22:09 19.04.2019
22 տարեկան քաղաքացին կարող է տիրապետել և պետք է տիրապետի երեք օտար լեզվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք դպրոցից էլ պետք է մեր երեխաներին տրամադրենք, որ 20-22 տարեկանում պետք է երեք լեզվի տիրապետի: Դա մեր ապագայի տեսլականի մի մասն է: 22 տարեկանում մարդը պետք է լեզուներ իմանա, նաև բակալավրը […]
22:05 19.04.2019
Որևէ տեղ աշխատող որևէ քաղաքացու հիփոթեքային վարկ տալու խոչընդոտ չկա: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ պատասխանելով մտահոգություններին, թե արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն չունեն հիփոթեքային վարկ ստանալու: «Պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացու համար: Եթե նա գնում է բանկ, հավաստիացնում, որ կարող է փակել հիփոթեքը, բանկը, կլիենտին գնահատելով, որոշում է […]
22:01 19.04.2019
«Աննա, էդքան անհետաքրքի՞ր ա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, օգտատերերից մեկի հարցին պատասխանելիս, խոսքն ընդհատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Վարչապետը, դիմելով իր ուղիղ եթերին հետևողներին, բացատրեց. «Աննան, ստեղ նստած, աչքը կպել էր»: Հետո հավելեց. «Հա, ճիշտ է, Ամերիկայից նոր է վերադարձել»:
21:42 19.04.2019
Հաշմանդամություն ունեցող մարդիկ Հայաստանում իրենց տաղանդն օգտագործելու հնարավորություն պետք է ունենան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր պետք է իրենց առավել լավ զգան, քանի որ հենց այսօր ՀՀ կառավարությունում հաշմանդամություն ունեցող երկու նախարար կա: Եթե չեմ սխալվում՝ սա աննախադեպ իրավիճակ է ՀՀ-ի համար, այսպիսի իրավիճակ մենք նախկինում […]
20:56 19.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ օգտատերերը դիմեցին խնդրանքով՝ ՀՀ դրոշի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի համար մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու հանձնարարականից հրաժարվել: «Ես իմացա, որ Բագրատաշենի մաքսատանը մի նոր միջադեպ է տեղի ունեցել: Էությունը հետևյալն է եղել, մի քաղաքացի՝ երիտասարդ, որն, ըստ ամենայնի, ճամփորդելու փորձ չի ունեցել, մուտք է գործել մաքսատան այն ռենտգեն սարքի […]
20:37 19.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ հեռուստահաղորդումներին ուշադրություն դարձնելու խնդրանքին՝ ասաց՝ նաև դրա համար է, որ գործարկել են և սկսում են մի ծրագիր, որի նպատակը մեր երիտասարդ սերնդին, պատանի սերնդին մշակույթի հետ կապելն է: «Այսօր ԿԳ նախարարությունը, եթե չեմ սխալվում, պատրաստվում էր ներկայացնել այդ ծրագիրը: Նախարարն ինձ ուղարկել էր նախնական տարբերակ: […]
17:18 19.04.2019
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի, Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվելու է Արցախում: Այդպես որոշվել է այս տարվա հունվարին: 2019թ. հունիսի 1-9-ը Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը հյուրընկալելու են 12 թիմի և 9000 հյուրերի: Այս մարզական իրադարձությունը լուսաբանելու համար արդեն անդամագրվել է մոտ 40 միջազգային լրատվամիջոց: Արցախի Հանրապետությունը մշակել է միջոցառումների շարք այդ օրերը տոնական […]
17:06 19.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին: «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող […]
16:48 19.04.2019
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ կառավարության գործունեության 1 տարին սուտ սպասումների տարի էր: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Փաշինյանն ասում էր՝ 800 միլիոն դոլարով բյուջեն պետք է լցնեմ, հարց եմ տալիս՝ 800 միլիոն դոլարով բյուջեն լցվե՞լ է: Ասում էր՝ գողանում են, լափում են, հիամ չեմ ուզում վիճարկել՝ լափում […]
16:27 19.04.2019
