TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ սկսել եք զբաղվել քրգործերի ընդդատության հարցով. Մարուքյանը՝ Փաշինյանին

17:21 08.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ասուլիսում հնչած թեմաներից մեկով: Նա հիշեցրեց՝ Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը եկել է և ասել՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի քրգործը տան ՀՔԾ-ին, քանի որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում: «Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ Դուք եք սկսել […]

̰
Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Լուսավոր Հայաստանն» ահաբեկչական խմբավորման չի աջակցում

17:12 08.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով. կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն իրենց մեղադրել է ահաբեկչական կազմակերպության աջակցելու մեջ, դա լուսաբանվել է մամուլում: «Պահանջում ենք հերքում: Դուք այդ օրենքը կամ չեք հիշում, կամ Ձեզ վատ են զեկուցել»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց. «Որ ասում եք՝ […]

̰
«Ամենախոշորներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ տենամ՝ որտեղ ինչ կա, որտեղ կարամ փայ մտնեմ». Նիկոլ Փաշինյան

16:16 08.05.2019

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշեց, որ կառավարությունը ներդրումային 49 ծրագրի տվել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում ներդրվում է 255 մլրդ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ: Իսկ թե կոնկրետ քանի գործարան կա, վարչապետը հստակ թիվ չուներ, դեռ պրոցեսն ընթացքի մեջ է: «Մերձավանում կենցաղային տեխնիկայի բացմանը մասնակցեցինք, հետո մամուլը գրեց, որ դա ֆեյքա, […]

̰
Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը. Փաշինյան

16:05 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե ԼՂ հարցում որոշում կայացնողը ժողովուրդն է: «Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք: Էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Ասում ենք՝ ժողովուրդն է որոշելու, ասում են՝ ո՞նց, բա մենք: Ձեր տեղը հլը ըտեղ ա, վաղն […]

̰
Առավոտ արթնացա, պիտի մտածեմ՝ ով է ինձ մրցակից, գնամ, ոտքի տակը փորե՞մ. Նիկոլ Փաշինյան

15:56 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մայիսի 8-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ իբրև վարչապետ՝ ո՞ւմ է տեսնում իրեն մրցակից: «Դա թեմա ա, հա՞: Ես առավոտյան արթնացա՝ պիտի մտածեմ՝ ո՞վ է իմ մրցակիցը, էն հեքիաթի նման՝ Свет мой, зеркальце! скажи, да всю правду доложи, տեսնեմ՝ ով է ինձնից սիրուն, գտնեմ, հետո գնամ, կամաց ոտքի տակը փորե՞մ: Ինձ համար այդպիսի թեմա […]

̰
ԱԱԾ-ից մի շարք գործառույթներ ապագայում կվերցվեն. Փաշինյան

15:33 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները նշեցին՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ պայքար է իրականացնում, հակակոռուպցիոն պայքար, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործի քննություն, ապա հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է այսքան մեծ դեր տրվել ԱԱԾ-ին, ինչո՞վ պետք է զբաղվեն մյուս իրավապահ կառույցները: «Ոչ մի բանի էլ չի վերածվել, հեղափոխությունից առաջ և Երրորդ հանրապետության ընթացքում ավելի սուպերկառույց է եղել: ԱԱԾ-ի […]

̰
Թու-թու-թու, դեռ չենք ունեցել ռազմավարական սխալներ. Նիկոլ Փաշինյան

15:15 08.05.2019

Ի՞նչ բացթողումներ, սխալներ է ունեցել ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` նշեց, որ արդեն իսկ ձեռք բերված ցուցանիշները կարող էին էլ ավելի լավը լինել, սակայն ռազմավարական սխալներ թույլ չեն տվել: «Եթե ինչ-որ տեղ սխալվել ենք, հաջորդ պահին շանս ենք ունեցել ուղղելու կամ […]

̰
Պիտի ուրախանաք, որ կա մարզպետ, ով 400 հազար դրամի կարիք ունի. վարչապետը՝ պարգևատրումների մասին

14:55 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մարզպետների ինքնապարգևատրումների հարցին ու դրանց վերաբերյալ մամուլի հրապարակումներին: «Փոխանակ ուրախանան, որ կա մարզպետ, որ այդ 400 հազարի կարիքը ունի, չեն հաշվում, որ նախկինում գռփելիս ու թալանելիս են եղել: Ես Դավոսում հետևում էի լուրերին, ամենօրյա ռեժիմով գնդակահարում էիք մարզպետներին, բարոյապես ոչնչացնում»,- ասաց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, […]

̰
Ով անտեսեց Փաշինյանի՝ Գյումրիում տրված հանձնարարությունները. վարչապետի պարզաբանումը SHANTNEWS.am-ին

14:42 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը SHANTNEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց՝ վարչապետի՝ Գյումրի այցը, դրան հաջորդած աշխուժությունն ու նաև այն,որ  հետո ամեն ինչ դարձավ առաջվանը: Նախօրեին Գյումրիում հերթական քննարկումն էր կազմակերպվել փողոցաշինական թեմայով, որին հրավիրված են եղել և շինարարները, և վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, և քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկմանը, սակայն, մարդ չի եկել: Այնպես որ, շատ բան չի փոխվել: […]

