:28 21.06.2019

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանական զորքերի գլխավոր վարչությունում այսօր պարգևատրման արարողություն տեղի ունեցավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեցին ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն. վարչապետ

11:16 21.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մասնակցելով Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միջոցառմանը: «Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի մեր հողի վրա, և որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը՝ ներքին, թե՛ արտաքին: ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն: Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը, […]

̰
ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն. Փաշինյան

10:59 21.06.2019

Հայաստանում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: «Մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, փորձ, քարոզչություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես ՀՀ-ում սիրո և […]

̰
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կամավոր հիմունքներով հայրենիքի պաշտպանությանը նվիրված ոստիկանության զորքերի ծառայողներին

10:49 21.06.2019

Այն հարցը, թե վերջին 1 տարում ինչ է փոխվել ՀՀ-ում, ունի կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միջոցառմանն այսպես սկսեց իր ելույթը: «ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անդորրը, անվտանգությունը՝ շոշափելի ու կարևոր աջակցություն ցուցաբերելով ՀՀ […]

̰
Մեզ հարկավոր էր հաղթական ռազմաճակատ և ամուր թիկունք. Ոստիկանապետը՝ Ոստիկանության զորքերի կազմավորման մասին

10:41 21.06.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ելույթ է ունեցել Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միոջոցառման ընթացքում: «1992 թվականի հունիսին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատներում: Վտանգված էին ՀՀ սահմանները, ներսում գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայականն էր ու կենսական անհրաժեշտությունը: Մեզ հարկավոր էր հաղթական ռազմաճակատ և ամուր թիկունք: […]

̰
Գյումրու ավագանին «Ֆրանկ Մյուլլեր»-ից հետ վերցրեց հանրակացարանի շենքն ու հաստատեց փոխքաղաքապետի թեկնածուին

23:59 20.06.2019

Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում նախապես ունենալով 2 հարց՝ կադրային փոփոխության  անդրադարձով: Հետո օրակարգը դարձավ 5 հարցից բաղկացած: Հրատապ ու առավոտյան օրակարգ ընդգրկած հարցերն էլ առաջնահերթ քննարկվեցին, որոնց նախագծերը ավագանին, ինչպես միշտ, ընդունեց միաձայն:   Արտահերթ նիստ հրավիրելու բուն պատճառը քաղաքապետի տեղակալի թեկնածուի հարցի քննարկումն էր: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հրաժարականից հետո անմիջապես […]

̰
Զավեշտալի գծանշում Գյումրիում

23:12 20.06.2019

Գյումրու կիսաքանդ ու մոտ մեկ տարի չվերակառուցվող, շինարարական աղբով լցված փողոցներով հետիոտների համար նախատեսված  թույլատրելի անցումներ չկան, իսկ  գյումրեցիները մայթից մայթ անցնում են որտեղով պատահի: Վերջերս քաղաքում բանվորները սկսեցին գծանշումներ անել, բայց գյումրեցիները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա: Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ […]

̰
BACK_TO_TOP