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ներքին և արտաքին քաղաքական օրակարգի մասին: Շարմազանովի խոսքերով՝ տնտեսական հեղափոխության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ներդրումները քիչ են, աշխատատեղերը փակվում են: Շարմազանովի դիտարկմամբ՝ այս պահին կան միայն խոստումներ, իսկ գործնական քայլերը բացակայում են: «Փաշինյանն ասում էր, որ ինքն ունի կախարդական փայտիկ, որ […]
16:26 19.04.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին: «Երկրի վարչապետն Իրանում հայտարարում է, որ մեր երկրում կան օտարերկրյա գործակալներ: Մեկ ամսից ավելի այդ հայտարարությունը հնչել է, բայց ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացրել: Ավելին, ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից՝ Նիկոլ Փաշինյանից, հրապարակել օտարերկրյա գործակալների […]
16:24 19.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ կարևորեց հավասար մրցակցային պայմանների ապահովումը: Նա նշեց՝ շատ շուկաներում արդեն իսկ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ կան, թեպետ շուկաներն ազատականացված են, սակայն հզոր ընկերությունների առկայությունը ելակետային անհավասար պայմաններ է ստեղծում: Նա հետաքրքրվեց՝ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանն արդյո՞ք սա որպես խնդրահարույց երևույթ […]
16:20 19.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը, դիմելով ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, նշեց՝ զարմացած է, թե ինչու է վարչապետն այս պաշտոնին առաջադրել նրա թեկնածությունը: Պատգամավորը միաժամանակ շեշտեց՝ Գևորգյանը «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ում հայտնվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ: «Դուք համարվում եք Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի, այսպես ասած, մարդը»,- ասաց նա՝ միաժամանակ հետաքրքրվելով՝ […]
16:18 19.04.2019
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից 124 մլն դրամ տրամադրելուն: «Երբ Փաշինյանն ԱԺ պատգամավոր էր, ասում էր՝ մեր տատիկ-պապիկները «նիսյաներ» ունեն, այս կառավարությունն արդյունավետ չի ծախսում: Պարո´ն Փաշինյան, այդ 124 միլիոնը տատիկ-պապիկների «նիսյաները» փակելու վրա ծախսեիր, էդ 124 միլիոնն Ապրիլյան պատերազմի […]
16:17 19.04.2019
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին: 2019 թվականի ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից վերջիններս […]
15:22 19.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց ավիատոմսերի շուկայի վերաբերյալ: «Եթե համացանցում տոմսեր եք փրկում, երևում է, որ հարևան Վրաստանից շատ ավելի էժան են տոմսերը տարբեր ուղղություններով, արդյո՞ք այստեղ կա անբարեխիղճ մրցակցության գործոն»,- ասաց նա: Գևորգյանը նշեց, որ սա ամենաշատ արծարծվող թեմաներից է, ապա հայտնեց, որ հարցի պատասխանը […]
14:27 19.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը խորհրդարանում արձագանքեց իշխող մեծամասնության հասցեին հնչող քննադատություններին: Նա նշեց՝ եթե «Արարատցեմենտ» գործարանը 3 մլն դոլարի գազ է օգտագործում, ու դա փորձ է արվում ներկայացնել որպես պետությանը տրված օգուտ, ապա այդ 3 մլն դոլար գազից մեր պետությունը գրեթե չի շահում, շահում է միայն գազ վաճառողը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե […]
13:02 19.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցի քննարկումից հետո, հանդես գալով խմբակցության անունից, նշեց. «Իրապես շատ կառուցողական, նախանձելի կառուցողական քննարկում է, որոշեցի իմ ներդրումն ունենալ ու ասել, որ նաև մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ու ինչ պետք է անենք, որ […]
11:37 19.04.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության 2, հասարակական-պետական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի […]
00:53 19.04.2019
