TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի սահմաններով ապրանքների փոխադրման վերաբերյալ համաձայնագրին

17:34 10.05.2019

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Ըստ համաձայնագրի՝ ձեռք են բերվում ապրանքների հետագծելիության վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածություններ, ենթադրվում է նաև ձևավորել ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից ներազգային համակարգեր, որոնց ցանկը դեռևս սահմանված չէ, ըստ համաձայնագրի՝ […]

̰
50 հազար և 2 մլն դրամ ստացողը հավասարապես են հարկվելու. ակցիա կառավարության առջև

17:32 10.05.2019

Կառավարության առջև այսօր «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք կառավարությանը կոչ էին Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծում փոխել եկամտահարկի մասը, քանի որ այդ պարագայում 50 000 ստացողը և 2 մլն ստացողը հարկվելու են նույն՝ 23 տոկոսով, նաև ակցիզային հարկն է ավելանալու, գինին, կոնյակը թանկանալու են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայ մասնագետը տեղյակ է, որ արքայազն Հարրիի մայրական կողմի գեները հայկական են

17:22 10.05.2019

«Ես վերջերս կարդացի դրա մասին, որ գտել են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի մայրական կողմի գեները գնում, հասնում է դեպի Հնդկաստան: Այնտեղ կա մի կին, որի նախնիներից մեկի անունը Գևորգ է եղել, այսինքն` Գևորգյան է եղել: Դե, նրանք հայերի մասին չեն գրում ու նշում են, որ ծագումը եղել է Հնդկաստանից»,- այս մասին ասել է ՀՀ […]

̰
Անտառհատումների համար պատիժները բավարար չափով կանխարգելիչ չէին. նախարար

16:34 10.05.2019

Անտառային ոլորտում լայնածավալ փոփոխություններ են արված: Այս մասին խոսեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում: «Ներկայացրել ենք նախագիծ, որը թիրախային ուղղված է այն բացերին, որոնց պատճառով անտառհատումների համար պատիժները բավարար չափով կանխարգելիչ չէին, այսինքն՝ հնարավոր էր ուղղակի պարբերաբար ապօրինի անտառհատումներ անել ինչ-որ ծավալի մասով, բռնվել կամ չբռնվել, բռնվելու համար վճարել ինչ-որ […]

̰
Զինվորականները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում

15:50 10.05.2019

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էին իրականացնում զինվորականները: Պատճառը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկն էր: «Մեր ամբողջ խնդիրն է խտրականություն չդնել զինթոշակառուի և զինվորականի միջև. մենք էլ ենք ծառայել, մաքուր ծառայել ենք, հիմա զորացրվել ենք, խնդրում ենք՝ մեզ էլ բնակարան տրամադրել: Ասում է՝ կադաստրային արժեքով չգիտեմ` ինչ գին է, թող փողը փոխանցեն […]

̰
Հայկական գեն գոյություն չունի. Լևոն Եպիսկոպոսյան

14:50 10.05.2019

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանը մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հայկական գենետիկայի առանձնահատկության ու կրած փոփոխությունների մասին: Նա նշեց, որ հայերի գենետիկական պատմությունը, ծագումնաբանությունը դժվար է վերականգնել, քանի որ կորցրել ենք տարածքների 90 տոկոսը, գոյատևում ենք տասը տոկոսում, ուստի կորցրել ենք նաև այն նյութը, որ կապված է մեր ծագումնաբանության հետ: «Ուսումնասիրություններ […]

̰
Եղել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ. ՊԵԿ նախագահ

14:46 10.05.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ընթացքում հայտնել էր, որ 33 կազմակերպության վրա կա առաջադրած հարկային պարտավորություններ 22 մլրդ դրամի չափով: Նիստից հետո լրագրողները հարցրել են՝ ի՞նչ խախտումներ են արվել: «Չեմ կարող ասել, որովհետև բոլոր 33 կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ կա հարուցված, քննչական գործողությունների շրջանակներում են կատարվել հարկային ստուգումները: Ստուգումներն ավարտվել են, բողոքարկման շրջանակներում է […]

