17:42 31.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին մանրամասներ են հաղորդել ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցնելու դեպքի վերաբերյալ: Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա. Ղամբարյանը ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, որպես պահակախմբի պետ, գողություն կատարելու նպատակով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ռ. Սարուխանյանի և Վ. Աբրահամյանի հետ միասին մուտք է գործել զորամասի պահակակետ, և չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ պահակային ծառայություն իրականացնող պահակակետի ժամապահ, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ. Հովհաննիսյանին կարգադրել է չմիջամտել և չխանգարել իրենց գործողություններին, որից հետո վերջինս խախտելով պահակային ծառայությունների կանոնագրքի կանոնները հեռացել է պահակային ծառայություն կրելու վայրից:
Այնուհետև` Ա. Ղամբարյանը, Ռ. Սարուխանյանի և Վ. Աբրահամյանի հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել զորամասի մարտական մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվող շինություններ, որտեղ կայանված թվով 11 մարտական մեքենաների վառելիքի բաքերից ռետինե խողովակի միջոցով գաղտնի հափշտակել են ընդհանուր 240 լիտր դիզվառելիք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, Ռ. Սարուխանյանին և Վ. Աբրահամյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Ռ.Հովհաննիսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
10:53 13.06.2025
Ճապոնիան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը10:47 13.06.2025
Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...
10:40 13.06.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքումՀունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող էլեկտրական վահանակում, այնուհետև […] ...
10:32 13.06.2025
Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարությունԻրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...
10:26 13.06.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգմանԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...
10:21 13.06.2025
Իրաքը փակել է օդային տարածքըԻրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...
10:17 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդԹեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։ ...