TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց

16:12 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դանիելյանը հայտարարեց, որ մերժում է Սեդա Սաֆարյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից կազմված, պաշտպան Արամ Օրբելյանի […]

̰
Խորհրդարանում ՍԴ անդամի ընտրությունը մեկնարկեց

15:37 18.06.2019

Խորհրդարանում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրությունը: Քվեարկությանը ներկա են «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները, բացի Սասուն Միքայելյանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանական խմբակցությանը հրահանգ է եղել չբացակայել, մեկ մարդու պես մասնակցել քվեարկությանը: ՍԴ անդամի պաշտոնին ՀՀ նախագահը ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

̰
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ կա զոհ

15:00 18.06.2019

Հունիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: «Ֆոլքսվագեն»-ի 38-ամյա վարորդ Սիրուն Աշուղաթոյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդես»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Արթուրը կխոսի, կպատմի՝ ինչ է կատարվել. մանրամասներ հայ ուսանողի՝ պատուհանից նետվելու դեպքի մասին

14:57 18.06.2019

Խարկով քաղաքում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական միտում կա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նա նաև ասաց՝ տեղի ունեցածը լրատվամիջոցները փորձում են ներկայացնել իբրև ազգամիջյան խնդիր, սակայն հնարավոր է՝ շտապում են: Դեպքը, ըստ Հարությունյանի, տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունիսի 11-12-ին: Արթուրը հիվանդանոցում է եղել, բայց […]

̰
Ի՞նչ է ասելու Զելենսկին Պուտինի հետ հանդիպման ժամանակ

12:39 18.06.2019

ՌԴ նախագահի հետ առաջին հնարավոր հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է հստակ բարձրացնել Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի բռնակցման հարցը: Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, Զելենսկին հայտարարել է գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում: «Կսկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինայի մաս են»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ առաջինը ի՞նչ է պատրաստվում ասել ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Ո՞վ է այրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող այգին

12:32 18.06.2019

Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ ամբաստանյալ Նազիկ Ամիրյանին՝ իրենց ընտանիքին պատկանող ծիրանի այգին հրկիզելու մասին։ Ամիրյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք դիտավորությամբ է դա արվել։ Միայն ասաց, որ այգին ամբողջությամբ այրվել է։ Հիշեցնենք, այգին հրկիզվել է հունիսի 16-ի երեկոյան։ Այն գտնվում է […]

̰
Պայթյուն Քութայիսում. կան վիրավորներ

12:30 18.06.2019

Քութայիսում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, պայթյունի հետևանքով առաջացած կրակի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Ավտոմշենեբելի պողոտայի բնակարաններից մեկի երկրորդ հարկում: Կրակը հանգցնելու համար տեղում աշխատել է 30 հրշեջ-փրկարար և շուրջ 10 հրշեջ-փրկարար տեխնիկա: Դեպքի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, որոնց շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց: […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընկալվի և հաստատվի որպես համազգային վստահության ինստիտուտ. Արմեն Սարգսյան

11:42 18.06.2019

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ […]

̰
Հնդիկ աճպարարն անհետ կորել է հնարքը կատարելու ժամանակ

08:54 18.06.2019

Հնդիկ ոստիկանները, փրկարարները, կամավորները արդեն մեկ օրից ավելի է Գանգես գետում փնտրում են հայտնի աճպարար Չանչալա Լահիրիին:  Նա հանդես  է գալիս «Աճպարար Մանդրեյկ» անվան տակ: Աճպարարն անհետ կորել է Գանգես գետում իր հայտնի հնարքը կատարելիս: Հնարքի էությունը հետևյալն է․ փակ ճաղավանդակը, որում աճպարարն է, իջեցվում է ջրի մեջ: Աճպարարը, բացելով փակ ճաղավանդակները, պետք է հասցնի […]

̰
60-ամյա ծերունին 4 օր միայնակ լողացել է բաց ծովում և ողջ մնացել

08:14 18.06.2019

Ջոն Լոուն 4 օր և 3 գիշեր մնացել է բաց ծովում՝ ձեռքի տակ ունենալով միայն փրկօղակը: Դեպքը տեղի է ունեցել Հարավ-չինական ծովում: Ջոնը դայվինգի հրահանգիչ է: Ճակատագրական այդ օրը ուժեղ ալիքը շուռ է տվել նրա նավակը Տիոման կղզուց ոչ հեռու: Նավակը խորտակվել է, իսկ ծերուկը մնացել է փրկօղակի հույսին: Նա փորձել է լողալով հասնել ափ, […]

̰
Աշոցքը կդառնա դահուկավազքի և ձմեռային տուրիզմի կենտրոն

23:59 17.06.2019

Հանրապետության հյուսիսային 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում աշնանը կմեկնարկի զբոսաշրջության զարգացման կառավարության նոր  ծրագիրը։ 13 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի ֆինանսավորող կողմը Եվրամիոությունն է։ Այս մասին երեկ    լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի և դահուկավազքի կենտրոն, որի շուրջ անհրաժեշտ ենթակառուցվածքներն են արդեն ստեղծվում։ Աշոցքի […]

̰
Կարեն Պետրոսյանը հերքել է իր՝ ՇՊՀ ռեկտոր դառնալու և մրցույթները միտումնավոր տապալելու լուրերը

23:50 17.06.2019

Այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» քննարկման  թեման եղել է ՇՊՀ -ի հավանական լուծարման կամ միավորման հարցը: Խնդիրը ակտուալ դարձավ մի քանի օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի  հայտարարությունից հետո: «Նախարարի արած հայտարարությունը ես մեկնաբանել չեմ ցանկանում, որովհետև մարդն արել է հայտարարություն, իսկ ես շատ ուշադիր եմ կարդացել  յուրաքանչյուր բառն ու տառը: Էնտեղ […]

̰
Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմանափակումների դեմ

21:12 17.06.2019

Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են Բավրայի մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմափակումների դեմ: Արդեն մի քանի օր է՝ մարզի ձկնորսներին չեն թույլատրում 5 կգ-ից ավելի ձուկ տեղափոխել Հայաստան։ Նշենք, որ Շիրակի մարզից մոտ 130 ձկնորս հիմնականում Ջավախքի շրջանում է ձկնորսություն անում, քանի որ մարզում ձկնային պաշարները քիչ են, տարածքներն էլ՝ սահմանափակ։ Իրենց խնդիրները […]

̰
Դատավարության ժամանակ մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին

20:19 17.06.2019

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնեց, որ դատավարության ժամանակ, դատավորից խոսելու իրավունք ստանալուց հետո մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին: 2012 թվականին Մուրսին հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Համարվում է, որ նա Եգիպտոսի պատմության մեջ ժողովրդավարական կարգով ընտրված առաջին նախագահն էր, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի, մինչև 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական […]

̰
Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

19:53 17.06.2019

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում: 18-ամյա Արթուրը, որ զբաղվում է ըմբշամարտով, հանրակացարանում ընկերացել է մի ադրբեջանցու հետ, որը հրավիրել է նրան երեկույթի: Այդտեղ եղել են նաև այլ ադրբեջանցիներ: Երեկույթի ընթացքում Արթուրը վատ է զգացել և վերադարձել է իր սենյակ: Քիչ հետո […]

̰
Գործ ունենք աննախադեպ գործընթացի հետ` կարևոր մարմիններից մեկի անդամները հրաժարական են տալիս. փաստաբան

19:00 17.06.2019

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Բարձրագույն դատական խորհրդի դատավորների հրաժարականի մասին և մեկնաբանել, թե ինչ է դա նշանակում: «Մենք գործ ունենք իր նախադեպը չունեցող գործընթացի հետ, երբ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն մարմիններից մեկի անդամները հրաժարական են ներկայացնում: Փաստացի կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ում այս պահին գոյություն ունեն 5 անդամներ, որոնք […]

̰
ՊՆ-ում քննարկվել են զորակոչի հարցերը․ կոռուպցիոն ռիսկերի բացառման համար Տոնոյանը հանձնարարականներ է տվել

18:53 17.06.2019

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին […]

̰
Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Հայաստանում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

18:40 17.06.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր նիստում բարձրացված հարցերից մեկին: «Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում […]

̰
Արցախում ժամկետային զինծառայողի վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը

18:32 17.06.2019

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ: «2019թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ […]

̰
Որտեղ և ինչ պայմաններում են ապրում Վլադիմիր Զելենսկու ծնողները

18:30 17.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծնողները ապրում են Կրիվոյ Ռոգ քաղաքի խորհրդային տարիներին կառուցված բազմահարկ շենքերից մեկի 4 սենյականոց բնակարանում: Ռիմա Վլադիմիրովնան և Ալեքսանդր Սեմյոնովիչն ասել են, թե որդին իրենց մի քանի անգամ առաջարկել է տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում ապրել մայրաքաղաքում: «Ես թոշակ եմ ստանում, քիչ չէ: Նա միշտ առաջարկում էր տեղափոխվել Կիև, ուզում […]

̰
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

18:20 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: […]

̰
Արցախում զինծառայող է վիրավորվել

18:13 17.06.2019

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Արամ Հարությունյանի ստացած կաշառքի մի մասը կանխիկացվել է, մյուսը՝ փոխանցվել Աբու Դաբիի հաշվեհամարին. ՀՔԾ

18:10 17.06.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մասնավորապես, […]

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

18:05 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը […]

̰
Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ. ԱԱԾ

17:36 17.06.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ Ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի Ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից […]

̰
Եռաբլուրի մերձակայքում հրդեհ է բռնկվել

17:31 17.06.2019

Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել […]

̰
Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

17:22 17.06.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և Ալեքս Բոկովը պարում են միասին։ «Կիրակի, ընկերների ամառանոցում: Տղաները զվարճանում են»,- տեսանյութը մակագրել է նա: Տեսանյութում երկու ընկերները պարում են Bonny M խմբի Sunny երգի ներքո: View this post on Instagram Воскресенье на даче у друзей. Мальчики зажигают:) […]

̰
ՀՊՏՀ-ում մրցույթ է հայտարարվել. դասախոսների 70 տոկոսը կարող է գործազուրկ դառնալ

15:55 17.06.2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժգոհության ալիք է հասունանում՝ կապված ապրիլի 30-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ընդունված «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի» հետ: ՀՊՏՀ դասախոս Գագիկ Ասլանյանը SHANTNEWS.am-ին որոշ պարզաբանումներ ներկայացրեց: «Խնդիրը սա է. մրցույթ է հայտարարվել՝ ըստ դասաժամերի, բայց ոչ՝ ըստ պաշտոնի, ըստ հաստիքների, ընդ որում՝ «Կրթության մասին» օրենքի 28-րդ կետը սահմանում է, […]

̰
ԱԻՆ-ը հրապարակել է Ստավրոպոլի ՃՏՊ-ից տուժածների անունները

15:30 17.06.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս: Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Ա.-ը […]

̰
Ինչո՞վ է զբաղվել առողջապահության նախարարն ընդմիջման ժամին

15:08 17.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել, թե ինչով է զբաղվել ընդմիջման ժամին: «Ընդմիջման ժամը օգտագործեցի «Առողջության ապահովագրության» առաջարկվող հայեցակարգի հետ ծանոթանալու համար, որ գրել են մեր լավագույն մասնագետները իրենց միջազգային գործընկերների հետ։ Այն շուտով կդրվի նաև հանրային քննարկման»,- գրել է նախարարը:  Ըստ Թորոսյանի՝ կասկածից վեր է, որ ունենալու […]

̰
BACK_TO_TOP