̰
ԱԻՆ-ը սողանքային մեծ վտանգ է տեսնում Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհին

14:44 10.05.2019

Կառավարության նիստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով նախարարությանը գումար հատկացնելու և 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում  կատարելու համար: Նախարարն ասել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Նշված հատվածը  հագեցած է մեքենանաերի մեծ ինտենսիվությամբ: Սողանքային սկարպից […]

̰
Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն այն մարդիկ, ովքեր արդար ճանապարհով միլիոններ են վաստակել. Փաշինյան

14:37 10.05.2019

Կառավարության նիստի ընթացքում, խոսելով բնակարանային ապահովության մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե տարբեր խմբերին պետությունը քաղաքի որ հատվածում է բնակարան տրամադրում: «Մենք ասում ենք՝ մանկատան սանին պետք է բնակարան տանք Երևանի կենտրոնում, սա նշանակում է, որ մենք չենք լուծելու այդ խնդիրը, հասկանանք՝ ինչ չափանիշ ենք մենք որդեգրում: Եթե, օրինակ` մենք […]

̰
Անհասկանալի տրամաբանություն է, միջոցներ ես ձեռնարկում, որ խնդիրը լուծվի, բողոքում են. վարչապետ

14:16 10.05.2019

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորվում են զինծառայողների բնակարանային ապահովման իրավունքի իրացման շրջանակում կա՛մ տարիքի, կա՛մ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայականների տրամադրման միջոցով պետական ֆինանսական աջակցման ընթացակարգը և չափերը: «Կառավարության որոշմամբ՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար, […]

̰
Թռչող, լողացող և սողացող ամեն ինչ կարելի է ուտել, բացի ինքնաթիռից. Ֆելիքս Ցոլակյանը` կառավարությունում

13:37 10.05.2019

Կառավարության նիստում այսօր ներկայացվել է բնապահպանության նախարարության նախագիծը՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Դրանով առաջարկվում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման պատժաչափերը փոխել՝ կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն դրամ: Բնապահպանության […]

̰
Արցախն ու Սյունիքը գենետիկական օտարածին ազդեցություն չեն կրել. Լևոն Եպիսկոպոսյան

13:19 10.05.2019

Հայկական գենոֆոնդում 5000 տարվա ընթացքում փոփոխություններ չեն եղել: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը: Խոսելով տարածված տեսակետի մասին, թե հայերը շիկահեր են եղել և կապուտաչյա, Եպիսկոպոսյանն ասաց, որ դա իրականությանը համապատասխանում է միայն այն պատճառով, որ ունենք շիկահեր և կապուտաչյա տարբեր բազմություններ: «Ես հրավիրում […]

̰
Խաբեբաներն ամենուր են. անցած տարի աշխարհում ավելի քան 5000 զբոսաշրջիկ է տուժել

12:07 10.05.2019

2018թ-ին ավելի քան 5000 զբոսաշրջիկ է տուժել խաբեբաներից: Այդ մասին հաղորդում է The Sun-ը: Ֆինանսական կորուստները կազմել են մոտ 7 մլն ֆունտ ստերլինգ: Ի դեպ, զբոսաշրջիկներին հիմնականում խաբում են ավիատոմսեր գնելիս, տուն վարձելիս և ուխտագնացության տուրեր ձեռք բերելիս: Այսպիսով, խաբված զբոսաշրջիկների 53 տոկոսը բախվել է կեղծ ավիատոմսերի վաճառքի: Մեծ թիվ են կազմել նաև անվճար թռիչքների […]

̰
Խուլիգանություն, թմրամիջոցի հայտնաբերում, վատնում. մայիսի 8-10-ը բացահայտվել է հանցագործության 80 դեպք

11:14 10.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 12-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, ծեծի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, խուլիգանության 3, անձի առևանգման, սպառնալիքի և բժշկական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]

̰
Գյումրիում փողոցների վերանորոգման ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

10:57 10.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում մի քանի փողոցների վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված  ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված […]

̰

09:30 10.05.2019

ՀՀ կառավարությունն այսօր կգումարի հերթական նիստը: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 28 հարց է, որից 16-ը՝ չզեկուցվող. «ՀՀ կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումից մինչև «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկում: Օրակարգում ներառված են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի […]

̰
Կատուն կուլ է տվել կրետին ու դարձել համացանցի հերոս

00:03 10.05.2019

Կատուն կուլ է տվել կրետին ու դարձել համացանցի հերոս: Կատվի լուսանկարը «Թվիթերի» իր էջում հրապարակել է Զորջիա Դեբելիուսը:  Կատվի մռութն այս արտասովոր տեսքը ստացել է կրետին կուլ տալուց հետո, հավանաբար, միջատը հասցրել է կծել նրան: «Կատուն կուլ է տվել կրետին, ես այնքան եմ ծիծաղել նրա դեմքի արտահայտությունից, որ այլևս շնչել չեմ կարող»,- գրել է Զորջիան: […]

̰
Գյումրեցի վետերանները զինվորական ավանդական կերակուր են ճաշակել զինվորական խոհանոցում

20:32 09.05.2019

Հաղթանակի և խաղաղության տոնական միջացառումները մայիսի 9-ին Գյումրիում շարունակվել են Մայր Հայաստան հուշահամալիրում: Պատերազմի վետերաննները, հուշահամալիր այցելող քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել «Անհայտ զինվորի» հուշակոթողին: Իսկ հուշակոթողից ոչ հեռու բացվել է զինվորական դաշտային խոհանոց, որտեղ վետերանների համար զինվորական ճաշ է մատուցվել։ Տոնական հյուրասիրությունն ավարտվել է համերգով: Վետերանների համար դաշտային խոհանոցի ճաշացանկն ամեն տարվա նման անփոփոխ էր՝ […]

̰
Վրաստանում Անհայտ զինվորի անմար կրակի մոտ դրված ծաղիկները հավաքել ու վերավաճառել են

20:16 09.05.2019

Արտառոց դեպք է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում: Այստեղ մայիսի 9-ի պաշտոնական տոնակատարություններից անմիջապես հետո անհետացել են Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակի մոտ դրված ծաղիկները, հայտնում է վրացական Sputnik-ը: Աղբյուրը հայտնում է, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հարգելու եկած անձանց կողմից տեղադրված ծաղիկներն արարողակարգերից կարճ ժամանակ անց անհայտ անձանց կողմից հավաքվել են ու վերավաճառվել այգու […]

̰
1941-1945թթ. զոհված լենինականցիների անունները` Գյումրիում պատրաստված 50 կգ-անոց պղնձաձույլ գրքում

20:00 09.05.2019

Լենինականում «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցմանը զուգահեռ այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով պատրաստվում է իր տեսակով ու չափերով եզակի մի գիրք, որը հետագայում տեղադրվում է հուշարձանի` 21 մետր բարձրություն ունեցող պատվանդանի ներսի հատվածում գտնվող թանգարանում։ Այդ գրքում գրված են 1941-1945 թվականերին պատերազմ մեկնած ու չվերադարձած գյումրեցիների անունները: Հաստափոր գիրքը հիմա գտնվում է Գյումրիի […]

̰
ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչությունը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններ ունեցող նոր մեքենաներով

19:51 09.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության ավտոպարկում թարմացում է եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այսօր` մայիսի 9-ին,  նոր տեխնիկական հնարավորություններով մեքենաների ցուցադրությունը տեղի է ունեցել Գյումրիի  կենտրոնական հրապարակում: Շիրակի մարզին բաժին հասած նոր ու տեխնիկապես հագեցած 6 մեքենաներից 2-ը նվեր են Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատին, մնացածը 4-ը հատկացվելու է մարզի ստորաբաժանումներին: Նոր […]

̰
Ինչո՞ւ Երևանի համար կառուցված «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվեց Գյումրիում և ո՞վ է պատկերված

19:30 09.05.2019

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման  հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ: Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: […]

̰
Ճապոնիայում 360 կմ/ժ արագությամբ սլացող գնացք կգործարկվի

19:29 09.05.2019

Ճապոնիան ներկայացրել է ամենաարագընթաց Alfa-X գնացքը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նախատեսված է, որ այն պետք է սպասարկի Սինկանսենի երկաթուղին: Այն շարժվելու է 360 կմ/ժ արագությամբ: Ճապոնական աղբյուրները հայտնում են, որ սա այդ երկրի ամենաարագ ընթացող գնացքն է լինելու: Մինչ գնացքի մշակումն այս նույն երթուղին սպասարկում էր ժամում 320 կմ տարածություն հաղթահարող գնացք: Տեղի JR East երկաթուղային […]

̰
Շուշիի հաղթանակը համազգային տոն է. Արշավիր Ղարամյան

18:40 09.05.2019

Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և եռատոնի առթիվ շնորհավորել համայն հայությանը: «Շնորհավորում եմ եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն Հայոց աշխարհին: Շուշիի հաղթանակը համազգային տոն է, որովհետև ձեռք է բերվել համայն հայության միասնության, միակամության, անմնացորդ նվիրումի և անձնազոհության շնորհիվ»,- գրել է նա:

̰
Կառավարությունը քայլ է անում հասցեների ամբողջական ռեեստր ստեղծելու ուղղությամբ

18:32 09.05.2019

Հանրապետությունում հասցեների ճշգրիտ և լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն ՀՀ հասցեների վերաբերյալ: Այս մասին նշվում է «ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ: Հարցն ընդգրկված է կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում: «Նշված […]

̰
Գործարկվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված

18:25 09.05.2019

Ստեղծվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված: Transport for Armenia ֆեյսբուքյան էջն առաջարկում է փորձել այն, նաև տեղեկացնում է, որ առայժմ այն ներբեռնման համար հասանելի չէ և որոշ ճշտումների կարիք ունի: Հավելվածը հասանելի է հետևյալ հղումով: Հեղինակները մանրամասնում են. «Փորձնական տարբերակում կգտնեք ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի երթուղիները: Ընտրեք կանգառը, որտեղից սկսելու եք ուղևորությունը և […]

̰
Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

17:59 09.05.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաև Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան։

̰
Հայրենական պատերազմի հերոսների հայկական դարբնոցը. Չարդախլու

17:54 09.05.2019

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից ռազմաճակատ են մեկնել 45 000 կամավորներ կամ տեղի բնակիչների 32 տոկոսը: Տոկոսային հարաբերակցությամբ Լեռնային Ղարաբաղից ճակատ են մեկնել հինգ անգամ ավելի շատ կամավորներ, քան ողջ ԽՍՀՄ-ից: Աշխարհում չկա երկրորդ բնակավայրը կամ որևէ խոշոր քաղաք, որ երկու մարշալ տված լիներ: 24 հոգի դարձել է Խորհրդային միության հերոս: Օդաչու […]

̰
Իմ հերոսը Ադամն է. Նաիրա Զոհրաբյան

17:46 09.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել մայիսի 9-ին տեղի ունեցած Անմահ գնդի քայլերթից, որտեղ երթի մասնակիցները պարզել են 1945թ. Մեծ Հայրենականի հերոսների լուսանկարները, իսկ իր ձեռքին՝ Ապրիլյան պատերազմի մասնակից հերոս Ադամ Սահակյանի լուսանկարն է: Պատգամավորը կից նման գրառում է կատարել. «Անմահ գնդի քայլերթին: Իմ հերոսը Ադամն է»։

̰
Իրենք որևէ ծաղկեպսակ չեն ուղարկել. նախարարը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին

17:18 09.05.2019

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անունից լատինատառ ծաղկեպսակ էր տեղադրվել: Դա բուռն  քննադատություններ էր առաջացրել: Լրագրողներն այս մասին հարցրին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Սկզբում նա հայտարարեց, որ տեղի ունեցածը «շատ վատ է ու վատ գնահատական ունի»: Ավելի ուշ մոտեցավ նախարարը մոտեցավ լրագրողներին ու նոր հայտարարություն արեց: […]

̰
BACK_TO_TOP