14:39 14.05.2019
«Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում հրապարակվել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը […]
14:27 14.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառելով. «Հասանք Չինաստանի մայրաքաղաք Պեկին»:
13:12 14.05.2019
Մայիսի 13-ին` ժամը 17.23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ հյուրանոցի՝ ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվատ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ԻԻՀ քաղաքացի, 1992 թ. ծնված Վադուդ Ղ.-ն հյուրանոցի համարում ջուրը բաց թողնելու միջոցով դիտավորությամբ վնասել է հյուրանոցի […]
13:07 14.05.2019
Այսօր Ողջաբերդի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` գյուղի բնակիչները նշել են, որ իրենց գյուղը սողանքային գոտում է, և իրենք իրենց հասանելիք փոխհատուցումն են պահանջում, որը որոշ բնակիչներ ստացել են: Գյուղացիները պահանջում են, որ գա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և […]
12:46 14.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Tvzvezda.ru-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական ներդրումներին, Ռուսաստանի հետ իրեն կապող հանգամանքներին և այլ հարցերի: – Նախկինում ասվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումներ անել: Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ոլորտներում:՛ – Ես չեմ կարծում, թե պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի տեսակետը: Միակ […]
12:35 14.05.2019
Այսօր Եղվարդի զորամասում շարքից կհանեն ժամկետանց զրահատեխնիկան: Այս կերպ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի շրջանակում, որով նախատեսվում է նմանատիպ զրահապատ մեքենաների համար ունենալ սահմանային գիծ: Զրահապատ մեքենաների կրճատման այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի «Գործընկերներ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Այն իրականացնելու համար Եղվարդի զորամասում են Պաշտպանության նախարարության, Արտաքին […]
12:25 14.05.2019
Սիդնեյում Greenpeace բնապահպանական կազմակերպության 13 ակտիվիստներ պարանների միջոցով կապել են իրենց Հարբոր կամրջին և որոշ ժամանակ մնացել են կախված վիճակում: Ակցիայի մասնակիցներն օգտագործել են ալպինիստական պարաններ, իսկ ձեռքերին պահել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված են եղել կլիմայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրող կոչեր: Ակցիայի մասնակիցների գործողությունները դադարեցնելու համար առափնյա ոստիկանությունն ավիացիա է կիրառել: Բոլոր էքստրեմալները բարեհաջող […]
12:15 14.05.2019
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս: «ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեան համար Դամասկոս ժամանեց։ Վեհափառ հայրապետը եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը դիմաւորուեցան Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, Ազգ. Կեդր. Վարչութեան, Բերիոյ Թեմի Ազգ. Երեսփոխանական ժողովի, Պատկան Մարմնի, «Ա. Ահարոնեան» կեդրոնի ներկայացուցիչներուն, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխաններ՝ դոկտ. Նորա Արիսեանի եւ Ժիրայր Րէիսեանի […]
12:12 14.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Звезда» հեռուստաալիքին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ հարցերի: – Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները ներկայում, և ի՞նչ հեռանկար ունեն դրանք: – Ես այդ հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք […]
11:39 14.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահովված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»։ Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա […]
11:03 14.05.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: Ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի […]
10:47 14.05.2019
Մայիսի 13-ին` ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 14:20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ […]
09:37 14.05.2019
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով ևս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետևաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ […]
00:24 14.05.2019
Հայաստանն ԱՊՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում երրորդն է: Ռուսաստանում կայացած սոցիոլոգիական հարցումների արդյունքները հետևյալ պատկերն են գրանցել: Հարցված մասնագետների 39%-ը համաձայն է իր աշխատանքային կարիերան շարունակել Հայաստանում: Այս ցուցանիշով առաջինը Բելառուսն է, որտեղ համաձայն է տեղափոխվել հարցվածների 74%-ը, իսկ երկրորդ տեղում Ղազախստանն է (55%): Հարցումն անցկացվել է 2662 մասնագետների շրջանում: Քաղաքացիների 3/4-ը, որպես տեղափոխման […]
23:50 13.05.2019
Անտուն մնացած Արցախյան ազատամարտի վետերան Ստյոպա Թոսունյանի համար վերջապես բնակության տեղ գտնվեց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Անօգնական ու միայնակ ապրող 64-ամյա ազատամարտիկի բնակության հարցը մեկ ամիս անց լուծում ստացավ ոչ մարզպետարանի ու քաղաքապետարանի միջամտությամբ: Այսօրվանից Ստյոպա Թոսունայանն ապրելու է Ախուրյանի տարեցների տանը: Մեկ շաբաթ առաջ էր, որ գյումրեցի Ստյոպա Թոսունյանը Գյումրի բժշկական կենտրոնում […]
