15:43 03.05.2019
Համացանցում հայտնվել են գերմանական բանակի հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիներին՝ 1944-1945 թվականներին: Այս լուսանկարները տեղադրված կլինեն նաև Հանս Զայդլերի «Պատերազմի կերպարները» գրքում, որը պատմում է Հիտլերի բանակի վերջին շրջանի պարտությունների մասին: Գիրքը վաճառքի կհանվի մայիսի վերջին: Գրքում ներառված լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:
15:21 03.05.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար […]
14:43 03.05.2019
Տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելն ինքնանպատակ չէ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Արագաչափերի տեղադրման վերաբերյալ նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է կատարվում, երբ այն լինի, կդիմեն քաղաքապետներին, գյուղապետներին, եթե միջպետական ճանապարհն այնտեղով է անցնում: Կարապետյանը հայտնեց՝ արագաչափ տեղադրվելու է, եթե նրանց թույլտվությունը ստանան: Տեսախցիկներն, ըստ ՃՈ պետի, նույն տեղում են, չեն […]
14:38 03.05.2019
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
14:18 03.05.2019
Հայաստանում հնարավո՞ր է գումարով վարորդական իրավունք ստանալ: Լրագրողներն այս հարցով դիմեցին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին՝ միաժամանակ հետաքրքրվելով. հնարավո՞ր է՝ նախկինում գումարով վարորդական իրավունք ստացած ու քննություն չհանձնած վարորդների ձեռքից վկայականները վերցվեն կամ գոնե նրանք վարել սովորեն: Կարապետյանը հայտնեց, որ եթե նախկինում նման դեպքեր եղել են, համապատասխան ծառայությունները զբաղվել են դրանով, և համապատասխան մարդիկ պատասխանատվության […]
14:02 03.05.2019
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացմանը: Նա նշեց, որ միայն վերջին 24 ժամվա մեջ մի քանի նման դեպք է գրանցվել. Երևանում երկու վրաերթ է եղել՝ տարբեր հատվածներում, Մեղրիում զինվորական եղբայրները, հանդիպակաց գոտի դուրս գալով, վթարի են ենթարկվել: «Պետք է ընդամենը պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասաց նա՝ նշելով, […]
14:01 03.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Նրանք քննարկել են մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարևորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, […]
13:24 03.05.2019
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]
13:19 03.05.2019
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ նշանակուած է կազմակերպութեան 11 հոգինոց նոր վարչութիւնը, բաղկացած նուիրեալ գործիչներէ եւ կամաւորներէ։ Նոր վարչութեան անդամներն են՝ իրաւաբան Նորա Յովսէփեան (ատենապետ), իրաւաբան Րաֆֆի Գասապեան (փոխատենապետ), Հերմինէ Փախանեանս (գանձապահ), Սագօ Պէրպէրեան (քարտուղար), Լենա Պօզոյեան, իրաւաբան Լինա Դաւիթեան, իրաւաբան Այգ Տիքիճեան, Ճոզէֆ Քասքանեան, իրաւաբան Անահիտ Օշական եւ Րաֆֆի Սարգիսեան։ Վարչութիւնը […]
13:10 03.05.2019
Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը խափանված է: Ինչպես տեղեկացնում է 1tv.ge-ն, մետրոյի «Սարաջիշվիլի» կայարանում տղամարդ է ընկել երկաթգծի վրա: Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը և շտապօգնության ծառայությունը: Ուղևորներին տարհանել են:
13:06 03.05.2019
Պոլսահայ Ռենա Լուսին Պիթմեզի նոր ֆիլմը նուիրուած է Թուրքիա գաղթած հայաստանցի մանկուներուն։ Այս մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ ֆիլմը վերջերս ներկայացուած է Պոլսոյ 38-րդ փառատօնին եւ կը կրէ «Մայրի՛կ, Աստուած Կը սիրէ՞ գաղթական մանուկները» խորագիրը: Կը նշուի նաեւ, որ փառատօնի մրցումին ներկայացուած են 11 ժապաւէններ, որոնցմէ մէկն էր Ռենա Լուսին […]
12:40 03.05.2019
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]
12:30 03.05.2019
Երևանում այսօր վարորդների իրականացրած ակցիան ավարտվեց. վարորդներին խոստացան՝ իրենց բարձրացրած խնդիրը լուծում կստանա: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը վարորդներին հորդորեց բացել ճանապարհը, ասաց՝ վաղվանից նրանց թույլ կտանց օրինական կանգառ ունենալ, կայանել Աբովյան-Կորյուն հատվածում: «Բայց ինչո՞ւ էսօր չկայանենք, փող չաշխատենք, կլինի՞՝ էսօր հաց չուտենք: Թողեք՝ ազատ աշխատենք»,- դժգոհեց վարորդներից մեկը: Կարապետյանն ասաց, որ եթե շատ խիստ […]
12:14 03.05.2019
Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Ի նշան բողոքի՝ նրանք փակել են Աբովյան-Կորյուն փողոցի երթևեկելի հատվածը: Վարորդները պահանջում են իրենց օրինական կանգառ տրամադրել այդ հատվածում կայանելու համար, քանի որ թեպետ թույլտվություն էին ստացել այդ հատվածում կայանելու, սակայն ամսվա վերջում 150 000 դրամի չափով տուգանվել են:
11:31 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ […]
11:07 03.05.2019
Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Զբոսաշրջիկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ […]
