TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը նոր կատեգորիա չէ. Գևորգ Պետրոսյան

11:40 07.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը իր գործընկերոջ՝ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած, կենդանիների պաշտպանությանը վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց. «Ուզում եմ իմ հարգարժան գործընկերներին ասել, որ դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ նոր հասկացություն չէ: Ժամանակ ունեցեք ընթերցելու նախկին քրեական օրենսգիրքը՝ ՀՍՍՀ, որով պատասխանատվություն էր նախատեսվում կենդանիների ու թռչունների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, այնպես որ, սա նոր […]

̰
Եթե ուզում եք, որ շներն ու կատուներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին

11:10 07.05.2019

Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել: Խորհրդարանում ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ իր գործընկերոջ՝ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանիների պաշտպանությանը վերաբերող» նախագծի նման՝ նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էր նաև ինքը՝ առաջարկելով կենդանիների սպանությունը, խոշտանգումը, ծանակումը ներառել Քրեական օրենսգրքում, ծիծաղելի տուգանքները բազմապատկել, քրեական պատասխանատվություն նախատեսել: «Կառավարությունը քննարկում է, […]

̰
Կենդանիների նկատմամբ ոչ հումանիստական մոտեցումն արգելող նախագիծը մերժվեց

10:45 07.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում այսօր ներկայացրեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը: «Իմ՝ խորհրդարանում լինելու 9 տարվա ընթացքում միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, որն, անշուշտ, առկա է, անշուշտ, խնդիր է, հատկապես՝ չլուսավորված տարածքներում, մանկահասակ երեխաների զբոսանքի վայրերում, բայց ինչ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում

09:21 07.05.2019

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վաղարշյան փողոցի Կոմիտասի պողոտայից դեպի նշված խաչմերուկ երթևեկության ուղղության 1.3 գծանշման դեպի ձախ տեղափոխած հատվածի երկարությունը կկարճացվի մինչև 30 մետր երկարության` նախկին 50 մետրի փոխարեն, և միաժամանակ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վաղարշյան […]

̰
Հայաստանի բնակչության թիվը կրկին նվազում է. 2 962 100 մարդ ապրիլի 1-ի դրությամբ

22:55 06.05.2019

Հայաստանում մշտական բնակվող քաղաքացիների թիվը 2019 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 2 962 100 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության թիվը կրճատվել է   7 800-ով: Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնվել է 8042 երեխա (ցուցանիշը նախորդ տարվա տվյալից ցածր է 3,1%-ով): Այս տարվա առաջին չորս ամիսներին մահվան դեպքերն […]

̰
Քաղաքապետարանի կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններով տարեկան 231.6 մլն դրամ խնայողություն կարվի

20:00 06.05.2019

Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում է «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի և Երևանի ենթակայության որոշ կազմակերպությունների կառուցվածքների օպտիմալացման գործընթացի առաջին փուլի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական […]

̰
78-ամյա կնոջ տնից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» և 500 դոլար

19:44 06.05.2019

Ապրիլի 8-ին ոստիկանություն էր զանգահարել 78-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իր բնակարանից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսներ և 500 դոլար: Իսկ մայիսի 2-ին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել Բաղրամյան պողոտայում […]

̰
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն առաջարկում են վերանվանել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

19:11 06.05.2019

Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում ներառված է «Լույս» խմբակցության ներկայացրած ««Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի […]

̰
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կավելանան

19:06 06.05.2019

Երևանի ավագանու մայիսի 8-ի նիստի օրակարգում ընդգրկված «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով փոփոխություններ կլինեն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերում: «Երևան համայնքի բյուջեով 2019 թ. նախատեսված պարգևատրման ֆոնդի նվազեցման հաշվին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման շահագրգռվածության խթանման նպատակով՝ առաջարկվում է նաև բարձրացնել Երևանի քաղաքապետարանի […]

̰
Վարչապետի հետ այցելել էինք Պոլիտեխնիկական համալսարան. Արայիկ Հարությունյան

18:22 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Վարչապետի հետ այցելել էինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան` ծանոթանալու ուսումնական գործընթացին»։

̰
Կայքերը պետք է ուշադիր լինել, թուրք հաքերները կարող են շարունակել հարձակումները. Սամվել Մարտիրոսյան

17:40 06.05.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Տելեգրամի» իր էջում ԶԼՄ-ներին ուղղված գրառում է կատարել՝ կոչ անելով լինել ուշադիր, քանի որ հաքերային նոր հարձակումներ կարող են լինել: «Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է news.am-ը (էս պահին կայքը վերականգնված է): Այս թիմը ամենամեծ և ամենահին թուրքական հաքերային խմբավորումներից է, որն արդեն քսան տարի է գործում է։ […]

̰
Ճապոնիան 14.5 մլն ԱՄՆ դոլարի տեխնիկա-սարքավորումներ է տրամադրել Հայաստանին

17:29 06.05.2019

Ճապոնական JICA-ն ՀՀ-ին տրամադրել է 36 միավոր հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք, կարգավար 1 մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր: Աջակցությունը տրամադրվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրով: Տեխնիկան հատկացվելու է Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, հայ և ճապոնացի այլ պաշտոնյաներ: Իր խոսքում վարչապետ […]

̰
Ընկերության համար ընկերությամբ են վճարում. Ֆելիքս Ցոլակյանը` Ճապոնիայի տրամադրած օգնության մասին

17:16 06.05.2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն  այսօր Ճապոնիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հրշեջ-մեքենաների և այլ տեխնիկայի հանձնման արարողության ժամանակ խոսել է հայ-ճապոնական բարեկամության մասին: Հիշել է. «Հայ-ճապոնական բարեկամությունը դրանով չի սահմանափակվում, դեռևս 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնիայի կառավարությունը մեկնեց օգնության ձեռք, Կարմիր խաչի հիվանդանոցներից ընդհուպ 6 ամսով Հայաստան են ժամանել տասնյակ բժիշկներ, փոխանցվել են մի քանի միլիոնի […]

̰
Աբովյան քաղաքում իրավախախտումներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

17:15 06.05.2019

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային […]

̰
Անի Սամսոնյանը վարչապետից հետաքրքրվել է՝ քանի մարդ է ներառվել կադրային բանկում

17:11 06.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, Եթե հիշում եք՝ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կադրային բանկ ստեղծելու մասին: Այսինքն՝ բոլոր այն մասնագետները, ովքեր աշխատանք են փնտրում և կարող են ծառայել ի նպաստ ՀՀ-ի, կարող էին իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] հասցեով և […]

̰
Քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր. Հակոբ Կարապետյան

17:08 06.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր։ «Ինչպես տարեսկզբին խոստացել էր Խաչիկ Հակոբյանը, քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր՝ արոսենիներ, հուդայածառեր, կեչիներ և այլն, և մեկ-երկու տարուց արդեն ավելի բազմաբղետ տեսարաններ կունենանք պուրակներում ու փողոցներում»,- գրել է Հակոբ Կարապետյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215720016099144&id=1405208089

̰
Զարուհի Մեջլումյանը թողնում է ՊՎԾ մամուլի խոսնակի պարտականությունները

16:56 06.05.2019

Պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ, Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռք բերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում: Երբ թավշյայից հետո՝ […]

̰
Ի՞նչ հնարավորություններ ունեն ճապոնական JICA-ի նվիրած հրշեջ մեքենաները

16:32 06.05.2019

Ճապոնական JICA-ն ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրել 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և կարգավար 1 մեքենա: Մինչ հանձնման պաշտոնական արարողությունը, որին նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն հասցրել են ծանոթանալ դրանց առավելություններին ու հնարավորություններին: Նրանք հայտնել են, որ դրանք տրամադրվելու են Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք ներկայացրել […]

̰
2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով

16:22 06.05.2019

Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել: Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր նոր խոսնակին

15:59 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է […]

̰
ԱԻՆ-ում այսօր տեղի կունենա հրշեջ ավտոմեքենաների հանձնման արարողություն

15:53 06.05.2019

ՀՀ ԱԻՆ շարահրապարակում այսօր տեղի կունենա JICA-ի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի, 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2017 թ. սեպտեմբերի 7-ին ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղքի, 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին […]

̰
Գյումրիում 28-ամյա երիտասարդն ընկել է պատշգամբից ու մահացել

15:38 06.05.2019

Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։ Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

15:09 06.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ […]

̰
Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ. Բենիամին Նեթանյահու

14:30 06.05.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ, և հրեական պետությունը պատրաստվում է այն շարունակել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Նախորդ գիշեր կողմերը դադարեցրել են գրեթե երկու օր տևած ռմբակոծությունները, որոնք 4 իսրայելցու և 25 պաղեստինցու կյանք են խլել: «Արշավն ավարտված չէ, այն համբերություն և կշռադատվածություն է պահանջում: […]

̰
Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ներկա ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

13:32 06.05.2019

Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի տարբեր տարիներին պաշտոններ զբաղեցրած 4 անձանց: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու […]

̰
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

13:30 06.05.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքերով՝ Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 100 օրերի աշխատանքը

13:13 06.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ներկայացրել է 100 օրերի ընթացքում կատարված աշխատանքները: «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերը 2019-ի հունվարի 1-ից տրվում են բացառապես հավաստագրերի միջոցով, ինչը բարձրացնում է այս անձանց ընտրության հնարավորությունը, թույլ տալիս ինքնուրույն ընտրել խանութները, ծառայությունները: 303 բռնադատված անձանց և նրանց ժառանգներին կներվի 1 մլրդ […]

̰
«Եթե ընդգրկում ենք, ապա պետք է հաշմանդամություն ունեցող բոլոր զինծառայողներին ընդգրկել». Զարուհի Բաթոյան

12:53 06.05.2019

Լրագրողները հարց ուղղեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հաշմանդամ զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու մասին, մասնավորապես պատրաստվո՞ւմ է դիմել զինհաշմանդամության հիմնադրամին երրորդ կարգի հաշմանդամներին ևս ընդգրկելու հարցով: Հաճախ երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների միջև տարբերությունը շատ քիչ է լինում, ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը հարցին, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Պատրաստվում ենք դիմել, առաջարկություն ներկայացնել հիմնադրամին, […]

̰
Իրականում չեմ էլ պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս…) մեկին ծեծեինք. Արսեն Ջուլֆալակյան

12:29 06.05.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ այն մասին, թե ինքն ու հայրը քաղաքացու են ծեծել: «Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և, իհարկե, լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

12:27 06.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ ՀՀ դատական դեպարտամենտի խոսնակ Արման Խաչատրյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ գործը, համաձայն ընթացակարգի, կմակագրվի մեկ այլ դատավորի: Հիշեցնենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

̰
BACK_TO_TOP