Շիրակի մարզի գիշերօթիկ խնամքի հաստատություններն ու հատուկ դպրոցները վերակազմավորվելու են խնամքի այլ ծառայությունների: Ծրագրի ղեկավարներն այսօր խնդիրը քննարկել են մարզի կրթական ոլորտի պատասխանատուների հետ: Շիրակի մարզի 4 հատուկ հաստատություններում ավելի քան 250 երեխա կա: Նրանց ընտանիքներ վերադարձնելու խնդիրը շատ բարդ է: Հիմնականում սոցիալական խնդիրներով պայմանավորված են ծնողները երեխաներին հանձնում հատուկ հաստատությունների խնամքին և նրանց վերադարձի […]
22:40 18.04.2019
69-ամյա ամերիկուհի Շերի Մոբլին իր տարիքային խմբում աշխարհի ռեկորդ է սահմանել փաուերլիֆտինգ մարզաձևում: Գետնից ձգում վարժությունում նա բարձրացրել է 138 կիլոգրամանոց ծանրաձողը: Տարեց կինը կարող է նաև ծանրաձողով 175 անգամ կքանիստ կատարել: Ի դեպ, նրա քաշն ընդամենը 55․8 կիլոգրամ է: Մոբլին մարզվում է 60 տարեկանից: Նա մարզադահլիճ էր եկել օստեոպարոզ հիվանդության դեմ պայքարելու համար: Բայց […]
18:32 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց ուղղեց՝ ո՞ր ցեմենտն է ավելի որակյալ՝ տեղակա՞ն, թե՞ դրսից ներկրված: Խաչատրյանը պատասխանեց, որ Իրանից ներկրվող ցեմենտը, ըստ տեխնիկական նկարագրի, իր որակական հատկանիշներով, M 500 է կոչվում: «Նրանք, ովքեր բետոն են արտադրում, պարզաբանում են, որ ծախսը 20 տոկոսով ցածր է, […]
18:16 18.04.2019
ՀՀ ազգային ժողովում ավարտվեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ՀԾԿՀ նշանակման համար առաջադրված էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը: Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում եղել է 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր էր մեկը: Ձայների 85 կողմ, 20 դեմ հարաբերակցությամբ Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում։
17:15 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը, ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածության առաջադրումը քննարկելիս, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքին` նշեց. «Եթե ունեք փաստեր, որ թեկնածուն ներգրավված է կոռուպցիոն մեխանիզմների մեջ, կարող եք հանցագործության մասին հաղորդում տալ, այլապես Ձեր ելույթը կարող է զրպարտություն դիտվել»: Նա հիշեցրեց՝ 2015 թ. ՀԾԿՀ գործողությունները հանգեցրին քաղաքացիների […]
17:01 18.04.2019
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը` […]
16:39 18.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը, ապրիլի 18-ին խորհրդարանում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով, նշեց. «Պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, որ քննարկվում է հասարակ սպառողների համար գնի իջեցումը. ունե՞ք տեղեկություն՝ ե՞րբ, կամ նախատեսվո՞ւմ է արդյոք գնի իջեցում»: Բաղրամյանն արձագանքեց. «Իրենք սակագները հաշվարկում են տարեկան ցուցանիշների հիման վրա: Վերջին վերանայումը եղել է 2019 թ. […]
16:25 18.04.2019
Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված […]
15:43 18.04.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ հանրապետությունում կամ դրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում: Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող […]
15:41 18.04.2019
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ և առգրավումներ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով: Արձագանքելով Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությանը, որտեղ նշված էր նրա գտնվելու վայրը, Օհանջանյանը նշեց, որ հետախուզում հայտարարվում է ոչ միայն անձի գտնվելու վայրը […]
15:32 18.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանի ծրագրի ներկայացման ժամանակ որոշ մեջբերումներ արեց վերջինիս կենսագրական տվյալներից: «Դուք երկար տարիներ եղել եք ոլորտի աշխատակից, զբաղեցրել եք ղեկավար պաշտոններ: Ինձ համար անհասկանալի է, եթե այդ ոլորտում եղել եք այդքան որոշիչ դիրքում, ինչո՞ւ են առկա այսքան խնդիրներ, որոնք չունեն լուծումներ, որոնց մասին […]