22:43 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «ինչպե՞ս կարողացավ «անարյուն» հեղափոխություն անել», պատասխանեց. «Մեր գաղափարախոսությունը հենց սկզբից այդպիսին էր»: Հարցին՝ ուժային լուծման տարբերակ կա՞ր, Փաշինյանն ասաց. «Մեր հեղափոխության գաղտնիքն այն է, որ սկզբում իշխանությունները լուրջ չէին վերաբերվում այդ գործընթացին»: Վարչապետը պատմեց՝ իր պատգամավորական գործունեությունից առաջ բանտում էր, և այն ժամանակ չկային սոցկայքեր, իսկ […]
19:44 13.05.2019
2016 թվականի փետրվարին Արցախի Հադրութի դիրքերում մարտական հերթապահության ժամանակ զոհված շարքային զինծառայող Սիմոն Ճավռշյանի ծնողները և «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել և հայտնել, որ զինվորի մահվան փաստով պահանջում են գործի նոր քննություն։ Հարուցված քրեական գործում նշվում է, որ Սիմոն Ճավռշյանը զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության […]
19:29 13.05.2019
Ամեն անգամ, երբ Հայաստանում անցկացվում է գեղեցկության մրցույթ, հաղթողին հայտարարելուց հետո սկսվում են բուռն քննարկումներ: Հասարակությունը դժգոհ է մնում գեղեցկության մրցույթի արդյունքներից և քննադատությունների տեղատարափ է սկսվում հաղթողի, կազմակերպիչների, թագի դիզայնի, զգեստների ոճի, լողազգեստների ցուցադրության և այլնի վերաբերյալ: Օրեր առաջ կազմակերպված «Ազգային գեղեցկության մրցույթն» էլ բացառություն չէր ու հաղթողը կրկին ոչ բոլորի սրտով էր: Գեղեցկության […]
18:00 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել: «Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի […]
17:54 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի նկարահանող խմբի հետ զրուցելով մտավ խանութ: Նա խանութի աշխատակցին հարց ուղղեց. «Վերջին անգամ ե՞րբ էի եկել այստեղ»: Պատասխանը եղավ՝ երկու ամիս առաջ: Լրագրողը հետաքրքրվեց՝ երկու ամիս առաջ այդ խանութից ի՞նչ էր գնում ՀՀ վարչապետը: «Մաստակ էի գնում: Ես սովորաբար մաստակ եմ գնում այստեղից»,- ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ ծրագրում են […]
17:25 13.05.2019
Գյումրիի ծայրամասային Սավոյան թաղամասում թափառող շները հարձակվել ու հոշոտել են տասնյակից ավելի ոչխարների ու գառների: Նման բան այս թաղամասում գրանցվում է ոչ առաջին անգամ. Համլետ Մուղդուսյանին պատկանող տնտեսությունն անցած տարի ևս տուժել է թափառող շներից: Սավոյան թաղամասի բնակիչ Համլետ Մուղդուսյանը երկու տարի է, որ ծայրամասային թաղամասում ոչխարներ է պահում: Մանր եղջերավորներին ինքն էլ տանում է […]
16:05 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե վարչապետ դառնալուց հետո ինչ է փոխվել իր ընտանիքի կյանքում: Հարցին՝ ո՞վ է այստեղ՝ ՀՀ կառավարական առանձնատանը տնտեսությունը վարում, Փաշինյանը պատասխանել է. «Դե, հասկանալի չէ՝ այստեղ ինչ է տեղի ունենում, քանի որ ամեն ինչ խառնվել է: Մեր կյանքի նախորդ փուլում ամեն ինչ պարզ ու […]
15:48 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարական առանձնատանը՝ ընտանեկան միջավայրում, հյուրընկալել էր РБК-ի լրագրողին: Զրույցի ընթացքում ներս մտավ դուստրը՝ Շուշանը, ու հայերեն բարևեց հյուրերին: «Ռուսերեն չգիտե՞ս»,- Շուշանին դիմեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողն էլ հայերեն պատասխանեց. «Բարև ձեզ», ապա խոստովանեց՝ սա այն ամենն է, ինչ իրենք գիտեն հայերեն: Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այս նոր կյանքը, Շուշանը բացասական պատասխան […]
14:37 13.05.2019
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը: Փաշինյանը պատասխանում է. «Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար […]
14:08 13.05.2019
«Դուք հաճախ եք լինում Մոսկվայում, հաճախ եք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը Ձեր պաշտոնավարման օրոք ոչ մի անգամ չի եղել Հայաստանում»,- РБК-ի հետ լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է. «Դե, հուսով ենք՝ այս տարի հոկտեմբերին կժամանի»: Հարցին՝ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ զգո՞ւմ է կամ զգացե՞լ […]
13:23 13.05.2019
Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան […]
13:12 13.05.2019
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը […]
12:52 13.05.2019
Մեքսիկացի հայտնի գործարար, բլոգեր Դեբի Բըրդը նախորդ շաբաթ Հայաստան այցելությունից հետո ծավալուն և գեղեցիկ հոդված է հրապարակել Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսությանը: Հոդվածում բլոգերը նշում է, որ Հայաստանը գտնվում է Կովկասի լեռնային շրջանում, Ասիայի և Եվրոպայի միջև. հրաբուխների, եկեղեցիների և հնագիտական գանձերի երկիր Հայաստանը մշակույթների և պատմությունների հետաքրքրաշարժ համադրություն […]
12:34 13.05.2019
Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում մայիսի 27-ին տեղի կունենա արդի հայ կոմպոզիտորական դպրոցի լեգենդ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն, որի շրջանակներում Ռուսաստանում առաջին անգամ կհնչի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը՝ նվագախմբի ու երգչախմբի համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Եզրաս […]
12:31 13.05.2019
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում չի բացառել, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունում շատ նոր դեմքեր կլինեն։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Ինչպես հայտարարել է Կալաձեն, կուսակցության դռները միշտ բաց են հաջողակ երիտասարդների համար, ինչը կարևոր է: «Կան մարդիկ, ովքեր դուրս են գալիս կուսակցությունից: Սա սովորական ու առողջ երևույթ է», — […]