21:15 07.05.2019
Այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում Գյումրու փողոցաշինության ընթացքի վերաբերյալ հերթական քննարկումն էր կազմակերպվել։ Իսկ հրավիրյալ բանախոսները ոչ միայն շինկազմակերպությունների, այլև նախագծող ընկերության և քաղաքապետարանի ներկայացուցիչներն էին լինելու, որոնք այդպես էլ չեկան: Գյումրու քաղաքապետարանը հրաժարվել էր մասնակցել քննարկմանը և նույն ժամին քաղաքապետարանում արտահերթ կամ հապճեպ խորհրդակցության էին հրավիրել շինարարներին, ինչի պատճառով էլ չկարողացան հասնել քննարկմանը, որն էլ […]
20:00 07.05.2019
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից խտրական վերաբերմունք կա այլադավանների և անհավատների նկատմամբ: «Հստակ խտրական վերաբերմունք կա, նաև ավելին ասեմ, եկեղեցու սպասավորների և հասարակական պահպանողական խմբերի մոտ կա այսպիսի վերաբերմունք՝ ով առաքելական չէ, հայ չէ: Հաճախ դա հնչում է նաև հոգևորականների շուրթերից: Ստացվում […]
19:52 07.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին խոսեց «Գարդասիլ» պատվաստանյութի մասին: Պատգամավորն այն որակավորեց իբրև խնդիր, որ երկու տարի շարունակ, մեկ անհետանում է քննարկումների տիրույթից, մեկ հայտնվում՝ ընդգրկվելով երկրի թոփ լուրերի շարքում: «Խոսքը «չարաբաստիկ» որակավորում ստացած և խորհրդավորությամբ պարուրված «Գարդասիլ» պատվաստանյութի մասին է: Թեման անընդհատ կրկնվում է և միշտ տաք է: 2017-ից […]
19:51 07.05.2019
Այսօր՝ մայիսի 7-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տասնյակ քաղաքներում անցկացվել է «Հաղթանակի թելադրություն» կրթական ակցիա: Թելադրության թեմատիկան Հայրենական մեծ պատերազմն էր: Հաղթանակի թելադրությանը մասնակցելու իրավունք են ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև գյումրեցի այն դպրոցականներն ու մտավորականները, ովքեր պարզապես եկել էին իրենց գիտելիքները ստուգելու խորհրդային բազմազգ երկրի ժողովուրդների կերտած հաղթական պատմության […]
19:45 07.05.2019
Գյումրիում այսօրվանից սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքները: Մայիսի 6-8-ը` երեկոյան ժամը 18:00-22:00-ը, Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ կլինեն ավտոմեքենաների համար: Անցկացվելիք շքերթին մասնակցում են հայկական ու ռուսական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մոտ 1200 զինծառայողներ, որոնք հանդիսավոր քայլերթով կանցնեն հրապարակով, ապա կլինեն ցուցադրական վարժություններ, որի ընթացքում […]
19:30 07.05.2019
Երբ չունեինք պետականություն, եկեղեցին տանում էր հայ ժողովրդի հնազանդ պահելու դերը օտար իշխանության կառավարման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Շահերի, սուլթանների, ցարերի ժամանակ եկեղեցին եղել է այն օղակը, որը ժողովրդին հնազանդ է պահել այդ իշխանությունների համար: Դա պետության դեր չէ: Իհարկե, կատարել է մի կարևոր […]
19:14 07.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ երեկոյան Երևանի ավագանու հանձնաժողովներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Երեկ Երևանի քաղաքապետարանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, երբ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներն անընդհատ քննադատում էին, որ Երևանի քաղաքապետը նախագիծ ունի, որով իր աշխատավարձն է կրկնապատկում, քաղաքապետարանի աշխատակիցների թիվն է ուռճացնում. ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը պետք […]
18:55 07.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանում մայիսի 7-ին խոսեց մեր երկրում շինարարության վիճակի մասին: «Օրերս այստեղ հանդիպում ունեցանք ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի և տեղակալի հետ: Այդ ժամանակ հայտարարվեց, որ մոտ 100 մլն դոլար վարկ կա վերցված, որը չի օգտագործվում: Ասեմ, որ անընդհատ տարբեր պատգամավորներ ստանում են բողոքներ շինարարական կազմակերպություններից, որ մրցույթները չեն […]
17:46 07.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նպատակն է, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող Հաղթանակի տոնին մասնակցի նաև Քոչարյանը, որը եղել է Արցախի առաջին նախագահը: Թեմայի վերաբերյալ խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել […]
17:31 07.05.2019
