TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր էլ մեր աչքի առջև ցեղասպանություններ են կատարվում. ցեղասպանագետ

14:09 29.04.2019

Միջին Արևելքում տեղի ունեցած իրադարձություններից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կարևոր տեղ գրավեց ցեղասպանությունների դեմ պայքարը: Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ ցեղասպանությունների կանխարգելման գործում մեծ դեր ունի իրազեկվածությունը: Ըստ նրա՝ այսօրվա աշխարհը մեծ դեր ունի նախացեղասպանական խմորումները կասեցնելու գործում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կենդանաբանական այգու Բենգալյան վագրն անկել է

13:58 29.04.2019

Երևանի կենդանաբանական այգու Բենգալյան սպիտակ վագրն անկել է: Այս մասին տեղեկացանք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: «Երևանի կենդանաբանական այգին խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը: Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց […]

̰
Անվտանգության ուղեցույց միգրանտների համար

13:16 29.04.2019

Գտնվելով արտերկրում՝ միգրանտները կարող են բախվել բազում խնդիրների, հատկապես, երբ նրանք պատշաճ գիտելիքներ և տեղեկություններ չունեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկատվական ուղեցույց է հրապարակել և տեսանյութ:

̰
Սուրեն Պապիկյանն Արարատի մարզում այցելել է ձկնաբուծարաններ

13:12 29.04.2019

Ապրիլի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Համայնքներում առկա խնդիրների քննարկման նպատակով` նախարարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների […]

̰
Նոր զորանոցների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է

12:44 29.04.2019

Նոր զորանոցների կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։ Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության վրա»,- […]

̰
Մարտի 1-ի գործի՝ Քոչարյանի, Օհանյանի և մյուսների մասով մեղադրական եզրակացությունը պատրաստ է

12:10 29.04.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել մարտի 1-ի քրգործի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական […]

̰
Մարալիկի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

10:46 29.04.2019

Ապրիլի 28-ին` ժամը 19:14-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Վ.Հ.-ի (ծնված 1947 […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 272 դեպք, որից 126-ը՝ արտակարգ

10:23 29.04.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 272 դեպք, որից 126-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 54 հրդեհ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 48 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]

̰
Մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գիտական քարտուղարն ու թարգմանիչը

23:41 28.04.2019

Կյանքի 99-րդ տարում մահացել է գրող, գրաքննադատ, Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի թարգմանիչ, գիտական քարտուղար, Գևորգյան ճեմարանի նախկին դասախոս Պարգև Շահբազյանը: Նրա մահվան լուրը սոցիալական ցանցում հաղորդել են գրողի, դասախոսի նախկին գործընկերները՝ նշելով, որ կյանքից հեռացել է պատկառանք ներշնչող մտավորականության վերջին ներկայացուցիչներից մեկը, որն իր ամբողջ կյանքը՝ Հայաստան հայրենադարձվելուց հետո, նվիրել է գրականությանն ու գիտությանը: […]

̰
ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու, իսկ հավակնորդներից մեկի թեկնածությունը կորոշվի ԿԳՆ-ի պատասխանից հետո

22:15 28.04.2019

Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած  հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու  հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը: ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար  սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս  դիմումները […]

̰
Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կհամալրվի 13 նոր հրշեջ մեքենայով․ Ֆելիքս Ցոլակյան

22:40 27.04.2019

«Մինչև տարեվերջ Շիրակի մարզ կբերվի ճապոնական արտադրության 13 նոր հրշեջ մեքենա, որով էլ լուծված կհամարվի հրշեջ մեքենաների խնդիրը Շիրակի մարզում»,- Գյումրիում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշել է, որ հրշեջ մեքենաների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն էլ սպասվում է, որ կստացվի առաջիկայում։ Մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկվելու է Շիրակի մարզ։ […]

̰
«Բանանց» մարզադաշտը վերաբացվեց

20:47 27.04.2019

Այսօր «Բանանց» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունն էր: Այն սկսվեց համերգային ծրագրով, որին հաջորդեց Բանանց-Արցախ ֆուտբոլային հանդիպումը: Մարզադաշտն արդեն ունի նոր խոտածածկ և լուսավորություն՝ համապատասխան եվրոպական բոլոր չափանիշներին: Մարզադաշտի վերաբացման արարողությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ այս մարզադաշտում մայիսի 8-ին անցկացվելու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը, իսկ ամռանն այստեղ կանցկացվեն Եվրոպայի […]

̰
Ոստիկանները անտառում փայտանյութով բեռնված բեռնատար են հայտնաբերել

20:00 27.04.2019

Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելու ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության «Բարդուտի գլուխ» կոչվող տարածքում հայտնաբերել են «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 6 խմ փայտանյութով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ավտոմեքենայի մոտ գտնվող 1972 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ […]

̰
Ո՞ր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

19:51 27.04.2019

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Երեկ՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ […]

̰
Որքա՞ն գումար է ծախսվել Հայաստանում 2018թ. իրականացված շինարարության վրա

19:45 27.04.2019

2018թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում իրականացվել է 422 302.0 մլն դրամի շինարարություն: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Շինարարության վրա ծախսված միջոցներից 119 983.1 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 81 881.9 մլն դրամը՝ միջազգային վարկերից, 6 416.4 մլն դրամը՝ համայնքների միջոցներից, 7 863.5 մլն դրամ՝ մարդասիրական օգնության միջոցներից: 183 274.6 մլն դրամ հատկացվել […]

̰
Ոստիկանությունը պարգևավճարների մասին պարզաբանում է տարածել

19:18 27.04.2019

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է սոցցանցում արված գրառումներից մեկին, որ վերաբերել է ոստիկանության համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներին: «Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվությոն է: Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն […]

̰
Զինծառայողներն ազատ ժամանակ ունենում են, որը պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա. Գաբրիել Բալայան

19:16 27.04.2019

Զինծառայողներն անցնում են 17 առարկա: Այս մասին Վանաձորում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ ունեն: «Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն […]

̰
Չենք կարող բոլոր զինծառայողների քմահաճույքներին տեղ տալ. Գաբրիել Բալայան

19:06 27.04.2019

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Վանաձորում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձավ բանակում առկա խնդիրներից մեկին: Հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը դժգոհություն հայտնեց՝ կապված զինծառայողներին ներքնազգեստ տրամադրելու հետ: Բալայանն ասաց. «Գաղտնիք բացած չեմ լինի, որ մինչև երևի թե չորս ամիս առաջ տրվում էր շաբաթը մեկ կոմպլեկտ, դրա որակը շատ վատն էր, այսինքն՝ երկու կամ […]

̰
Ինչպես է նշվել Քաղաքացու օրը Երևանում

18:30 27.04.2019

Քաղաքացու օրը օրվա միջոցառումները Երևանում մեկնարկել են խորհրդանշական ծառատունկով: Սարյանի պուրակում 27 սոսի է տնկվել: Այս մասին տեղեկացնում Երևանի քաղաքապետարանից: Միսաք Մանուշյանի անվան պուրակում հանրային քննարկում էր: Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղելու ԱԺ պատգամավորներին և կառավարության անդամներին: «Իրազեկ քաղաքի» խորագրով հանդիպման ընթացքում երկրի տնտեսությանը, պետություն-քաղաքացի մշտական կապի ամրապնդմանը և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն առնչվող մի […]

̰
Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը Հայաստանում՝ տարեսկզբի դրությամբ

18:20 27.04.2019

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով: Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2019թ. փետրվարին «Արմստատի» կողմից […]

̰
Գեղարքունիքի Ծաղկունք գյուղի Սբ Սարգիս եկեղեցուց խոշոր գումար են հափշտակել

17:40 27.04.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին, ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ […]

̰
Լուգանսկի հանքավայրում վթարի հետևանքով 17 հանքափոր է մահացել

17:27 27.04.2019

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության Յուրիևկա գյուղում գտնվող «Սխիդկարբոն» հանքավայրում գտնվող 20 հանքագործներից, ըստ լրատվամիջոցների, 17-ը զոհվել է: Ուկրաինացի լրագրող Եվգենի Սպիրինը նշում է, որ հանքում առնվազն հինգ պայթյուն է որոտացել: Հանքավայրում մեթան է պայթել: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են Ռոստովի մարզի Շախտյոր քաղաքի  փրկարարները ևս: Պայթյունը տեղի […]

̰
Նոր-Լույս. Սոչիի հայ համայնքն առաջարկել է վերանվանել տեղի գյուղերից մեկը

17:16 27.04.2019

Սոչիում հայկական սփյուռքի ներկայացուցիչները առաջարկել են Լազարևսկի շրջանում գտնվող գյուղն անվանափոխել: Խոսքը Альтмец գյուղի անվանումը պաշտոնապես փոխելու մասին է: Տեղի բնակիչները վաղուց այն կոչում են Նոր-Լույս, հայտնում է sochinews-ը: Հայկական սփյուռքի ներկայացուցիչներն իրենց առաջարկությունը մանրամասնում են. «Գյուղը ժամանակին Альтмец է կոչվել այս հողերի տիրոջ պատվին: Սակայն այս հողը սեփականատերը վաղուց վարձակալության է տվել Թուրքիայից եկած […]

̰
Տնտեսական հեղափոխությունը կախված է յուրաքանչյուրիցս. Տիգրան Խաչատրյան

16:33 27.04.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ քաղաքացու օրը նշում է Արմավիրի մարզում:  Արմավիրի քաղաքային զբոսայգում նախարարը մասնակցեց «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը և ԱԺ պատգամավորների հետ միասին պատասխանեց մարզի բնակիչներին հուզող հարցերին՝ գյուղատնտեսական վարկերից մինչև արդարադատության խնդիրներ. «Մենք բազմիցս ենք խոսել էն մասին, որ տնտեսական հեղափոխությունը և տնտեսական զարգացումը, որոնք փոխկապված երևույթներ […]

̰
Դմիտրի Մեդվեդևը 1 շաբաթ է տվել «կեղտոտ» նավթի մեղավորներին գտնելու համար

15:48 27.04.2019

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեպի Բելառուս տարանցման ժամանակ «Դրուժբա» խողովակաշարում «կեղտոտ» նավթի հայտնվելու պատճառները բացահայտելու ու մեղավորներին գտնելու համար 1 շաբաթ է տալիս: Այս մասին հաղորդում է TASS- ը`վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նա պահանջել է ոչ միայն գտնել, այլև պատժել մեղավորներին՝ հանձնարարելով բոլոր նյութերը ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն:    

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք է

15:27 27.04.2019

Ապրիլի 24-ին հաջորդող օրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք կազմակերպելը ավանդույթ է դարձել, իսկ այդ ավանդույթի հիմքերը դրվել են ավելի քան 10 տարի առաջ: Այս նախաձեռնությանը ամեն տարի նոր անդամագրվողներ են լինում՝ դպրոցներ, բուհեր, կազմակերպություններ ու անհատներ: Ի դեպ, այս ծաղիկների հաջորդ հանգրվանը աղբանոցը չէ: Այս ծաղիկները շարունակելու են ապրել, բայց ուրիշ տեսքով ու գործառույթով՝ մոմեր, բացիկներ, […]

̰
Սովորական եմ սկսել օրս, աշխատանքով ու նաև գալով այստեղ. ԱԳ նախարար

14:22 27.04.2019

Ինչպե՞ս եք սկսել այս օրը և ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: Լրագրողներն այս հարցն են տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Սովորական կերպով եմ սկսել օրս, աշխատանքով ու նաև գալով այստեղ, որպեսզի արտահայտենք միասին այն, ինչ կոչվում է Քաղաքացու օր: Քաղաքացին է հիմքն այս ամբողջ պետության: Քաղաքացին՝ իր իրավունքներով, կարողություններով, հնարավորություններով, որը համապատասխան […]

̰
124 մլն դրամը խելամիտ է նման միջոցառումների համար. Աղաջանյանը` Քաղաքացու օրվա մասին

14:16 27.04.2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք հնարավոր չէր ավելի փոքր բյուջեով անցկացնել Քաղաքացու օրը: «Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես չանել ոչինչ, հնարավոր էր հայտարարել և անել միայն  քննարկում և դրանով սահմանափակվել: Գումարը, որը հատկացվել է միջոցառումներին, չենք կարող դիտարկել որպես բացարձակ թիվ: Մենք պետք է դա համեմատության մեջ դնենք ու […]

̰
Վանեցյանը որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվելու է դատարան. Կարեն Մեժլումյան

14:12 27.04.2019

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի  մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է: «Վանեցյանի երեկվա հարցազրույցն այն հիմնավորումն է, թե ինչու ԱԱԾ քննչականը չպետք է քննի Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը։ Այսպես, անմեղության կանխավարկածի մասին խոսող բարձրաստիճան պաշտոնյա, ԱԱԾ տնօրեն Վանեցյանն ասում է. «այն մեղադրանքը, […]

̰
Քաղաքացիների կամքի շնորհիվ մարդիկ կարողացել են փոխել իշխանությունը. Կոնջորյան

14:00 27.04.2019

Բոլորը պետք է նույնականացնեն իրենց այս օրվա հետ: Լրագրողների հետ զրույցում այսպես խոսեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: «Ժողովրդի մեծամասնության, քաղաքացիների կամքի շնորհիվ մարդիկ կարողացել են փոխել իշխանությունը, մի բան, որը տեղի չէր ունենում 27 տարի: Սա քաղաքացու կայացման համար կարևոր ատրիբուտ է, թե որքանով է նա կարողանում մասնակցել իշխանության ձևավորմանը»,-ասաց նա: […]

̰
BACK_TO_TOP