17:56 02.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Թբիլիսում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատունը քերմես՝ զվարճահանդես էր կազմակերպել, ինչն առաջացրել էր բազմաթիվ հայերի վրդովմունքը: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ թուրք-ադրբեջանական լոբբիի և նրանց դեսպանատների նմանատիպ գործողությունները չեն ընկրկում հայությանը: Ըստ նրա` Վրաստանի իշխանությունները, Անդրկովկասում հավասարակշռված քաղաքականություն վարելով, հնարավորություն չեն […]
17:45 02.05.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդական Իվան Ապարշինը «Апостроф»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է Դոնբասի ու Ղրիմի վերադարձի ռազմական գործողություն ծրագրել, կան մարդիկ, ում կարելի է այդ գործողությունը վստահել: Ապարշինն ասել է, որ Դոնբասի ու Ղրիմի վերադարձման գործողությունը կարելի է մանրամասն հաշվարկել: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Դոնբասը […]
17:30 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է ֆինանսական համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի դեպքում: «Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ […]
16:53 02.05.2019
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ դիմել է 3 թեկնածու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից: «Այս պահի դրությամբ դիմել են Հովհաննես Վարդգեսի Հովհաննիսյանը, Մարտին Անդրանիկի Մանուկյանը և Արմեն Գոգոլի Ներսիսյանը»,- ասել է նա: Դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը կլրանա վաղը` մայիսի 3-ին։
16:47 02.05.2019
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով մամուլ հրապարակումներից մեկին: «Անդրադառնալով «Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին, հայտնում ենք. Պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III […]
16:28 02.05.2019
The New York Times-ի խմբագրին սպասվում է պատիժ՝ հրատարակության էջերին տեղ գտած հակասեմական ծաղրանկարների համար: Այդ մասին մայիսի 1-ին հաղորդել է Mediaite-ն: Ի դեպ, խմբագիրը Արթուր Օքսա Սուլցբերգն է, ում պորտալում ասվում է. «Այս դեպքը հիշեցումն է այն բանի, որ մենք բոլորս համարվում ենք այն վստահության պահապանները, որը ցույց են տալիս մեզ մեր ընթերցողները»: Ի […]
15:34 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է: Խոսքը վերաբերում է խոշոր եղջերավոր անասունների հարկման ռեժիմին: «Երբ ձևավորվեց մեր հանձնաժողովը, հանդիպումներ սկսեցինք տարբեր գյուղացիական տնտեսությունների հետ: Մի բան ակնհայտ էր, մեզ պատմեցին տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, որ տարիներ շարունակ պետական […]
15:14 02.05.2019
Մայիսի 1-ին՝ ժամը 21։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Նորավան գյուղի 34-ամյա մի բնակիչ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Նորավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Զ.-ն խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա […]
13:22 02.05.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է «Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»: Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը: Նախագծի հիմնական զեկուցողը բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էր: «Նախագծի ընդունումը կնպաստի երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների […]
13:16 02.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս տեղեկությունները գաղտնազերծելը կվնասի պետության անվտանգությանը, […]
13:14 02.05.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ ՀՀ մարզերում գումարելը դարձնել պարտադիր պահանջ և դրանից բխող լրացումներ կատարել Ազգային ժողովի նախագահի և խորհրդի լիազորություններում: ՀՀ արդարադատության նախարար Արտակ […]
12:39 02.05.2019
Մարզպետի աշխատանքը քաղաքապետերի համ համայնքների ղեկավարների հետ ինչպիսի՞ն է, որքանո՞վ են նրանք անկախ իրենց գործունեության մեջ: «Շանթ» հեռուստաընեկրության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին: «Բավականին նորմալ հարաբերություններ կան: Իհարկե, չեմ կարող բոլորի մասին այդպես ասել: Կան համայքապետեր, որոնց ես ինքս առիթի դեպքում կխնդրեմ, որ մնան համայնքապետ: Բայց կան համայնքապետեր, […]
12:15 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն […]
11:56 02.05.2019
Տրանսպորտի նախարարության գործընկերների հետ մարզում 65 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով մարզում կատարված ու դեռ ծրագրվող աշխատանքները: «Խոսքը մոտ 6 միլիարդ դրամի մասին է: Աշխատանքներն ընթանալու են այս տարի: Երբեք նման ծավալի շինարարություն չի եղել»,- ասաց Սանոսյանը: Մարզպետի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերով […]