23:10 17.04.2019
Անցած տարվա հունվարի 30-ից կիրառություն է ստացել «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը, իսկ 2018 թվականի հունիսի 30-ից բռնարարների խնդրով սկսել են զբաղվել ոստիկանները։ Օրենքի կիրառության շուրջ Շիրակի մարզպետարանում քննարկում է անցկացրել ոստիկանության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը։ Ընտանեկան բռնությունների խնդիրների շուրջ քննարկումներ տարվում են հանրապետության բոլոր մարզերում, «Մարդու իրավունքների խթանում և […]
22:57 17.04.2019
«Հորիզոն» լրատվականի տաղավարում դերասան Նարեկ Դուրյանը խոսել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ու իր ապրումների մասին: Դերասանը պատմել է, որ 40 տարի ապրել է Փարիզում և իր տունն ընդամենը 4 կմ է հեռու տաճարից: «Ամեն ինչ սկսվում է հենց Նոտղը Դամից, և եթե մենք նայենք քարտեզի վրա, Նոտղը Դամը գտնվում է Փարիզի ծայրում, բայց, միևնույն […]
20:33 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին կրկին քննարկումների առանցքում հայտնված մի խնդրի: Նա նշեց՝ Դիլիջանում անձրևաջրերից հետո խմելու ջուրը ոչ պիտանի է դառնում, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծումներ ունեն սրա դեմ: Պատասխանի համար ամբիոնի մոտ հրավիրվեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով նշեց. «Հերթական անգամ այսպիսի հարցին ես եմ […]
20:23 17.04.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով մտահոգությանը, թե պահուստային հողերն աճուրդի են հանվել, ապա հարուստ մարդիկ են ձեռք բերել, ապա կամ ավելի թանկ գնով են վաճառել գյուղացիներին, կամ թողել են, ցանկապատել ու մնացել են, ասաց. «Գործընթաց ենք նախաձեռնել, ԱԺ որոշ պատգամավորներ էլ ներառված են այդ աշխատանքային խմբում, մշակվում է օրենսդրական […]
18:46 17.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ այս տարի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամտային մասը 11,4 մլրդ դրամով գերակատարել են: «Սա ստվերի կրճատում է, մենք պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները: Մի քանի մասշտաբային քրգործեր են հարուցված, մի մասի մեղադրյալները, ցավոք, հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ […]
18:29 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտաշես Պետրոսյանն ապրիլի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ավտոմոբիլային յուղ ներմուծողներից ահազանգեր է ստացել, որ Վրաստանից ու Իրանից հայաստանյան շուկա անօրինական ճանապարհով ներմուծողները վնաս են հասցնում: Նրանք առավելություն են ունենում, ստվերային ճանապարհով իրացնում են ապրանքը, օրինական գործ ծավալողներն անհավասար մրցակցության պայմաններում են հայտնվում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ […]
18:23 17.04.2019
Երեկ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և զգուշացրել, որ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Նա նաև կոչ էր արել սիրահարվել, քանի որ «եղանակը տևական ժամանակով վատանալու է»: Այսօր արդեն խոստացված ամպրոպային ու անձևային եղանակն իրականություն է: Հիշեցնենք, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի […]
18:00 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը ապրիլի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին դիմեց «ապագային վերաբերող» հարցով: Նա նշեց՝ հանրությունը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, մի շարք երկրներ մշակել են ապագայատեսական ծրագրեր, ապա հարցրեց. «Արդյո՞ք ազգային ինքնանորացման քաղաքակրթական երկարաժամկետ հայեցակարգի մասին մտածելու ժամանակը չէ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշեց՝ երկրներ կան, որտեղ […]
17:26 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, նշեց. «Պարոն Մարուքյանի մոտ մոլորություն կա վերահսկողության շուրջ, եթե իրեն թվում է՝ օրենսդիրի վերահսկողության մեջ մտնում է, թե գործադիրի որ կադրին ինչպես հանել-տեղավորել, ապա այստեղ դուք արդեն ոչ թե վերահսկողության, այլ կանտրոլի ու իշխանության մասին եք խոսում, ու մի […]
17:22 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նշեց. «Եթե կոնկրետ հետևանքներ եք ուզում հաշվարկել՝ 17 նախարարությունից 12 դառնալու դեպքում, ինչը ինքներդ էլ եք հասկանում, հնարավոր չէ, տպավորություն է, որ եթե ֆինանսների նախարարն ասեր՝ աշխատանքից ազատվել է 72 մարդ, դուք պահանջելու էիք անուն-ազգանուն, հետո հայրանունները, ծննդյան թվերը, մատնահետքերը, հետո […]
16:20 17.04.2019
«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը կարող էր ավելի լավը դառնալ, եթե ընդունվեր մեր առաջարկներից գոնե մեկը, բայց քանի որ բոլոր առաջարկները մերժվել են, նման հարց հնչեցնել, որ արդյո՞ք այս քննարկման արդյունքում ավելի արդյունավետ դարձավ նախագիծը՝ ոչ, հետևաբար անարդյունավետ ենք քննարկում: Դուք չընդունեցիք մեր առաջարկներից որևէ մեկը, ինչպե՞ս այն դառնար ավելի լավը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց […]
13:03 17.04.2019
Շուրջ 5 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիր կա, որը նախատեսում է իդենտիֆիկացնել այն ճանապարհահատվածները, որտեղ գրանցվում են հիմնական վթարները: Այս մասին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում: Նա պատասխանեց SHANTNEWS-ի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այն ճանապարհահատվածներում, որոնք ձմռանը միշտ դժվարանցանելի կամ անանցանելի են դառնում: «Այդ մասերը […]
12:39 17.04.2019
Հայաստանը դեպի Վրաստան և դեպի Իրան տարանցիկ գոտի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նա նաև հայտնեց, որ այս ծրագրի համար այս տարի 15 միլիարդ դրամից ավելի գումար է հատկացվելու: «Վանաձորից մինչև Վրաստանի սահման ճանապարհատվածի մի մասն արդեն վերանորոգվել է: […]
12:31 17.04.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը խորհրդարանում տեղեկացրեց՝ ամիսներ առաջ կյանքից հեռացավ 104-ամյա այն կինը, ով իր գործընկերոջը տվեց առաջին մանդատը: «Ես մտովի ցանկանում եմ պատկերացնել՝ այդ կինն իր կյանքում ինչ է տեսել քաղաքական իշխանությունների հերթափոխի ժամանակ: Նա տեսել է հերթափոխող ղեկավարներ, ովքեր հիմնականում փնովել են նախորդին, գուցե արդարացի և հիմնավոր, բայց չեն […]
12:20 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց. «Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում»: Նա հիշեցրեց՝ մեկ տարի առաջ նույն ամբիոնից արդարադատության նախկին նախարարն էր ասում՝ մեծամասնություն են, «կառավարությունը գիտի՝ ինչ է անում, գործ չունեք», ապա նշեց՝ հիմա նույն […]
12:18 17.04.2019
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում Հակոբ Արշակյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի տրանսպորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: «Ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում ունենալու ենք ցանցի ավելի ճշգրիտ պատկեր, թե ինչ տիպի փոխադրամիջոոցներ են անհրաժեշտ, ինչ քանակի, ինչ հաճախականությամբ պետք է դրանք շարժվեն: Ամբողջ ինֆորմացիան հավաքագրման ու մշակման փուլում […]
11:24 17.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հետաքրքրվեց՝ երբ նախարարն ասում է, որ այս փոփոխությամբ տնտեսում են անում, ի՞նչ գումարի մասին է խոսքը: «Կառուցվածքային փոփոխությամբ ի՞նչ գումար ենք տնտեսում»,- հարցրեց նա: […]
11:23 17.04.2019
«Ես այդպես էլ գիտեի, որ ժամանակը հասնելու է ինձ ու կրճատվի»,- խորհրդարանում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը՝ ժամանակի կրճատման մասին նախազգուշացումը լսելուց հետո: Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին խնդրեց հստակ երկու հարցի պատասխանել՝ ո՞րն է նպատակը այս նախագծի՝ արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե՞ ֆինանսական […]
11:04 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ավելի արդյունավետ կառավարման իրական հնարավորություն ստեղծի և արտացոլի կառավարության հիմնական գերակայություններն ու առաջնահերթությունները»: Նա ընդգծեց՝ կարևոր է, որ կառուցվածքում լինեին Գյուղատնտեսության և […]
10:39 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հիշեցրեց՝ Զեյնալյանն ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում էր և քննադատում կառավարությանը, երբ նրանք կարևոր որոշումներն ու նախագծերը հապճեպ բերում էին ԱԺ: «Ունենք կառավարության […]
22:58 16.04.2019
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաջորդ ուսումնասիրությունը վերաբերել է Հայաստանի 6 քաղաքների՝ Գյումրու, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Կապանի տեղական բյուջեներից հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին 2016 և 2017 թվականներին հատկացված ֆինանսական օժանդակություններին։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Գյումրու քաղաքապետարանը 2016 թվականի ընթացքում մոտ 11 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին և հիմնադրամներին։ Դրանցից ամենախոշորը՝ 5 մլն դրամ, տրամադրվել է «Իմպրոռիթմ» մշակութային […]
18:40 16.04.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ապրիլի 12-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրումներ է հատկացրել մարզպետարանի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ իրեն: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով, «Պետական […]
17:18 16.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին խորհրդարանում ներկայացրեց կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշեց, որ փոփոխությունների նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը՝ իրականացնելով կառավարության ծրագիրը և […]
16:08 16.04.2019
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության […]
14:44 16.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել է, որ վաղը ամպրոպ ու անձրև է սպասվում: «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»,- գրել է Սուրենյանը։
14:19 16.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2013 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն զբաղեցնելով «ՀՀ Տավուշի մարզի […]
14:03 16.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին դիմելով, նշեց՝ ներկայացված փաստաթղթերն անգլերեն և գերմաներեն են: «Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, որ թե՛ հանրապետության նախագահին, թե՛ ԱԺ-ին օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում, եթե Ձեր ելույթում պետական մարմինների նկատմամբ հարգանքի մասին եք խոսում: Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է»,- ասաց նա: Հովհաննիսյանը […]
13:08 16.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչը կարող է նրան բերել Հայաստան: «Ես վերադառնալու եմ Գերմանիա, որովհետև ունեմ աշխատանքային պայմանագրեր ու պարտավոր եմ պատշաճ կատարել իմ աշխատանքային պարտավորությունները: Բայց բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեմ՝ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառություններով օգտակար լինել իմ երկրին, կվերադառնամ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, […]
01:30 16.04.2019
Այրվող տաճարի հարևանությամբ ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում։ Ֆրանսիայի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը: […]
23:27 15.04.2019
1904 թվականի ապրիլի 15: Արևմտյան Հայաստան, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղ: Ծնվեց Մանուկ-Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, նույն ինքը` Արշիլ Գորկին` աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչը: «Հայաստանը ջերմություն, կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»: Մանուկը պապիկի անունն էր, Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի: Փոքրիկը սովորում էր Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում, երբ սկսվեցին 1915 […]