17:19 23.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել եղանակի մասին: «Տաք օդային հոսանքների ներթափանցումն արդեն սկսվել է։ Այսօր 16։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում բարձրացել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2355120507884518
16:52 23.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասին: «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և մի քանի լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,- գրել […]
15:47 23.04.2019
Մենք ունենք տրավմատիկ անցյալ, որը շարունակում է ակտուալ մնալ և խանգարել ամենօրյա կյանքին, քանի որ պատշաճ ձևով չի ընդունվել դրա փաստը: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: «Միակ դեպքը, որտեղ չկան կուսակցական խնդիրներ, հակասություններ, խտրականություն, ցեղասպանության օրն է, երբ մենք ազգովի միաբանվում ենք: Մենք հավաքվում ենք տրավմայի շուրջ»,- […]
15:10 23.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններից հնչող դժգոհություններին, թե իրենք Ավագանու որոշումներին, նիստերին կամ մրցույթներին տեղյակ չեն լինում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր: «Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր: Իրենք պետք է իմանան […]
14:59 23.04.2019
Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքների մասին է լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը: Նրա խոսքերով՝ հայերն ունեն տրավմատիկ անցյալ, որի հետևանքներն արտահայտվում են անգամ կենցաղում: Հոգեբանն ընդգծել է, որ ցեղասպանության մասին երեխաներին պատմելիս պետք է շատ զգույշ լինել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխալ մատուցման դեպքում երեխայի մոտ կարող […]
14:22 23.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ավագանու նիստերի դահլիճից՝ կից անելով հետևյալ գրառումը. «Ավագանու նիստն ընդմիջումից հետո չվերսկսեց: 57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»:
14:20 23.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե «Հյուսիս-հարավ»-ում արձանագրված չարաշահումների գործի քննությունը դանդաղում է: Հարությունյանն արձագանքեց, որ քրեական գործը բազմադրվագ […]
14:06 23.04.2019
Երևանի ավագանին մեկժամյա ընդմիջումից հետո պետք է շարունակեր աշխատանքը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձանագրեց, որ քվորում չկա: Նա տեղեկացրեց, որ կես ժամից կփորձեն շարունակել օրակարգային հարցերի քննարկումը, եթե քվորում ապահովվի:
14:03 23.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում ելույթների ժամին հանդես եկավ հետևյալ դիտարկմամբ. «Ես կարծում եմ՝ որևէ վարչության պետի նկատմամբ անձնավորված դրամական խրախուսում հիշեցնելն այդքան էլ կոռեկտ չէ: Նախկինում էլ, երբ մենք դիրքորոշում էինք հայտնում, մեր դիրքորոշումները վերաբերում էին առհասարակ խրախուսում ու դրամական պարգև տալու քաղաքականությանը: Երկրորդ՝ չար լեզուները խոսակցություններ են տարածում ու […]
13:57 23.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով պարգևատրումներ տրամադրելու մասին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, նշեց, որ ինքն այստեղ գործում է միայն ի շահ համայնքի: «Եթե համայնքին օգուտ է, որ լինեն պարգևավճարներ, որ այդ մարդիկ՝ նվիրումով աշխատողները, նաև ինչ-որ տեղ ֆինանսապես էլ… ասում եմ՝ ինչ-որ տեղ, քանի որ ամեն դեպքում մասնավոր հատվածում ավելի շատ գումար կաշխատեն, […]
13:44 23.04.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը դժգոհեց, որ իր առաջարկները հաշվի չեն առնվել, տպավորություն է, որ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ավագանու անդամների առաջարկներին: Նա քաղաքապետին խնդրեց՝ Իրավաբանական վարչության պետին խրախուսումներ անելուց առաջ նման վերաբերմունքը հաշվի առնել: «Ճիշտն ասած՝ չհասկացա մեկը մյուսի հետ ինչ կապ ուներ, բայց ես միշտ ամեն ինչ հաշվի եմ առնում, վստահեցնում […]
13:12 23.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու ապրիլի 23-ի նիստում, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց. «Ձեր նախընտրական խոստումներից առաջինը հենց հանրաքվեների անցկացումն էր, որ կարևոր քաղաքային նշանակության խնդիրները պատրաստվում եք լուծել հանրաքվեների միջոցով: Կա՞ հարց, որ դիտարկում եք, որ կդրվի հանրաքվեի, համարո՞ւմ եք արդյոք, որ մինչև Ձեր պաշտոնավարման ավարտը կկայանա գեթ մեկ հանրաքվե, […]
12:44 23.04.2019
Երևան քաղաքի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցն է: Այդ պաշտոնին առաջադրված է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց՝ կապված Երևանի ՏԻՄ օրենքի՝ ավագանու անդամի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ: «Դուք ունեք ավագանու անդամ, […]
12:18 23.04.2019
Երևանի ավագանին ապրիլի 23-ին քննարկման դրեց «Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»: Հանձնաժողովի նախկին նախագահ Աշոտ Մնացականյանը դիմումով հրաժարվել էր պաշտոնավարումը շարունակել, որից հետո հանձնաժողովը քննարկել է և առաջադրել Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց […]
23:14 22.04.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 14։00-ն, դադարեցվելու է Վանաձոր քաղաքի Տերյան, Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի, Զորյան փողոցի 37-ից 77 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
20:41 22.04.2019
Զբոսաշրջիկները հապճեպ հեռանում են Շրի Լանկայից: Այս մասին հայտնել է երկրի տուրիզմի զարգացման հարցերով պատասխանատու Կիշա Գոմեսը: Նա նշել է, որ կղզին լքող զբոսաշրջիկների հստակ թիվը, բնականաբար, հայտնի չէ, սակայն խոսքը հազարների մասին է: Երկրի կառավարության ներկայացուցիչները հանդիպել են հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է երկրի զբոսաշրջային վայրերում հսկողությունն ուժեղացնելու հարցը: Շրի Լանկայի կենտրոնական բանկի […]
19:44 22.04.2019
Մուշ 2/2 թաղամասի կառուցվող հրապարակի համար փակցված ցուցանակը վկայում է, որ կառուցման վերջնաժամկետ էր սահմանված 2018 թվականի դեկտեմբերի 1-ը։ Շինարարը չի հասցրել ավարտել կամ գործի մոտ կեսն է արել ու կոնսերվացրել ոչ միայն ցուրտ եղանակի պատճառով: Անցած տարվա մայիսից սկսած գործը չեն կարողացել ավարտել, ու պատճառը դարձյալ նախագիծն է: Մայիսից մինչև դեկտեմբեր նախագիծը փոփոխությունների է […]
18:17 22.04.2019
Կառավարությունը և հասարակությունը գործընկերներ են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը և հանրությունը գործընկերներ են, որոնք ընդհանուր խնդիրը ձևակերպում են քաղաքական մակարդակում և կատարում են աշխատանքի բաժանում: Ինձ համար, օրինակ` վարչապետի կարգավիճակը նույնպիսի աշխատանք է, ինչպիսին ֆակուլտետի դեկանի, ռեկտորի աշխատանքը, ընկերության մենեջերի կամ առաքիչի աշխատանքը: Դա ընդամենը […]
17:16 22.04.2019
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երեխաների կրթության և ապագայի պլանավորման մասին: «Հիմնականում գյուղական բնակավայրերում, Երևանում էլ եմ նման բան տեսել, զվարճանքի համար հայհոյանքներ էին սովորեցնում: Այդ երևույթը դուք էլ եք տեսել, որ հյուր էր գալիս, երեխային հպարտանալով հարցնում էին՝ ի՞նչ ես սովորել, և մի 5 հարկանի հայհոյանք: […]
17:04 22.04.2019
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է համազգային կոնսեսուս: Այս մասին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ասում եմ, որ ԼՂ հարցի սեփականատերը որևէ կառավարություն չէ, այլ դա համազգային հարց է, այդտեղից բխում է հաջորդ հարցը՝ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն: Ասում եմ […]
16:56 22.04.2019
Որպես ազգ, ժողովուրդ, պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: Այս մասին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսկան կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ նոր էի վարչապետ դարձել, սոցիալական ցանցերում […]
16:13 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նա անդրադարձել է դասախոսներից մեկի հարցին, որը վերաբերում է կառավարություն-քաղաքացիներ կապին: «Ես գիտեմ, որ հետադարձ կապի հետ կապված խնդիր կա կառավարությունում: Դա է պատճառը, որ այսպիսի քննարկումների և շփումների հնարավորությունը փորձում եմ օգտագործել, շատ հաճախ փողոցում եմ լինում, զբոսայգում կամ […]
16:01 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում է, հանդիպել է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Մասնակիցներից մեկը վարչապետին հարցրեց ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարի մասին: «Մեր պատկերացումն այն չէ, որ կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա նրան: Նախ, քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած ընկերության հետ: Փորձում ենք […]
15:37 22.04.2019
Ապրիլի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ցեղապաշտության (ռասիզմի) և այլատյացության (քսենոֆոբիայի) մասին գործող Հոդված 20-ի գործառույթները, սակայն այն չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Այս հանգամանքը զայրացրել է Բելգիայի հայերին և Բելգիայի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ «Հակաժխտողականության մասին օրենքն ամրապնդում է թուրքական ժխտողականությունը» վերնագրով: Բելգիայում ապրող և գործող […]
15:10 22.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում ապրիլի 22-ին «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ պատահական չէ, որ նախագիծը հենց այսօր է քննարկվում: Նա հիշեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից որոշ դրվագներ: «Ես հիշեցի, որ 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը եղել էր, ինչպես […]
14:33 22.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, խոսելով «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի վերաբերյալ, նշեց՝ այս օրենքն ավելին է, քան պարզապես օրենքը: «Այն, որ այս օրենքը հաղորդագրություն է, մեսիջ, քաղաքական պատասխանատվության ընկալում, դա ակնհայտ է, որևէ մեկը կասկածի տակ չի դնում օրենքի կարևորությունը: Մենք […]
14:26 22.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ չէր լինի՞ փոխհատուցումների ծավալը ճշտել, գործընթացն ավարտել, նոր միայն անցնել աջակցությանը: Զեյնալյանը նշեց, որ այդպիսի տեսակետներ էլ են հնչեցվել, սակայն քանի […]
14:23 22.04.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում իր և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը ներկայացնելիս, նշեց՝ ուզում է ասել, թե ինչի մասին է այդ օրենքը: «Այս օրենքն այն բանի մասին է, որ այլևս ՀՀ-ում որևէ մեկը պետք է իրեն թույլ չտա Ազատության հրապարակն […]
14:12 22.04.2019
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէ հիմա փոխհատուցում տալ և ՄԻԵԴ-ում դիմումներ չունենալ: Զեյնալյանը նախ նշեց՝ ՄԻԵԴ վճիռները Հայաստանի մասնակցությամբ Հայաստանին պատժող միջամտություններ չեն, այլ իրավունքի դատարանի կողմից կայացված ակտեր են, որոնք զարգացնում են իրավունքը ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ անմիջական մասնակցությամբ՝ ԵՄ-ում: […]
14:04 22.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունն այս նախագծին դրական եզրակացություն է տվել: Նա անդրադարձավ հնչեցված մի շարք հարցերի: Զեյնալյանն անդրադարձավ այն դեպքերին, երբ մահացել են Մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհվածների ծնողները: Այս դեպքում, ըստ […]