16:54 09.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանն ու […]
16:26 09.05.2019
«Սեպտեմբերի 21-ին բոլորս դեպի Շիրակի մարզ: Գյումրի՛, պատրաստվի՛ր մեծ թվով հյուրեր ընդունել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Շիրակի մարզում են անցկացվելու տոնական միջոցառումները: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մասնավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք […]
16:09 09.05.2019
Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե հիվանդները ներարկման հետևանքով կորցրել են տեսողությունը: «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Դրա պատճառահետևանքային կապերը պարզվում են։ Հերքվել է տեսողությունը կորցնելու […]
16:06 09.05.2019
Ռազմարդյունաբերական գործակցությունը մեր գործընկերների հետ պետք է բերվի նոր մակարդակի: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «Մի քանի տեսակի պրոյեկտներ կան, որոնք հնարավոր են Հայաստանում անել: Ամեն ինչ չէ, որ բերվում է ամբողջական զինատեսակի արտադրությանը, կարող է լինել, օրինակ` կառավարման որևէ ալգորիթմ կամ […]
15:00 09.05.2019
Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը: «Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել […]
14:54 09.05.2019
Առավելագույնը պետք է արվի, որ կրթական ոլորտն աջակցի բանակին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու: Թե´ դպրոցից, թե´ բուհերից, թե´ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան: Նախնական մասնագիտականները նախկինում չէին ավարտում, գնում էին բանակ, հիմա մենք […]
14:14 09.05.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել վետերան պապիկի հետ՝ կից գրառմամբ. «Պապիկս` Հայրենական պատերազմի մասնակից ավագ Սուրեն Պապիկյանն այսօր 94 տարեկան է: Շնորհավոր մայիսյան եռատոն»:
14:10 09.05.2019
Երևանում ժամեր անց՝ տոնական միջոցառումների ավարտի հետ, կբացվեն փակ փողոցները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:
14:02 09.05.2019
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով մեծ քննարկումների առիթ տված ծաղկեպսակին: Նշենք, որ համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրև ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկարը՝ լատինատառ ոչ գրագետ գրությամբ: «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, […]
13:40 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում փոքրիկ քույրն է՝ Արփին, ու զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայրը՝ Աշոտը: «Հեսա, Աշոտ, ՀԵՍԱ»,- լուսանկարին կից գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետն ընտանիքով հանդերձ Արցախում է՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Ապրիլի 19-ին, երբ վարչապետն ուղիղ եթերում պատասխանում էր քաղաքացիների հարցերին, […]
13:24 09.05.2019
Մայիսի 9-ին հանրապետության, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում:
13:09 09.05.2019
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր` մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․ «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած […]
12:56 09.05.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի՝ երեկ արած հայտարարության մասին, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել: Վանեցյանը մանրամասներ չհաղորդեց, ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում: «Կավարտվի, նոր կխոսենք, այս պահին ավել բան չեմ կարող խոսել»,- ասաց նա: Վանեցյանին հարց ուղղվեց՝ ովքե՞ր են եղել այն մի քանի տասնյակ հազար քաղաքացիները, որոնց մուտքը Հայաստան […]
12:53 09.05.2019
Մարգարիտա Սիմոնյանի Մայա տատիկի ու նրա ընտանիքի պատմությունն ուղիղ կապ ունի Մեծ Հայրենականի հետ: Այս մասին պատմել է RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիրն Instagram-ի էջում: «Այսօր ուղիղ մեկ տարի է, ինչ իմ Մայա տատիկը մահացել է: Նա իր կապուտաչյա երիտասարդությունն ու լավագույն ժամանակներն ապրել է որպես երկրի թշնամի»,- գրել է Մարգարիտան: Մայան 11 տարեկան է […]
12:32 09.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին: «Մի տարվա կտրվածքով միջինացված իրավիճակը չի փոխվել, ուղղակի եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումներին, որին համապատասխան ձևով արձագանքել ենք»,- ասել է նա: Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, Տոնոյանը պատասխանել է. «Քանի որ սկսվում են երկկողմանի ինժեներական աշխատանքներ, դրա հետ […]
12:31 09.05.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով մայիսյան տոների առթիվ: «Սիրելի՛ ժողովուրդ, Շնորհավոր բոլորիս եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձն ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը: Խոնարհումս այս հաղթանակները կերտողներին ու մեզ խաղաղություն պարգևողներին: Եվ այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք իրականության վերածել Վազգենի այս պատգամը. «Չգիտեմ՝ համաշխարհայի՞ն […]
12:30 09.05.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հետ: Նա նշել է, որ մենք ունենք այսօր հզոր ու մարտունակ բանակ: «Ամերիկայի պես հզոր պետությունը հայկական բանակը համարում է քրիստոնեության դուռ: Այսինքն՝ տարածաշրջանի մարտունակ բանակը պահպանում է արժեքներ, որոնք համայն քրիստոնեությանն են հատուկ, որոնք արդարամտության և հողի պաշտպանությանն ուղղված բանակ […]
12:03 09.05.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից ընտրվեց հանրապետության վարչապետ: Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին Rusarminfo-ն զրուցել է ռուսաստանցի հայտնի գործիչների հետ, Հայաստանի հետ սերտ կապ պահպանող մարդկանց հետ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում: Հայտնի քիմիկոս Արտեմ Օհանովը կարծում է, որ չնայած նոր կառավարության տված խոստումներին՝ […]
11:25 09.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցի հետ: «Շնորհավոր մայիսյան մեր բոլոր տոները: Թող յուրաքանչյուր ամիս նշանավորվի այդպիսի մեծ հաղթանակներով: ԴՈւԽՈՎ Հ.Գ. «Հաղթանակ» զբոսայգում վետերանների հետ նշում ենք հաղթանակները»,- գրել է նա:
11:18 09.05.2019
Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամբողջական տեղեկություն է փոխանցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին՝ Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկովյան հանդիպման արդյունքներով գրանցվել է Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը՝ հումանիտար […]
10:56 09.05.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նա խոսել է Արցախյան խնդրի կարգավորման մասին և ընդգծել, որ պետք է կառուցել ուժեղ պետություն: «Պետք է ուժեղանալ, հզորանալ, տնտեսությունն ուժեղացնել, թիկունքն ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, բնակարանների հարցը լուծել: Խնդիրը լուծելու մասին կարող […]
10:39 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ՝ կից հետևյալ գրառմամբ. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»
10:15 09.05.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նրանք հիշեցրել են Մարուքյանի խոսքերը, թե նախկին իշխանությունների օրոք «բանակը գյուղացիա-բանվորական բանակ էր», ի՞նչ իրավիճակ է այսօր: «Այդ առումով որևէ բան չի փոխվել, որովհետև դա մեծ, համակարգային փոփոխությունների արդյունքում պետք է լինի, շատ վաղ է դրա մասին խոսելը: Մեկ տարվա […]
10:06 09.05.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ […]
00:13 09.05.2019
Արցախյան պատերազմում Շուշի բերդաքաղաքի ազատագրումը նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջն էր: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիային ամիսներ անց հաջորդեցին պատմական Արցախի գրավյալ տարածքներից շատերի ազատագրումը: Իսկ հաղթանակները կերտեցին կամավորական ջոկատների ազատամարտիկներն ու երկրապահները: Մարտական գործողություններում դերակատարում են ունեցել նաև «Կումայրի» ջոկատի տղաները: Գյումրեցի Ավետիք Կարապետյանը 27 տարի անց վերհիշում է պատերազմի օրերն ու պատմում հաղթական օրվա […]
23:19 08.05.2019
Երեկ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական միջոցառում ու հյուրասիրություն, որին մասնակցել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները, Շիրակի և Լոռու մարզերի պատերազմի վետերանները:Միջոցառմանը հրավիրվել են երկու մարզերի 80 վետերաններ, բայց առողջական խնդիրների պատճառով ներկա էին 30-ը։ Մեծ Հայրենականի վետերաններին հյուպատոսարանի մուտքի մոտ դիմավորել են ծաղիկներով:«18 տարեկանից […]
21:54 08.05.2019
Վարչապետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, որ կան մեխանիզմների խնդիրներ: «Այդ հարցով ես հրավիրել եմ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք լուծել խնդիրը: Ասել են` խնդիր չկա, կլուծենք: Դրանից մի 10 օր հետո […]
18:43 08.05.2019
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցված հայտարարություններից մեկին: «Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ՝ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։ Այո´, ես վարչապետին […]
18:35 08.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ նշեց՝ հայտնի փաստ է՝ ինչպես է ինքը վերաբերվում Նիկոլ Փաշինյանին և նրա գործունեությանը: Ուրիխանյանն ասաց՝ իր վերաբերմունքը շեշտում է, որ հարցն ընկալվի որպես այսօր Փաշինյանի իշխանության և կառավարության կողմից առավել արդյունավետ կառավարում իրականացնելու համար աջակցության հերթական առաջարկ: «Ես Ձեզ […]
17:48 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների օրոք ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց՝ ե՞րբ է պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են և ինչո՞ւ քրգործ հարուցված չէ մինչ այժմ: «Կոնկրետ օրով չեմ կարող ասել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել, սկսվել է ուսումնասիրության գործընթացը: Մենք մտածում […]