11:47 02.05.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է մարզի տնտեսական խնդիրների ու նաև իր անելիքների մասին: «Մարզը սոցիալական առումով լուրջ խնդիրներ ունի, հեղափոխությունից հետո հսկայածավալ աշխատանք է կատարվել: Դրա մի մասը դեռևս տեսանելի չէ, հաճախ մեր բնակչությունը բողոքում է, որ դեռևս տեսանելի շատ աշխատանքներ չկան: Որոշ ոլորտներում աշխատանքները կետային չենք անում, այլ […]
11:24 02.05.2019
Կառավարության մայիսի 2-ի նիստում ներառված է 44 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող: Օրակարգային քննարկվող առաջին հարցն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծն էր: Դրանով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական […]
10:47 02.05.2019
Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել: SHANTNEWS.am-ը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկանում է, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես […]
00:58 02.05.2019
Օրերս Հայաստան են տեղափոխվել ԱՍԱԼԱ-ի՝ Հայ Ազատագրության գաղտնի բանակի հոգեհայր համարվող գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքները: SHANTNEWS.am-ը ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներից մեկից տեղեկացավ, որ առաջիկա կիրակի՝ մայիսի 5-ին, Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուում, եկեղեցական ծեսով կատարվելու է հուղարկավորության կարգ: Գուրգեն Յանիկյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանում, Մեծ Եղեռնի ականատես էր: Սովորել էր Մոսկվայի համալսարաններից մեկում, հետագայում հաստատվել […]
19:30 01.05.2019
Գյումրիի Խրիմյան Հայրիկ 48 շենքի քանդել-չքանդելու հարցը 30 տարի է, ինչ լուծում չի ստանում։ Սա այն շենքն է, որը, ըստ պատասխանատուների, խոչընդոտում է Գյումրիի գլխավոր հատակագծով նախատեսված նոր ավտոճանապարհի կառուցմանը։ Մհեր Մկրտչյան և Խրիմյան Հայրիկ փողոցներն իրար միացնող ավտոտրանսպորտային նոր հանգույցի շինարարության մասին 30 տարի է` խոսում են, բայց կառուցման ժամկետների մասին որևէ հստակ որոշում […]
19:05 01.05.2019
«Աշխատիր, Հայաստան» արշավի նպատակը զբաղվածության ոլորտում առկա բոլոր ծրագրերի, նաև քաղաքականության համակարգումն է ու պետության համար ռազմավարական այն ուղղությունների կանխանշումը, որոնց ուղղությամբ պետական մարմինները, մասնավորի հետ համագործակցությամբ, անելիք ունեն: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը: Նա տեղեկացրեց՝ մայիսի 15-ին փաստաթուղթ է հրապարակվելու, որն ուղենշային է լինելու: «Դա ռազմավարություն […]
18:38 01.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով բարձրացվում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները: Միջինը դրանք կբարձրանան 9,5 հազար ռուբլով: Օրենքը, սակայն, չի վերաբերի բոլոր վետերաններին: Բարձր կենսաթոշակներ կստանան այն վետերանները, որոնք մասնակցել են պատերազմական գործողությունների գործող բանակի կազմում, ինչպես նաև պարտիզանները, հետախույզները, Լենինգրադի պաշտպանության մասնակիցները, պատերազմի ընթացքում կոնտուզիաներ և վիրավորում ստացած վետերանները: Ներկայումս […]
17:34 01.05.2019
ՀՀ կառավարության՝ մայիսի 2-ի նիստում կքննարկվի «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր […]
16:12 01.05.2019
Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, իր դռները բացեց մեծերի ու փոքրերի առջև: Թեև այգու մուտքի առջև առավոտից բողոքի ցույց էր ընթանում, սակայն այն չխանգարեց փոքրիկներին վայելել կենդանիների ներկայությունը, կերակրել նրանց, նկարվել կենդանիների հետ, լսել նաև երաժշտություն: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է այգի այցելած քաղաքացիների հետ, փորձել հասկանալ նրանց տրամադրություններն ու ցանկությունները Կենդանաբանական այգու […]
15:54 01.05.2019
Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր իրականացրել են ավանդական մայիսմեկյան երթը: Երթի մասնակիցները հիշել են, թե ինչպես էին նախկինում մի քանի օր շարունակ նշել մայիսմեկյան տոնը, Աշխատավորի օրը: Մասնակիցները դրոշներով քայլել են մինչև Մյասնիկյանի արձան և այդտեղ ավարտել են իրենց երթը, ընթացքում երգել են Կոմկուսի` ժամանակին տարածված հայտնի երգերը:
15:37 01.05.2019
«Ոչ մի բան գաղտնի չի եղել, նախկին քաղաքային իշխանությունները տեղյակ են եղել, քնեցումը ձևաչափ է, որ կիրառվում է կենդանիների հանդեպ, դա որոշել է այն ժամանակվա քաղաքային իշխանությունը, հանրությանը տեղյակ չի պահվել, և որպես լիազորված մարմին հետևել ենք իրենց, բայց ոչ շատ ուշ մեր վեբ-կայքում տեղեկություն է հայտնվել դրա մասին»,- այսօր SHANTNEWSam-ի հետ զրույցում ասել է […]
15:28 01.05.2019
Անդրադառնալով Կենդանաբանական այգու տարածքում բողոքողների բարձրացրած այն հարցին, թե Ռուբեն Խաչատրյանը պարտադրել է ձիարշավարանից հեռացնել կենդանիներին ու աշխատողներին, վերջինս պատասխանել է, թե դա իր լիազորությունների մեջ չի մտնում: «Այգու տարածքում է, որը սահմանված կարգով տրված է կառավարման, և կառավարիչն ինքը պետք է հասկանա, թե ինչ է անում տարածքի հետ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, […]
15:22 01.05.2019
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու գազանանոցի առյուծներին քնեցնելու խնդրին, հետաքրքրվել են, թե՞ նա է կոչ արել քնեցնել կենդանիներին: «Ես հիշում եմ զանգի պատճառը, որ չունեն տեղ, սնունդ, հնարավորություն, և եթե մի կառույց չունի համապատասխան մոտեցում, պիտի լինի պետական կառույցների տակ: Ես կոչ եմ արել դիմել թե՛ տեսչությանը, թե՛ նախարարություններին, […]
14:59 01.05.2019
Այսօր Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է բավարարել բողոքողների պահանջը, այսինքն՝ հրաժարվել տնօրենի պաշտոնից, ասել է. «Տնօրենի պաշտոնն այն պաշտոնը չի, որից 10 հոգու պահանջով պետք է հրաժարվել, դրա որոշող մարմինները Կենդանաբանական այգու գործունեությունը քննության առնող մարմիններն են, շուտով պատասխանը կլինի»: Ըստ նրա՝ Կենդանաբանական այգու ներսում տիրող իրականությունը ոչ մի […]
14:50 01.05.2019
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան, 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա […]
13:29 01.05.2019
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն նյութ է հրապարակել մայիսյան տոներին տարածված կերակրատեսակի՝ խորովածի մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ խորովածի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր ունեն բազմաթիվ ազգեր, մինչդեռ, ինչպես նշում է պարբերականը, ռուսների քիմքին ավելի մոտ է խորովածի «կովկասյան» բաղադրատոմսը: «Մենք ավելի շատ սիրում ենք խորոված՝ կովկասյան ձևով: Այն տարածվեց ռուս-թուրքական պատերազմից հետո. Ղարսի գրավումից հետո տեղի հայերը, […]
12:17 01.05.2019
2014 թվականին Օպերային կից ստեղծվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակը թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն էր, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոններ։ Թատրոնին պարբերաբար տրամադրվել են խոշոր չափի գումարներ։ «Փաստինֆո»-ն հաղորդում է, որ նմանատիպ ֆինանսական աջակցություններն անպակաս են հիմնադրամի տարբեր տարիներին կազմված […]
11:46 01.05.2019
Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից Լոնդոնի կենտրոնական փողոցներով ավանդական երթ կազմակերպվեց: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ […]
20:40 30.04.2019
Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է 2019թ. պլանավորվող Պավիան համադրիլների և այգու թռչունների համար նախատեսվող բացօթյա տարածքի հայեցակարգային մոդելը: Աշխատանքները դեռևս գտնվում են նախագծանախահաշվային փուլում:
19:30 30.04.2019
Վթարայնության վտանգավոր աստիճանի 26 շենք կա հաշվառված Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որից մեկը քանդման ենթակա է, բայց բնակեցված: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այս շենքերում ապրողները հաճախ բողոքում են քարաթափումներից: Տասնհինգ տարուց ավելի է` վթարայինները քաղաքաշինական ծրագրերից դուրս են, թեև այդ ուղղությամբ գրվող առաջարկներ մարզային իշխանություններն ամեն տարի կառավարություն ներկայացնում են: Այդպիսի շենքերում, բայց ոչ […]
19:20 30.04.2019
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն է` արյան մեջ շաքարի մակարդակը որոշող տեսաերիզներ կամ այլ կերպ ասած` ստրիպներ չեն ստանում։ Խնդիրը հանրապետության բոլոր հիվանդանոցներում է առկա: Ոչ թե հիվանդություն, այլ շաքարային դիաբետը կենսակերպ դարձրած երեխաներն էլ գիտեն, որ դեղորայքի ընդունումից և սննդակարգը կազմելուց առաջ նախ` չափում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Իսկ դա որոշում են այս […]
18:44 30.04.2019
Միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Մասնավորապես՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրի իրականացումն է, որի շրջանակում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված […]
18:06 30.04.2019
«Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանին տեղափոխեցինք Երևան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա վիճակը ծանր կայուն է:
17:43 30.04.2019
30.04.2019թ.՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Ինչպես SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, Ա. Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առթիվ ՀՀ […]
17:39 30.04.2019
Հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար Ռուսաստանը կողմ է գերիների փոխանակությանը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս նման դեպքերի սպառիչ մարդասիրական լուծման օգտին. աճյունների փոխանակում, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության […]
17:06 30.04.2019
Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահից 40 օր անց Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշել է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը` նշելով, որ երեկ Կրոնական ժողովի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է ընտրական գործընթացն իրականացնել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի […]
16:46 30.04.2019
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժած լրագրողների ներկայացրած բողոքը: «Շատ կարևոր լուր. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ, երեք տուժած լրագրողներ՝ […]
16:31 30.04.2019
1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:
16:00 30.04.2019
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմենի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, […]
15:59 30.04.2019
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում […]