11:40 26.04.2019
Սահմանապահ զորքերի օրվան նվիրված տոնական միջոցառումը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվեց հանդիսավոր երթով և ցուցադրական վարժանքով: Այն դիտում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
11:28 26.04.2019
Ասօր ընթանում է «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» (FCEM) միջազգային համաժողովի բացումը: Այս համաժողովին, որ կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի կողմից, մասնակցում են FCEM նախագահներ և պատվիրակություններ տարբեր երկրներից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ լրատվամիջոցներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց՝ Հայաստանում […]
11:06 26.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այսօր սահմանապահ զորքերի օրն է: Այնտեղ տոնական միջոցառում է, շքերթ, ցուցադրական վարժություններ: Ներկա են ԱԱԾ պետ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
19:30 25.04.2019
Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, […]
19:18 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության […]
18:57 25.04.2019
Ադելաիդայի համալսարանում և Հարավ-ավստրալական ինստիտուտում առողջապահական և բժշկական հետազոտությունները նիհարելու և արյան մեջ շաքարի քանակը կարգավորելու նոր մեթոդ են բացահայտել: Այդ մասին հաղորդում է MedicalXpress. Ուսումնասիրողները գտնում են, որ նիհարելու և 2-րդ տիպի դիաբետից ազատվելու միակ եղանակը սնունդը ճիշտ ժամանակին ընդունելն է: Մասնագետները փորձարկումներ են իրականացրել 15 կամավորի շրջանում: Նրանք սնվում էին առավոտ 08։00-ից մինչև […]
18:18 25.04.2019
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ […]
18:00 25.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Ինչպես տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը, ՀՀ նախագահը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, գիտական քարտուղար Վահե Թորոսյանը, նախագահի խորհրդական Համլետ […]
17:11 25.04.2019
Վերջին 4 տարվա ընթացքում Մադոննան առաջին անգամ ներկայացել է նոր տեսահոլովակով: Տեսահոլովակը նկարահանվել է Medellin երգի հիման վրա և մի քանի օրում հավաքել է 2,4 մլն դիտում: Այս սինգլը կլինի նաև երգչուհու նոր՝ Madame X ալբոմում: Ալբոմը նախատեսված է թողարկել այս տարվա հունիսի 14-ին: Ձայներիզում ընդգրկված կլինի 15 երգ: Տեսահոլովակում Մադոննան ներկայանում է որպես կոլումբացի […]
16:50 25.04.2019
Ջրհեղեղների հետևանքով 70 մարդ է մահացել Հարավային Աֆրիկայում: Այդ մասին հաղորդում է ВВС-ն: Ջրհեղեղների ու սողանքների պատճառը Կվազուլու-Նատալ նահանգի Դուրբան քաղաքում չդադարող անձրևներն են: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 1000 մարդու: Ափամերձ շրջաններում նոր ջրհեղեղի ու ուժեղ քամիների վտանգը դեռ պահպանվում է: Տեղի ունեցածի հետևանքով տուժել են տեղի գործարաններն ու 2 համալսարան, ավերվել են […]
16:50 25.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
16:23 25.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն։ «Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, […]
16:05 25.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում Քաղաքացու օրվա հետ կապված գրառում է կատարել. «Ապրիլի 27-ին Հայաստանի բոլոր մարզերում նշվելու է ՀՀ քաղաքացու օրը: Միջոցառումները սկսվելու են ժամը 10:00-ից ծառատունկով և տևելու են մինչև 21:30-ը՝ օրը համերգային ծրագրով ամփոփելով: Անձամբ ես այդ օրը լինելու եմ Գյումրի և Վանաձոր քաղաքներում»:
15:55 25.04.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա […]
15:00 25.04.2019
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում, հանել սահմանված շեմերը՝ 100 հազար ստորին և 10 մլն դրամ վերին շեմը: Ջանջուղազյանը […]
14:28 25.04.2019
ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման մեջ նշված է. «Հաստատել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,341,690,590.9 […]
14:25 25.04.2019
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» նախագծին: ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ այս նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ […]
14:09 25.04.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Մենք ունենք «փայլուն» հարաբերություններ, չեք պատկերացնում, թե որքան են «փայլում» հայ-ռուսական հարաբերությունները: Մեկ էլ պարզվում է, որ Ռուսաստանում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել: Կառավարությունն ասում է՝ բան չմնաց, հեսա լուծվելու է այս […]
14:08 25.04.2019
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում […]
14:00 25.04.2019
Ապրիլի 25-ի գիշերը` ժամը 03։30-ի սահմաններում, Անի թաղամասի բնակարաններից մեկում գողության դեպքն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերին դիմակավորված անձը Պարույր Սևակ 8 շենքի 8-րդ բնակարան է ներխուժել պատշգամբից ու տանն ինչ-որ իրեր է փնտրել: Տանտերերն արթնացել են ու հյուրասենյակում տեսել դիմակավորված անձի, որը չի հասցրել փախչել, տանտերերը փորձել են […]
13:55 25.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ին ընդունեց «ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: Այս անհրաժեշտությունն, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և […]
13:50 25.04.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդոմոն Մարուքյանին հարցրել են՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու թեմային: «Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան: Հուսանք, այո, հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա, հուսանք՝ նրան չեն տա քաղաքական ապաստան: Բայց եթե տվեցին՝ այ-այ-այ, շատ բան կստացվի»,- ասաց նա: […]
13:48 25.04.2019
ՀՀ կառավարության՝ ապրիլի 25-ի նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար: Զեյնալյանն ասաց, որ […]
13:48 25.04.2019
Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ 3 ամսով շարունակվելու է արտակարգ դրության ռեժիմը երկրի ողջ տարածքում: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը: «Ոստիկանությանն ու զինված ուժերին հանձնարարված է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ահաբեկչությունների իրականացումը խոչընդոտելու, երկրի ողջ տարածքում վտանգը չեզոքացնելու, մասնավոր ու պետական սեփականություններն ու քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասվում է կառավարության հրամանագրում: Տեղեկացվում է նաև, որ […]
12:58 25.04.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ոլորտում որոշ չափով բարելավում կա, բայց նաև շարունակվում է իներցիոն գործընթացը, և խորքային փոփոխությունների կարիք կա: Նրա կարծիքով՝ հիմնական ուղղությունը ոչ թե բուհերի վրա կենտրոնանալն ու տեղեր բաժանելն է, այլ շրջանավարտներին համապատասխան ոլորտներում սերտիֆիկատներ տալու վրա կենտրոնանալը. եթե պետությունը հարկ է […]
12:22 25.04.2019
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց բուհերի 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը (շուրջ 2693 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու […]
12:14 25.04.2019
Կառավարությունն այսօր որոշեց 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 2019 թվականի 1-ին կիսամյակում 115 մլն 840 հազ. դրամ, 9 ամսում՝ 231 մլն 681 հազ. դրամ և տարեկան՝ 347 մլն 522 հազ. դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ […]
11:48 25.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության ապրիլի 25-ի նիստում, նախքան զեկուցվող թեմաներին անցնելը, հայտարարեց E-CULT նախագծի մասին, որի մեկնարկը տրվել է անցյալ շաբաթ: Նա տեղեկացրեց՝ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել: «Սա էլեկտրոնային հարթակ է, որ համակարգի ներգրավվածության […]
11:35 25.04.2019
Արդյո՞ք Հայաստանում կան քաղհալածյալներ: Այս հարցը տվեց լրագրողներից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին ԱԺ ճեպազրույցների ընթացքում: «Չեմ գտնում, որ կան քաղհալածյալներ: Հակառակը, քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության հետագա ընդլայնման, արդարության դեֆիցիտի վերականգնման: Հիմա ակտուալը մնում է տնտեսական հեղափոխությունը, որի հետ կապված մեր մոտեցումներն ունենք»,- ասաց նա: Կոնկրետ օրինակներին Մելքումյանը չանդրադարձավ, ասաց, որ ժամանակը ցույց […]
23:51 24.04.2019
Մուսալեռցի Կիրակոս և Հայկուհի Ջամբազյանները մանկահասակ երեխաներ էին, երբ թուրքը խաթարեց նաև մուսալեռցիների անդորրը: Բիթյաս գյուղում ծնված այս երեխաները ևս հայտնի հերոսամարտի բովով անցան, հասան մինչև Այնճար: Ճակատագիրը հետագայում նրանց միավորեց, 6 զավակ ունեցան: Երբ ֆրանսիական բանակը 20 տարով վերցրել էր Մուսա լեռան տարածքը, շատերը, այդ թվում նաև նրանք, վերադարձան հայրենիք, բայց 1946 թ․-ին պայմանագրի […]