Թափառող շները Գյումրիում 21 ոչխար են հոշոտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Թափառող շները Գյումրիում 21 ոչխար են հոշոտել

17:25 13.05.2019

Գյումրիի ծայրամասային Սավոյան թաղամասում թափառող շները հարձակվել ու հոշոտել են տասնյակից ավելի ոչխարների ու գառների: Նման բան այս թաղամասում գրանցվում է ոչ առաջին անգամ. Համլետ Մուղդուսյանին պատկանող տնտեսությունն անցած տարի ևս տուժել է թափառող շներից:

Սավոյան թաղամասի բնակիչ Համլետ Մուղդուսյանը երկու տարի է, որ ծայրամասային թաղամասում ոչխարներ է պահում: Մանր եղջերավորներին ինքն էլ տանում է արոտավայր: Երեկ կարճ ժամանակով բաց դաշտում մենակ է թողել ոչխարներին, եկել է տուն,  վերադարձել ու տեսել անասուններին հոշոտված վիճակում։

«Անձրև որ էկավ, ըսեցի ոչխարները թողնամ ստեղ, էրթամ պլաշ հագնիմ գամ, որ անձրևի տակ չմնամ։ 15 րոպե է տևել,  տուն գնացի, էկա, տեսա ոչխարները սաղ տարածքով մեկ փռված են»,- պատմում է Համլետ Մուղդուսյանը:

Անասնապահը վստահ է, որ ոչխարներին հոշոտել են ոչ թե գայլերը, այլ թաղամասի թափառող շները։ Որպես ապացույց` ինքն ու մորթ անող հարևանը բերում էին վնասվածքների հետքերը, որոնք գայլերին բնորոշ չեն: Ասում են` տարածքում թափառող շները խոշոր են ու կատաղած:

«Հիմնականում գայլերը կոկորդը կծակեն, դմակը կպոկեն, բայց էս ոչխարների ո՛չ կոկորդն է ծակած, ո՛չ էլ դմակը` պոկած։ Գլխի մասից էր բռնած, վերևի հատվածից, իսկ կողքերից մանր թուլեքը ծակել էին»,- պարզաբանում է հոշոտված ոչխարներին մորթող Հայկարամ Խաչատրյանը։

21 ոչխարներից 13-ին երեկ են մորթել, մի քանիսին էլ` այսօր առավոտյան, մնացածն էլ վնասված վիճակում դեռ պահվում է անասնագոմում: Թափառող շների պատճառով ծայրամասային այս թաղամասում երեկոյան ժամերին տնից դուրս գալն անգամ վտանգավոր է:

Մարդկանց վրա հարձակումների դեպքեր ևս եղել են: Վնասազերծելու խնդրանքով բնակիչները շատ են դիմել քաղաքապետարանի կոմունալ բաժնին, բայց արձագանք չի եղել: Այսօր համապատասխան ծառայության աշխատողները եկան թաղամաս, պարզվեց` երեկ երեկոյան էլ էին եղել թաղամասում՝  փրկարարական վարչությունից դեպքի  մասին ահազանգը ստանալուց հետո:

Այսօր նորից գալու նպատակը թափառող շներին գտնելն էր, իսկ  ծառայության համար վնասազերծման միակ տարբերակը ոչ ավել, ոչ պակաս եղել ու մնացել է կրակելը, որը խիտ բնակեցված թաղամասերում անգամ վտանգավոր է: Հենց նույն եղանակով էլ  այստեղ վնասազերծել էին թափառող  շներից մեկին:  Համլետ Մուղդուսյանը թափառող շների պատճառով կրած վնասի փոխհատուցման խնդրով պատրաստվում է դիմել ոչ միայն  քաղաքապետարան, այլև մարզպետարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP