TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինձ ոչինչ չի մնում անելու, քան այս կազմակերպության աշխատանքը կարևորելը. Բաթոյանը՝ «Բուկինիստում» տեղի ունեցածի մասին

12:24 06.05.2019

Լրագրողներն այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալման առնչությամբ նրա դիրքորոշմամբ: Նա դատապարտել էր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումը: «Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը, կարևորել եմ ՀԿ-ների համար ապահով միջավայրի […]

̰
Մայիսի 3-6-ը բացահայտվել է հանցագործության 125 դեպք

11:50 06.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 26, խարդախության 18, ծեծի 6, յուրացման կամ վատնման 4, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության […]

̰
Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել. քաղաքացին հայտնել է, որ իրեն ծեծել են Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները

11:40 06.05.2019

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նույն օրը` ժամը 15։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ […]

̰
«Մենք շատ ենք ուշացել, շատ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ապրել իրենց համայնքում». Զարուհի Բաթոյան

11:32 06.05.2019

Այսօր 100-օրյա աշխատանքային փուլն է ամփոփում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշել է, որ իրենց գերատեսչությունն ավելի շատ գործ ունի հետևանքների հետ, աշխատում է դրանց վերացման ուղղությամբ: Նշել է, որ կարևորում են տեղեկատվական արշավները, լրատվամիջոցների հետ աշխատանքը և բաց ու թափանցիկ աշխատանքը: «Կարևորում ենք և առանձնակի ուշադրություն ենք դարձնում ապաինստիտուցիոնալացմանը, երեխաների, տարեցների […]

̰
Փրկարարները Սևանի լողափի մոտակայքում դի են հայտնաբերել

09:46 06.05.2019

Մայիսի 5-ին՝ ժամը 23:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին:

̰
Տեղական իշխանությունները դեռ տարբերակներ են որոնում գյումրեցի անտուն և անօգնական վիճակում հայտնված ազատամարտիկի կեցության հարցը լուծելու համար

21:19 04.05.2019

Արցախյան ազատամարտի մասնակից, գյումրեցի 64-ամյա Ստյոպա Թոսունյանի անտուն և անօգնական վիճակի մասին SHANTNEWS.am-ի անդրադարձից հետո եղան օգնության բազմաթիվ արձագանքներ: Իսկ ամենակարևորն այն է, որ առողջական ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկն այժմ լիարժեք բուժում է ստացել, բայց հետագա բնակության հարցը դեռ չի լուծվել: Հիշեցնենք, որ Ստյոպա Թոսունյանը 6 ամիս է՝ ապրում էր կիսակառույց մի ավտոտնակի տանիքում, […]

̰
Հյուսիս-hարավի 5-րդ տրանշը կանցնի Շիրակի մարզի 21 գյուղերի բարձրակարգ վարելահողերով

19:52 04.05.2019

Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է  Շիրակի մարզի 21 գյուղերի  վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու  բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով: Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն […]

̰
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը Թբիլիսիում հանդիպել է վրացական մեդիայի ներկայացուցիչների հետ

19:37 04.05.2019

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։ Վլադիմիր Կարապետյանը […]

̰
Համաներմամբ ազատվելուց հետո կատարել է շուրջ մեկ տասնյակ հափշտակություններ

19:21 04.05.2019

Ապրիլի 2-ին` ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ից ապրիլի 2-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի […]

̰
Սիս գյուղում աղվեսի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրեր

19:12 04.05.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Սիս գյուղի մի քանի բնակիչներ հայտնել են, առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ աղվեսի բույնը քանդելուց այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։ Դեպքի մասին ոստիկանները ծանուցվել են: Առեղծվածային դեպքի հանգամանքները պարզվում են։

̰
Քաղաքապետարանի կարևորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի. Խաժակյան

18:39 04.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր մտահոգությունները քաղաքապետարանում նախատեսվող կրճատումների վերաբերյալ: Նա նշել է, որ քաղաքապետը նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի արդյունքում այդ կարևորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որևէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել, գրել է […]

̰
Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք, և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում. Նաիրա Զոհրաբյան

18:37 04.05.2019

«Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու մասին խոսակցություններին: «Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան […]

̰
Այն մարզում, որտեղ ջայլամ են պահում, կոկորդիլոս կպահեն ու կպահեն. Փաշինյանը կատակեց

18:35 04.05.2019

«Կարևոր հայտարարություն ունեմ լրագրողների համար»,- Արարատի մարզում, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց տեղի գործարարներից մեկին և ասաց. «Այս պահին Արարատի մարզում՝ Հովտաշատ գյուղում, ջայլամի տնտեսություն կա: Այսինքն՝ այն մարզում, որտեղ ջայլամ պահում են, կոկորդիլոս կպահեն ու կպահեն»: Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մտադիր է կոկորդիլոս ներմուծել: Նա տեղեկացրել է, […]

̰
Գործարարը պետք է կարողանա գործարարին վստահել. Նիկոլ Փաշինյան

17:39 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա հայտնեց, որ համաժողովի հարթակից լսեցին Արարատի մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, ապա մասնավորեցրեց՝ խոսքը էլի ձկնարտադրության հարցի մասին է: «Կարծում եմ՝ առաջարկված ծրագիրը պետք է կառավարության առանձնահատուկ ուշադրությանն արժանանա, քանի որ այս ընթացքում սովորաբար օդում կախված […]

̰
Էս բուլկիից չես ուտո՞ւմ, դպրոցի ժամանակվա բուլկիից ա. Փաշինյանը՝ նախարարին

16:53 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է հայկական ապրանքների տաղավարներով, ծանոթանում արտադրանքին: Վարչապետին տաղավարներից մեկում լավաշ հյուրասիրեցին: «Այ, իսկական տնական լավաշ ա»,- ասաց նա՝ համտեսելով այն: Խմորեղենի տաղավարում Փաշինյանին թխվածք հյուրասիրեցին, սակայն նա գերադասեց բուլկին, որից հյուրասիրեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Էս բուլկիից չես ուտո՞ւմ, դպրոցի ժամանակվա բուլկիից ա»,- ասաց Փաշինյանը:  

̰
Արտաշատի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը

16:34 04.05.2019

Մայիսի 1-ին` ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 03.00-ի […]

̰
Ոստիկանության աշխատակիցներն աշակերտների համար բաց դաս են անցկացրել

16:28 04.05.2019

ՀՀ ոստիկանության պետի հանձնարաթյամբ հանրակրթական դպրոցներում անցկացվող «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումների շրջանակներում մայիսի 3-ին Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ, մայոր Խաչատուր Սամվելյանը բաց դաս են անցկացրել «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում: Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից: […]

̰
ՊԵԿ նախագահին գրեցի, կկապվեն Ձեզ հետ. վարչապետը՝ գործարարին

15:52 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում ներդրումային համաժողովի շրջանակներում ծանոթանում էր ներկայացված հայկական արտադրանքին: Նա մոտեցավ արդեն մեկ շաբաթ ՀԴՄ կտրոններ արտադրող ընկերության ներկայացուցիչներին: Վերջիններս վարչապետին դիմեցին խնդրանքով՝ օգնել իրենց, գոնե մեկ ամսով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Վարչապետը նախ նշեց՝ պետք է ուսումնասիրել՝ օրենքը նման հնարավորություն տալի՞ս է, թե՞ ոչ, ապա ասաց, որ հարցը հենց տեղում […]

̰
Կառավարության պաշտոնյաներին ինչ ավտոմեքենաներ են սպասարկում, և որքան վառելիք է հատկացվում

15:51 04.05.2019

Ապրիլի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկում է ծառայողական 10 ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրին հատկացվող վառելիքն ամսական չի գերազանցում 200 լիտրը։ Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն, դրանցից շարունակում են օգտվել երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Կարեն Դեմիրճյանի այրին, ՀՀ երեք նախագահները, որոնց ամսական տրամադրվում է միևնույն քանակությամբ վառելիք։ Կառավարությունը լրատվամիջոցին տրամադրել է նաև ապրիլի 1-ի դրությամբ յուրաքանչյուր պաշտոնատար […]

̰
Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ. Նիկոլ Փաշինյան

15:23 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Այցի ժամանակ վարչապետը ծանոթացավ հայկական արտադրության գինու, գարեջրի և այլ խմիչքների տեսականուն, որակին, արժեքներին, արտադրության հետ կապված խնդիրներին: Նա նաև համտեսեց խմիչքի տեսականին: «Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ»,- հերթական տեսականուց համտեսելուց առաջ կատակով հետաքրքրվեց վարչապետը:

̰
Գյումրիի պատմական միջուկի հին փողոցները վերանորոգվում են, իսկ ճարտարապետական շինությունները` մնում առանց լուրջ պահպանության

14:56 04.05.2019

Գյումրիի պատմական միջուկի 1000 հա տարածքում 1000-ից ավելի պատմաճարտարապետական շինություններ կան, որոնց մեծ մասի պահպանությունը վտանգված է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 1980 թ.-ից ստեղծված Կումայրի արգելոց-թանգարանի գործառույթներից մեկն էլ եղած հուշարձան-շինությունների պահպանումն է, ինչը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով չի իրականացվում։ Կումայրի արգելոցում կան շինություններ, որոնք մի քանի անգամ վերավաճառվել են: Սեփականատերեր են […]

̰
Տնտեսական հեղափոխությունից հետո կլինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ. Փաշինյան

14:14 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ բեմ բարձրացավ՝ արձագանքելու նախորդած ելույթին: Վարչապետին դուր էր եկել գործարար Փիթեր Նազարյանի կիրառած «գործավոր» բառը: «Շատ է խոսվում արևելահայերենի և արևմտահայերենի մասին, արևմտահայերենը պահպանելու և պաշտպանելու մասին: Ես կարևորում եմ այն տնտեսական տերմինաբանությունը, որ օգտագործում ենք: Ձեր խոսքից հասկացա, որ «գործավոր» […]

̰
Մեկ տարի տևողությամբ վարկերի երկարաձգումը ռիսկեր կառաջացնի. Նիկոլ Փաշինյան

13:57 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ արձագանքեց մեկ տարով տրվող վարկերի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննարկումներին: Վարչապետը հայտնեց, որ կառավարությունում մեկ տարով տրվող վարկերի մասին մի քանի անգամ քննարկում է եղել: «Եթե անկեղծ ասեմ՝ փաստարկները շատ լավ չեմ հիշում, բայց այդ մի քանի անգամվա քննարկմանը մեր […]

̰
Պետք է կիրառել սահմանափակ ռեսուրսների օգտագործման լավագույն եղանակները. Տիգրան Խաչատրյան

13:01 04.05.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ծրագրերի բիզնես համաժողովի ժամանակ ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա, հորդորեց մտածել այդ հնարավորությունների շուրջ: Նախարարը նշեց՝ Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն՝ գյուղատնտեսության, արդյունաբերական գործունեության և տուրիզմի զարգացման: Դա ծառայությունների այն բնագավառն է, որ իրենք տեսնում են որպես […]

̰
Արարատի մարզը մեծ ներուժ ունի զբոսաշրջության մեջ և այլ ոլորտներում. Գարիկ Սարգսյան

12:41 04.05.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ նշեց՝ մարզերում գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում, և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է: «Այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումների հնարավորություն է տալիս՝ հաստատելով գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: Նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում […]

̰
Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ «Դուք ուժեղ եք և դուք կարող եք». Նիկոլ Փաշինյան

11:58 04.05.2019

«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի […]

̰
Մայիսի 8-ին Փաշինյանն ասուլիսով հանդես կգա, կամփոփի պաշտոնավարման մեկ տարին

11:44 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ հայտնեց, որ հանդես է գալու մամուլի ասուլիսով, ամփոփելու է որպես վարչապետ իր պաշտոնավարման մեկ տարին: «Իմ՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին ասուլիսով հանդես կգամ, որտեղ կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է […]

̰
Ի՞նչ կարող էր անել ՀՀ քաղաքացին հեղափոխությունից առաջ և հետո. Փաշինյանը տալիս է հարցի պատասխանը

11:29 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ տնտեսական փոփոխությունները բացարձակ առաջնահերթություններ են, բայց դրանց կարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում, և այդ պատճառով հարկ է համարում ևս մեկ անգամ խոսել այդ մասին: Փաշինյանը շեշտեց՝ այդ գաղափարը և գաղափարախոսությունը […]

̰
Եթե տոկոսային առումով դիտարկենք, ամենամեծ թվով մարդիկ մեզ մոտ կկրճատվեն. Գեղարքունիքի մարզպետ

21:25 03.05.2019

Գեղարքունիքի մարզպետարանն ամենամեծ թվով աշխատողներն ունի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Եթե տոկոսային առումով դիտարկենք, ամենամեծ թվով մարդիկ մեզ մոտ կկրճատվեն: Ինքս շատ կողմնակից եմ օպտիմալացմանը, որովհետև օպտիմալացման հիմքում մի կարևոր բան է դրված՝ պետք է չաշխատող մարդիկ հեռանան, իսկ աշխատող մարդիկ ավելի բարձր վարձատրություն ստանան: Սա շատ […]

̰
Ուկրաինայում ավելի քան 3000 մարդ ցանկանում է դառնալ Զելենսկու խոսնակը

19:33 03.05.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատանքի համար իր թեկնածությունն է ներկայացրել ավելի քան 3000 մարդ։ Այս մասին հայտնում է Українські Новини լրատվական գործակալությունը: «Ներկա դրությամբ Վլադիմիր Զելենսկու HR բաժնի էլեկտրոնային հասցեին ավելի քան 3000 ինքնակենսագրական է ուղարկված սովորական քաղաքացիներից, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին ու համոզված են իրենց հաղորդակցական ունակությունների հարցում»,- ասված […]

̰
BACK_TO_TOP