Youtube-ից օգտվողների թիվն ամսական կտրվածքով հասել է 2 մլրդ-ի: Այս մասին հայտարարել է Youtube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին: Նա հայտարարել է, որ այս թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ գրեթե 5 տոկոսով: Variety-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա ամռանն ընկերությունը հայտարարել էր 1.9 մլրդ այցելու ունենալու մասին: Նշվում է նաև, որ սովորական հեռուստացույցների միջոցով դիտումների տևողությունն օրական […]
17:01 07.05.2019
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա մայիսի 10-ին` ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Տեղեկացնենք, որ կառավարության նիստի հերթական օրը մայիսի 9-ը պետք է լիներ. այդ օրը Նիկոլ Փաշինյանը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ մեկնելու է Արցախ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:
16:59 07.05.2019
Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Մինչ կհասներ ուղիղ եթերի սենյակ, վարչապետը հանդիպեց 1 տարի առաջ` ապրիլի 14-ին իրենց ներխուժման հետևանքով կոտրված դուռը վերանորոգող վարպետին. վարպետն այդ պահին գաջման աշխատանք էր կատարում: Վարչապետը ևս սկսեց մասնակցել այդ աշխատանքին: Իսկ վարպետի այն դիտարկմանը, թե արդյո՞ք […]
16:47 07.05.2019
«Այս նախագիծը կարևոր է նրանով, որ մենք սկսում ենք խոսել սպառողական վարկերի մասին: Իհարկե, որպես քայլ, սա կարևոր է, բայց որպես առաջին և փոքր քայլ»,- խորհրդարանում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը: Նա կարծիք հայտնեց, որ սրանով պետք է բացեն ընդհանրապես Հայաստանում վարկավորման, կապիտալի […]
16:21 07.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մայիսի 7-ին խորհրդարանում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է վարկերի դինամիկան: «Գյուղատնտեսական, արդյունաբերական, սպառողական կամ այլ տիպի վարկեր կան, տոկոսներով կարո՞ղ եք ասել՝ դինամիկան ինչպիսի՞ն է, հատկապես հաշվի առնելով, որ վարկերի տոկոսադրույքներն իջել են, դրանք միտումների վրա «կշռային» առումով ինչպե՞ս են ազդում: Ես համաձայն եմ Ձեր […]
15:40 07.05.2019
Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Այցի ժամանակ նա նաև խոսել է մայիսի 8-ին սպասվող ասուլիսից և տեղեկացրել, որ հունիսին պատրաստվում է մեկնել երկօրյա հանգստի. «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդի մեկնել: Կլինեմ Հայաստանում, ուղղակի աշխատանքից կկտրվեմ: Եթե հաշվենք մարտի 31-ից, ապա […]
15:38 07.05.2019
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության շուրջ կառավարության դիրքորոշումը: Նա հայտնեց, որ ևս մեկ նախագիծ է ներկայացվելու ԱԺ, և այնտեղ վարկերի՝ մինչև 100 հազար դրամ շեմի հարցը լուծվում է. դրանք էլ են մտնում օրենքի կարգավորման շրջանակ: «Նախագիծն ի սկզբանե ներկայացված էր այնպես, որ շեմն ընդհանրապես […]
15:37 07.05.2019
«Օսմանեան Կայսրութեան Մէջ Հայոց Ցեղասպանութիւն. Վերապրողներու Վկայութիւնները» խորագիրով եռահատոր գիրքը, որ նաեւ արխիւային փաստաթուղթեր կը բովանդակէ, մէկ հատորի մը մէջ ամփոփուելով՝ թարգմանուած է թրքերէնի եւ հրատարակուած Թուրքիոյ մէջ։ 1500 տպաքանակով գիրքը թարգմանուած է Տիրան Լօքմակէօզեանի կողմէ։ Հրատարակիչ եւ մարդկային իրաւունքներու պաշտպան Ռակըպ Զարաքօլու, որ Հայաստան կը գտնուի, Հայաստանի պետական արխիւի տնօրէն Ամատունի Վիրապեանի եւ «Վան» հասարակական […]
15:32 07.05.2019
Հայաստանի Ամերիկեան համալսարանը կը հաղորդէ, թէ հաստատութեան նոր տնօրէն նշանակուեցաւ դոկտ. Գարին Մարքիտես, որ պաշտօնը ստանձնեց վերջին հինգ տարիներուն այդ պաշտօնը վարած դոկտ. Արմէն Տէր Կիւրէղեանէն։ Դոկտ. Մարքիտես, որ ընտրուեցաւ այդ պաշտօնին դիմած 60 թեկնածուներու խումբէն, նախապէս եղած է Շուէտի «Շալմերզ» համալսարանին տնօրէնը, կը շեշտէ համալսարանին տարբեր բաժանմունքներուն միջեւ համագործակցութիւնը սերտացնելու կարեւորութիւնը։ Դոկտ. Մարքիտես նաեւ […]
15:28 07.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ […]
15:13 07.05.2019
Ճապոնիայում մեկնարկել է հայտնի Cool biz արշավը: Տաք եղանակների հաստատմամբ պայմանավորված` պետական ծառայությունների աշխատակիցներին թույլատրվում է աշխատանքի գնալ առանց փողկապների: Առաջինը, որպես կանոն, օրինակ են ծառայել բնապահպանության նախարարության աշխատակիցները, ովքեր ոչ միայն փողկապներ չեն կապել, այլև հագել են կարճաթև վերնաշապիկներ: Այս իրադարձությունը Ճապոնիայում միշտ հասարակական մեծ քննարկումների թեմա է դառնում: Լրատվամիջոցները շատ հետևողական են, թե […]
14:56 07.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի վերաբերյալ առաջարկ: Պատգամավորը նախ ներկայացրեց ընթացիկ իրավիճակը: Նա հայտնեց, որ ներկայում օրենքի պահանջները կիրառվում են 100 հազար դրամից մինչև 10 մլն դրամ սպառողական վարկերի վրա, համաձայն որի՝ այն քաղաքացիները, ովքեր կնքում են գումարային այս հատվածի պայմանագիր, ունեն […]
14:55 07.05.2019
ԵՄ-ը ծրագրեր է մշակում սննդամթերքի կորուստները կրճատելու ուղղությամբ: Բանն այն է, որ արտադրվող սննդամթերքի 20%-ը չի իրացվում և ի վերջո հայտնվում է աղբարկղում: Եվրահանձնաժողովը մտադիր է մոնիթորինգի մեծ ծրագիր սկսել և ուղիներ մշակել կորստի տոկոսները նվազեցնելու համար: «Սննդամթերքի կորուստն անընդունելի է հատկապես այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում սովից ու մոլորակի բնական սննդային […]
14:34 07.05.2019
«Իմ քայլը» խմբակցությունում քննարկում է եղել, եկել են այն եզրահանգման, որ պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խոսքն այն մասին է, որ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին դիմել […]
14:21 07.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը մայիսի 7-ին խորհրդարանում տոհմային տավարաբուծության զարգացման նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «խելացի անասնագոմեր ստեղծելու» վերաբերյալ: Նա նշեց՝ պետությունը այդ հնարավորությունը տալիս է, գումար է ավելացվել, և դա շատ լավ ծրագիր է, սակայն հետաքրքիր է՝ ովքե՞ր են օգտվելու դրանից: Պատգամավորն ասաց, որ որևէ մեկը չունի այն գումարը, գրավը, որ պահանջվում […]
14:02 07.05.2019
Բելառուսի Մեծ թատրոնը Պեկինում Կատարողական արվեստների ազգային կենտրոնի գլխավոր բեմին հանդես է եկել խորհրդային և հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալենտինա Ելիզարևայի կատարումը մեծ հաջողություն է բերել Պեկինի բելառուսական թատերախմբին: «Ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ այս մակարդակի բալետ: Եվ ոչ բոլորն են ներկայանում այսպիսի բեմադրությամբ: Ոչ թե […]
13:57 07.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին դիմեց՝ հարց ուղղելով ցեղական տոհմային անասունների աճի վերաբերյալ: Նա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ճիշտ դրսից բերել, ներմուծել անասունները, այստեղ զարգացնել և պահել, փոխանակ տեղական տոհմային անասունների թվաքանակի վրա շեշտադրում արվի: «Մեր ապուպապերը միշտ այդ անասունն են պահել: Բնակլիմայական պայմաններից ելնելով՝ դա ավելի կարևոր […]
13:47 07.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոսել է պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին: «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու միջև կա ստորագրված պայմանագիր, որի հիման վրա, կարծես թե, եկեղեցին գործում է դպրոցում, բանակում: Մենք հռչակված ենք որպես աշխարհիկ պետություն, և այստեղ նույն կրթական և այլ գործառույթները պետք է լինեն զուտ պետական, բայց այս […]
13:43 07.05.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ ՀՀ կառավարությունն «Իմ քայլը» դաշինքի գործադիր իշխանության մարմինն է: «Այս նախագիծը և նախարարությունների ցանկը ներկայացվում է կառավարության և «Իմ քայլի» անունից: Այո, կառավարության կառուցվածքի բացառիկ լիազորությունը կառավարությանն է»,- ասաց նա: Զեյնալյանն ասաց, որ ներկայացված տարբերակով կառավարության կառուցվածքն այն կոմպրոմիսային որոշումն […]
12:55 07.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու՝ բացառապես կառավարության ինտուիցիայի և ներքին զգացողության վրա խորհրդարան ներկայացված օպտիմալացման այս նախագծին: «Ես հատուկ երկրորդ անգամ ելույթ ունեցա, որ այս մեր ելույթները մնան որպես վավերագրություն, որովհետև սուպերնախարարության այս մոդելը տապալվելու է միանշանակ, որ […]
12:30 07.05.2019
Apple ընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել խաղ` նախատեսված iPhone-ի համար: Այն կոչվում է Warren Buffett’s Paper Wizard: Այս մասին հաղորդում է Mac Rumors-ը: Ըստ խաղի կանոնների` խաղացողները պետք է տարբեր տներում թերթեր բաժանեն: Ոչ վաղ անցյալում Թիմ Կուկը կատակել էր մի կարճամետրաժ ֆիլմի մասին, որտեղ գործարար Ուորեն Բաֆեթը թերթեր էր բաժանում: Այսօր արդեն […]