TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկ Մարությանը շնորհավորել է Երևանի ապագա տերերի՝ մանուկների տոնը

11:44 01.06.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեխաներին՝ տոնական օրվա առթիվ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը: Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար […]

̰
Մենք պարտավոր ենք մեր երեխաներին փոխանցել բարեկեցիկ և անվտանգ հայրենիք. Գագիկ Ծառուկյան

11:38 01.06.2019

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ: «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում […]

̰
«Մեր  ապրուստն են գողանում»․ Փայլանն իր դժգոհությունն է հայտնել

00:13 01.06.2019

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը՝ նվազել 4.7%-ով: «Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը […]

̰
Հունիսի 1-ին ո՞ւր գնալ երեխայի հետ. միջոցառումներ

22:41 31.05.2019

Վաղը հունիսի մեկն է և նշվում է վառ ու ամենաանկեղծ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես հասկացաք, վաղը երեխաներին երես տալու օրն է: SHANTNEWS.am-ը ներկայացնում է երեխաների տոնին նվիրված երևանյան միջոցառումների ցանկը, իսկ ձեզ մնում է կողմնորոշվել և ձեր երեխայի հետ լավ ժամանակ անցկացնել: 10։30-ին Նախագահականի այգում տեղի կունենան հունիսմեկյան միջոցառումներ: 11։00-ին Առողջապահության նախարար […]

̰
Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

22:13 31.05.2019

«Սասստեքս» ընկերության աշխատակիցների հետ են այսօր հանդիպել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահը, ընկերության ղեկավարներն ու Շիրակի մարզպետարանի պատասխանատուները: Հիշեցնենք, որ 3 օր է` Գյումրու կարի արտադրամասի շուրջ 120 աշխատակիցներ գործադուլ են անում: Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ անցած ամսվա կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս: Ըստ […]

̰
Ինչո՞ւ տերմինալները չեն ընդունում նոր թղթադրամները, և ե՞րբ հարցը լուծում կստանա. ԿԲ պատասխանը

18:44 31.05.2019

Նոյեմբերի 22-ին նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել, բայց վճարային տերմինալները մինչ օրս չեն ընդունում դրանք: Սա հավելյալ դժվարություն է առաջացնում քաղաքացիների համար: SHANTNEWS.am-ին Կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ խնդիրը լուծված կլինի: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Հայտարարությունը, թե միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը. Նաիրա Հարությունյան

18:36 31.05.2019

«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա է: Այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած […]

̰
Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում զինվորականների ու քաղաքացու քաշքշուկի դեպքով

18:26 31.05.2019

Երևանի կայազորի դատախազի հանձնարարությամբ՝ մամուլի հրապարակման հիման վրա Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ այսօր Երևանում զինվորականների ու քաղաքացու միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Պատճառը, ըստ «Ֆեյսբուքում» տարածված տեսանյութի, այն է, որ մեքենայի վարորդը ազդանշան է տվել փողոցը չսահմանված վայրով հատող զինվորականներին:

̰
11 մարտական մեքենաների բաքերից հափշտակել են 240 լիտր դիզվառելիք. Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում

17:42 31.05.2019

ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին մանրամասներ են հաղորդել ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցնելու դեպքի վերաբերյալ: Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա. Ղամբարյանը ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, […]

̰
Փորձ 5. ՍԴ անդամի ընտրության քրոնիկոնը

17:15 31.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը «ժառանգել» է նախորդ գումարման խորհրդարանից: Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՍԴ դատավորի տեղը թափուր է մնում, քանի որ պատգամավորներն այս հարցում համաձայնության չեն գալիս: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Սահմանադրական դատավորի ընտրության անհաջող փորձերի մեկամյա […]

̰
Մանրամասներ Գյումրիի քաղաքապետարանի ձերբակալություններից

15:42 31.05.2019

Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների  ձեռք բերած հիմնավոր տեղեկությունների հիման վրա ձերբակալվել է Գյումրիի  քաղաքապետարանի 2 պաշտոնյա։ Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալվածները քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն են։ SHANTNEWS-ի թղթակցի […]

̰
Ուկրաինան, Վրաստանն  ու Լեհաստանը ստեղծել են «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք»

15:14 31.05.2019

Կիևում ստեղծվել է «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» գլոբալ հարթակը`Ուկրաինայի, Վրաստանի ու  Լեհաստանի մասնակցությամբ: Դաշինքը պատրաստվում է ընդլայնել աշխարհագրությունը: Երեք երկրների կանանց մասնակցությամբ առաջին նիստը մեկնարկել է Կիևում: Բացման խոսքում Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սալամատովան մեկնաբանել է դաշինքի ստեղծման նպատակներն ու անելիքները: «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» հարթակի նպատակն է միավորել կին առաջնորդներին գենդերային հավասարության հաստատման ու կարևոր հարցերի շուրջ […]

̰
Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

14:13 31.05.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ երկրի ավելի քան 40 օդանավակայան անվանակոչելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը կկրի հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Վնուկովո օդանավակայանը վերանվանվել է՝ ի պատիվ ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի, Դոմոդեդովոն՝ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի, իսկ Շերեմետևոն՝ պոետ Ալեքսանդր Պուշկինի:

̰
ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն արձագանքել է նախագահի որոշմանը

13:27 31.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ […]

̰
Մեկուկես ամսում կառավարությունը մեզ պետք է ներկայացնի խնդրի լուծման տարբերակներ. շինարարական կազմակերպություններ

13:20 31.05.2019

Երեկ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման գործում ընդգրկված շինարարական ընկերությունների աշխատակիցները փակել էին Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել: Այսօր արդեն շինարարական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության շենքի դիմաց էին և իրենց պահանջները ներկայացնում էին այնտեղ: Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկը փոխանցել է, որ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում: «Ներկայացրինք մեր պահանջները և խոսակցության […]

̰
Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

13:13 31.05.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

̰
Թեժ կրքեր ու բանավեճ խորհրդարանում

12:53 31.05.2019

Խորհրդարանում այսօր կրքերը թեժ էին: Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բանավեճ տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ մի բաժակ մածունը ձեռքին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ արեց չթունավորել միջավայրը: Էդմոն Մարուքյանն արձագանքեց «կլասը գցած» պատգամավորին ու մեկ բաժակ մածունին, հորդորեց իր հաշվին չինքնահաստատվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հանկարծակի ստուգումներ Արցախի պաշտպանության բանակում

12:38 31.05.2019

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր […]

̰
Մելինե Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն. մանրամասներ

12:28 31.05.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հետաքրքրվել է Ամստերդամում գտնվող ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանի առողջական վիճակի մասին: «Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի […]

̰
Կա՛մ լսողության խնդիր կա, կա՛մ տրամաբանության. Հովհաննիսյանը՝ Մարուքյանին

11:54 31.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց իր իսկ գնահատմամբ «երիտասարդ, բայց բազմընտիր պարոն Մարուքյանին»: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Մի շարք հարցեր կան, որպես իրավաբան՝ Դուք պետք է երևի թե ծանոթ լինեիք բուհերի խորհրդի ձևավորման կարգին»: Հովհաննիսյանը ներկայացրեց այդ կարգը, ընդգծեց՝ պետական պաշտոնում կարող են լինել նաև քաղաքական […]

̰
Ալեքսանդր Թամանյանը Երևանում թանգարան չունի. մեծանուն ճարտարապետի թոռն ահազանգում է

20:42 30.05.2019

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Հայաստան է ժամանել և ցանկանում է վերաբացել մեծանուն ճարտարապետի թանգարան-ինստիտուտը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց, որ երեք տարի սպասել է ՀՀ քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանի խոստումը կատարելուն: Վերջինս ասել է, որ ընդունում է իր սխալը` թանգարանի հետ կապված և իր սխալը կուղղի թանգարանը վերաբացելով, բայց […]

̰
Խորհրդարանը ՀԾԿՀ չորս անդամների ընտրեց

18:22 30.05.2019

ՀՀ խորհրդարանում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Պատգամավորների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ` ՀԾԿՀ անդամի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի օգտին քվեարկել է 88, դեմ՝ 6, Սեդա Շահինյանին կողմ է քվեարկել 91, դեմ՝ 3 պատգամավոր: Սերգեյ Աղինյանն ընտրվեց ձայների […]

̰
ՀԾԿՀ-ում լուրջ անելիքներ կան. Մեսրոպ Մեսրոպյան

16:40 30.05.2019

ՀԾԿՀ անդամի թեկնածուի պաշտոնում առաջադրված թեկնածուներից է նաև Մեսրոպ Մեսրոպյանը: Վերջինս այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին, լսեց մտահոգությունները, խոստացավ լուծում տալ ընտրվելու դեպքում: Մանրամասները՝ տեսաշարում:

̰
Ես ինձ համար խելոք աշխատում էի, մեկ էլ տեսնեմ … Մարուքյան

16:29 30.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի այսօրվա նիստում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին: «Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ… մի ծեր ագռա՞վ, ո՞նց ասեցիք, պարո՛ն Միքայելյան, մեկ էլ տեսնեմ՝ իմ գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում ՀԾԿՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ: […]

̰
Ահազանգեր ենք ստանում, որ գազի հաշվիչներն ապամոնտաժում են՝ առանց բնակիչների գիտության. Արմեն Եղիազարյան

15:56 30.05.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը՝ երկու տարով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը, դիմելով թեկնածուին, նշեց՝ ստանում են ահազանգեր, որ առանց բնակիչների գիտության՝ ընկերությունն ապամոնտաժում է հաշվիչները, տանում փորձաքննության, դատական ակտ չի ստորագրվում, սակայն գալիս է վճիռ, որ հաշվիչը ճիշտ չի աշխատել, գումարներ […]

̰
Ինչո՞ւ են մայիսին ջրամատակարարման ընդհատումներ լինում. հարց՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին

15:29 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, թեկնածուին դիմելով, ասաց՝ մայիսից սկսած՝ մարդիկ սկսում են բողոքել ջրամատակարարման հաճախակի ընդհատումներից: Նա ասաց՝ կա մտավախություն, որ մի շարք տնտեսվարողներ պայմանավորվում են «Վեոլիա ջրի» հետ, որ իրենց լողավազանները լցնեն, և […]

̰
Տարկետում տրվում է մեկ անգամ՝ մինչև ուսումնառության ավարտը. Գաբրիել Բալայան

14:51 30.05.2019

Խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հստակեցվում են պայմանագրային զինծառայության ժամկետները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պատասխանեց պատգամավորներին մտահոգող հարցերին:

̰
Զարմանալի է, որ ստահոդ տեղեկություններ է տարածում նաև Էդմոն Մարուքյանը. Հովհաննիսյան

14:18 30.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացին, որ իրականացվում է այսօր: «Մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որ հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է նաև իմ ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, զարմանալի է, չնայած այնքան էլ զարմանալի չէ, […]

̰
«Խմելու ջուր» ասելիս չենք հասկանում ցանկացած ջուր, որ գալիս է ծորակներից. Սեդա Շահինյան

13:50 30.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում է պատկերացնում Դիլիջանի բնակիչների համար, ովքեր ծորակից անհասկանալի բաղադրության ջուր են ստանում: «Իհարկե, ոչ միայն իրավական առումով, այլև բարոյական, խնդրահարույց է ծորակից ստանալ մի բան, որը չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին: Մենք «խմելու ջուր» ասելիս չենք հասկանում ցանկացած […]

̰
Գազի, ջրի և հոսանքի սակագնի վերանայում կլինի՞. հարց ՀԾԿՀ անդամի թեկնածուին

13:44 30.05.2019

ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ ջրի, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագնային նոր նախաձեռնությունների մասին տեղյա՞կ է՝ սակագնի փոփոխման հայտեր կամ նման գործընթաց կա՞: Շահինյանն ասաց, որ հարցն իր իրավասություններին չի առնչվում, սակայն տեղեկացրեց, որ բանակցություններ կան, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ հետագա սակագնային քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նա ասաց, որ այլ […]

̰
BACK_TO_TOP