15:29 30.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, թեկնածուին դիմելով, ասաց՝ մայիսից սկսած՝ մարդիկ սկսում են բողոքել ջրամատակարարման հաճախակի ընդհատումներից: Նա ասաց՝ կա մտավախություն, որ մի շարք տնտեսվարողներ պայմանավորվում են «Վեոլիա ջրի» հետ, որ իրենց լողավազանները լցնեն, և […]
14:51 30.05.2019
Խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հստակեցվում են պայմանագրային զինծառայության ժամկետները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պատասխանեց պատգամավորներին մտահոգող հարցերին:
14:18 30.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացին, որ իրականացվում է այսօր: «Մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որ հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է նաև իմ ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, զարմանալի է, չնայած այնքան էլ զարմանալի չէ, […]
13:50 30.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում է պատկերացնում Դիլիջանի բնակիչների համար, ովքեր ծորակից անհասկանալի բաղադրության ջուր են ստանում: «Իհարկե, ոչ միայն իրավական առումով, այլև բարոյական, խնդրահարույց է ծորակից ստանալ մի բան, որը չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին: Մենք «խմելու ջուր» ասելիս չենք հասկանում ցանկացած […]
13:44 30.05.2019
ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ ջրի, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագնային նոր նախաձեռնությունների մասին տեղյա՞կ է՝ սակագնի փոփոխման հայտեր կամ նման գործընթաց կա՞: Շահինյանն ասաց, որ հարցն իր իրավասություններին չի առնչվում, սակայն տեղեկացրեց, որ բանակցություններ կան, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ հետագա սակագնային քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նա ասաց, որ այլ […]
13:11 30.05.2019
Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկման դրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետն այդ պաշտոնում առաջարկել է Սեդա Շահինյանի թեկնածությունը՝ երեք տարի ժամկետով: Շահինյանը ներկայացրեց իր կենսագրությունից որոշ մանրամասներ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը «Միասնական էներգետիկ շուկայի» ձևավորմանն անդրադարձավ, կարևորեց էներգակիրների տարանցման համար միասնական ոչ խտրական գնագոյացման սկզբունքների սահմանումը, ինչպես պիտի […]
12:12 30.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին: Պետրոսյանը նաև մտահոգություններ հայտնեց: «Գործող իրավակարգավորման համաձայն՝ քաղաքացիական դատավարությունում այլ անձի շահերով փաստաբան չհանդիսացող անձի հանդես գալու հնարավորությունները սահմանափակ են: Պրակտիկայում այս խնդիրն առաջանում է, երբ մարդը՝ քաղաքացին, քեզ է վստահում իր իրավունքների պաշտպանությունը՝ ճանաչելով […]
11:33 30.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց` վիճակագրական տվյալներ հրապարակելով: Նրա խոսքով՝ մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները: «Առաջին 4 ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում լավատեսական, դրական դինամիկայով: Ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Տնտեսությունն ունի լավ տրամադրություն: Մեր խնդիրն է խթանել այդ լավ տրամադրությունը»,- […]
00:32 30.05.2019
Արդյո՞ք Շիրակի մարզի դպրոցներում կան բավարար պայմաններ, որոնք թույլ կտան նոր ուսումնական տարում անցնել համընդհանուր ներառական կրթության: Խնդիրը կրթության ոլորտի պատասխանատուները վաղուց են ուսումնասիրել և առաջին անգամ չէ, որ բարձրացնում են այն հարցերը, որոնք համակարգային լուծում են պահանջում: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներառական կրթության բացերի ու թերությունների մասին են։ «Հայկական Կարիտասի» աջակցությամբ պետական մանկավարժական […]
23:36 29.05.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցները շարունակում են ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման պահանջ ներկայացնել տնօրինությանը: Այսօր նրանք անցել են բողոքի այլ տարբերակի՝ բոյկոտի: 150 կարող բանվորուհիներ մտել են արտադրամասեր ու հրաժարվել են աշխատել: Ընկերությունը բոլորին, ըստ պայմանագրի վճարել է 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, բայց առանց աշխատողներին տեղյակ պահելու տնօրինությունը աշխատավարձի վճարման կարգի փոփոխություն է կատարել և հաստիքայինի […]
20:45 29.05.2019
Կադաստրի կոմիտեի և ոստիկանության տվյալների ուշացման թեման այսօր քննարկվել է նաև «Երկխոսության մեդիա կենտրոնում»: Անօթևանության խնդիրը Գյումրիում Գորդյան հանգույցի է վերածվել․ քննարկման մասնակիցները խոսել են այն բացթողումներից ու կոռուպցիոն դրսևորումներից, որոնք 30 տարի շարունակ խճճել են անօթևանության խնդիրը, և տնակների թիվը, դատարկվելու ու պակասելու փոխարեն, շարունակ ավելացրել է։ Խնդրի լուծման համար ոչ թե տնակների, այլ […]
18:16 29.05.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը բարձրացրեց այս պահին Արագածավանում բողոքող հողօգտագործողների պահանջը: «Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթուղին ու պահանջում են ոռոգման ջրի գնի վերանայում: Որքանո՞վ է հիմնավորված նրանց պահանջը և ի՞նչ լուծումներ կան այս հարցի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը: Հարցին ի պատասխան` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն […]
17:14 29.05.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ հրապարակումներին: «Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման […]
17:07 29.05.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածավան գյուղի հողօգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը՝ դժգոհելով ոռոգման ջրի սակագներից։ Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի։ Այսինքն` այն դեպքում, երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ էլ բարձր սակագին՝ 100 000 դրամ, […]
16:54 29.05.2019
Ամերիկյան Ֆլորիդայի բնակիչներ Թոմ և Դելմի Լեդբետտերների պատմությունը հուզիչ ավարտ է ունեցել: Թոմը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ Դելմիին հրավիրեց շրջել իր մեքենայով: Նա, սակայն, հույսեր չուներ, որ Դելմին կգա: Դելմին եկավ, և նույն օրը Թոմը համարձակություն ունեցավ համբուրել աղջկան ու ամուսնության առաջարկ անել: Երեք շաբաթից նրանք ամուսնացան ու սիրով և անբաժան ապրեցին ուղիղ […]
16:50 29.05.2019
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ գործուղումների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 32 պատգամավոր:
16:46 29.05.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ կային հստակ պատասխաններ, կային նաև դեպքեր, երբ մասնագիտական տերմինների պատճառով ասվածը հստակ հասկանալի չէր: Նա նաև ասաց՝ դատավորների ժողովը հստակ արձանագրեց՝ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը և գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: «Եթե ԲԴԽ-ն ի վիճակի […]
15:35 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին մի քանի հարց ուղղեց և ընդգծեց՝ ակնկալում է անկեղծ պատասխաններ: Կոնջորյանին հետաքրքրում էր՝ կարո՞ղ է արդյոք անարդար կամ կաշառակեր դատավորն արդարադատություն իրականացնել: «Վերջին օրերին մամուլում հրապարակվեցին տարբեր դատավորների դրամական միջոցների, գույքի հայտարարագրերը, տեսանք՝ կան դատավորներ, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ ունեն, անշարժ և շարժական […]
15:21 29.05.2019
ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը խորհրդարանում անդրադարձավ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակին ու կոչով հանդես եկավ: Նա ԲԴԽ անդամներին կոչ արեց ակտիվ լինել: «Կարող է մի քիչ հոգեբանական վիճակի փոփոխություն է տեղի ունեցել, ղեկավարությունը հրաժարական է տվել, հետևաբար՝ այս պահին այդ կոլեգիալ մարմիններում այդպես է, պատասխանատվությունն անհատականացված չէ: Իրենք պետք է ուժ գտնեն մի քիչ ակտիվ լինելու, […]
14:31 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վերաբերմունք ունի պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հանդեպ: Պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ կոռումպացվածության աստիճանը 100 բալանոց համակարգում գնահատելու դեպքում ՀՀ դատական համակարգին քանի՞ բալ կտար: «Ձեզ հետաքրքրում է՝ ես կո՞ղմ եմ պատգամավորական անձեռմխելիության սահմանադրական ինստիտուտին, թե՞ ոչ: Կողմ եմ: Փորձեմ համոզել: Այդ […]
13:50 29.05.2019
Ռուսաստանում ակտիվ քննարկման թեմա է դարձել համացանցում հրապարակված տեսանյութը, որում մարզիչը շոկի ենթարկող ջրային մարզումներ է կատարում նորածնի հետ: Բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Անդրեյ Ստեպանովը խիստ բացասաբար է արձագանքել երեխայի հետ ջրում կատարվող այդ վարժանքներին: «Մի բան է սուզվելը, որովհետև դեռ շատ փոքր հասակից հնարավոր է երեխայի մոտ զարգացնել շունչը պահելու ռեֆլեքսը, բայց դա արվում […]
12:57 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդգծեց՝ հարցն ունի շատ պարզ պատճառ, պատասխանն ակնհայտ է: ««Ոչ ռասիզմին», սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել են ՈւԵՖԱ-ն ու մարզաշխարհը, բայց նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի նման երկրին, այն է՝ Եվրոպայի լիգայի […]
12:56 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, ներկայացրեց դրա մտահոգիչ կետերը: Պողոսյանը «լրացրեց» «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքը՝ ներկայացնելով նախագծի չասված մասերը: «Խնդրում եմ դեմ քվեարկել և չմտցնել օրակարգ: Ինքներդ եք հասկանում այս օրենքի լրջությունը: Չգիտեմ՝ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում, կամ իրեն չէին ասել՝ ոնց անի: […]
12:15 29.05.2019
«Լուսավոր Հայաստանն» օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը վերաբերում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններին: Խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում այսօր հայտնեց, որ իրենք առաջարկում են օրենքից հանել «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» բառերը: Դրանով հատուկ պաշտպանության ենթակա անձանց, այն է՝ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ և ՀՀ վարչապետ, արարողակարգային ծախսերը՝ կեցության, սննդի, տրանսպորտի […]
12:08 29.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին անդրադառնալով, ընդգծեց՝ կենսաթոշակն անձի սեփականությունն է: «ՀՀ սահմանադրական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ կենսաթոշակը հավասարեցված է անձի սեփականությանը, այսինքն՝ կենսաթոշակի ստացման հետ կապված ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է անձի՝ սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքի հետ: Այս դեպքում մենք գործ ունենք իրենց […]
11:32 29.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, խորհրդարանում անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նշեց. «Վստահ եմ, բոլորը համաձայն են, որ խնդիրը առկա է: Նույնականացման մեխանիզմներ կան, որ պետք է քննարկվեն, իսկ որտե՞ղ, եթե ոչ այս դահլիճում: Ի վերջո, կարող ենք քննարկման արդյունքում գտնել ավելի լավ լուծում, քան կա, կարող են ժամկետներ փոխվել, այստեղ […]
11:31 29.05.2019
Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ 55-ամյա և 69-ամյա տղամարդիկ Հերացու փողոցում երկու ծառ են կտրել։ Տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մարաշի բաժանմունք ու տվել խոստովանական բացատրություն։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։
11:22 29.05.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն ԱԺ այսօրվա նիստում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն կենսաթոշակառուների իրավունքների: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովում բավական բուռն քննարկում է տեղի ունեցել այս կապակցությամբ: «Խնդրահարույց է այն, որ մեր գործընկերները ցանկանում են 15 տարով լիազորագիր տրամադրել. մենք չենք կարող հետևել, թե 15 տարի հետո կամ […]
11:18 29.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը խորհրդարանի այսօրվա նիստում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նա նշեց՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները, ապա մասնավորեցրեց՝ խոսքը տեղաշարժման խնդիրներ ունեցող, երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: «Անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել են […]
22:17 28.05.2019
Վեթինգի պահանջը դատավորների նկատմամբ արդարացի է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը: «Դատավորների որոշումներն անմիջականորեն վերաբերում են հասարակությանը: Կարևոր է, որ մենք ունենանք նորմալ արդարադատական համակարգ: Եթե մենք դա ունենանք, ապա վատ ռեկտորների, վատ քաղաքական գործիչների, վատ լրագրողների պարագայում կունենանք մի համակարգ, որի միջոցով […]