12:46 01.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «01.06.2019թ.՝ ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին […]
12:43 01.06.2019
Օձ տեսնելիս, պետք է մարդը իրեն պահի հանգիստ, քանի որ օձը երբեք նախահարձակ չի լինում: Օձին հանդիպելիս, պետք չէ փորձել նրան խփել, քանի որ օձը, մարդուն նկատելու դեպքում սողալու է և հեռանա: Եթե մարդը, ոտքը դրել է, իսկ օձը կծել է, պետք չէ դիմել հեքիմների, այլ պետք է այցելել մասնագիտացված բուժհիմնարկ: Օձին տեսնելիս, հարկավոր է […]
12:31 01.06.2019
Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ: Օձաբանը նշեց, որ այս տարի որպես այդպիսին օձերի յուրահատուկ ակտիվություն չի նկատվում. «Որևիցե արտառոց միջոցառում չի կատարվում, ընդամենը օձերը, որպես սառնարյուն կենդանիներ, գարնան սեզոնին ձմեռային քնից […]
12:30 01.06.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր և վաղը երթևեկության սահմանափակումներ կլինեն: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 1-ին՝ մինչև ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը […]
12:27 01.06.2019
Այսօր Երեխաների պաշտպանության օրն էՙ և Երևանում արդեն մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումները: Ավելի վաղ մենք կազմել էինք հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այժմ արդեն մի շարք միջոցառումներ մեկնարկել են: Նախագահական նստավայրում առավոտից երեխաներն ուրախանում են, նրանց ժամանցն այնտեղ կազմակերպում են հեքիաթների զանազան հերոսներն ու ծաղրածուները: Շուտով՝ ժամը 13:00-ից սկսած, ԱԺ այգում և Բաղրամյան պողոտայում կմեկնարկեն միջոցառումները: […]
12:09 01.06.2019
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարակից բակում երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Երեխաների համար կազմակերպել է ուրախ շոու- ծրագիր: Միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում են հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները: Կազմակերպվում են նաև զվարճալի խաղեր և վիկտորինաներ: «Երեխաները երջանկություն ու հարստություն են՝ մամաների ու պապաների համար»,- մեր թղթակցի […]
11:53 01.06.2019
Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը շնորհավորել է մանուկների միջազգային օրը: «Բալիկնե՛ր ջան, ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին: Թումանյանից լավ ոչ ոք չի ասել՝ Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ Հաշտ ու խաղաղ մարդկություն: Շնորհավոր … Ձեզ խաղաղ ու անվտանգ երկինք եմ մաղթում. Սիրում […]
11:44 01.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեխաներին՝ տոնական օրվա առթիվ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը: Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար […]
11:38 01.06.2019
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ: «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում […]
00:13 01.06.2019
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը՝ նվազել 4.7%-ով: «Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը […]
22:41 31.05.2019
Վաղը հունիսի մեկն է և նշվում է վառ ու ամենաանկեղծ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես հասկացաք, վաղը երեխաներին երես տալու օրն է: SHANTNEWS.am-ը ներկայացնում է երեխաների տոնին նվիրված երևանյան միջոցառումների ցանկը, իսկ ձեզ մնում է կողմնորոշվել և ձեր երեխայի հետ լավ ժամանակ անցկացնել: 10։30-ին Նախագահականի այգում տեղի կունենան հունիսմեկյան միջոցառումներ: 11։00-ին Առողջապահության նախարար […]
22:13 31.05.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցների հետ են այսօր հանդիպել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահը, ընկերության ղեկավարներն ու Շիրակի մարզպետարանի պատասխանատուները: Հիշեցնենք, որ 3 օր է` Գյումրու կարի արտադրամասի շուրջ 120 աշխատակիցներ գործադուլ են անում: Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ անցած ամսվա կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս: Ըստ […]
18:44 31.05.2019
Նոյեմբերի 22-ին նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել, բայց վճարային տերմինալները մինչ օրս չեն ընդունում դրանք: Սա հավելյալ դժվարություն է առաջացնում քաղաքացիների համար: SHANTNEWS.am-ին Կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ խնդիրը լուծված կլինի: Մանրամասները` տեսանյութում:
18:36 31.05.2019
«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա է: Այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած […]
18:26 31.05.2019
Երևանի կայազորի դատախազի հանձնարարությամբ՝ մամուլի հրապարակման հիման վրա Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ այսօր Երևանում զինվորականների ու քաղաքացու միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Պատճառը, ըստ «Ֆեյսբուքում» տարածված տեսանյութի, այն է, որ մեքենայի վարորդը ազդանշան է տվել փողոցը չսահմանված վայրով հատող զինվորականներին:
17:42 31.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին մանրամասներ են հաղորդել ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցնելու դեպքի վերաբերյալ: Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա. Ղամբարյանը ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, […]
17:15 31.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը «ժառանգել» է նախորդ գումարման խորհրդարանից: Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՍԴ դատավորի տեղը թափուր է մնում, քանի որ պատգամավորներն այս հարցում համաձայնության չեն գալիս: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Սահմանադրական դատավորի ընտրության անհաջող փորձերի մեկամյա […]
15:42 31.05.2019
Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների ձեռք բերած հիմնավոր տեղեկությունների հիման վրա ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյա։ Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալվածները քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն են։ SHANTNEWS-ի թղթակցի […]
15:14 31.05.2019
Կիևում ստեղծվել է «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» գլոբալ հարթակը`Ուկրաինայի, Վրաստանի ու Լեհաստանի մասնակցությամբ: Դաշինքը պատրաստվում է ընդլայնել աշխարհագրությունը: Երեք երկրների կանանց մասնակցությամբ առաջին նիստը մեկնարկել է Կիևում: Բացման խոսքում Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սալամատովան մեկնաբանել է դաշինքի ստեղծման նպատակներն ու անելիքները: «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» հարթակի նպատակն է միավորել կին առաջնորդներին գենդերային հավասարության հաստատման ու կարևոր հարցերի շուրջ […]
14:13 31.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ երկրի ավելի քան 40 օդանավակայան անվանակոչելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը կկրի հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Վնուկովո օդանավակայանը վերանվանվել է՝ ի պատիվ ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի, Դոմոդեդովոն՝ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի, իսկ Շերեմետևոն՝ պոետ Ալեքսանդր Պուշկինի:
13:27 31.05.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ […]
13:20 31.05.2019
Երեկ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման գործում ընդգրկված շինարարական ընկերությունների աշխատակիցները փակել էին Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել: Այսօր արդեն շինարարական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության շենքի դիմաց էին և իրենց պահանջները ներկայացնում էին այնտեղ: Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկը փոխանցել է, որ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում: «Ներկայացրինք մեր պահանջները և խոսակցության […]
13:13 31.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
12:53 31.05.2019
Խորհրդարանում այսօր կրքերը թեժ էին: Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բանավեճ տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ մի բաժակ մածունը ձեռքին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ արեց չթունավորել միջավայրը: Էդմոն Մարուքյանն արձագանքեց «կլասը գցած» պատգամավորին ու մեկ բաժակ մածունին, հորդորեց իր հաշվին չինքնահաստատվել: Մանրամասները՝ տեսանյութում:
12:38 31.05.2019
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր […]
12:28 31.05.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հետաքրքրվել է Ամստերդամում գտնվող ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանի առողջական վիճակի մասին: «Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի […]
11:54 31.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց իր իսկ գնահատմամբ «երիտասարդ, բայց բազմընտիր պարոն Մարուքյանին»: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Մի շարք հարցեր կան, որպես իրավաբան՝ Դուք պետք է երևի թե ծանոթ լինեիք բուհերի խորհրդի ձևավորման կարգին»: Հովհաննիսյանը ներկայացրեց այդ կարգը, ընդգծեց՝ պետական պաշտոնում կարող են լինել նաև քաղաքական […]
20:42 30.05.2019
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Հայաստան է ժամանել և ցանկանում է վերաբացել մեծանուն ճարտարապետի թանգարան-ինստիտուտը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց, որ երեք տարի սպասել է ՀՀ քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանի խոստումը կատարելուն: Վերջինս ասել է, որ ընդունում է իր սխալը` թանգարանի հետ կապված և իր սխալը կուղղի թանգարանը վերաբացելով, բայց […]
18:22 30.05.2019
ՀՀ խորհրդարանում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Պատգամավորների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ` ՀԾԿՀ անդամի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի օգտին քվեարկել է 88, դեմ՝ 6, Սեդա Շահինյանին կողմ է քվեարկել 91, դեմ՝ 3 պատգամավոր: Սերգեյ Աղինյանն ընտրվեց ձայների […]