̰
Ես ու Ալիևն այնպես չէ՝ իրար հետ նստած խոսում ենք. Փաշինյանի պատասխանը՝ SHANTNEWS.am-ին

14:29 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի վերաբերյալ: Նա հիշեցրել է հատկապես Դուշանբեի հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն կա որոշակի դեպքերում օպերատիվ կապ գործելու մասին: «Վերջին միջադեպերից հետո, երբ զինծառայողներ վիրավորվեցին՝ Արցախում և Հայաստանում, արդյո՞ք այդ կապը գործել է, արդյոք քանի՞ անգամ է կապ ստեղծվել, […]

̰
Էս անգամ էլ իմ երազանքների ասուլիսը չի ստացվելու. Նիկոլ Փաշինյան

14:20 08.05.2019

«էս անգամ էլ իմ երազանքների ասուլիսը չի ստացվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնեց՝ իր երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողը գնա, ինքն ամենավերջինը գնա: «Բայց էսօր էլ չի ստացվելու, 16.30 կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է, չեմ կարող չսահմանափակել ժամանակը»,- ասաց նա՝ հավելելով, որ ասուլիսի օրն ընտրելիս հաշվի չէր առել, որ այդ […]

̰
Փաշինյանը` իր կադրային քաղաքականության մասին

14:19 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հնչող մտահոգություններին՝ կապված իր կադրային նշանակումների հետ, նաև անդրադառնալով տեսակետներին, թե վճռորոշ պաշտոններին իր կուսակիցներին, «յուրայինների» է նշանակում, ասաց. «Պաշտպանության նախարարի պաշտոնը վճռորո՞շ է, թե՞ չէ, ֆինանսների նախարարի, էկոնոմիկայի, գյուղատնտեսության՝ արդեն լուծարված նախարարի պաշտոնը, էներգետիկայի նախարարի, մարզպետի պաշտոնը, օրինակ՝ Սյունիքի մարզպետի, Տուրիզմի կոմիտեի ղեկավարի, փոխվարչապետի, ԱԳ նախարարի, Ջրային ռեսուրսների կոմիտեի […]

̰
Ո՞րն է Հայաստանի կայուն խաղաղության գինը

13:48 08.05.2019

Հայաստանի համար կայուն խաղաղության գինը Հայաստանի ուժեղ Հանրապետությունն է, բարձր ժողովրդավարական իմիջը, ուժեղ հանրությունը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, օրինականությունը, թափանցիկությունը: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ իմիջը մեր անվտանգության լավագույն երաշխավորն է: Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ամեն օրվա հետ ՀՀ միջազգային իմիջը բարելավվում է: Մենք բանակցություններում ունենք […]

̰
Ես ՀՀ քաղաքացու ապրած բոլոր սոցիալական շեմերով անցել եմ, բացի հարստությունից. վարչապետ

13:46 08.05.2019

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բայց ՀՀ քաղաքացու ապրած բոլոր սոցիալական շեմերով անցել եմ, բացի հարստությունից: Երբեք հարուստ չեմ եղել, բայց ես իմ աղքատությունը հաղթահարել եմ աշխատանքով»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ կառավարությունը մարդկանց պետք է քաջալերի, որ ունենան աշխատելու հնարավորություն:

̰
Ներգաղթային միտումներ կան. Նիկոլ Փաշինյան

13:44 08.05.2019

Այսօր մի քանի ներդրումային ծրագրեր կան, որոնք հենց Սփյուռքի գործիչները և գործարարներն են իրականացնում: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ներդրումային ծրագրերում ինչ նրբություններ կան. ես հիմա դիտավորյալ մանրամասների մեջ չեմ մտնում, քանի որ դրանք գործարարներն են իրականացնում, կառավարությունը չի իրականացնում: Մենք ամեն ինչ անում ենք, որ աջակցենք: Այդ […]

̰
Պաշտոնավարման առաջին ամիսներին հեռուստացույցով անընդհատ հետևում էի լուրերին. Փաշինյան

13:26 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց՝ իր պաշտոնավարման առաջին ամիսներին հեռուստացույցով անընդհատ հետևում էր լուրերին, լսում էր՝ ձերբակալվել է, կալանավորվել է, քրգործ է հարուցվել, հետախուզվում է և այլն, ու մի պահ զգացողություն է ունեցել՝ արդյո՞ք ճիշտ է, որ այդպես միանգամից տարերային ձերբակալություններ, քրգործեր լինեն և այլն: «Ինձ թվաց, որ նաև այդ […]

̰
Եղել են դեպքեր, երբ միանձնյա որոշումներ եմ կայացրել. Փաշինյան

13:24 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը հիշեցրեց նրա՝ տարիներ առաջ տված հարցազրույցը, ապա հետաքրքրվեց՝ ունի՞ սուպերթիմ, որը կարող է իրեն քննադատել: Փաշինյանն ասաց, որ իրենց կուսակցությունում քննարկումների երկու ձևաչափ կա` վարչության նիստ ու նախաձեռնությունների քննարկում, և այդ ձևաչափով իրենք շաբաթը երկու անգամ հանդիպում են: «Դրանք հարթակ են, որ տարբեր հնարավոր որոշումներ քննարկվեն: Երբ […]

̰
Այսօր այնքան մեքենա են ներկրում, որ մի 7-8 տարի պետք է վաճառեն. Նիկոլ Փաշինյան

13:19 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԵԱՏՄ կարգավորումների հետևանքով մեքենաների ներկրման բարձր մաքսատուրքերի հարցին: Նա հիշեցրեց՝ նախորդ տարի գնաճի հետ կապված տագնապալի տրամադրություններ կային, հիշեցրեց օգոստոս-սեպտեմբերը: «Ասում էին՝ գնաճը եկավ, հավաքվեք, փախչում ենք: Ո՞ւր է այդ գնաճը»,- հարց ուղղեց նա: Փաշինյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից հետո ՀՀ-ում գնաճային ցածր ֆոն է եղել: «Դուք […]

̰
Փաշինյանը՝ ԱՄՆ-ի հասցեին քննադատության մասին

13:00 08.05.2019

«Մենք շփումներ, քննարկումներ ենք ունենում, պարբերաբար հանդիպում ենք պատվիրակությունների հետ, քննարկումների մեջ ենք»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին քննադատում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը պարզաբանեց՝ իր քննադատությունը կամ խոսքը վերաբերել է նրան, որ ԱՄՆ իմիջն աշխարհում այնպիսին է, որ ժողովրդավարության ու ժողովրդավարության արժեքների պաշտպանն է, բայց Հայաստանում տեղի […]

̰
Ադրբեջանի նախագահի հետ ինֆորմացիաներ ու մտահոգություններ ենք փոխանակում. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

12:40 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նախապատրաստվում է պատերազմի: «Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, մենք, ըստ էության, եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ, թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ […]

̰
Ո՞րն է սուպերվարչապետական համակարգը. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տվեց

12:23 08.05.2019

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր օրակարգում շարունակում է մնալ «սուպերվարչապետական» համակարգի վերացումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչո՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչո՞ւ է 5 ասուլիս անում: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք […]

̰
Եթե իշխանության մեջ ի հայտ գան թևեր, ես այդ թևերը կկտրեմ. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին

12:12 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել: […]

̰
2018 թ. մայիսի դրությամբ մենք ունեինք չերևացող կառավարություն՝ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների տեսքով. Փաշինյան

12:05 08.05.2019

Ինչո՞վ է հիմնավորում Ջրային պետական կոմիտեի լուծարումը: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տպավորություն է երբեմն, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր գործը մի առանձին կառույց ստեղծելն է: Ես այդ տեսակետին չեմ, հակառակը՝ կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված և հնարավորինս միասնական: Ըստ էության, 2018 թ. մայիսի դրությամբ մեր պետական […]

̰
Փաշինյանի պաշտոնավարման օրոք տասնյակ հազար քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացվել

11:43 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում մի շարք փոփոխություններ են եղել՝ զինվորականների սննդակարգից մինչև զինտեխնիկայի ձեռքբերում, կենսաթոշակների բարձրացումից ստվերի կրճատում: Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը թվեր ու փաստեր է հնչեցնում: Ներկայացնում ենք Նոր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների երրորդ տասնյակը: Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն […]

̰
Ասում էին՝ տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել. Փաշինյան

11:08 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման օրոք ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել բջջային հեռախոս ունենալ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ: Այս փոփոխության մասին խոսելով՝ Փաշինյանը նշեց. «Գրում էին, ասում էին՝ իրա տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն՝ վարչապետի որդին էն միակ […]

̰
Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում

11:00 08.05.2019

Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել, որտեղ թվեր և փաստեր է հնչեցնում: Վարչապետի խոստացած 100 փաստի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ներկայացնում ենք փաստերի երկրորդ տասնյակը: Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր […]

̰
Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում. Նիկոլ Փաշինյանը թվեր է հնչեցնում

10:38 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 […]

̰
100 փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

10:33 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է լրագրողների հետ՝ ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին: Ինչպես վարչապետը նախապես հայտնել էր՝ ասուլիսի ընթացքում նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Սա վարչապետի 4-րդ ասուլիսն է:

̰
«Թուրքիայում ժողովրդավարության դագաղին ևս մեկ մեխ խփվեց»․ Կարո Փայլան

10:29 08.05.2019

Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման հետ կապված Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել․ «Թուրքիայում ժողովրդավարության դագաղին ևս մեկ մեխ խփվեց»։ Նշենք, որ իշխող կուսակցության ճնշման ներքո Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ է համարել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակել հունիսի 23-ին։

̰
Պաշտպանի աջակցությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները

10:01 08.05.2019

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։ Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ […]

̰
BACK_TO_TOP